Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/39

Այս էջը սրբագրված չէ

ԷԿԻՆ6ԱՆ Հայկակ (Հովհաննես) Հա– րությունի (ծն. 1865, Տիգրանակերտ – 25.03.1919, Ֆրեզնո), խմբագիր–հրասա– րակիչ, լրագրող–հրապարակախոս: Նախ– նական կրթությունն սաացել է ծննդա– վայրում, 1883-ին մեկնել է ԱՄՆ, որտեղից թղթակցել է «Արևելք», «Մասիս», «Արմե– նիա», «Մշակ» և այլ պարբերականների: 1888-ին հրատարակել է Ամերիկայում առաջին հայկ. թերթը՝ «Արեգակ»-ը: Հե– տագա տարիներին հաջորդաբար լույս է ընծայել «Սուրհանդակ» (1889–90), «Ազատություն» (1890–92), «Տիգրիս» (1897–99), «Քաղաքացի» (1902–09), «Նոր սերունդ» (1909), «Նոր սերունդ–քա– ղաքացի» (1909) և «Նոր կյանք» (1914– 1919) պարբերականները: Հրատարակել է «Կսկծանք» (1890) և «Քնար ժողովրդա– կան» (1899) բանաստեղծությունների ժո– ղովածուները: է. հարել է հնչակյան, այ– նուհետև՝ վերակազմյալ հնչակյան, ապա՝ ռամկավար ազատական կուսակցություն– ներին: Մ. Բարչոյան

ԷԿԼԵԿՏԻԿՍ (հուն. dxXexxixoc;<exXeycQ– ընտրել, հավաքել), ընտրաքաղու– թյուն, տարբեր, երբեմն հակադիր, բնութագրումների միացումը մեկ ամբող– ջության, տարբեր սկզբունքների համա– տեղումը մեկ տեսության մեջ, որը հաճախ աղճատում է հետազոտվող առարկայի պատկերը՝ պահպանելով տրամաբանա– կան հիմնավորվածության երևութակա– նությունը: է. տարածված էր հատկապես միջնադարում, սխոլաստիկ վիճաբանու– թյուններում, որոնց հիմքում ընկած էր հեղինակավոր մեջբերումը: է–ի նկատ– մամբ խիստ բացասական վերաբերմունք են ունեցել մարքսիզմի դասականները: Վ. Ի. Լենինը քննադատել է դիալեկտի– կան է–ով փոխարինելու փորձերը, ցույց տվել իդեալիզմի ու մատերիալիզմի միաց– ման անհիմնությունը: է. երբեմն հանդես է գալիս նաև որպես ճանաչողության մո– մենտ, հատկապես տեսությունների ար– մատական վերակառուցման շրջանում: Արվեստի մեջ է. տարբեր ոճերի, ուղղու– թյունների միահյուսումն է: է Կ ԼԵՆ ճ ԵՆՔ, գյուղ Հայկական Կիլի– կիայում, Զեյթունից մոտ 2 կմ հեռավորու– թյան վրա: XX դ. սկզբին ուներ 320 հայ բն.: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհա– յին պատերազմի տարիներին: Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ:

ԷԿԼԻՊՏԻԿԱ ( <հուն. enXeujHg–խավա– րում), տես Խավարածիր:

ԷԿԼՈԳԱ (հուն. exXo7il – ընտրություն, հավաքածու), 1. օրենսդրական ժողովա– ծու. կազմվել է 739–40-ին՝ Բյուզանդիա– յում, Հուստինիանոսի օրենսգրքի գոր– ծող նորմերից և դրան հաջորդող զինվո– րական, հողային օրենքներից ևն: է. պարզության շնորհիվ տարածվել է նաև Բյուզանդիայի սահմաններից դուրս: XII^ է. թարգմանել է Ներսես Լամբրոնացին, որը մասնակիորեն կիրառվել է Կիլիկիա– յի հայկական պետությունում: 2. Տես Հովվերգություն:

ԷԿԼՈԳԻՏ (<հուն. exXoyti– տեսակա– վորում, ընտրություն), բյուր եղահատի– կային ապար: Հիմնականում կազմված է նռնաքարերից և օմֆացիտից (տես Պիրոքսեններ): Քիմ. կազմով համանման է գաբրո–նորիտին, բայց ունի ավելի մեծ խտություն՝՝ 3350–4200 կգ/մ3: Հանդի– պում է երկրակեղևի խորը մետամորֆիզ– մի գոտիներում հոծ զանգվածների, իսկ Հվ. Աֆրիկայի ու Արևելյան Սիբիրի ալ– մաստաբեր քիմբերլիտային խողովակ– ներում՝ ապարաբեկորների ձևով: Ենթա– դրվում է, որ Երկրի մանթիայի վերին շեր– տը մայր ցամաքների տակ բաղկացած է Է–Ից:

ԷԿՈԼՈԳԻԱ (հուն, otxog – ապրելավայր և … չոգիա), գիտություն կենդանի օրգա– նիզմի և միջավայրի պայմանների փոխ– հարաբերությունների մասին: է. բաժան– վում է երկու խմբի, աուտոէկոլո– գ ի ա, որն ուսումնասիրում է առանձին բույսը (օրինակ՝ Զանգեզուրի անտառնե– րում աճող արաքսյան կաղնին) կամ կեն– դանին (երաշտահավը), և սինէկոլո– գ ի ա, որն ուսումնասիրում է բուսական կամ կենդանական համակեցությունն ամ– բողջությամբ վերցված (օրինակ՝ Զանգե– զուրի անտառները, որտեղ մտնում են նաև արաքսյան կաղնին, երաշտահավը և բու– սական ու կենդանական բազմաթիվ տե– սակներ): «է.» տերմինն առաջարկել է գերմ. գիտնական է. Հեկկելը (1866): է. բաժանվում է տարբեր մասնաճյուղերի, որոնցից կարևոր են բույսերի և կենդա– նիների է.: Բույսերի է., որպես ինքնուրույն գիտություն, առաջին անգամ ճանաչվել է Բրյուսելի համաշխարհային բուսաբանա– կան կոնգրեսում, 1910-ին: Այն ուսումնա– սիրում է միջավայրի պայմանների ազդե– ցությունը բույսերի ձևի, կառուցվածքի, քիմիզմի, ինչպես և տեղաբաշխման վրա: Օրգանիզմը ենթարկվելով միջավայրի էկոլոգիական գործոնների (լույս, ջեր– մություն, խոնավություն ևն) ազդեցու– թյանը՝ ինքն էլ իր հերթին ներգործում է նրանց վրա: Բնության մեջ յուրաքանչյուր տեսակ, շնորհիվ իր անհատական ֆիզիո– լոգիական առանձնահատկությունների, էվոլյուցիայի ընթացքում հարմարվել է էկոլոգիական որոշակի գործոնների, օրի– նակ, հողում սոդայի բարձր քանակությու– նը թունավոր է ծաղկավոր բազմաթիվ բույսերի համար, սակայն Արարատյան հարթավայրում կան բույսեր (օրինակ՝ բորակաթուփը, օշանը), որոնք աճում են միայն այդպիսի հողերում: Բույսերը տար– բեր ռեակցիա ունեն նաև էկոլոգիական այլ գործոնների՝ ջրի, լույսի, հողի նկատ– մամբ և լինում են՝ քսերոֆիտներ, մեզո– ֆիտներ, հիդրոֆիտներ, լուսասերներ, ստվերասերներ ևն: Կենդանաբանության բաժիններից է կենդանիների է., որի հիմնադիրներից է Կ.Ռուլյեն: Կենդա– նիների է. ուսումնասիրում է կենդանի– ների մորֆոֆիզիոլոգիական առանձնա– հատկությունները, պոպուլյացիաների քա– նակը և տեղաբաշխումը՝ կապված միջա– վայրի փոփոխվող պայմանների հետ: էկո– լոգիական ուսումնասիրությունները կա– տարվում են հիմնականում դիտողակա– նությամբ և բնության մեջ փորձեր դնե– լով: Առավել արդյունավենւ են կոմպլեքս հետազոտություններն ամբողջ տարվա ընթացքում, որոնք հնարավորություն են սալիս ավելի խորը և անմիջականորեն բացահայաել է–ի օրինաչափությունները՝ կախված գոյության պայմանների դինա– միկայից: Մեծ նշանակություն ունեն նան լաբորատոր Փորձերը, որոնք հիմնված են ժամանակակից ֆիզիոլոգիական մե– թոդիկայի, ճշգրիտ սարքերի ու չափիչ տեխնիկայի կիրառման վրա: էկոլոգիա– կան հետազոտությունները կարևոր են էվոլյուցիոն ուսմունքի մշակման, օրգա– նիզմների զարգացման օրինաչափու– թյունների մեկնաբանման, ինչպես նաև կենդանիների և բույսերի արդյունաբե– րության նշանակության, հատկապես ձկնարդյունաբերության և արժեքավոր մորթի ունեցող կենդանիների բուծման համար: Կենդանիների է. միաժամանակ գյուղատնտեսության, անտառատնտեսու– թյան վնասատուների, հիվանդություննե– րի հարուցիչների դեմ պայքարի կազմա– կերպման, օգտակար կենդանիների պահ– պանման և կլիմայավարժեցման հիմք է: էկոլոգիական օրինաչափությունները մարդու կողմից կենսաբանական հնարա– վորությունները նպատակահարմար օգտա– գործելու և տնտ. բազմաթիվ հարցեր լու– ծելու գիտական հիմք են: Բուսական և կենդանական աշխարհի էկոլոգիական իմացության ուրույն գաղափարներով են տոգորված Բարսեղ Կեսարացու, Ագաթան– գեղոսի, Մովսես իյորենացու, Ղազար Փարպեցու և ուրիշների աշխատություննե– րը: Տայկ. ՍՍՏ–ում էկոլոգիական հետա– զոտություններ են կատարվում ՏՍՍՏ ԳԱ բուսաբանության, կենդանաբանության ինստ–ներում, Երևանի պետական հա– մալսարանի կենդանաբանության և բու– սաբանության ամբիոններում, արգելա– նոցներում: Գրկ . IlIeHHHKOB A. Ո . , 3KOJIOrHH pacTeHHH, M., 1950; HayMOB H. Ո., 3ko- -jiornfl HCHBOTHbix, 2 H3fl., nepepa6., M., 1963; Ky6aHu,eB B.C., Ochobm aKOJiorira, BoJirorpaa, 1973; OflyM K)., Ochobh 3ko- Jiorira, M., 1975. Ա. Բարսեղյան, U. Նարինյան

ԷԿՈՆՈՄԱՏՋԵՐ (անգլ. economizer), 1. կաթսայական ագրեգատի տարր, ջերմա– փոխանակիչ, որտեղ սնող ջուրը կաթսա մտնելուց առաջ տաքացվում է հեռացվող գազերով: 22 կգ/uil2 ճնշման համար է. պատրաստվում է հարթ և կողավոր թուջե Տ Պ–170 շոգեգեներատորի է կ ո– նոմայզերի վերին ձախ մասը. /. ելքի կոլեկտոր, 2. մուտքի կոլեկտոր, 3. գալարախողովակ, 4. հենարանային կանգ– նակ, 5. հենարանային հեծան, 6. որմնապատ– վածք