Երևանի Վ. Ի. Լենինի անվ. էլեկտրամեքե– նաշինական գործարանի արական երգչա– խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ Ն. Սնգրյան) Ռիգայի Դոմյան եկեղեցում, ելույթից հետո ասմուևքողևեր, երաժիշտներ, պարողներ, ակրոբատներ ևն): Մինչհեղափոխական Ռուսաստանում արվեստասերները միա– վորվել են ակումբներին և ժողովարան– ներին կից խմբակներում և ընկերություն– ներում: Ինքնագործ արվեստի զարգաց– մանը նպաստել են թատրոնի, երաժշտու– թյան, կերպարվեստի առաջադեմ բազմա– թիվ գործիչներ, հայ իրականության մեջ՝ Կարա–Մուրզան, Կոմիտասը, Ա. Մայիլ– յանը և ուրիշներ, որոնց կազմակերպած ու ղեկավարած երգչախմբերը հասել են կատարողական բարձր մակարդակի: Մըշ– տապես գործել են հայ ժող. երաժիշտնե– րի, պարողների և թատերական խմբեր: Գործել են նաև բանվորական խմբակներ, ժող. թատրոններ, որոնք գտնվել են իշ– խանությունն էտի խիստ հսկողության սակ: Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո Ի. գ–ի մեջ ընդգրկվել են աշխատա– վորական լայն զանգվածներ, կազմա– կերպվել են թատերականացված հանդես– ներ ևն: 1920-ական թթ. ինքնագործ խըմ– բակների խաղացանկը կրել է ագիտացիոն բնույթ (գրական, երաժշտական մոնտաժ– ներ, համերգային համարներ, երգիծական քառյակներ ևն): Տարածված էին «Կենդա– նի լրագիր», «Կապույտ բաճկոններ», «Կարմիր շապիկ» կոչվող և այլ կոլեկտիվ– ներ: 1920-ական թթ. վերջերին և 1930-ա– կան թթ. սկզբներին գործել են բանվորա– կան երիտասարդական թատրոններ: Հայ– կական ՄՍՀ քաղաքներում և գյուղերում ստեղծվել են թատերական արվեստի, ազ– գային պարերի, ժող. գործիքների և այլ ժանրերի հարյուրավոր խմբեր: Նշանա– վոր խմբերից էին Ազգագրական պարերի խումբը (ղեկ. Վ. Արիստակեսյան, արժա– նացել է Մ. Գորկու դրվատանքին), Ն. Թեյ– մուրազյանի ղեկավարած փողային նվա– գախմբերը ևն: ՍՄԿԿ–ն և սովետական կառավարությու– նը ստեղծել են բոլոր պայմանները ժողո– վըրղի ստեղծագործական ուժերը զար– գացնելու համար: Մեծ նշանակություն են ունեցել Վ. Ի. Լենինի ելույթները Պրո– լետկուլտի մասին, ՌԿ(բ)ԿԿ–ի նամակը «Պրոլետկուլտի մասին» (1920), ՌՍՖՍՀ–ի ԺԿիյ–ի որոշումը «Թատերական գործի բարելավման մասին» (1930), որն առա– ջարկում էր ուժեղացնել պրոֆեսիոնալ և ինքնագործ թատրոնների կապը, մշտա– կան օգնություն ցույց տալ Ի. գ–ին: Ինք– նագործ կոլեկտիվներ են կազմակերպվել ակումբներում, մշակույթի տներում (պա– լատներում), ֆաբրիկաներում, գործա– րաններում, ուսումնական հաստատու– թյուններում, զորամասերում, կոլտնտե– սություններում, սովխոզներում, տրանս– պորտում ևն: 1930-ակտն թթ. կեսերին Ի. գ. հասել է գաղափարա–գեղարվեստական բարձր մակարդակի: Պրոֆեսիոնալ ար– վեստի բազմաթիվ գործիչներ ստանձնել են ինքնագործ կոլեկտիվների շեֆությու– նը: Ինքնագործունեությունը ղեկավարե– լու և նրան օգնելու համար ստեղծվել է ինքնագործ արվեստի կենտրոնական տուն, որ 1936-ին վերակազմավորվել է ժո– ղովրդական ստեղծագործության համա– միութենական տան (1939-ից՝ Ն. Կ. Կրուպսկայայի անվ.), իսկ 1958-ին՝ ժո– ղովրդական ստեղծագործության կենտրո– նական տան (տես ժողովրդական ստեղ– ծագործության տուն): 1940-ական թթ. ժող, ստեղծագործության տներ կազմա– կերպվել են բոլոր հանրապետություննե– րում, երկրամասերում և մարզերում: 1940-ական թթ. հայկական լավագույն ինքնագործ խմբերից էին Երևանի Ուսուց– չի տան երգչախումբը (ղեկ. Մ. Մազման– յան), Աշխատանքային ռեզերվների մշա– կույթի տան ժող. երգի և պարի անսամբլը (ղեկ. Ե. Աահառունի, բալետմայստեր Վ. Ղարիբյան) ևն: 1940-ական թթ. վեր– ջերին, 1950-ական թթ. սկզբներին հա– մամիութենական ստուգատեսների ժամա– նակ ցուցադրվել են մի շարք արժեքավոր ներկայացումներ: 1950-ական թթ. վերջե– րից առավել հասուն ինքնագործ կոլեկ– տիվների շնորհվել է ժողովրդական թատ– րոնի կոչում: Ինքնագործունեության հիման վրա աճել են բազմաթիվ դրամատիկական և երա– ժըշտական պրոֆեսիոնալ թատրոններ, անսամբլներ: Գեղ. ինքնագործունեու– թյան մասնակիցներով համալրվում են պրոֆեսիոնալ կոլեկտիվները: Սոցիա– լիստական գեղ. գանձարանը հարըս– տանում է մասսայական գեղ. ինք– նագործունեության և պրոֆեսիոնալ ար– վեստի համադրման հիման վրա: Սովե– տական ժողովրդի գեղ. մշակույթի զար– գացմանը կուսակցության ուշադրության նոր վկայությունն է «Աշխատավորների գե– ղարվեստական ինքնագործ ստեղծագոր– ծության համամիութենական առաջին փա– ռատոնի անցկացման մասին» ՀԱՄԿխ–ի ՀամԼԿԵՄ ԿԿ–ի, ՍՍՀՄ կուլտուրայի մի– նիստրության, ՍՍՀՄ բարձրագույն և միջ– նակարգ մասնագիտական կրթության մի– նիստրության և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի պրոֆտեխկրթության պետական կոլեգիաների որոշումը (1975): Այդպիսի փառատոներ նախատեսվում է անցկացնել 5 տարին մեկ: Առաջին փառատոնը (1975– 77) նվիրված էր 1917-ի Հոկտեմբերյան հե ղափոխության 60-ամյակին: ՍՍՀՄ–ում գե– ղարվեստական ինքնագործունեության կո– լեկտիվներում ընդգրկվել է (1976) 14 մլն մեծահասակ և 10 մլն դպրոցական, որոնց ուսուցանել են 150 հզ. հաստիքային, 500 հզ. ավելի հասարակական ղեկավար– ներ: Փառատոնի երեք տարիների ընթաց– քում Սովետական Հայաստանում ստեղծ– վել է ավելի քան 850 կոլեկտիվ: 1977-ին ՀՍՍՀ–ում գործել են 4910 ինքնագործ կո– լեկտիվներ, որոնցում ընդգրկվել է շուրջ 90 հզ. մարդ: Շուրջ 200 ժող. վարպետներ մասնակցել են եզրափակիչ ստուգատե– սին (Մոսկվա): Նրանցից 37-ը և Քանա– քեռի ալյումինի գործարանի գեղարվես– տական ստուդիան արժանացել են դափ– նեկրի կոչման, իսկ 115-ը պարգևատրվել են փառատոնի դիպլոմներով: Հայաստա– նում ինքնագործ արվեստի ասպարեզում նշանակալի արդյունքների են հասել Երե– վանի Վ. Ի. Լենինի անվ. էլեկտրամեքե– նաշինական գործարանի տղամարդկանց երգչախումբը (ղեկ. Ն. Սնգրյան) և ժող. գործիքների նվագախումբը (ղեկ. Ա. Նի– կողոսյան), մաթեմատիկական մեքենա– ների գիտահետազոտական ինստ–ի երգ– չախումբը (ղեկ. Կ*Չալիկյան), JNP 3 մշա– կույթի տան երիտասարդական երգչա– խումբը (ղեկ. Ս. Տեր–Ղազարյան), եր– կաթուղայինների պալատի պարի ան– սամբլը (ղեկ. Վ. Ռաշիդյան), ավտոդո– ղերի գործարանի երգի և պարի անսամբլը (ղեկ. Ե. Ենգոյան). JVP 7 մշակույթի տան Քանաքեռի ալյումինի գործարանի մշակույթի պալատի պարի անսամբլը (ղեկավար՝ Ս. Գյա– ջամյան) Ժող. գործիքների անսամբլը (ղեկ. Մ. Խա– չատրյան), պոլիտեխնիկական ինստ–ի կամերային նվագախումբը (ղեկ. Ս. Աղա– ջանյան), Լենինականի Սևյանի անվ. մշա– կույթի պալատի պարի անսամբլը (ղեկ. Ա. Շաբոյան), Կիրովականի քաղաքային մշակույթի տան ժող. գործիքների (հե– տագայում՝ վոկալ–պարային) անսամբլը, էջմիածնի քաղաքային մշակույթի տան կամերային անսամբլը, էջմիածնի շրջա– նային մշակույթի տան ժող. գործիքների նվագախումբը, Աշտարակի շրջանի Սասու– նիկ սովխոզի պարի անսամբլը, Թուման– յանի շրջանային մշակույթի տան ժող. գործիքների անսամբլը, Արտաշատի շըր– ջանային մշակույթի տան էստրադային անսամբլը ևն: «ժողովրդական» (թատրոն– ներ, կրկեսներ, ֆիլհարմոնիաներ ևն) կոչման արժանացած կոլեկտիվների թիվը ՍՍՀՄ–ում կազմել է 4500-ից ավելի, Հա– յաստանում՝ 65: Ինքնագործ արվեստը մեծ թափ է ստա– ցել նաև սոցիալիզմի մյուս երկրներում: 1950-ական թթ. ստեղծվել են գեղ. ինք–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/362
Այս էջը սրբագրված չէ