կերված է մարդատար տուրբառեակտիվ Իլ–62 Ի–ի կերավածքը: Ղեկավար– ման համակարգերը բաժան– վում են հիմնականի և օժանդակի: Հիմ– նական ընդունված է համարել օդային ղեկերի, իսկ օժանդակ՝ շարժիչների, շաս– սիի, արգելակների և այլնի ղեկավար– ման համակարգերը: Ի–ի վարումը հեշ– տացնելու և թռիչքի անվտանգությունը մեծացնելու համար կիրառվում են ավ– տոսյիլոտներ և հաշվողական մեքենաներ: Ղեկերի թեքման ժամանակ ղեկավարող լծակների ծանրաբեռնվածության թուլա– ցումը իրագործվում է հիդրավլիկ, պնևմա– տիկ կամ էլեկտրական ուժեղացուցիչների և չեզոքացնող ուժային սարքավորումների միջոցով: Երբ օդային ղեկերն արդյունա– վետ չեն (օրինակ, խիստ նոսր մթնոլոր– տում թռչելիս), օգտագործվում են գազա– յին ղեկեր: Ի. հանդերձվում է վերահսկիչ– չ ափիչ սարքերով, ռադիո, էլեկտրա– հակասառցակալման, բարձունքային, կեն– ցաղային և այլ հատուկ սարքավորում– ներով, իսկ ռազմ. Ի.՝ նաև զենքով: Վերա– հսկիչ–չափիչ սարքերն ըստ նշանակու– թյան բաժանվում են դասերի, ինքնաթի– ռավարման (վարիոՎեար, ավիահորիզոն, կողմնացույց են), շարժիչների աշխատան– քը հասկող (մանոմետր, ծախսաչավւ են) և օժանդակ (ամպերմետր, վոլտմետր ևն): Ռադիոսարքավորումն ընդգրկում է ռա– դիոկապի, ռադիողեկավարման, ռադիո– լոկացիոն սարքավորումներ, ավտոմատ թռիչքի և վայրէջքի համակարգեր: Բար– ձունքային սարքավորումները (կոնդի– ցիոն օդի, թթվածնի մատակարարման հա– մակարգեր) ապահովում են անվտանգու– թյունը մեծ բարձրությունների վրա թռչե– լիս: Գրկ. Ո a ji e h m ճ 3. r., 06opyflOBairae caMOJieTOB, M., 1968; Kypo^icHH Փ.Ո., OCHOBU IipoeKTHpOBaHHH CaMOJieTOB c BepTH- Ka;ibHMM b3ji6tom h nocajpcoft, M., 1970; IHyjibtfceHKo M.H., KoHCTpyiajHH ca- MOJieTOB, 3 H3fl., nepepa6. h ron., M.,1971; Hhkhthh r.A., EaxaHOB E.A., Ochobw asHantHH, M., 1972.
ԻՆՔՆԱԹԻՌԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ռազմատեխ– նիկական սպորտի ձև. օրգանապես կապ– ված է ավիացիայի զարգացման, ընդհա– նուր և սպորտային ինքնաթիռաշինության հետ: Ընդգրկում է. 1. թռիչքներ տարբեր քաշային կատեգորիաների մխոցային, տուրբինապտուտակավոր և ռեակտիվ շարժիչներ ունեցող ինքնաթիռներով: Նա– խատեսված են թռիչքի արագության, բարձ– րության, հեռավորության, տևողության, արագամբարձության և բեռնամբարձու– թյան ռեկորդների սահմանման համար: 2. Մրցումներ մեկ տեղանոց սպորտային և երկտեղանոց ուսումնական՝ մխոցային շարժիչներ ունեցող ինքնաթիռներով՝ ինք– նաթիռավարման բարձրագույն հմտու–