սային էներգիայի փոխակերպում տեղի չի ունենում, լուսավորվածության մաքսիմում– ների և մինիմումների առաջացումը պայ– մանավորված է միայն լուսային հոսքի վերաբաշխումով: Ի. լ. դիտելու համար լույսի աղբյուրի կհտայնությունը պարտա– դիր չէ: Բնական պայմաններում դիտվող ինտերֆերենցիայի երևույթը պայմանա– վորված է հենց տարածական աղբյուրնե– րից առաքված լուսային ճառագայթներով: Օրինակ, ինտերֆերենցիա է դիտվում (նկ. 2), երբ բարակ թափանցիկ թաղանթը լուսավորվում է ցրված լույսով: Այս երե– վույթը հայտնի էբարակ թիթեղնե– րի գ ու յ ն և ր անունով և դիտվում է օճառի թաղանթների վրա, ջրի մակերե– վույթին լողացող յուղի կամ նավթի բարակ Նկ. 2. բարակ թաղանթներից դիտվող ինտեր– ֆերենցիոն պատկերներ շերտերում ևն: Լույսի ինտերֆերենցիան լայնորեն կիրառվում է ճառագայթման ալիքի երկարությունը չափելու, սպեկ– տրային գծի նուրբ կառուցվածքը հետա– գոտելու, նյութի խտությունը, բեկման ցու– ցիչը, դիսպերսիոն հատկությունները որո– շելու, օպտիկական համակարգի որակը ստուգելու համար ևն: Այդ երևույթի վրա է հիմնված ինտերֆերուէետրի աշխատան– քը, հուոգրաֆիւսյի մեթոդը: Գրկ. Լանղսբերգ Գ. Ս., Օպտիկա, Ե., 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ. 3): ժ. Նինոյան
ԻՆՏԵՐՖԵՐՈՄԵՏՐ, չափիչ սարք, որի աշ– խատանքի հիմքում ընկած է ալիքների ին– տերֆերենցիայի երևույթը: Գոյություն ունեն ձայնային և էլեկտրամագնիսական սղիքների (ռադիոինտերֆերոմետրեր, օպ– տիկական և ռենտգենյան ճառագայթների Ի–եր) Ի–եր: Ձայնային Ի. և ռադիոինտեր– ֆերոմետրը օգտագործվում են ալիքների տարածման արագությունը, ճառագայթիչ– ների միշև հեռավորությունը չափելու հա– մար: Օպտիկական Ի–երը, որոնք համե– մատաբար ավելի լայն տարածում ունեն, կիրառվում են սպեկտրային գծերի ալիքի երկարությունը, թափանցիկ միջավայրե– րի բեկման ցուցիչները, աստղերի ան– կյունային չափերը որոշելու, դետալների և դրանց մակերևույթների որակը ստուգելու համար: Օպտիկական Ի–ի աշխատանքի սկզբունքը հետևյալն է. լույսի փունջը որևէ եղանակով բաժանվում է երկու և ավելի կոհերենտ ճառագայթների (տես Կոհերեն– տություն), որոնք, տարբեր օպտիկական ճանապարհներ անցնելով, հանդիպում են միմյանց և առա՛ջացնում ինտերֆերենցիոն պատկեր (տես Ինտերֆերենցիա չույսի): Օպտիկական Ի–երը կարելի է բաժանել 2 խմբի: Առաջին խմբի Ի–երի աշխատանքի հիմքում ընկած է կոհերենտ ճառագայթ– ների ստացման ալիքային ճակատի բա– ժանման եղանակը: Այդպիսի Ի–ի օրինակ է Ռելեի Ի. (նկ. 1): Լուսավորված Տ ճեղ– ՔԱ» որը գտնվում է ai օբյեկտիվի կիգա– կետային հարթությունում, ծառայում է լույսի աղբյուր: ai-ից հետո տեղավոր– ված AB էկրանի երկու անցքերի միջոցով փունջը բաժանվում է կոհերենտ ճառա– գայթների, որոնք a2 օբյեկտիվի կիզակե– տային հարթությունում առաջացնում են ինտերֆերենցիոն պատկեր: Եթե կոհե– րենա ճառագայթների ճանապարհին տե– ղավորված լինեն տարբեր բեկման ցու– ցիչներ (ու և ո2) ունեցող նյութեր, ապա փնջերի միջև առաջ կգա ընթացքների լրացուցիչ տարբերություն, որի հետե– վանքով ինտերֆերենցիոն պատկերը կը– շեղվի: Չափելով շեղման մեծությունը, կարելի է որոշել ու–ո2 տարբերությու– նը: Երկրորդ խմբի Ի–երի աշխատանքի հիմքում ընկած է կոհերենտ ճառա– գայթների ստացման ամպլիտուդային բաժանման եղանակը, այսինքն՝ ին– տերֆերենցիոն երևույթները հարթ–զու– գահեռ կամ սեպաձև թիթեղներում: Հարթ թիթիղից ստացվող ինտերֆերենցիոն պատկերը կախված է թիթեղի հաստու– թյունից (հ), բեկման ցուցչից, ճառագայթի անկման անկյունից (փ) և ալի^ի երկարու– թյունից (X): Այդպիսի Ի.հնարավորություն է տալիս որոշել նշված մեծություններից ցանկացածը: Օրինակ, եթե հայտնի են հ–ը և n-ը, ապա մեծ ճշտությամբ կարելի է որոշել X-ն (ինտերֆերենցիոն սպեկ– տրոսկոպիա), կամ եթե հայտնի են X-ն և հ–ը, կարելի է որոշել n-ը (ինտերֆերեն– ցիոն ռեֆրակտոմետրիա): Երկրորդ խմբի Նկ. 1. Ռելեյի ինտերֆերոմետրի սխեման Նկ. 2. Մայքելսոնի ինտերֆերոմետրի սխե– ման Ի–ի օրինակ է Մայքելսոնի Ի. (նկ. 2): Լույսի L աղբյուրից առաքվող զուգահեռ ճառագայթների փունջը կիսաթափանցիկ P հայելու միջոցով բաժանվում է երկու կոհերենտ ճառագայթների (1 և 2) որոնք անդրադառնալով ճառագայթներին ուղ– ղահայաց տեղավորված St և Տ2 հայելի– ներից, տարածվում են AO ուղղությամբ և առաջացնում ինտերֆերենցիոն պատ– կեր: Ակնհայտ է, որ վերջինս (դիտվում է Օ դիտակով) կհամապատասխանի Տ2 հայելիով և Տւ–ի Տյ կեղծ պատկերով կազ– մըված հ հաստությամբ օդային «թիթեղին»: Հարթ–գուգահեռ թիթեղների դեպ՛քում պետք է նկատի ունենալ բազմապատիկ անդրադարձումները: Մովորական պայ– մաններում դրանց հետևանքով ստացվող հաջորդական ճառագայթների ինտենսի– վությունը շատ արագ նվազում է, ուստի միայն երկու ճառագայթներ են հաշվի առնվում: Իսկ երբ անդրադարձման գոր– ծակիցն արհեստականորեն մեծացվում է, ապա ստացվում են ինտենսիվությամբ միմյանց մոտ մեծ թվով ճառագայթներ, որոնց առաջացրած ինտերֆերենցիոն պատկերն ավելի կտրուկ է լինում: Հենց այդ երևույթն է օգտագործվում Ֆաբրի– Պերոյի Ի–ում և Լյումեր–Գերկեի թիթեղում: Գրկ. Լանղսբերգ Գ. Ս., Օպտիկա, Ե., 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ. 3): 3axapbeBCKHH A.H., liHTep- <J)epoMeTpbi, M., 1952. ժ. Նինոյան
ԻՆՏԵՐՖԵՐՈՆ (< լատ. inter – փո– խադարձ և ferio – հարվածել, ճնշել), պաշտպանական սպիտակուց, որն ար– տադրվում է կաթնասունների և թռչուննե– րի օրգանիզմում, ինչպես նաև վիրուս– ներով վարակված բջջային կուլտուրանե– րում: ճնշում է վիրուսների բազմացումը բջջում: Ի. անջատել են անգլիացի գիտնա– կաններ Ա. Այզեքսը և Զ. Լինդենմանը (1957-ին), գրիպի վիրուսով վարակված հավի բջիջներից: Բջիջներում Ի–ի առաջա– ցումը օրգանիզմի պատասխան ռեակցիան է բջջի մեջ վիրուսային օտարածին սպի– տակուցի թափանցման հանդեպ: Հետա– գայում պարզվել է, որ Ի. գոյանում է նաև ի պատասխան որոշ բակտերիաների, ռի– կետսիաների, տոքսինների, նուկլեինա– թթուների, սինթետիկ պոլինուկլեոտիդ– ների: Ի. բաղկացած է ցածր մոլեկուլա– յին զանգված ունեցւէղ սպիտակուցնե– րից (մոլեկուլային զանգված՛ը՝ 25 000– 110000), .որոնք կայուն են PH-ի լայն սպեկտրում, նուկլեազների, տաքացման, սառեցման և լիոֆիլացման նկատմամբ, քայքայվում են պրոտեոլիտիկ ֆերմենտ– ների և ուլտրամանուշակագույն ճառա– գայթների ազդեցությունից: ՀԱԱՀ–ում Ի. ստացել են ՀԱԱՀ ԳԱ փորձառական կեն– սաբանության ինստ–ում (1965-ին) Մ. Գ. Բոստանջյանի ղեկավարությամբ:
ԻՆՏՈՆԱՑԻԱ (< լատ. intono – բարձր արտասանել), ելևէջավոր ու մ, հնչերանգ, խոսքի հուզական–իմաս– տային երանգավորման միջոց: Բանավոր խոսքում ստեղծվում է ըստ ձայնի բարձրnir թյան, արագության, դադարների, լարվա՜– ծության, գլխավոր իմաստակիր բառերի ուժգին շեշտադրման, բացականչման, հարցման ևն: Գրավոր խոսքում Ի. արտա– հայտվում է բառերի համապատասխան դասավորությամբ ու կետադրությամբ: Ի. կարևոր տեղ ու դեր ունի գեղարվեստա– կան խոսքում: Հաճախ կատարում է իմաս– տազատիչ դեր: Երաժշտության մեջ. ձայնելևէջ, 1, երաժշտական երկի ինքնուրույն արտա– հայտչականություն ունեցող ամենափոքր