նկարում` Սովետական Հայաստանի 50–ամյակին նվիրված վերածննդի հուշարձանը:
մլն ռ.): Ի–ի խոշոր արդ. ձեռնարկությունը գորգագործական կոմբինատն է (հիմնադրվել է 1959–65-ին, ամենամեծը՝ Անդրկովկասում, երրորդը՝ ՍՍՀՄ–ում): Անտառի բարձրորակ փայտանյութի բազայի վրա 1930-ին հիմնադրվել է Իջևանի փայտամշակման կոմբինատը (ամենախոշորը հանրապետությունում): Արտադրանքը (դանակահատ նրբատախտակ, պարկետ, ատաղձագործական սալիկներ, կահույք) առաքվում է նաև այլ հանրապետություններ: Կարեոր ձեռնարկություններից են արդյունաբերական կոմբինատը (փայտամշակում, մետաղամշակում, մետաղե ցանցագործություն, ավազի, խճաքարի արտադրություն), անտառային մեքենաշինական փորձարարական (գյուղատնտ. փխրեցնող մեքենաներ, անտառային հակահրդեհային պոմպեր, չուգունե ձուլվածք, էլեկտրամոտորների վերանորոգում) և ավտոնորոգման գործարանները, գինու կոմբինատը (1979-ին ավարտվելու է կառուցումը), տպարանը: 1977-ին շահագործման է հանձնվել երկաթբետոնե կոնստրուկցիաների կոմբինատը: 1964-ից քաղաքը գազիֆիկացված է: Ի–ում գործում են վեց միջնակարգ, մեկ երաժշտական, մեկ նկարչական դպրոց, ինդուսյորիալ–տեխնոլոգիական տեխնիկում, պրոֆտեխնիկական ուսումնարան, պատմահեղափոխական թանգարան, կուլտուրայի պալատ, քաղաքային և մանկական գրադարաններ, տուրիստական հանգրվան, անտառային փորձակայան (դենդրարի), ծաղիկների ջերմատներ, ժող. թատրոն, երկու կինոթատրոն, շրջանային և հոգեբուժական հիվանդանոցներ:
Նկարում` Արտադրամաս գորգագործական կոմբինատում Նկարում` հյուրանոցի շենքը
Ի–ի առաշին գլխավոր հատակագիծը կազմվել է 1948-ին (ճարտ. Հ. Դավթյան, Փ. Մանուկյան, Պ. Թումանյան), երկրորդը՝ 1967-ին (ճարտ. Պ. Թումանյան, Լ. էյվազովա, է. Թաշչյան): Բարեկարգված են Աղստև գետի ափերը՝ կառուցապատված 4–5-հարկանի տներով: Ուշագրավ են թեք լանշերի վրա նախագծված բնակելի թաղամասերը (ճարտ. Լ. էյվազովա, է. Թաշչյան, Պ. Գորոյան, 1974), 200 տեղանոց հյուրանոցի շենքը (Պ. Թումանյան, 1969), 2 հա մակերեսով զբոսայգին: Հանգստի գոտում կառուցվում են ջրամբար և բուսաբանական այգի: ժամանակակից Ի–ի տերիտորիան եղել է հին բնակատեղի: 1967-ին, շինարարական աշխատանքների ժամանակ, հիվանդանոցի մոտ հայտնաբերվել են կրաքարե կոպիտ սալերով պատրաստված քարարկղային դամբարաններ, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ խեցամաններ՝ զարդարված երկրաչափական, ալիքավոր և գծային նախշերով: Քաղաքի մոտ, Աղստև գետի ձախ ափին հայտնաբերված ուշ բրոնզեդարյան դամբարաններից հանվել են սե, փայլեցված խեցամաններ: Առանձնապես արժեքավոր է հայտնաբերված կացինը, որը նման է Մերձավոր Արևելքի երկրներում գտնված նմուշներին: Տարանցիկ առևտրական ճանապարհի (Ասորիքից Դվին, ներկա Իջևանի տերիտորիայով դեպի Պարտավ և Հյուսիսային Կովկաս) վրա գտնվելու պատճառով Ի–ի տեոում եոել են քարավանատներ: Պարսկ. տիրապետու– թյան շրջանում այդ վայրը կոչվել է Իստիբուլաղ (տաք աղբյուր), ուր 1780-ական թթ. հիմնադրվել է Քարվանսարա գյուղը: Վերջինիս համար կարևոր նշանակություն ունեցավ 1860–70-ական թթ. կառուցված Ղազախ–Քարվանսարա–Դիլիջան–Ելենովկա–Երևան խճուղին: Զարգանում էր առևտուրն ու հաղորդակցությունը Թիֆլիսի, Երևանի, Ալեքսանդրապոլի, Ելիզավետպոլի և այլ քաղաքների հետ: 1858-ին, բնակչության միջոցներով, Քարվանսարայում բացվել է ծխական դպրոց: 1920-ի նոյեմբ. 29-ին Հայաստանում առաջինն Ի–ում հաստատվեց սովետական իշխանություն: 1920-ի նոյեմբ. 30-ին Հայաստանի Հեղկոմը Ի–ից Վ. Ի. Լենինին հեռագրով հաղորդեց Հայաստանում սովետական իշխանության հաստատման մասին: 1920-ի դեկտ. 2-ին Ս. Կասյանի անունով Վ. Ի. Լենինից ստացվեց պատասխան հեռագիրը. «Հանձին Ձեզ, ողջունում եմ իմպերիալիզմի ճնշումից ազատագրված աշխատավորական Սովետական Հայաստանին» (Երկ., հ. 31, էջ 550): 1929-ին Ի–ում կազմակերպվում է կոլտնտեսություն, 1958-ից՝ սովետական տնտեսություն:
ԻՋԵՎԱՆԱՏՈՒՆ, հյուրանոցային տիպի հաստատությունների ընդհանուր անվա– նումը միջնադարյան Հայաստանում: Պատ– մական ակնարկներում, վիմագիր արձա– նագրություններում պահպանվել են բազ– մաթիվ հոմանիշ բառեր՝ իջևան, հոգե– տուն, քարավանատուն, պանդոկ, հյուրա– տուն, օտարանոց, ասպնջականոց, խան, խանաւցար, կայան: Սակայն, որպես կա– ռույցներ, դրանք մեծ մասամբ առանձնա– հատկություններով և տարբեր ֆունկցիո– նալ լուծումներով որոշակի ճարտ. տի– պեր են: Ի–երը կառուցում էին մայրու– ղիների, առևտրական ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում: Ծա– ռայում էին հասարակությանը, քարավան– ներին, օտարական ճանապարհորդներին, աղքատ անցորդներին (վերջիևներիս հան– գըստի տեղ և անվճար սնունդ էին տա– լիս): Կառուցվել են վաղ ժամանակներից, պահպանված տիպերի մի մասը պատկա– նում է XII–XIV դդ.: Հայաստանի որոշ գյուղեր մինչև օրս անվանվում են Իջևան, որը վկայում է հնում այդ տեղում Ի. լինելու մասին: Գրկ * Հարությունյան Վ. Մ„ Միջ– նադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե., 1960: Մ ա ն ա ն դ– յ ա ն Հ., Հին Հայաստանի գլխավոր ճա– նապարհները, Ե., 1936: ԻձԵՎԱՆէ1 ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ–ում: Կազմվել է 1930-ի սեպտ. 9-ին: Տարածությունը 1332 կմ2 է, բնակչությունը՝ 24820 մարդ (1977, առանց Իջևան քաղաքի): Ունի 21 գյուղական, 5 ավանային բնակավայր, 13 գյուղսովետ: Վարչական կենտրոնը՝ Իջևան: Քարտեզը տես 384-րդ էջից հետո՝ ներ– դիրում: Բնական պայմանները: Ի. շ. գտնվում է Հայկական ՍՍՀ հս–արլ–ում: Սահմանա– կից է Ադրբեջանական ՍՍՀ–ին: Արմ–ում տարածվում են Դուգարաց, հվ–ում՝ Փամ– բակի և Արեգունու լեռնաշղթաները: Հվ– արմ–ում Հալաբի լեռներն են, արլ–ում՝ Միափորի լեռնաբազուկները: Մակերե– վույթի հիմնական տարրը շրջանի տա– րածքը հատող Աղստևի հովիտև է: Ռելիե– ֆին բնորոշ են ուղղորդ քարափային լան– ջերը, սեղանաձև լեռնակատարները, 200– 600 il խորության ձորերն ու կիրճերը: Տա– րածքի մեծ մասն ունի 800–1700 մ բարձ– րություն, հվ–արմ–ից հս–արլ. ընդհաևուր թեքություն: Առանձին գագաթներ ուևեն ավելի քան 2000 մ բարձրություն (Հովք, 2507 it): Լավ է արտահայտված ուղղաձիգ գոտիականությունը: Տիրապետում են լեռ– նաանտառային և չոր լեռնատափաստա– նային լանդշաֆտները: Կլիման բարեխառն է, չափավոր տաք ամառներով, մեղմ ձմեռներով, հս–արլ. ցածրադիր մասում՝ չոր մերձա– րևադարձային: Տարեկան միջին ջերմաս– տիճանը ցածրադիր վայրերում 12°C է, բարձրադիր վայրերում՝ 4°C, հուևվարիևը՝