Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/387

Այս էջը սրբագրված չէ

Ի. ՄԱԿ–ի անդամ է 1955-ից, «ընդհանուր շուկայի» անդամ՝ 1973-ից: VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական կազմակերպությունները Ֆիաննա ֆայլ (ճակատագրի զին– վորներ): Հիմնադրվել է 1926-ին, մինչե 1973-ի փետրվարը՝ կառավարող կուսակ– ցություն: Արտահայտում է խոշոր արդ. և առևտրական կապիտալի շահերը: Ֆ ի– ն և գ և լ (Միավորված իռլ. կուսակցու– թյուն), հիմնվել է 1933-ին, խոշոր բուր– ժուազիայի ե ֆերմերների կուսակցու– թյուն: Իռլանդական լեյբորիս– տական կուսակցություն, հիմ– նըվել է 1912-ին, հենվում է արհմիություն– ների վրա: Շ ի ն ֆ և յ ն (Մենք ինքներս), ստեղծվել է 1905-ին, արտահայտում է մանր բուրժուազիայի և բուրժ. ինտելի– գենցիայի շահերը: Իռլանդիայի կոմունիստական կուսակցու– թ յ ու ն (ԻԿԿ), հիմնվել է 1933-ին: Արհմիությունները և հասարա– կական կազմակերպությունները: Տ ր և դ– յունիոնների իռլանդական կոնգրես, հիմնվել է 1959-ին, միա– վորում է 112 արհմիություններ, ունի մոտ 600 հզ. անդամ (1977), Ի ռ լ ա ն դ ի ա– Ա Ս Հ Մ ընկերություն, հիմնվել է 1949-ին: VII. Տնտես ա–աշխարհագրական ակ– նարկ Քաղաքական ինքնուրույնություն նվա– ճելուց հետո, չնայած տնտեսության կախ– վածությանը բրիտանական էկոնոմիկա– յից, Ի–ի տնտ. կառուցվածքում նկատվել է նշանակալից վերելք: Ի. ագրարային երկրից վերածվեց ագրարային–ինդուստ– րիալ երկրի: Տնտեսության մեջ կապի– տալ ներդրումների գրեթե 1/2-ը բաժին է ընկնում անգլ. ընկերություններին: Մեծ ներդրում ունեն ամերիկյան և արևմտա– եվրոպական մոնոպոլիաները: 1974-ին ազ– գային եկամտի համախառն արտադրանքի կառուցվածքում արդյունաբերությանը բա– ժին էր ընկնում 30%, գյուղատնտեսու– թյանը՝ 12,8%: Գյուղատնտեսությունը: Գյուղատնտ. հողատարածության ավելի քան 40%–ը և խոշոր եղշերավոր անասունների 30%–ից ավելին կենտրոնացած է խոշոր անասնա– պահական ֆերմերների ձեռքին, որոնք տնտեսությունը վարում են կապիտալիս– տական հիմունքով: Գյուղատնտ. մեքենա– ները գլխավորապես ֆերմերների սեփա– կանությունն են: Գյուղատնտ. արտադրան– քի ինքնարժեքի ավելի քանՅ/4-ը տալիս է անասնապահությունը: Մեկ շնչին ընկնող անասունների գլխաքանակով և կենդանի անասունների արտահանությամբ Ի. Եվրո– պայում գրավում է առաշին տեղը, տավարի և հորթի մսի արտահանությամբ՝ առաշին տեղերից մեկը կապիտալիստական աշ– խարհում: 1976-ին կար 7 մլն խոշոր, 3,5 մլն մանր եղշերավոր անասուն, 0,9 մլն խոզ: Բուսաբուծությունը հիմնակա– նում բավարարում է անասնապահության կարիքները: Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ, շաքարի և կերի ճակնդեղ, վարսակ: Զկան որսը 1970-ին կազմել է 81 հզ. ա: Արդյունաբերությունը: Հիմնական էներգետիկ ռեսուրսը տորֆն է: 1972-ին ներմուծվող նավթի բազայի վրա կառուց– վել է ՋԷԿ: էլեկտրաէներգիայի 80%–ը տալիս են ԶԷԿ–երը: Արդյունահանվում է ոչ մեծ քանակությամբ քարածուխ, երկա– թի, անագի, ցինկի հանքաքար, պիրիտ, ֆոսֆորիտ: Արդյունաբերությունը կապ– ված է հիմնականում գյուղատնտ. արտա– դրանքի մշակման հետ: Աննդարդյունա– բերությանը (միս, կաթ, գարեշուր նն) բա– ժին է ընկնում համախառն արտադրանքի ինքնարժեքի ավելի քան 1/2-ը: Զարգա– ցած են տեքստիլ և կարի ճյուղերը: Ունի հանքային պարարտանյութերի արտա– դրություն, նավաշինություն, գյուղատնտ. մեքենաշինություն, ավտոմոբիլների և տրակտորների հավաքման, էլեկտրատեխ., քիմ., նավթավերամշակման, շինանյութե– րի և պոլիգրաֆ արդյունաբերություն: Քոր– կի մոտ է գտնվում երկրի սև մետալուր– գիայի միակ գործարանը: Տրանսպորտը: Երկաթուղային ճանա– պարհների երկարությունը 3220 կմ է, ավտոճանապարհներինը՝ 87,8 հզ. կմ (1975): Ծովային նավատորմի ընդհանուր տոննաժը 202 հզ. բրուտտո ռեգիստրա– յին ւռ է (1976): Գլխավոր ծովային նավա– հանգիստներն են Դուբլինը և Քորկը: Դուբլինն ունի միշազգային օդանավա– կայան: Արտաքին ա ո և տ ու բ ը: Արտա– հանում է միս, խոշոր եղշերավոր անասուն, կաթնամթերք, գունավոր մետաղների հան– քաքար, քիմ., տեքստիլ արտադրանք և հագուստ, արդ. սարքավորումներ: Ներ– մուծում է մեքենաներ և սարքավորումներ, նավթ և նավթամթերքներ, քիմիկատներ, տեքստիլ գործվածքեղեն: Առևտրական հիմնական գործընկերը Մեծ Բրիտանիան է (արտահանության 57 % –ը, 1975): Առև– տրական կապերի մեջ է նաև ԱՄՆ–ի, ԳՖՀ–ի հետ: Դրամական միավորը իռ– լանդական ֆունտն է, որը հավասար է անգլ. ֆունտ ստեռլինգին: VIII. Բժշկա՜սանիտարական վիճակը U առողջապահությունը 1969-ի տվյալներով 1000 բնակչին ծը– նունդը կազմել է 11,6, մանկական մահա– ցությունը 1000 ողշ ծնվածին՝ 20,6: Մա– հացության հիմնական պատճառներն են՝ Ջերմաէլեկւորակայան Ֆերբեյնում արյան շրշանառության օրգանների հի– վանդությունները, չարորակ ուռուցքները, կենտրոնական նյարդային համակարգի, շնչառական օրգանների, ծերունական հա– սակի հիվանդությունները և տուբերկու– լոզը: 1966-ին Ի–ում աշխատել են 3 հզ. բժիշկ (962 բնակչին՝ 1 բժիշկ), 0,6 հզ. ատամնաբույժ, 1,7 հզ. դեղագործ, 16,5 հզ. բուժքույր և մանկաբարձ: Գործել է 273 հիվանդանոց 38,5 հզ. մահճակալով, 1000 բնակչին՝ 13,3 մահճակալ: IX. Լուսավորությունը 1922-ին Ի–ի կառավարությունը հսկողու– թյան տակ է վերցրել մասնավոր դպրոց– ները, որոնք ստեղծվել էին ըստ դավա– նանքի (կաթոլիկների և բողոքականների համար): Տարրական դպրոցները պետա– կանացվել են, բոլոր միշնակարգ դպրոց– ները մնացել են մասնավոր: Ուսուցումը պարտադիր է 6–14 տարեկանների հա– մար: Նախադպրոցական ինքնուրույն հիմ– նարկներ չկան, երեխաները (4–6 տարե– կան) հաճախում են տարրական դպրոց– ների կից նախադպրոցական բաժիններ: Չնայած տարրական դպրոցները 90%-ով ֆինանսավորում է պետությունը, դրանք գտնվում են եկեղեցական կազմակերպու– թյունների խիստ հսկողության տակ: Գյու– ղական վայրերում գործում են միակոմպ– լեկտ (բոլոր դասարանները վարում է մեկ ուսուցիչ) և երկկոմպլեկտ (երկու ուսուցիչ վարում են երկուական դասա– րան) տարրական դպրոցներ: Միշնակարգ դպրոցներն (5–6 տարի) ունեն 2 ցիկլ, հիմնական (3–4 տարի), իրավունք է տա– լիս բարձր տիպի մասնագիտացված ուս. հաստատություն ընդունվելու, բարձր կուրս (2 տարի), ավարտողը կարող է ըն– դունվել բուհ: Բարձրագույն ուս. հաստատություններն են. Դուբլինի (հիմնադրվել է 1591-ին) և Ի–ի Ազգային համալսարանները (հիմնա– դրվել է 1909-ին): Իաշորագույն գրադա– րաններն են. Ազգային գրադարանը (Դուբ– լին, հիմնադրվել է 1877-ին), Դուբլինի հանրային գրադարանը: Մայրաքաղաքում են գանվում Ի–ի Ազգային թանգարանը. (հիմնադրվել է 1731-ին), Ի–ի ազգային պատկերասրահը (հիմնադրվել է 1864-ին), ժամանակակից արվեստի պատկերասրա– հը, Քաղաքացիական թանգարանը (հիմ– նադրվել է 1953-ին): X. Գիտական հիմնարկները Ի–ի հնագույն գիտական կազմակերպու– թյուններն են Դուբլինի արքայական ըն– կերությունը (հիմնված 1731-ին), որի նը– պատակն է գյուղատնտեսության, արդյու– նաբերության, գիտության ու արվեստի զարգացումը, և Իռլանդական արքայա– կան ակադեմիան (1786): Աչքի ընկնող գիտական հիմնարկներն են Արքայական կենսաբանական ընկերությունը (1830), Դուբլինի համալսարանի կենսաբանական ընկերությունը (1874), Բժշկագիտության արքայական ակադեմիան (1882), Իռլան– դական աստղագիտական ընկերությունը (1937), Իռլանդիայի քիմիական ինստ–ը (1950): XI. Մամուլը, ռադիոն, հեռուստատե– սությունը 1971-ին Ի–ում լույս են տեսել ավելի քան 70 թերթ և հանդես (իռլանդերեն և անգլ.):