Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/380

Այս էջը սրբագրված չէ

կորզման, լանթանիդների բաժանման, շաքարանյութի, կիտրոնաթթվի, գինե– թթվի, կաթնաթթվի ու վիտամինների մա– քըրման, սպիտակուցներից ամինաթթու– ների անջատման, քիմիապես մաքուր նյու– թերի ստացման համար: Ի. լավ կատա– լիզատորներ են օրգ. սինթեզում: Բժշկու– թյան մեջ Ի. կիրառվում են նիկոտինը, մորֆինը, քինինը անջատելու և անտի– բիոտիկները մաքրելու համար: Դ. Գայբակյան

ԻՈՆՆԵՐ (< հուն, icov – գնացող), էլեկ– տրականապես լիցքավորված մասնիկներ, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը (մոլեկուլներ, ռադի– կալներ) էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորց– նում: «Ի.» հասկացությունը և տերմինը մտցրել է Մ. Ֆարադեյը (1834): Դրական Ի. նա անվանել էկատիոններ (օրի– նակ, Na + , Ca2+), իսկ բացասականները՝ անիոններ (Cl~, ՏՕ^~): Ի–ի լիցքի մեծությունը բազմապատիկ է էլեկտրոնի լիցքին: Ի–ի հատկությունները որոշվում են լիցքի նշանով և մեծությամբ, Ի–ի չա– փերով և էլեկտրոնային թաղանթի կա– ռուցվածքով: Տես նաև Իոնացում:

ԻՈՆՆԵՐԻ ՌԵԿՈՄԲԻՆԱ5ԻԱ, տես Ռեկոմ– բինացիա:

ԻՈՆՈՍՖԵՐԱ (<իոններ և հուն. oqpctTpa– ոլորտ), իոնոլորտ, մթնոլորտի վե– րին շերտերի իոնացված մաս. գտնվում է Երկրի մակերևույթից 50 կմ–ից բարձր: Վերին սահմանը Երկրի մագնիսական ոլորտի արտաքին մասն է: Ի. Երկրի մագ– նիսական դաշտում գտնվող նոսր և թույլ իոնացված պլազմայի բնական գոյացում է, որը բարձր էլեկտրահաղորդականու– թյան շնորհիվ օժտված է Ի–ում ռադիոա– լիքների և տարբեր գրգռումների տարած– ման բնույթը որոշող առանձնահատկու– թյուններով: Միայն Ի–ի շնորհիվ է հնա– րավոր մեծ հեռավորությունների այնպիսի պարզ ւ ոարՍար կապը, ինչպիսին ռա– դիոկապն է: Մթնոլորտի վերին շերտերում էլեկտրահաղորդիչ շերտի գոյության առա– ջին ենթադրություններն արվել են Երկրի մագնիսական դաշտի և մթնոլորտային էլեկտրականության ուսումնասիրության հետ կապված հետազոտություններ կա– տարելիս: Դիտումների հիման վրա հաս– տատվել է, որ Ի–ում իոնների և էլեկտրոն– ների կենտրոնացումն ըստ բարձրության բաշխված է անհավասարաչափ, կան տի– րույթներ կամ շերտեր, որտեղ այն հաս– նում է առավելագույնի: Ի–ում այդպիսի շերտերը մի քանիսն են: Դրանք խիստ ար– տահայտված սահմաններ չունեն, դիրքը և ինտենսիվությունը օրվա, տարվա եղանա– կի և արեգակնային 11-ամյա ցիկլի ընթաց– քում կանոնավորապես փոփոխվում են: Ի–ի իոնացման հիմնական աղբյուրներն են Արեգակի կարճալիք ճառագայթումը, մասնիկների հոսքը, տիեզերական ճառա– գայթները ևն: Ի. անընդհատ փոփոխվում է: Տարբերում են կանոնավոր փոփոխու– թյուններ և գրգռված վիճակներ: Կանոնա– վոր փոփոխությունների մեծ մասը պայ– մանավորված է Արեգակի դիրքի կամ ակ– տիվության փոփոխմամբ: Արեգակնային բռնկումների ընթացքում ռենտգենյան ճա– ռագայթների հոսքն առաջացնում է Ի–ի ստորին մասի գրգռումներ: Այդ բռնկում– ներից մի քանի ժամ անց Երկրի մթնոլորտ են թափանցում նաև արեգակնային ճա– ռագայթները, որոնք 50–100 կմ բարձրու– թյունների վրա առաջացնում են բարձր իոնացում: Այն հատկապես ուժեղ է Երկրի մագնիսական բևեռներին մոտ տիրույթ– ներում: Բևեռափայւերի գոտում, տար– բեր ժամանակահատվածներում, ազդում է պրոտոնների և էլեկտրոնների հոսքը, որը ոչ միայն իոնացնում, այլև լուսավո– րում է մթնոլորտը: Մագնիսական փոթո– րիկների ընթացքում այս մասնիկների հոսքն ուժեղանում է, իսկ դրանց ազդեցու– թյան գոտին ընդարձակվում դեպի ավելի ցածր լայնությունները: Իոնացնող ճառա– գայթումների ազդեցությամբ Ի–ում կա– տարվում են ֆիզիկաքիմիական բարդ պրոցեսներ, իոնացում, իոնային–մոլեկու– լային ռեակցիա և ռեկոմբինացիա, որոնց համապատասխանում են իոնների առա– ջացումը, փոխակերպումը և վերամիավո– րումը: Ի–ի տարբեր տիրույթներում այս պրոցեսներից յուրաքանչյուրն արտա– հայտվում է յուրովի, որի պատճառով իո– նային բաղադրությունն ըստ բարձրու– թյան տարբեր է: Գրկ, H H K Օ JI b C K H Ց T. M., CojIHU,e H HOHocffcepa, M., 1969.

ԻՈՍԻԴԱ Սիգերու (1878–1967), ճապոնա– կան քաղաքական գործիչ: Մասնագիտու– թյամբ՛ իրավաբան: 1943–44-ին մասնակ– ցել է պրեմիեր մինիստր Խ. Տոձիոյի դեմ կազմակերպված խռովությանը: 1946– 1954-ին (ընդհատումներով) եղել է մի– նիստրական 5 կաբինետների պրեմիեր մինիստր, տարբեր ժամանակներում՝ ճա– պոնիայի լիբերալ և դեմոկրատական– լիբերալ կուսակցությունների նախագահ: Ունեցել է հակասովետական դիրքորոշում և հանդես եկել հանուն ճապոնիայի ու ԱՄՆ–ի մերձեցման, երկրի վերառազմա– կանացման և դեմոկրատական ուժերի ճնշման:

ԻՈՍԻՖՏԱՆ Անդրանիկ Ղևոնդի [ծն. 21.7. 1905, գ. Ծմակահող (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄՄարտակերսփ շրջանում)], հայ սովետական ինժեներ–էլեկտրատեխ– նիկ: ՀՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1950): Տեխ. գիտ. դ–ր (1940), պրոֆեսոր (1941): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1958): ՍՄԿԿ անդամ 1925-ից: Ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստ–ը (1930): 1930–41-ին աշխատել է էլեկտրա– տեխնիկայի համամիութենական ինստի– տուտում, 1941–43-ին եղել է Մոսկվայի էլեկտրատեխնիկական գործարանի դի– րեկտորը, 1943-ին կազմակերպել է էլեկ– տրամեխանիկայի համամիութենական ԴՀԻ, որի դիրեկտորն է եղել մինչև 1975-ը: Աշխատանքները վերաբերում են էլեկտրա– մեխանիկայի տեսական և կիրառական հարցերին: 1931–34-ին մշակել է փոփո– խական հոսանքի կոլեկտորավոր գեներա– տորի սինքրոն կառավարման համակց– ված սխեմայի տեսությունը: Ի. անկոն– տակտ սելսինի գյուտարարն է: 1936-ին առաջինը ՍՍՀՄ–ում առաջարկել է տի– րատրոններն օգտագործել հետևող հա– մակարգերում՝ հաստատուն հոսանքի էլեկտրամեքենաները կառավարելու հա– Ա. Ղ. Ւոսիֆյան մար: 1940–45-ին հրատարակել է էլեկ– տրամեքենայական ուժեղացուցիչի (ամպ– լիդինի) և ուժային սինքրոն հետևող համակարգերի ընդհանուր տեսության վե– րաբերյալ աշխատանքների շարք: Ի–ի նախաձեռնությամբ էլեկտրամեխանիկայի համամիութենական ԴՀԻ–ի բաժանմունք– ներ են ստեղծվել Լենինգրադում, Տոմս– կում, Երևանում, և ուրիշ քաղաքներում: 1956-ին Ս. Մերգելյանի հետ հիմնադրել է Մաթեմատիկական մեքենաների Երևա– նի ԴՀԻ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1949): Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով: Երկ. BonpocM 9JieKTponaxoTU, E., 1952; Ochobm cjieaamero npHBOfla, M.–JI., 1954, [համահեղինակ]: BonpocM ajieKTpoMexaHHKH, M., 1975. Գրկ. A ji e k c e e b c k h Ց B. B., A pe– rn « H r. JI., AHflpaHHK IeBOHflOBHH HocHtfraH (k 70-jieTHio), «Տեղեկագիր ՀՍՍ^ ԳԱ աեխ. գիտ>, 1975, հ. 28, JSfe 3: Գ. Բարսեղյան ԻՈՐԱ, Ի n ր ի, գետ Վրացական ՍՍՀ–ում և Ադրբեջանական ՍՍՀ–ում: Երկարու– թյունը 320 կմ է, ավազանը՝ 4650 կմ2: Սկիզբ է առնում Մեծ Կովկասի Գլխավոր կամ Ջրբաժան լեռնաշղթայի հվ. լանջե– րից, թափվում Մինգեչաուրի ջրամբարը: Սնումը ձնաանձրևային է: Սամգորիի ոռո– գիչ համակարգի կառուցմամբ Ի–ի ջրերի մի մասը ջրանցքով հոսում է Թբիլիսիից արլ. գտնվող ջրամբարը («Թբիլիսիի ծով»):

ԻՈՐԱՅԻ ՍԱՐԱՀԱՐԹ, Կուր և Ալազան գետերի միջև, վրացական ՍՍՀ–ում և Ադրբեջանական ՍՍՀ–ում: Ձգվում է արմ–ից և հս–արմ–ից արլ., հվ–արլ.: Երկայնակի կտրված է Իորի գետի հովտով: Բարձրու– թյունը 200-ից 900 մ է: Կազմված է ավազա– կավային ապարներից, որոնք առաջաց– նում են ծալքավոր ստրուկտուրաներ: Ոչ բարձր լեռնաշարերը հերթագայվում են տափարակ հարթավայրերով և գոգա– վորություններով: Տարածված են սևահո– ղերը, շագանակագույն և դարչնագույն հողերը: Տիրապետող է տափաստանային բուսականությունը, ավելի քիչ՝ նոսր ան– տառներն ու ժայռային քսերոֆիտները: Զգալի տարածություններ հերկված են: Ի. ս–ի արլ. մասը կոչվում է Շիրակի տա– փաստան:

ԻՈՑԻՁ Ժիվոին Իլփչ (1870–1914), քի– միկոս–օրգանիկ: Ազգությամբ՝ սերբ: 1898-ին ավարտել է Պետերբուրգի համալ– սարանը: Ստացել է անհամաչափ հալոգե– նատեղակալված ածխաջրածիններ, որոնք հեշտությամբ պոլիմերացվում են և օքսի– դանում ազատ թթվածնով: Մշակել է ացե– տիլենի ածանցյալների ստացման նոր եղանակներ:

ԻՈՖԱՆ Բորիս Միխայլովիչ [ծն. 16(28).4. 1891, Օդեսա], սովետական ճարտարա–