ամրապնդելով Հայոց եկեղեցու և Աղվանից կաթողիկոսության միասնությունը: Հե– տագայում Ի. ամուսնացավ վրաց իշխան Գուրգենի քույր Դինարի հետ ե, տեղի տալով նրա հորդորներին, Հերեթ–Կամ– բեճանի հայությանը դավանափոխ արեց՝ դարձնելով քաղկեդոնականության: Գրկ. Ու լ ու բ ա բ յ ա ն Բ., Խաչենի իշխա– նությունը X–XVI դարերում, Ե., 1975: Բ. Ուչոնբաբյան
ԻՇԽԱՆԱՁՈՐ, Իշխանձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիանք գավառում: 1909-ին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գործուն մասնակցություն են ցույց տվել Սասունի ինքնապաշտպանական կռիվներին: Սասունի հայերին զսպելու համար Ի–ում կառուցված էր թուրք, զորանոց, որտեղ մշտապես մնում էին թուրք զինվորներ: Ի–ի հայերը բռնությամբ տեղահանվել են թուրք ջարդարարների ձեռքով 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է տարագրության ճանապարհին:
ԻՇԽԱՆԱՍԱՐ, լեռնազանգված Մյունիքի
հրաբխային բարձրավանդակում, Հայկա–
կան և Ադրբեջանական ՄՍՀ–ների սահ–
մանում: Բարձրությունը 3552 մ է: Վերին
նեոգենի հրաբխային գոյացում է՝ կազմ–
ված հիմնականում դացիտային, անդե–
զիտա–դացիտային լավաներից: Հս–ում է
գտնվում Փոքր Իշխանասարը (3456 մ):
Հս–արմ–ում Ի. 2500–2700 մ բարձրության
թամքոցով ձգվում է դեպի Ծղուկի լեռնա–
զանգվածը: Գագաթնային մասում կա խառ–
նարան: Արլ. և արմ. լանջերը զառիթափ
են՝ մասնատված հովիտներով: Արլ. լան–
ջին, սառցադաշտային ծագման տաշտա–
կաձև հովտում է գտնվում Սև լիճը: Ի–ում
տիրապետում են սառնամանիքային հող–
մահարումը և ռելիեֆի սառցադաշտային
ձեերը:
ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆ, գործակալություն միջ–
նադարյան Հայաստանում: Արաբ, տիրա–
պետության շրջանում Ի. ի. Արմինիայի
ոստիկանի տեղակալն էր, որին ենթակա
էին Հայոց, Վրաց և Աղվանից իշխանները:
Հսկում էր հարկահավաքմանը և շինարա–
րական աշխատանքներին, հետեում այրու–
ձիի մշտական պատրաստականությանը:
Բագրատունյաց թագավորության ժամա–
նակ թագավորից հետո կարևորագույն
դեմքն էր (սպարապետի հետ) պետության
մեջ: Համապատասխանում էր Արշակուն–
յաց ժամանակաշրջանի հազարապետին:
X դ. բյու զանդական արքունիքը «Իշխա–
նաց իշխան Հայոց մեծաց» էր կոչում Հա–
յաստանի Բագրատունի թագավորներին:
Զաքարյանների օրոք Ի. ի. հիմնականում
տիտղոս էր: Այդպես էին կոչվում մեծ իշ–
խանները (Օրբելյան, Պռոշյան են): Կի–
լիկյան հայկական պետության իշխանա–
կան (1080–1198) շրջանում Ի. ի. երկրի
տիրակալն էր, թագավորության (1198–
1375) ժամանակ՝ պետության երկրորդ
դեմքը (սպարապետի հետ), որին ենթակա
էին գավառապետներն ու պարոն իշխան–
ները: Իրավունք ուներ նախագահելու
արքունի ատյանին և դատելու իշխաննե–
րին: Ուշ միջնադարում Ի. ի. լոկ տիտ–
ղոս էր: Ա. Տեր–Ղևոնդյան
ԻՇԽԱՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստա–
նում, Սվազի (Սեբաստիա) վիլայեթում,
համանուն քաղաքից 12 կմ հարավ: XX դ.
սկզբին ուներ մոտ 60 տուն հայ բնակիչ:
Գյուղում կային եկեղեցի (Ս. Նիկողոս) և Բագրատունյան անունով վարժարան: Բնա–
կիչները . բռնությամբ տեղահանվել են
1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց
մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին:
ԻՇԽԱՆԻ ԳՈՄ, գյուղ Արևմտյան Հայաս–
տանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր
գավառում: 1909-ին ուներ (52 ընտանիք)
հայ բնակիչ: Գյուղում կային եկեղեցի և վարժարան, շրջակայքում՝ վանքի (Ս. Աստ–
վածածին) և եկեղեցիների ավերակներ:
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են
1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ
մասը զոհվել է:
ԻՇԽԱՆՅԱՆ Բախշի [1879, գ. 1սանձք (այ–
ժըմ՝ ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջանում)–
26.8.1921], հասարակական–քաղաքական
գործիչ: Ավարտել է Լայպցիգի Առևտրա–
կան ինստ–ը (1905): Ուսանողական տա–
րիներին ազատվելով դաշնակցության ազ–
դեցությունից՝ Ի. 1903-ի հոկտեմբերին
Բաքվում մասնակցել է Հայ սոցիալ–դեմո–
կրատական բանվորական կազմակերպու–
թյան (սպեցիֆիկներ) հիմնադրմանը:
Թարգմանել և 1904-ին ժնեում հրատարա–
կել է Կ. Մարքսի «Վարձու աշխատանք և կապիտալ»-ը: 1906-ին խմբագրել է
«սպեցիֆիկների» օրգան «Կյանք» թերթը:
Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափո–
խության հաղթանակից հետո բռնել է հա–
կահեղափոխական դիրք: 1918-ի մայիսին
Հայաստանի դաշնակցական կառավարու–
թյան մեջ ստանձնել է հանրապետության
վիճակագրական բաժնի տեսչության պետի
պաշտոնը: 1921-ին Ի. անցել է Իրան:
Ի. հանդես է եկել մարքսիզմի անունից:
Իրականում Ի. հայ սոցիալ–դեմոկրատա–
կան կազմակերպության աջ թևի ղեկա–
վարն էր և պաշտպանում էր բունդական
սկզբունքներ, գտնում, որ հայ պրոլե–
տարիատը պետք է ունենա իր առանձին
կուսակցությունը: Ի–ի հայացքները քննա–
դատել է Ա. Մյասնիկյանը:
Վ. Գրիգորյան
ԻՇԽԱՆՅԱՆ Ռաֆայել Ավետիսի (ծն. 9.3.
1922, Երևան), լեզվաբան, բանասեր–մա–
տենագետ: Բանասիրական գիտություն–
ների դոկտոր (1976), պրոֆեսոր (1978):
Ավարտել է Երեանի համալսարանի բա–
նասիրական ֆակուլտետը (1949), Մոսկ–
վայի գրադարանային ինստ–ը (1954):
Երևանի պետ. համալսարանի դասախոս
(1963-ից): Գրել է «Մակբայները ժամանա–
կակից հայերենում» (1948) ուսումնասի–
րությունը, որտեղ եղանակավորող բա–
ռերն ու մասնիկները դիտում է մակբա–
յից անկախ խոսքի մասեր: 1964-ին լույս
են տեսել Ի–ի «Բակունցի լեզվական ար–
վեստը», 1972-ին՝ «Արդի հայերենի հո–
լովումը և խոնարհումը», 1974-ին՝ «Բա–
կունցի կյանքն ու արվեստը» մենագրու–
թյունները: «Հայ գրքի պատմության»
առաջին հատորը (1977) հայ տպագրու–
թյան 1512–1680-ական թթ. քննական
վերլուծությունն է. փաստական հարուստ
նյութի հիման վրա ներկայացված է հայ
տպագրության հիմնադիր Հակոբ Մեղա–
պարտի, ինչպես նաե՝ Աբգար Թոխաթե–
ցու, Հովհաննես Տերզնցու և այլոց դերը
հայ մշակույթի զարգացման գործում: Ի–ի
մատենագիտական երկերից է V–XX դդ.
ընդգրկող եռահատոր «Հայ մատենա–
գիտության պատմություն»-ը (1964–68):
Երկ. Արևելահայ բանաստեղծության լեզվի
պատմություն, Ե., 1978:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, հեղինակություն, ի–
րավա–վարչական կամ քաղաքական միա–
վոր: Որպես հեղինակություն առաջանա–
լով մարդկային հասարակության արշա–
լույսին՝ հասարակական արտադրությու–
նը կազմակերպելու նպատակով ձգտել
է իր կամքին ենթարկել, կարգավորել ու
կառավար ել հասարակության անդամների
գործողություններն ու փոխհարաբերու–
թյունները: Անընդհատ զարգացել ու շա–
րունակում է կատարելագործվել: Մինչև
դասակարգերի ու պետության առաջա–
ցումը կրել է հասարակական բնույթ՝ չու–
նենալով հասարակությունից վեր կանգ–
նած մարմիններ: Ի. ներկայացրել են
տոհմա՜ցեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները (տես Իշխան): Դասակար–
գերի ծագումը, քայքայելով տոհմա՜ցե–
ղային արյունակցական կապերը, առաջ–
նորդների բարոյական հեղինակությունը
փոխարինել է համընդհանուր հեղինակու–
թյան Ի–յամբ, որն արդեն առանձնացել,
վեր է կանգնել հասարակությունից, ըն–
դունել դասակարգային բնույթ և աստի–
ճանաբար դարձել ժառանգական: ժա–
ռանգականությունը սակայն վերացվել է
կապիտալիստական հասարակությունում,
որում բուրժուազիան հաստատել է իր
տիրապետությունը: Դասակարգային հա–
սարակարգերում Ի–ները հանդես են եկել
տարբեր ձևերով ու անվանումներով (Ի.,
դքսություն, հերցոգություն, թագավորու–
թյուն, խանություն, կայսրություն, հան–
րապետություն ևն) և այժմ էլ հարատևում
են նույն կամ նոր տարատեսակներով ու
անուններով՝ միշտ արտահայտելով իշ–
խող խավերի շահերը: Մինչդեռ, սոցիա–
լիստական հասարակարգում, որտեղ վե–
րացվել են դասակարգերը, Ի. համաժո–
ղովրդական է և ժող. լայն զանգվածների
շահերի արտահայտիչը (տես Սովետական
իշխանություն, Սոցիաչիստական պետու–
թյուն):
Հայկական լեռնաշխարհում, դասակար–
գային հասարակություններում, տեղա–
կան կամ համապետական ընդգրկումնե–
րով Ի–ներ (Միտաննի, Հայասա, Իշուվա,
Ալշի, Ուրարտու ևն) կազմավորվել են
հնագույն ժամանակներից (սկսած մ. թ. ա.
XVI դարից) և տարբեր դարաշրջաններում
գոյատևել զանազան տարատեսակներով
ու անվանումներով (Ի., թագավորություն,
սատրապություն, տանուտիրություն,
բդեշխություն, նախարարություն, մարզ–
պանություն, ամիրայություն, կյուրապա–
ղատություն, մեչիքություն, հանրապե–
տություն են): Հայ իրականությունում
Ի–ներ էին բոլոր ավատական տները,
որոնք թեպետ ունեին տարբեր տարածք–
ներ ու ռազմա՜քաղաքական հզորություն,
սակայն իրենց տիրույթներում ունեցած
իրավազորությամբ հավասար էին մի–
մյանց (տես Գահնամակ, Զորանամակ,
Նախարարական իրավունք): Հայաստա–
նում և Կիլիկյան հայկական պետության