Ինքնահարմաբվելու զարգացած ունակու– թյամբ օժտված են բոլոր կենդանի օրգա– նիզմները (տես Հարմարվողականու– թյուն): ժամանակակից ավտոմատ կա– ռավարման բազմաթիվ համակարգերում նույնպես իրացվում են հարմարվելու և ինքնօպտիմալացման որոշակի ունակու– թյուններ: Ըստ հարմարվելու եղանակների Ի. հ–երը լինում են. ինքնաչարվող համա– կարգ (առավել լայն տարածված), ինքնու– սուցվող համակարգ, ինքնակազմակերպ– վող համակարգ: Գրկ. IX M Ո K H H H.3., OcHOBM TeOpHH odyqaronjHxcH chctcm, M.f 1970.
ԻՆՔՆԱՆԵՐՇՆՉՈՒՄ, մարդու՝ ինքն իրեն որոշակի մտապատկերներ, դատողու– թյուններ, գաղափարներ, զգացումներ պարտագրելը: Ի–ման հիմնական մեխա– նիզմները գտնվում են միջանձնական փոխ– հարաբերությունների ոլորտում և նրան– ցից միայն մի մասը՝ անհատի մեշ: Ի. սերտորեն կապված է ներշնչման հետ: Նրա անհրաժեշտությունը առաջանում է, երբ մարդը չի հավատում իրեն: Ի–ման պրոցեսում մարդն իր ցանկությամբ, գի– տակցությամբ ու կամքով հասնում է գոր– ծողություններ կատարելու անհրաժեշտու– թյանը: Այդ առումով Ի. կատարելիք գոր– ծողությունների խթան է: Ի–ման պրոցե– սում առաջանում են մի շարք հարցեր, որոնք հնարավորություն են տալիս մար– դուն իր մեջ առաշացած մտքերը, գաղա– փարները անցկացնել սոցիալ–հոգեբանա– կան արժեքների պրիզմայով: Մտապատ– կերների, դատողությունների, մտքերի, զգացմունքների ոչ քննադատական պար– տադրումն առաշանում է նյարդային և հոգեկան խախտումների և հիպնոսային քնի ժամանակ: Ի. իրականացվում է ինք– նահամոզման, ինքնահրամանի, ինքնա– հրահանգման, ինքնաքաշալերման, ինք– նապատժման և այլ միջոցներով: Ի–մամբ կարելի է ներգործել ֆիզիոլոգիական պրո– ցեսների վրա: է. Ներսիսյան
ԻՆՔՆԱՊԱՏԿԵՐ, ինքնադիմա– պատկեր, կերպարվեստագետի ստեղ– ծած իր իսկ դիմապատկերը: Լինում է գե– ղանկարչական, գրաֆիկական (ի ն ք– ն ա ն կ ա ր), քանդակագործական (ի ն ք– ն ա ք ա ն դ ա կ): Արտահայտում է ար– վեստագետի ինքնագիտակցումը, ստեղ– ծագործական սկզբունքները, հաճախ՝ մեծ ընդհանրացմամբ: Ի. հայտնի է դեռես ան– տիկ շրշանից (Ֆիդիաս): Որպես դիմա– պատկերի ժանրի տարատեսակ կազմա– վորվել է XVI դ. (Ռաֆայել, Դյուրեր): Բարձրարվեստ Ի–ներ է ստեղծել Ռեմբ– րանդը: Սովետական արվեստում լա– վագույն Ի–ների հեղինակներ են Մ. Սար– յանը, Ս. Կոնյոնկովը: Հայկ. կերպար– վեստում շատ հին ժամանակներից կան ենթադրյալ Ի–ներ: Մանրանկարչությունից մեզ հասած հնագույններից են Մարգիս Պիծակի (1338, Աստվածաշունչ, ձեռ. X» 2627), Ծերուն Ծաղկողի (XIV դ. Պա– տառիկ JSU 1101, երկուսն էլ՝ Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարա– նում) և ուրիշների ինքնանկարները:
ԻՆՔՆԱՍԻՆԻՐՈՆԱՏՈՒՄ, տես Սինխրո– նացում:
ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ սովետական դ պ ր ո ց ու մ, երեխաների համար պար– տադիր կոլեկտիվ աշխատանք, նպատակն է նպաստավոր պայմաններ ստեղծել հա– մատեղ կյանքի ու աշխատանքի համար: Ի–ման ձևերը բազմազան են. ուս. շենքում մաքրության և կարգ ու կանոնի պահպա– նում, ուս. պիտույքների, արհեստանոց– ների սարքավորումների ու գործիքների նորոգում և խնամք, թատերական դեկո– րացիաների, բեմիրերի պատրաստում, մասնակցություն մարզական սրահների, հրապարակների ևնի շինարարությանը: Ի–ման նշանակությունը մեծ է գիշերօթիկ և երկարօրյա դպրոցներում, մանկատնե– րում, մանկապարտեզներում ևն, որտեղ երեխաները լինում են գրեթե ամբողշ օրը: Ի. նպաստում է երեխաների աշխատանքա– յին ունակությունների ձեռք բերմանը, զարգացնում կոլեկտիվի և հանրօգուտ աշխատանքի նկատմամբ հոգատարու– թյան, սիրո և հարգանքի զգացում: Ի–ման ունակություններ դաստիարակելու գոր– ծում կարևոր է դպրոցի և ընտանիքի կող– մից երեխաներին ներկայացված պահանջ– ների համաձայնեցվածությունը:
ԻՆՔՆԱՍՈՒՆ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ, ավտո– տրոֆ օրգանիզմներ (<ավւոո… և հուն. xpotpT) – սնունդ), օրգանիզմներ, որոնք կյանքի համար անհրաժեշտ օրգա– նական նյութերը սինթեզում են անօրգա– նական նյութերից: Ի. օ. են բարձրակարգ բույսերը, ջրիմուռները, որոշ բակտերիա– ներ; Ի. օ–ի ստեղծած օրգ. նյութերը չեն կարող սինթեգվել մարդու և համարյա բոլոր կենդանիների կողմից (տես Տարա– սուն օրգանիզւէներ): Ի. օ. լինում են ֆ ո– տոսինթեզողներ, որոնք օրգ. նյութերի սինթեզի համար օգտագործում են պարզ միացություններ՝ ՇՕշ–ը, շուրը և արևի էներգիան (տես Ֆոտոսինթեզ): Քեմոսինթեզողները օրգ. նյութերը սինթեզում են հանքային նյու– թերից որոշ քիմ. միացությունների օքսի– դացումից առաջացած էներգիայի հաշվին: Ի. օ. կարևոր դեր ունեն բնության մեջ նյութերի շրջանառության պրոցեսներում:
ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ինք– նավար սովետական սոցիա– լիստական հանրապեաու– թ յ ու ն (ԻՍՍՀ), սովետական սոցիալիս– տական ազգային պետություն, մտնում է միութենական հանրապետության կազմի մեջ, որի իրավասության շրջանակներից դուրս քաղ. ինքնավարության հիմունք– ներով իրականացնում է պետ. իշխա– նությունը: ՍՍՀՄ–ում կա 20 ԻՍՍՀ.
ՌՍՖՍՀ–ում՝ Բաշկիրական, Բուրյաթական, Դաղստանի, Կաբարդա–Բալկարական, Կալմիկական, Կարելական, Կոմի, Մա– րիական, Մորդվական, Հյուսիս–Օսեթա– կան, Թաթարական, Տուվայի, Ուդմուրտա– կան, Չեչենո–Ինգուշական, Չուվաշական, Ցակուտական, Վրացական ՍՍՀ–ում՝ Աբ– խազական, Աջարական, Ուզբեկական ՍՍՀ–ում՝ Կարա–Կալպակյան, Ադրբեջա– նական ՍՍՀ–ում՝ Նախիջևանի: ԻՍՍՀ ունի սահմանադրություն, քաղաքացիություն: ԻՍՍՀ քաղաքացին միաժամանակ միու– թենական հանրապետության և ՍՍՀ Միու– թյան քաղաքացի է: ԻՍՍՀ իշխանության բարձրագույն մարմինը Գերագույն սո– վետն է և նրա Նախագահությունը, կառա– վարությունը՝ Մինիստրների խորհուրդը: ԻՍՍՀ ունի Գերագույն դատարան, ինք– նավար հանրապետության դատախազ: ԻՍՍՀ իրավասու է ընդունել սահմանա– դրություն, որը համապատասխանում է ՍՍՀՄ և միութենական հանրապետու– թյունների սահմանադրություններին և հաշվի է առնում Ի. հ–յան առանձնահատ– կությունները, միութենական և ՍՍՀՄ օրենսդրությամբ նախատեսված կարգով լուծել իրավասությանը վերապահված բո– լոր հարցերը: ԻՍՍՀ իրավասության սահ– մաններում, ՍՍՀՄ և միութենական հան– րապետության օրենքների համապատաս– խան, հրատարակում է օրենքներ: ՍՍՀՄ կամ միութենական հանրապետության օրենքի և ԻՍՍՀ օրենքի միջև տարաձայնու– թյան դեպքում գործում է ՍՍՀՄ կամ միու– թենական հանրապետության օրենքը: ԻՍՍՀ օրենքները հրատարակվում են ազ– գային լեզվով, ռուսերեն և միութենական հանրապետության լեզվով: ԻՍՍՀ Մի– նիստրների խորհրդի ակտերը միութե– նական հանրապետության կառավարու– թյունը կարող է միայն կասեցնել, վերաց– նելու իրավունքը վերապահված է ԻՍՍՀ կամ միութենական հանրապետության Գերագույն սովետի նախագահություննե– րին: ԻՍՍՀ մարմնավորում է ազգի սու– վերենությունը, սակայն ՍՍՀ Միության սուբյեկտ չէ և նրա կազմից դուրս գալու իրավունք չունի: Միայն օբյեկտիվ պայ– մանների առկայության դեպքում, նրա բնակչության կամքով, շահագրգռված միութենական հանրապետությունների համաձայնությամբ և ՄՍՀՄ պետ. իշխա– նության բարձրագույն մարմինների որոշ– մամբ, մեկ միութենական հանրապետու– թյան կազմից կարող է դուրս գալ և մտնել մյուսի կազմի մեջ: Ի. հ–յան տերիտորիան, առանց նրա համաձայնության, փոխվել չի կարող: ԻՍՍՀ ներկայացուցիչներ ունի ՍՍՀՄ և միութենական հանրապետություն– ների պետ. իշխանության բարձրագույն մարմիններում (ՍՍՀՄ Գերագույն սովե– տի Ազգությունների սովետում 11 դեպու– տատ): Որպես կանոն, Ի. հ–յան Գերա– գույն սովետի Նախագահության նախագա– հը միաժամանակ միութենական հանրա– պետության Գերագույն սովետի Նախագա– հության նախագահի տեղակալն է:
ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐձ, ՍՍՀՄ–ում մարզ, որը վարչական ինքնավարաթյան հիմունքնե– րով մտնում է միութենական հանրապե– տության կամ երկրամասի կազմի մեջ և տարբերվում է ազգային կազմի ու բնակ– չության կենցաղի առանձնահատկություն– ներով: ՍՍՀՄ–ում կա 8 Ի. մ., ՌՍՖՍՀ–ում՝ Ադըղեական, Լեռնային Ալթայի, Հրեա– կան, Կար աչայ–Չերք եզական, Խակասա– կան, Վրացական ՍՍՀ–ում՝ Հարավ–Օսե– թական, Տաջիկական ՍՍՀ–ում՝ Լեռնային Բադախշանի, Ադրբ. ՍՍՀ–ում՝ Լեռնային Ղարաբաղի: Ի. մ–ի իրավական վիճակի հիմունքները սահմանում է միութենական հանրապետության սահմանադրությունը: Ի. մ–ի մասին օրենքը ներկայացնում է Ի. մ–ի ժողովրդական դեպուտատների սովետը, հաստատում՝ միութենական հանրապետության Գերագույն սովետը: Ի. մ–երում հիմնական լեզուն ազգայինն է: Ի. մ–երը ներկայացվում են միութենական հանրապետության և ՍՍՀՄ (5 դեպուտատ՝