Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/389

Այս էջը սրբագրված չէ

«Այրիշ սոշիալիսա ռեվյու» («Irish Socia– list Review») ամսագիրը:

ԻՍԱԱԿԻԵՎՏԱՆ ՏԱՃԱՐ Լենին– գ ր ա դ ու մ, ճարտարապետական հու– շարձան՝ կառուցված ռուսական ուշ կլա– սիցիզմի ոճով 1818–58-ին (ճարտ. Ա. Մոն– ֆեռան, հատուկ հանձնաժողովի լրացում– ներով): Հիմնադրվել է 1710-ին (փայտից), ի պատիվ Պետրոս I-ի, որի ծննդյան թիվը համընկնում է Ա. Իսահակ Դալմատացու օրվան (այստեղից՝ անվանումը): 111,5 t/X X 97,6 t/X 101,5 մ չափերի, գմբեթակիր 4 մույթերով, քանդակազարդ ճակտոնա– վոր պորտիկներով (քանդակագործներ՝ Ի. Վիտալի, Ա. Լոգանովսկի, Պ. Կլոդ և ուրիշներ), ներսում՝ որմնանկարազարդ (նկարիչներ՝ Կ. Բրյուլլով, Ֆ. Բրունի և ուրիշներ), մալաքիտով, ծիրանաքարով, Իսաակիեյան տաճարը Լէնինգրադում (1818– 1858, ճարւո. Ա. Մոնֆեռան) տարբեր երանգի մարմարով երեսապատ– ված կենտրոնակազմ կառույց է: 1931-ից թանգարան է: Գմբեթի կենտրոնից կախ– ված է Ֆուկոյի ճոճանակ:

ԻՍԱԲԵԿ, Ի ս ա պ և կ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառում: Բալու քաղաքից 16 կմ հյուսիս: XX դ. սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ: Ի–ում կար եկեղեցի (Ս. Գևորգ): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին:

ԻՍԱԲԵԿՏԱՆ էդուարդ Հմայակի [ծն. 8(21).11.1914, Իգդիր], հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ ժող. նկարիչ (1963): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1941-ին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: 1945-ից դասավանդում է Երևանի գեղար– վեստա–թատերական ինստ–ում (1963-ից՝ պրոֆեսոր): Ի. բազմաժանր նկարիչ է (թեմատիկ–կոմպոզիցիա, դիմանկար, բնանկար, գրքի ձևավորում): Հայրենա– կան մեծ պատերազմի տարիներին պատ– կերել է սովետական մարդու հերոսական կերպարը («Մարտ քաղաքի համար», 1942, «Տանյա», 1946), հայ ժողովրդի ազգային– ազատագրական պայքարը («Դավիթ Բեկ», 1945): Ի–ի թեմատիկ–կոմպոզիցիոն ժանրի գործերը հայ սովետական կերպարվեստի նվաճումներից են: «Պատանի Դավիթ» է. Տ. Իսաբեկյան (1956, Հայաստանի պետական պատկերա– սրահ)», «Հաղպատի գյուղացիների ապըս– տամբությունը 1903-ին» (1957), «Պատաս– խան Հազկերտին» (1960, Երևանի Ա. Մյաս– նիկյանի անվ. հանրապետական գրադա– րան) և ուրիշ կտավներ աչքի են ընկնում մոնումենտալ արտահայտչականությամբ, դինամիկ կոմպոզիցիայով, քաղաքացիա– կան հնչեղությամբ: Մարդու և հայրենի բնության օրգանական կապով են բնու– թագրվում «Բյուրականցի ծերունին և Ար– տավազիկ եկեղեցին» (1956), «Ակսել Բա– կունց»–ը (1956), «Դերենիկ Դեմիրճյան»-ը (1960), «Գանգրահեր տղան» (1964), «Մա– յաթ–Նովա»-ն (1964): Սովետահայ դիմա– նկարչության լավագույն օրինակներից է «Մոր դիմանկարը» (1944): Հայաստանի բնության, հնադարյան բերդերի ու տաճար– ների էպիկական նկարագիրը Ի–ի բնա– նկարների թեմատիկ առանցքն են կազ– մում. «Տաթևի ձորում» (1959), «Եզները ջրանցույց կամրշի մոտ» (1959), «Խնձո– րեսկ» (1962): Գեղանկարչական հագեցվա– ծությամբ են բնորոշվում «Հորովելը» (1956, Հայաստանի պետական պատկերասրահ), «Ջրհորի մոտ» («Չվերադարձան», 1965), ^Ծառերի շվաքում» (1966), «Արտավազդի մահը» (1966): Լայն ճանաչում են գտել Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» (1952) և Է.Իսաբեկյան. «Պատանի ռազմիկների ձիարշավը», Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի նկարազարդում (1973, Հայաստանի պետական պատկերասրահ) Մ. իյանզադյանի «Մխիթար Սպարապետ» (1963) վեպերի նկարազարդումները: Հե– ղինակ է գծանկարների, նկարչուհի Ար– փենիկ Նալբանդյանին նվիրված գրաֆի– կական շարքերի: 1967-ից Հայաստանի պետական պատկերասրահի դիրեկտորն է: Պարգևատրվել է Աշխատանքային կար– միր դրոշի շքանշանով: Պատկերազարդումը տես նաև 377-րդ էշից առաշ՝ ներդիրում: Պ. Հայթայան

ԻՍԱԲԵԿՏԱՆ Հրայր Հմայակի [ծն. 3(16). 1. 1906, Իգդիր], հայ սովետական ճարտա– րապետ: ՀՍՍՀ վաստ. շինարար (1958): Ավարտել է Մոսկվայի ճարտ. ինստ–ը (1932): Աշխատել է Մոսկվայի գլխավոր հատակագծի մշակման արվեստանոցում, 1937-ից՝ Երևանի նախագծային ինստ– ներում: Դասավանդում է Երևանի պոլի– տեխնիկական ինստ–ում: Հեղինակ է Դի– լիշանի (1939), Ալավերդու (1947), Ղա– փանի (1950), Լենինականի (1960, Փ. Մա– նուկյանի և Մ. Կարապետյանի հետ) և այլ քաղաքների ու շրջկենտրոնների գլխավոր հատակագծերի: Նրա նախագծերով 1950– 1961-ին Ալավերդում կառուցվել են բնա– կելի տներ, դպրոցական շենքեր (Լ. Բա– բայանի հետ), հյուրանոց, կապի տուն, ծածկած շուկա, կամուրշ, Ղափանում՝ կապի տուն և դպրոց:

ԻՍԱԴՈհԼՏԱՆՅ Վաչե Հովհաննեսի [19.4 (2.5).1893, Շուշի –22.1.1973, Մոսկվա], հայ սովետական քիմիկոս: Քիմ. գիտ. դ–ր (1939), պրոֆեսոր (1936): ՀԱՄՀ ԳԱ ակա– դեմիկոս (1943): 1921-ին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստ–ի տեխնոլո– գիական բաժանմունքը: Դասավանդել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստ–ում (1924), 1931–32-ին՝ Մոսկվայի Դ. Մենդելեևի անվ. քիմիկա–տեխնոլո– գիական ինստ–ում, 1933–41-ին՝ նավթի քիմիայի և գազի արդյունաբերության ինստ–ում: Միաժամանակ ղեկավարել է անուշահոտ նյութերի բնագավառում տար– վող հետազոտությունները՝ ստեղծելով այդ ճյուղի հայրենական արտադրության հիմքը Կալուգայի կոմբինատում: 1941-ին հրավիրվել է Երևան՝ Արմֆանի քիմիայի ինստ–ում ղեկավարել ացետիլենի քիմիա– յի, տեղական արդյունաբերության թա– փուկների օգտագործման ուղղությամբ գի– տահետազոտական աշխատանքները: 1942–46-ին դասավանդել է Երևանի հա– մալսարանում: 1946-ից աշխատել է Մոսկ– վայի նավթի քիմիայի և գազի արդյունա– բերության ինստ–ում: Այդ շրշանի գիտա– հետազոտական աշխատանքները վերա– բերում են քսայուղերի որակի բարձրաց– ման համար օժանդակ նյութերի ստացման եղանակների մշակմանը: Երկ. CnHTeTHHecKHe flyniHCTwe BenjecTBa, 2 nepepad. h flon. H3fl., E., 1947; Xhmhh He4>TH, M.–JI., 1949; H0HH006MeHHi>iS KaTaJiH3, E., 1975.

ԻՍԱԿՈՎ Հովհաննես (Իվան) Ստեփանի [22.8*1894, գ. Հաշիքենդ (Կարսի մար– զում)–11.10.1967, Մոսկվա, թաղված է Նովոդևիչի գերեգմանատանը], Սովետա– կան Միության նավատորմի ծովակալ (3.3.1955), Մովետական Միության հերոս (7.5.1965), ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1958), ՀՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1967): ՍՄԿԿ անդամ 1939-ից: Ծնվել է երկաթու–