համապատասխանաբար 0°C, -–2°C, հու– լիսինը՝ 22°C, 18°C: Առավելագույն ջեր– մաստիճանը 37°C է, նվազագույնը՝ –36°Շ: Տարեկան տեղումները 500–800 մմ են, ձնածածկույթի հզորությունը՝ 10–75 սմ, վեգետացիոն շրջանը՝ 225–115 օր, ան– սառնամանիք օրերի թիվը՝ 240 և 90: Շրջանի տարածքով է հոսում Աղստե գետը Բլդան, Հաղարծին, Գետիկ, Սառնա– ջուր վտակներով: Կան հանքային աղբյուր– ներ: Լճերից ամենամեծը Պարզ լիճն է: Գե– րակշռում են անտառային դարչնագույն (700 –1500?/, գյուղատնտ. պիտանի հողերի 21,8%-ը), անտառային գորշ (հվ–ում, հվ– արմ–ում), անտառային հումուսակարբոնա– տային (կենտրոնական մասում և հվ–արլ– ում), լեռնամարգագետնային (1900–2800*/) և ալյուվիալ (Աղստեի հովտում, վարելա– հողերի 3,9%–ը) հողերը: Բուսածածկույ– թում տիրապետում են անտառները (600– 2900 մ բարձրություններում, տարածքի 46%-ը), աճում է 120 բուսատեսակ: Հիմ– նական ծառատեսակներն են հաճարենին, կաղնին և բոխին, կա նաև ընկուզենի, լո– րենի, հացենի, կեչի, գիհի են: Տարածված են բազմամյա խոտերը. Իջևան քաղաքից հվ., Աղստեի աջ ավփն հիմնվել է 1 հա մակերեսով դենդրարի, որտեղ աճեցնում են մերձարևադարձային և բարեխառն կլիմաների բուսատեսակներ: Տարածված կենդանիներից են կովկասյան եղջերուն, եվրոպական այծյամը, կան սողուններ, թռչունների, զանազան տեսակներ, գիշա– տիչներ: Ի. շ–ի տարածքում 1958-ին ստեղծ– վել է Դիչիջանի պետական արգեւանոցը: Ի. շ. գտնվում է 6–7 բալանոց սեյսմիկ գոտում: Հարուստ է ոչ մետաղային (մար– մար, կրաքարեր, տրավերտին, վիմագրա– կան քար, կոնգլոմերատ, իսլանդական սպաթ, ագատ, բենթոնիտային կավեր, տուֆավազաքարեր, ածուխ, այրվող թեր– թաքարեր) օգտակար հանածոներով: Հայտնաբերված են պղնձի, երկաթի, ման– գանի հանքավայրեր և այլ մետաղնե– րի երևակումներ: Բնակչության 92,7%-ը հայեր են: Բնակ– վում են նաև ադրբեջանցիներ, ռուսներ և այլք: Ս՜իջին խտությունը 1 կմ2 վրա 18,8 մարդ է (1977): Խիտ է բնակեցված Աղստեի հովիտը: Վերջին տարիներին են ստեղծվել Բենթոնիտ և Ջողազի ջրամբա– րի բանավանները: Պատմական ակնարկ: Հնագիտական ուսումնասիրությունները պարզել են, որ Ի. շ–ի տարածքը բնակեցված է եղել դեռևս քարի դարում: Հայ Արշակունիների ան– կումից հետո Ի. շ–ի տարածքը մտնում էր Պարսկաստանի Հյուսիսային քուստակի մեջ: Հետագայում այն մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի մեջ և կազմել վերջինիս Կայեն գավառը: VII դ. կեսից գավառին տիրել են արաբները: XI դ. շրջանի տա– րածքը ենթարկվել է սելջուկ–թուրքերի ավերածություններին: Զաքարյանների իշխանության ժամանակ (XII –XIV դդ.) գավառում զարգացել են ճարտարապետու– թյունը, քանդակագործությունը, վիմա– գրությունը, գեղանկարչությունը: Կառուց– վել են վանքեր, եկեղեցիներ: Թաթար–մոն– ղոլների արշավանքների հետևանքով (XIII դ.) ավերվել է Կայեն գավառը (Սևորդյաց երկիր), ժողովրդի մեծ մասը Բեկթոնիտ գործարանի ընդհանուր տեսքը Պետտնկարանային տնտեսության Իշեանի պետտնկարանը Աղդան գյուղի միջնակարգ դպրոցը կոտորվել կամ գերեվարվել է, տնտեսու– թյունը՝ հետադիմել: XVIII դ. սկզբին Ղա– րաբաղի, Գյուլիստանի և Ջրաբերդի գա– վառներից զգալի թվով հայեր բնակու– թյուն են հաստատել ներկա Ի. շ–ի տարած– քում՝ Սևքար, Աչաջուր, Աղդան, Ուզուն– թալա, Խաշթառակ, Մելիք բնակավայրե– րում: 1805-ից Ի. շ–ի տարածքն անցել է Ռուսաստանի հովանավորության տակ: Քայքայվել է գյուղը, սրվել են դասակար– գային հակասությունները: Հողազուրկ գյուղացիները թողել են գյուղը և քաղա– քում (Բաքու, Թիֆլիս, Բաթում) համալրել բանվոր դասակարգի շարքերը: Ի. շ. հա– րուստ է հայ մշակույթի արժեքավոր ճարտ. հուշարձաններով և համալիրներով: Առա– վել նշանավոր են Ծռվիզի Մորոձորի վան– քը (V դ.), Հաղարծինը (XI –XIII դդ.), Գոշավանքը (XII – XIII դդ.), Մակար ա– վանքը (X–XII դդ.), Առաքելոց (XII– XIII դդ.), Կիրանց (XIII–XIV դդ.), Դեղձ– նուտի (XIII դ.), Ջուխտակ (XII–XIII դդ.), Սրվեղի (XIII դ.) վանքերը: Կոմունիստական առաջին ընդհատակ– յա կազմակերպությունները Ի. շ–ում ըս– տեղծվել են 1919-ին՝ Քարվանսարայում (Իջևան), Սևքար և Քրդևան (Ենոքավան) գյուղերում: Առանձնապես գործուն էր Սևքարի բջիջը, որի անդամների զգալի մասը հին բանվորներ էին: 1920-ի սկըզ– բին կուսակցական բջիջներ ստեղծվեցին շրջանի Ուզունթալճւ (Այգեհովիտ), Ներ– քին Աղդան (Ակնաղբյուր), Աչաջուր, Մե– լիք և մի շարք այլ գյուղերում: Ի. շ–ում ակ– տիվ քաղ. գործունեություն են ծավալել կոմունիստներ Շ. Ամիրխանյանը, Ե. Մկըր– տումյանը, Հ. Ցաղուբյանը և Ե. Շամախ– յանը: Դիլիջանի գավառի մասը կազմող Ի. շ–ում 1920-ի ապրիլին գումարված գա– վառային կոնֆերանսի նախօրեին մի քա– նի տասնյակ կոմունիստ կար: Ադրբեջա– նում սովետական կարգեր հաստատվե– լուց հետո Ի. շ–ի կուսակցական կազմա– կերպությունները եռանդուն գործունեու– թյուն ծավալեցին դաշնակների իշխանու– թյունը տապալելու համար: Մայիսի 12-ին ստեղծվեց գավառային Հեղկոմ՝ Շ. Ամիր– խանյանի և Ե. Մկրտումյանի գլխավորու– թյամբ: Ապստամբությունն սկսվեց մա– յիսի 19-ին՝ Սևքար գյուղից և տարածվեց հարևան գյուղերում: Նույն օրը ապստամ– բեց նաև Քարվանսարան: Մայիսի 21-ին ապստամբները գրավեցին Դիլիջանը: Բայց ուժերն անհավասար էին, և մայիսի 23-ին առանց կռվի ապստամբները թողեցին Դի– լիջանը, հաջորդ օրը՝ Քարվանսարան: Դաշնակները ձերբակալեցին ապստամ– բության ղեկավարներ Ենոք Մկրտում– յանին, Սեդրակ Հակոբջանյանին, Վասի– լի Ալեքսեևին, Վաղինակ Հովսեփյանին և դաժան հաշվեհարդար տեսան նրանց հետ: Ապստամբների մեծ մասին հաջող– վեց անցնել Սովետական Ադրբեջան: Նրանցից շատերը համալրեցին 11-րդ կարմիր բանակի շարքերը (մանրամասն տես Մայիսյան ապստամբություն հոդ– վածում): 1920-ի նոյեմբերի 29-ին Ի. շ–ում բռնկվեց աշխատավորության նոր ապըս– տամբություն: 11-րդ կարմիր բանակի աջակցությամբ ապստամբներն այս ան– գամ արդեն վերջնականապես տապալե– ցին դաշնակների տիրապետությունը և Հայաստանում հռչակեցին սովետական իշխանություն: Մինչև Սովետական Հայաստանի վար– չատերիտորիալ նոր բաժանումը Ի. շ–ի կուսակցական կազմակերպությունը մըտ– նում էր Դիլիջանի գավառային կազմա– կերպության մեջ: Շրջանային կուսակցա– կան կազմակերպությունը ստեղծվել է 1930-ի վարչատերիտորիալ բաժանումից հետո: Մինչև 1978-ի հունվարը Ի. շ–ում կայացել է կուսակցական կազմակերպու– թյան 39 կոնֆերանս: Հունվ. 1-ի դրու– թյամբ շրջանում գործում են 79 սկզբնա– կան կուսկազմակերպություն՝ 2299 կո– մունիստով, 100 ՀԼԿԵՄ կազմակերպու– թյուն՝ 6554 կոմերիտականով: Տնտեսությունը: Ի. շ. զարգացող ար– դյունաբերությամբ գյուղատնտ. շր՛ջան է: Արդ. առաջին ձեռնարկությունը՝ կղմինդրի գործարանը, հիմնադրվել է 1931-ին: Շըր– ջանի 11 արդ. ձեռնարկությունները (800 բանվոր–ծառայող) 1976-ին տվել են 18 մլն ռ. համախառն արտադրանք: Զարգա– ցած են սննդի արդյունաբերությունն ու բենթոնիտային կավերի մշակությունը: ՍՍՀՄ նավթարդյունաբերության բենթո– նիտ կոմբինատը (հիմնադրվել է 1973-ին, Կրիվոյ մոստ) և ծխախոտի ֆերմենտա– ցիոն գործարանը (Կայան ավան) տալիս են շրջանի արդ. արտադրանքի 94%-ը: Ի. շ–ի տնտեսության համար կարևոր նշա– նակություն ունի անտառը (տարեկան հատվում է 18 հզ. մ3 բնափայտ, փայտա– մշակման աշխատանքները կատարում են անտառային տնտեսությունները): Գոր–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/383
Այս էջը սրբագրված չէ