նագործունեությունը ղեկավարող հատուկ մեթոդական կենտրոններ (Ի. գ–ի գործերի Կենտրոնական օրգանը Չեխոսլովակիա– յում, ժող. ստեղծագործության կենտրոնա– կան տունը ԳԴՀ–ում, ժող. արվեստի ինստ–ը Հունգարիայում): Կազմակերպ– վում են ստուգատեսներ, փառատոներ, որոնց մասնակցում են հազարավոր կո– լեկտիվներ: Սոցիալիստական երկրները գեղ. ինքնագործունեության ասպարեզում կատարում են փորձի փոխանակում (օրի– նակ, 1975-ին Կրակովում): Գեղ. ինքնագործունեության կոլեկ– տիվներ (երգչախմբեր, վոկալ անսամբըլ– ներ, նվագախմբեր են) գործում են նաե կապիտալիստական երկրներում, պահ– վում մասնավոր անձանց, հասարակա– կան կազմակերպությունների միջոցնե– րով: 1930-ական թթ. սկզբին Գերմանիա– յում, Ավստրիայում աշխատավորների միախմբման ձևերից էին բանվորական կոլեկտիվների օլիմպիադաները: Սիրողա– կան երգչախմբերը տարածված են Ֆրան– սիայում. կարևոր նշանակություն է ստա– ցել ժող. երաժշտ. ֆեդերացիայի գոր– ծունեությունը: 1956-ին Փարիզում տեղի է ունեցել Երգչախմբային միշազգային օլիմպիադա: Երգչախմբային բազմաթիվ միավորումներ կան Ֆինլանդիայում, Շվեյցարիայում («Բանվոր երգիչների շվեյ– ցարական միություն» են): Շվեդիայում գործում են 60-ից ավելի սիրողական նվա– գախմբեր, ԱՄՆ–ում՝ ուսանողական նվա– գախմբեր (Միչիգանի համալսարանի փո– ղային նվագախումբը ևն), երգչախմբեր, վոկալ անսամբլներ, թատերախմբեր: Գրկ. ա e x t m a h JI., HcKyccTBO mhjijiho hob, M., 1968.
ԻՆՔՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, բարոյա– կան, ֆիզիկական, էսթետիկական հատ– կություններ մշակելու նպատակով մար– դու սիստեմատիկդ գործունեություն: Ի–յան բովանդակությունը կախված է անհատի հասարակական–պատմական պայմաննե– րից: Սոցիալիստական հասարակարգում յուրաքանչյուր գիտակից քաղաքացու Ի–յան ընդհանուր նպատակը կոմունիզմի կառուցումը և անհատի բազմակողմանի զարգացումն է: Հասարակական, աշխա– տանքային և ուսումնական գործունեու– թյան ընթացքում, երբ ձեռք է բերված գիտակցության և ինքնագիտակցության. որոշակի մակարդակ, մարդու մոտ առա– ջանում է ինքնավերլուծման, ինքնադիտ– ման և ինքնագնահատման ընդունակու– թյուն, գիտակցում է կոմունիստական բա– րոյականության պահանջներին իր վար– քի համապատասխանության անհրաժեշ– տությունը: Դեռահաս երեխաները ծանո– թանում են ինքնաքննադատության, ինք– նաներշնչման, ինքնապարտադրման և Ի–յան այլ մեթոդների ու ձևերի հետ: Պա– տանեկան հասակում ամրապնդվում է Ի–յան կապը ինքնուսուցման հետ:
ԻՆՔՆԱԴԻՏՈՒՄ, սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բո– վանդակություններն ու գործողություննե– րը դիտելու և ներքին ուշադրության մի– ջոցով արտացոլելու երևույթը: Ի. զարգա– նում է օնտոգենեզում, սկզբում ունենալով տարտամ և ոչ խոսքային, ապա՝ խոսքա– յին, ավելի տարբերակված, հստակ, առար– կայական և իմաստավորված բնույթ: Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոս– պեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում: Ներհայեցողությունը միջ– նորդված օբյեկտիվ իմացություն է և ոչ սեՓական սուբյեկտիվ վիճակների ան– միջական կամ հետհայաց ռեֆլեքսի ա, իսկ Ի. օբյեկտիվ աշխարհի և միաժամա– նակ ներհոգեկան վիճակների իմացու– թյան բարդ պրոցես: Ի. կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը: Ի–ման տվյալները չի կարելի ճըշ– գրիտ և վերջնական համարել: Ի. թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկ– նաբանվում: Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրո– ցեսների ցուցանիշներ կամ դրսևորում– ներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողու– թյունից օգտվելու անհրաժեշտությունը: Ի–ման օբյեկտիվ բովանդակության առ– կայության շնորհիվ այդ մեխանիզմի մի– ջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայություն– ները, զգայական ընկալումներն ընդհան– րապես) օգտագործվում են նաև ֆիզի– կա–քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ: Առանց Ի–ման հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է: KpaKOB C. B., CaM0Ha6jii0fleirae, M., 1922; K օ Փ Փ k a K., CaMOHadjHOfleHHe h MeTOff ncHxojiornH, b c6.: IIpo6jieMhi coBpe- MeHHoii ncHXOJiorHH, t. 2, JI., 1926; P y 6 h h ա– T e ii H C. JI., npHHD,HIIbI H HyTH pa3BHTHH ncnxojioran, M., 1959, c. 164–184.
ԻՆՔՆԱԹԱՓ, ինքնաբեռնաթափվող բեռ– նատար ավտոմոբիլ, կցանք կամ կիսակը– ցանք: Տարբերվում են ըստ բեռնաթափ– ման ձևի: Առավել տարածված են շրջվող թափքով Ի–երը: Թավւքի շրջման համար կիրառվում են հիդրավլիկ ամբարձիչներ: Ինքնաթափ ՄԱԶ–503 ՍՍՀՄ–ում թողարկվում են 3,5–10 w, իսկ բացահանքերի համար՝ 27, 40 ա և ավելի բեռնունակության Ի–եր:
ԻՆՔՆԱԹԻՌ (հնացած՝ աերոպլան), օդից ծանր թոչող ապարատ՝ շարժիչների և թևերի օգնությամբ մթնոլորտում թռչելու համար: Մեծ արագության, բեռնունակու– թյան, գործողության շառավիղի, մանե– վըրունակության, հուսալիության շնոր– հիվ ունի ավելի լայն կիրառություն, քան մյուս թռչող ապարատները: Ըստ նշանա– կության լինում են քաղաքացիական U ռազմ.: Քաղաքացիական Ի–ները լինում են տրանսպորտային (մարդատար, բեռնա– տար), սպորտային, ռեկորդային (արա– գության, թռիչքի բարձրության, հեռավո– րության և այլ ռեկորդներ սահմանելու համար), տուրիստական, վարչական, ուսումնամարզական, գյուղատնտ. ևն, իսկ ռազմականները՝ կործանիչ, ռմբակոծիչ, կործանիչ–ռմբակոծիչ, հետախուզական, տրանսպորտային, կապի և սանիտարա– կան: Ըստ շարժիչների տիպի լինում են պտուտակամոտորային, տուրբապտուտա– կավոր, տուրբառեակտիվ, ըստ թռիչքի արագության՝ մինչձայնային (արագու– թյունը համապատասխանում է M < 1 Մախի թվին), գերձայնային (1^M<5) և հիպեր– ձայնային (M^5), ըստ վերելք–վայրէջքի բնույթի՝ երկար և կարճ վազքուղի պա– հանջող և ուղղաձիգ վերելք–վւսյրէջքով: Ըստ արտաքին ձևի դասակարգումը տես նկ. 1-ում: Ի–ի աերոդինամիկան: Ի–ի թևի վրա օդի հոսքի ազդեցությամբ առաջա– նում է աերոդինամիկ ուժ: Այդ ուժի՝ հոսքի ուղղությանն ուղղահայաց բաղադրիչը կոչվում է վերամբարձ ուժ, իսկ շարժմանը հակառակ* ուղղվածը՝ ճակատային դիմա– դրություն (տես Աերոդինամիկ դիմադրու– թյուն): Մերձձայնային արագությամբ շարժվելիս կարող է առաջանալ ափքային դիմադրություն: Վերամբարձ ուժի և ճա– կատային դիմադրության հարաբերությու– կոչվում է աերոդինամիկ հատկություն, ժամանակակից Ի–ների մոտ այն հասնում է 10–20: Ի–ի ուժային տեղակա– յանքը կազմված է ավիացիոն շար– ժիչներից և տարբեր տիպի համակար– գերից ու սարքավորումներից՝ օդային պտուտակ, հրդեհային սարքավորումներ, վառելիքի, օդի ներծծման, քարշի ուղղու– թյան Փոփոխման համակարգեր ևն: Շար– ժիչների թիվը, տեսակը և Ի–ի վրա դրանց տեղը որոշելիս հաշվի է առնվում շարժիչ– ների ստեղծած աերոդինամիկ դիմադրու– թյունը, շարժիչներից մեկի խափանման պատճառով առաջացող շրջման մոմենտը, օդառ սարքերի բարդությունը, շարժիչնե– րի սպասարկման և փոխման հնարավո– րությունները, աղմուկի չավւը ուղևորների սրահում ևն: Ի–ի կառուցվածքի հիմ– նական մասերն են թեը, ֆյուզեւաժը, շաս– սին, ուղղյակները: Թևը շարժման ժամա– նակ ստեղծում է վերամբարձ ուժ, ֆլյու– զելաժին ամրացվում է անշարժ, բայց երբեմն կարող է պտտվել լայնական առանցքի շուրջը (օրինակ, ուղղաձիգ վե– Րելք–վայրէջքով Ի–ի մոտ), կամ Փոփոխել ձևը: Թևի վրա տեղադրում են կողաթեք– ման ղեկերը՝ էլերոնները: Ֆյուզելաժը՝ Ի–ի իրանը, ծառայում է անձնակազմի, ուղևորների, բեռների, սարքավորումնե– րի տեղավորման համար: Իր վրա է կրում թևերը, ուղղյակները, երբեմն՝ շասսին և ուժային տեղակայանքը: Շասսին թռիչքի վայրէջքի և օդանավակայանում շարժվե– լու համար է: Ի–ի վրա կարող է տեղադըր– վել անվային, լողանային (հիդրոինքնա– թիռների վրա), դահուկային և թրթուրա– վոր (փափուկ գետնի վրա իջնելու համար) շասսի: Ուղղյակները ապահովում են Ի–ի կայունությունը, ղեկավար ելիությունը, հավասարակշռությունը: Նկ. 2-ում պատ–