ու մթնոլորտի ջերմային վիճակը ն բնա– կան լուսավորվածությունը:
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԻՋՄ (< լատ. insti- tutio – հրահանգ, հորդոր), 1. XX դարի բուրժուական պետականագիտության ուղ– ղություն: Ի. հասարակության, պետու– թյան և իրավունքի խնդիրների քննարկ– ման հիմքը համարում է «ինստիտուցիան»՝ որոշակի նպատակով միավորված մարդ– կանց կայուն խումբը (ընտանիք, կուսակ– ցություն, տրեստ, եկեղեցի, արհմիություն, պետություն են): Ի–ի ներկայացուցիչնե– րը [ժ. Ռենար, Մ. Օրիու, Գ. Գուրվիչ, ժ. Բյուրդո (Ֆրանսիա), Ս. Ռոմանո (Իտա– լիա), Դ. Ստրեյչի, Ս. Ֆայ ներ (Մեծ Բրի– տանիա)] ժխտում են պետության գերիշ– խանության գաղափարը: Նրանց կարծի– քով XX դդ. քաղ. իշխանությունն իբր հա– սարակության տարբեր խմբերի ու շերտա– վորումների համաձայնեցված գործունեու– թյան արդյունք է, պետության ստեղծած իրավունքը՝ բազմաթիվ ինստիտուցիա– ների իրավունքներից մեկը: Ի. հակադըր– վում է դասակարգերի ու պետության մարքս–լենինյան տեսությանը, հավասա– րության նշան դնում պետության ն մարդ– կանց ամեն մի միավորման միշև, սքողում կապիտալիստական պետության բուն էու– թյունը: Երկրորդ համաշխարհային պա– տերազմից հետո Ի–ի գաղափարները դար– ձան «իշխանության դիֆուզիա»ն «պլյու– րալիստական դեմոկրատիա» բուրժուա– ռեֆորմիստական տեսությունների հիմքը: 2. Հոսանք XX դ. ամերիկյան բուրժ. քաղաքատնտեսության մեշ, հիմնվում է կապիտալիզմի տնտ. պրոցեսների էու– թյան ն շարժիչ ուժերի, առավելապես ար– տատնտ. մեկնաբանման վրա: Ի. չունի միասնական տնտ. տեսություն ն տրոհ– վում է երեք ուղղությունների, ա. հոգե– կենսաբանական՝ կապիտալիզմի սոցիալ– անա. պրոցեսները բացատրվում են կենսա– բանական օրինաչափություններով (Վեր– լեն ն ուրիշներ), բ. սոցիալական՝ իրա– վական հարաբերությունները դիտարկ– վում են որպես կապիտալիզմի սոցիալ– անա. հարաբերությունների որոշիչներ (Կոմմոնսի գլխավորությամբ),գ. էմպիրիկ՝ մշակում է տնտ. ցիկլերի և ճգնաժամերի պրոբլեմները (Միտչելլ և ուրիշներ): Կա– պիտալիզմն արդարացնելու ն պաշտպա– նելու նպատակով, ինստիտուցիաների փոխհարաբերությունների ջատագովա– կան նկարագրմամբ, ինստիտուցիոնա– լիստները նենգափոխում են կապիտալիս– տական արտադրաեղանակի օբյեկտիվ օրենքների վերլուծությունը: Դրա հետ մեկ– տեղ, Ի–ի ներկայացուցիչների աշխատու– թյուններում կա կապիտալիստական տըն– տեսության, հատկապես տնտ. ցիկլերի ն ճգնաժամերի պատմության վերաբերյալ փաստացի հարուստ նյութ, ինչպես և կա– պիտալիստական հակասությունների որոշ դրսևորումների քննադատություն, որը, սակայն, իրականացվում է մանրբուրժուա– կան դիրքերից:
ԻՆՍՏՐՈ1Վ/ԵՆՏԱԼԻ*Մ, պրագմատիզմի տարբերակը՝ Զ. Դյուիի ուսմունքը, ըստ որի ճանաչողությունը խնդիրների լու– ծում է կոնկրետ իրավիճակներում, իսկ ճանաչողության միջոցները՝ ընդհուպ մինչև վերացական մտակառուցումները, խնդիրների լուծման համար պատմակա– նորեն ձևավորված գործիքներ՝ «ինստրու– մենտներ» (<լատ. instrumentum – գոր– ծիք): Որպես այդպիսիք, դրանք չեն տար– բերվում այն մեխանիզմներից ու միջոց– ներից, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմների, մարդու և մարդկանց հան– րությունների կենսաբանական ու հասա– րակական հարմարումը միջավայրին, վեր– ջինիս նպատակահարմար վերափոխումը: Հետևաբար, Ի. անտեսում է գիտելիքի օբ– յեկտիվ բովանդակության հարցը՝ ճըշ– մարտությունը հանգեցնելով գիտելիքի ֆունկցիոնալ արդյունավետությանը:
ԻՆՍՈՒԼԻՆ (< լատ. insula–կղզյակ), սպիտակուցային բնույթի հորմոն, ար– տադրվում է ենթաստամոքսային գեղձի լանգերհանսյան կղզյակների 3 Բնիշնե– րում: Առաջին անգամ ստացել են Կանա– դա ց ի գիտնականներ Ֆ. Բանտինգը և Չ. Բեստը (1921–22): Ի–ի կառուցվածքա– յին միավորի՝ մոնոմերի մոլ. զանգվածը մոտ 6000 է, պարունակում է 51 ամինա– թթու: Ի. իջեցնում է շաքարի քանակը ար– յան մեջ, նպաստում նրա թափանցմանը բջջային թաղանթներով, խթանում գլյու– կոզից գլիկոգենի սինթեզը (ակտիվաց– նելով գլիկոգեն–սինթետազ ֆերմենտը), ինչպես նաև բարձրացնում շաքարի յու– րացումը հյուսվածքների կողմից: Ի. ոչ միայն կանխում է գլիկոնեոգենեզը (ածխա– ջրերի առաջացումը ճարպաթթուներից և ամինաթթուներից), այլև նպաստում ած– խաջրերի փոխակերպմանը ճարպաթթու– ների և ճարպերի: Ի–ի անբավարարու– թյունն ուղեկցվում է նյութափոխանակու– թյան ծանր խանգարումներով (տես Շա– քարային հիվանդություն): Որպես ազ– դեցության միավոր (կամ միջազգային միավոր) ընդունված է 0,0408 մգ բյուրե– ղային Ի.: Օգտագործվում է ներարկում– ների (ենթամաշկային, միջմկանային, ներ– երակային՝ կաթիլային) ձևով: Ներքին ընդունումն անարդյունավետ է, որովհետև Ի, քայքայվում է ստամոքս–աղիքային հա– մակարգում: Ի–ի սովորական պատրաս– տուկների ազդեցության տևողությունը 4– 6 ժամ է: Ներկայումս ստացվել են կիսա– սինթետիկ ինսուլինային պատրաստուկ– ներ (ամորֆ ցինկ–ինսուլինի սուսպենզիա, պրոտամին ցինկ–ինսուլինի լուծույթ, պրո– տամին–ինսուլինի սուսպենզիա), որոնց ազդեցության տևողությունը 12–36 ժամ է: Ի. օգտագործում են նաև ընդհանուր հյուծվածության, սնուցման խանգարում– ների դեպքում, իսկ հոգեբուժության մեջ՝ հիպոգլիկեմիկ վիճակ ստեղծելու նպատա– կով: Տ. Վիրաբյան.
ԻՆՍՈՒԼՏ, տես Կաթված: ԻՆՎԱձԻԱ (< լատ. invasio – հ արձա– կում, ներխուժում), մարդկանց, կենդա– նիների և բույսերի վարակումը կենդանա– կան մակաբույծներով (նախակենդանի– ներ, որդեր, տզեր, միջատներ): Տարբե– րում են ակտիվ Ի., որի դեպքում մակա– բույծներն օրգանիզմ են անցնում վնաս– ված կամ չվնասված մաշկի միջով, և պաս– սիվ Ի., երբ մակաբույծներն օրգանիզմ են թափանցում ջրի, սննդի և այլ ճանապարհ– ներով:
ԻՆՎԱՅՐՈՆՄԵՆՏԱԼԻ&Մ, է ն վ Ul J ր Ո ն– մենտալիզմ (< անգլ. environ– ment – շրջապատ, միջավայր), բուրժուա– կան հոսանք, ըստ որի հասարակության և հասարակական արտադրության զարգաց– ման գործում որոշիչ դերը պատկանում է աշխարհագրական միջավայրին: Ի. զըտ– նում է, որ աշխատանքի միջազգային բա– ժանումը կանխորոշվում է բնական միջա– վայրի տարբերություններով: Ի–ի տարա– տեսակներից է է. Հանտինգտոնի կլիմա– յական օպտիմումների տեսությունը, ըստ որի բարեխառն գոտու ժողովուրդներն են ընդունակ առավելագույն առաջընթացի և «աշխարհը կառավարելու»: Աշխարհա– գրական դետերմինիզմին հարող այս ռեակցիոն հոսանքը ծագել է ԱՄՆ–ում (է. Սեմփլ, Ռ. Սմիթ, Դ. Թեյլոր):
ԻՆՎԱՐԻԱՆՏՆԵՐ ( < լատ. invarians – անփոփոխ), ընդհանուր տեսակետից օբ– յեկտն ինվարիանտ է որոշակի փոփոխու– թյունների նկատմամբ, եթե նույնն է մնում այդ փոփոխությունների դեպքում: Այս հատկությունը կոչվում է ինվարիանտու– թյուն, իսկ օբյեկտն ինքը՝ ինվարիանտ: 1. Մաթեմատիկայում Ի. կոչ– վում են թվերը, խմբերը և այն մաթ. մե– ծություններն ու օբյեկտները, որոնք չեն փոխվում, երբ որոշակի (հակադարձելի) ձևափոխությունների է ենթարկվում կամ օբյեկտն ինքը, կամ այն կոորդինատային համակարգը, որում նկարագրվում է օբ– յեկտը: Օրինակ II a*j || = A քառակու– սի մատրիցի հետքը (այսինքն նրա գըլ– ո խավոր անկյունագծի տարբերի J] aii 1= 1 գումարը) չի փոխվում, եթե A-ն ենթարկ– վում է XAX՜1 ձևափոխության. որտեղ X-ը նույն կարգի հակադարձելի մատրից է: Հետևաբար մատրիցի հետքը նրա ին– վարիանտն է նշված ձևափոխությունների նկատմամբ: Ի–ի գաղափարը, որ սաղմ– նավորվել է դեռևս Կ. Գաուսի աշխա– տանքներում (1801), կիրառել է գերմ. մաթեմատիկոս Օ. Հեսսեն (1844), սա– կայն Ի–ի տեսությունը կանոնավոր կերպով զարգացրել է անգլ. մաթեմատիկոս Ջ. Սիլ– վեստրը (1851–52), որը և առաջարկել է «Ի.» տերմինը: Հետագա զարգացումը XIX դ. կեսերին հանգեցրեց Ի–ի տեսու– թյան հիմնական խնդրի ձևավորմանը, ապացուցել, որ գծային ձևերի վերջավոր համակարգի համար բոլոր այն Ի., որոնք ձևերի գործակիցների ռացիոնալ ֆունկ– ցիաներ են, ունեն վերջավոր բազիս, որի տարրերի միջոցով յուրաքանչյուր ռացիո– նալ ինվարիանտ արտահայտվում է ռա– ցիոնալ ֆունկցիայի տեսքով: Այս խնդրի պրոյեկտիվ տարբերակը լուծել է Դ. Հիլ– բերտը (1890–93), որից հետո Ի–ի տեսու– թյունը մեծ պրոբլեմներ չունենալու պատ– ճառով անկում է ապրել: Ի–ի տեսության նոր վերելքը XX դ. հիմնականում պայմա– նավորված է Հ. Վեյլի, է. Կարտանի, է. Մամֆորդի աշխատանքներով: Բոլոր ձևափոխությունները, որոնց նկատմամբ Ի. մնում են այդպիսին (պահպանում են իրենց հատկությունը), կազմում են խումբ: Ձևափոխությունների խմբի Ի–ի հասկացու– թյունն ընկած է Ֆ. Կլայնի առաջարկած տարբեր երկրաչափությունների համա– կարգման հիմքում, համաձայն որի ամեն