Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/353

Այս էջը սրբագրված չէ

ղերի, գիտության ու տեխնիկայի խոր ու կայուն կապերի ստեղծման, այդ երկրնե– րի միջազգային շուկայի ամրապնդման, ապրանքադրամական հարաբերություն– ների կատարելագործման գիտակցաբար և պլանաչափորեն կարգավորվող պրոցես է: Սոցիալիստական Ի. զերծ է կապիտա– լիստական երկրներում այդ պրոցեսին բնորոշ հակասություններից: Զարգա– նալով պրոլետարական ինտերնացիոնա– լիզմի սկզբունքով՝ այն ուղղված է եղբայ– րական երկրներից յուրաքանչյուրի վերել– քին, սոցիալիստական համագործակցու– թյան տնտ., քաղ. և ռազմ, հզորության ու միջազգային հեղինակության ամրապընդ– մանը: Սոցիալիզմի պայմաններում ինտե– գրացիոն պրոցեսների պետ. կառավար– ման մեթոդները հիմնվում են սոցիալիզմի տնտ. օրենքների օգտագործման վրա, Ի. իրականացվում է կամավոր հիմունքնե– րով և չի ուղեկցվում վերազգային մարմին– ների ստեղծմամբ: Արդի փուլում ՏՓիյ–ի երկրներում շեշտը դրվում է տնտ. և գի– տատեխնիկական կապերի արդյունավե– տության բարձրացման վրա: ՏՓխ–ի ան– դամ–երկրների տնտ. Ի–ման հիմնական սկզբունքները, նպատակները, զարգաց– ման ուղիներն ու միջոցները ձևակերպ– ված են կոմպլեքս ծրագրում, որը բովան– դակում է. ա. միջոցառումներ, որոնք վե– րաբերում են պլանային գործունեության ոլորտում տնտ. քաղաքականության և հա– մագործակցության հիմնական հարցերին նվիրված փոխադարձ կոնսուլտացիանե– րին: Նախատեսվում է կատարելագործել ՏՓՒյ–ի երկրների ժողւոնտ. պլանների կոորդինացումը, համագործակցել երկըր– ների տնտ. զարգացման հիմնական ուղղությունների կանխատեսման գործում, պլանավորումն իրականացնել 10–20 տա– րի ընդգրկող հեռանկարի համար ևն: բ. Համագործակցության առավել արդյունա– վետ ձևերի և գիտատեխնիկական ինֆոր– մացիայի կիրառմամբ տնտ. կարևորա– գույն պրոբլեմների համատեղ մշակման միջոցառումներ: Նախատեսվում է մշա– կել 10–15 տարի ընդգրկող գիտատեխ– նիկական կանխատեսումներ, կատարել փորձի փոխանակում, կոորդինացնել հե– տազոտությունները ևն: գ. Արտաքին առև– տրի և ա՛րժութաֆինանսական հարաբերու– թյունների ոլորտում համագործակցության զարգացման միջոցառումներն ուղղված են համաշխարհային սոցիալիստական շու– կայի ընդլայնմանն ու կայունացմանը, երկրների ապրանքադրամական հարաբե– րությունների կատարելագործմանն ու փո– խադարձ առևտրի ծավալմանը: 1964-ի հունվարից ՏՓ1ս–ի երկրներում սահման– վեց կոլեկտիվ արժույթ՝ փոխանցիկ ռուբ– լի: Վարկավորման համակարգի զարգաց– ման համար միջոցառումներ են նախա– տեսված նաև Միջազգային ինվեստիցիոն բանկի ու Տնտեսական համագործակցու– թյան միջազգային բանկի գործունեու– թյան կատարելագործման ուղղությամբ: դ. ՏՓԻյ–ի երկրների համապատասխան կազմակերպությունների միջև անմիջա– կան կապերի ընդլայնման միջոցառումներ, շահագրգռված երկրներում ստեղծել մի– ջազգային տնտ. կազմակերպությունների հնարավոր ձևեր: Կոմպլեքս ծրագրի կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրանում ձևակերպված են նյութական արտադրության բոլոր ոլորտներում հա– մագործակցելու հիմնական խնդիրները: Սոցիալիստական Ի–ման ինտենսիվ ըն– թացքի և կատարելագործման մասին են վկայում 1966–76-ի ՏՓԻ^-ի երկրների նվաճումները տնտեսության բոլոր բնա– գավառներում: 1964-ին ստեղծվեց երկա– թուղային վագոնների ընդհանուր պարկ, որը տաս տարվա ընթացքում աճեց 2,5 անգամ: 1977-ից միացյալ աշխատանքներ են տարվում միշազգային նշանակու– թյան 19 երկաթգծերի, ավտոմոբիլային 39 ճանապարհների տեխ. վերազինման ուղ– ղությամբ: 1960-ի սկզբներին կառուցված «Դրուժբա» տրանս–եվրոպական նավթա– մուղի միջոցով մինչև 1976-ը Լեհաստան, ԳՖՀ, Հունգարիա, Չեխոսլովակիա է փո– խադրվել 340 մլն ա նավթ: Կառուցվում է Օրենբուրգ – ՍՍՀՄ արմ. սահման գա– զատարը: Մեծ ուշադրություն է հատ– կացվում արտադրության միջազգային մասնագիտացմանն ու կոոպերացմանը: 1976-ին այդ ուղղությամբ իրագործվեց մոտ 90 բազմակողմանի համաձայնագիր: 1962-ին ստեղծվեց «Միր» էներգահամա– կարգը, որի ընդհանուր կարողությունը 1975-ի սկզբին 76,5 մլն կվա էր: 1977-ին ԱԷԿ–ներ էին գործում ԲԺՀ–ում, ԳԴՀ–ում, ՍՍՀՄ–ում, ՉՍՍՀ–ում, կառուցվում է ՀԺՀ–ի ԱԷԿ–ը, սկսվել է ՍՍՀՄ–ի տեխ. աջակցու– թյամբ ԼԺՀ–ի, ՌՍՀ–ի և Կուբայի ատոմա– յին կայանների շինարարության նախա– պատրաստումը: Ծավալուն է համագոր– ծակցությունը գյուղատնտեսության ճյու– ղերում. սելեկցիա, սերմնաբուծություն, անասունների և թռչունների բարձր մթե– րատու ցեղերի ստացում ևն: Արդյունավետ է զարգանում գիտատեխնիկական հա– մագործակցությունը. իրացվել է 100 հա– մաձայնագիր, գիտահետազոտական մոտ 1000 հիմնարկություններ միավորվել են 13 հիմնական ուղղություններով կարևորա– գույն պրոբլեմների լուծման համար: Գոր– ծում է գիտակոորդինացիոն 54 կենտրոն: ՏՓԽ–ի անդամ–երկրների ապրանքաշըր– ջանառությունը 1971–75-ին աճել է շուրջ երկու անգամ: Սոցիալիստական երկըր– ների ապրանքների ներմուծման ու ար– տահանման պահանջը 80–100% –ով բա– վարարվում է փոխադարձ մատակարա– րումների հաշվին: ՏՓ1ս–ի մի շարք երկըր– ների ազգային եկամտի 30–40% –ը իրաց– վել է արտաքին ապրանքաշրջանառության միջոցով, վերջինս կազմում է նրանց ար– տաքին առևտրի ընդհանուր ծավալի կե– սից ավելին: Սոցիալիստական Ի–ման ընդ– լայնման և կատարելագործման ընթաց– քում նյութական ու հոգևոր նախադրյալ– ներ են ստեղծվում եղբայրական երկրների տնտ. և քաղ. համագործակցության հե– տագա ամրապնդման համար: Ն. Թովմասյան

ԻՆՏԵԳՐՈՂ ԵՎ ԴԻՖԵՐԵՆՑՈՂ ՕՂԱԿՆԵՐ, ավտոմատ կառավարման և կարգավորման համակարգերի տարրեր: Հաջորդաբար միացված ակտիվ դիմադրությունից (r) և ինդուկտիվությունից (Լ) կազմված շղթա է, որը բնութագրվում է ժամանակային t=–i- հաստատունով: Երբ t-ն բավակա– նաչափ մեծ Է, շղթան օգտագործվում Է որպես ինտեգրող օղակ, իսկ փոքր x-ի դեպքում՝ որպես դիֆերենցող օղակ: Առա– ջին դեպքում լարումն ակտիվ դիմադրու– թյան վրա համեմատական է լինում e(t) է ազդակի ինտեգրալին՝ Ur^-j-Je(t)dt, իսկ օ երկրորդ դեպքում լարումն ինղուկտիվու– թյան վրա համեմատական է ազդակի դի– ֆերենցիալին՝ e(t) ազդա– r dt կը կարող է կամայական լինել:

ԻՆՏԵԼԵԿՏ, տես Բանականություն:

ԻՆՏԵԼԻձԵՆՍ ՍԵՐՎԻՍ (անգլ. Intellige– nce Service), Մեծ Բրիտանիայի հետախու– զական և հակահետախուզական ծառա– յության հավաքական անվանումը: Կազ– մակերպվել է XV դ. վերջին -– XVI դ. սկըզ– բին: Ընդգրկում է հետախուզության կենտ– րոնական մարմին Սիկրետ ինտելիշենս սերվիսը, անվտանգության ծառայության հակահետախուզության կենտրոնական մարմինը և առանձին գերատեսչություն– ների հետախուզական և հակահետախու– զական ծառայությունները: Ի. ս–ի կոոր– դինացիոն մարմինը Բրիտանական հա– մագործակցության գործերի և արտաքին գործերի մինիստրությանն առընթեր հե– տախուզության միացյալ կոմիտեն Է: Գոր– ծելակերպն Է՝ շանտաժը, տեռորը, քաղ. պրովոկացիան, գաղափարական դիվեր– սիան ևն: Ի. ս. սերտորեն համագործակ– ցում է ՆԱՏՕ–ի անդամ երկրների հետա– խուզական մարմինների հետ, գործունեու– թյունը հիմնականում ուղղում ՍՍՀՍ–ի և մյուս սոցիալիստական երկրների, ազ– գային–ազատագրական շարժումների, Մեծ Բրիտանիայի դեմոկրատական կազմա– կերպությունների դեմ:

ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆ (< լատ. intensio – լարում, ուժեղացում), 1. ձ ա յ ն ի (ձայ– նի ուժ), ձայնային ալիքների տարածման ուղղությանն ուղղահայաց միավոր մակե– րեսով ժամանակի միավորում անցնող ձայնային Էներգիայի արժեքը: Չափվում է վախ2 (SI համակարգ) և էրգ/վրկ • սմ2 (CGS համակարգ) միավորներով: 2. Լու յ– ս ի, լույսի հզորությունը բնութագրող ընդհանուր հասկացություն, որը երբեմն փոխարինում է ւուսային հոսք, ւուսավոր– փսծություն, չույսի ուժ կամ պայծառու– թյուն լուսաչափական մեծություններին:

ԻՆՏԵՐԻԵՐ (< ֆրանս. interieur– ներս, ներքին մաս), 1.ճարտարապետ ու– թ յ ա ն մեշ, շենքի կամ նրա մի մասի ներ– քին տարածությունը, ներքնաձևը, որ օր– գանապես կապված է կառույցի բովանդա– կության, ծավալա՜տարածական լուծման և կոնստրուկտիվ հենքի հետ: Ի–ի ֆունկ– ցիոնալ նշանակությանը համապատաս– խան ճարտ. միջավայրի ստեղծման պրո– ցեսում կարևոր են նրա ձևը, չափերը, հա– մաչափությունները, կոնստրուկտիվ տար– րերի ու ճարտ. մասնատումների ռիթմը, մասշտաբը, բնական և արհեստական լու– սավորության բնույթը, դեկորատիվ հար– դարման ձևերը, կահույքը և այլ տարրեր, որոնք հանդես են գալիս կուռ և միասնա– կան գեղարվեստական կերպարում: Ի–ի լուծման սկզբունքները տարբեր են բնա–