Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/391

Այս էջը սրբագրված չէ

նիսյանի և Ի–ի խմբագրությամբ լույս է տեսել «Մալարիա» գիտահասարակական հանդեսը: Եղել է Երևանի բժշկական, ան աս նաբ ուժ ակ ան - ա նա սնաբ ու ծ ա կան ինստ–նեբի ամբիոնների, համաճարակա– գիտության ու հիգիենայի ինստ–ի մանրէա– բանության բաժանմունքի վարիչ: Գի– տական աշխատությունները նվիրված են մալարիայի, որովայնային տիֆի, խոլե– րայի, ծաղկի, բրուցելոգի ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերին:

ԻՍԱՀԱԿՅԱՆ Ավետիք Մահակի [18(30).10. 1875, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինա– կան)–17.10.1957, Երևան], հայ բանաս– տեղծ, արձակագիր, հասարակական գոր– ծիչ: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943-ից), ՍՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր (1946): Ի–ի մանկությունն անցել է Ղագարապատ (այժմ՝ Իսահակյան) գյուղում: Նախնա– կան կրթությունն ստացել է Ալեքսանդրա– Ա. Իսահակյան պոլում և Հառիճի վանքի դպրոցում: 1889– 1892-ին սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, աշակերտել բանաստեղծ Հ. Հովհաննիսյանին: 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարանը՝ որպես ազատ ունկնդիր: Արտասահմանից աշխատակցել է «Տարազ» և «Արաքս» պարբերականնե– րին: 1895-ին Ի. վերադարձել է հայրենիք, 1896-ին մեղադրվել հակացարական գոր– ծունեության մեշ, մեկ տարով բանտարկ– վել, ապա աքսորվել Օդեսա: 1897-ին կըր– կին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականու– թյուն և փիլ. պատմություն: 1902-ին վե– րադարձել է հայրենիք: 1908-ին նույն մե– ղադրանքով երկրորդ անգամ բանտարկ– վել է: խուսափելով հալածանքներից՝ 1911-ին մեկնել է արտասահման: Երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, Գեր– մանիայում, եղել Իտալիայում ու Հունաս– տանում: 1936-ին Ի. վերշնականապես վե– րադարձել է Սովետական Հայաստան: 1944–57-ին եղել է Հայաստանի սովե– տական գրողների միության անփոփոխ նախագահը, արժանացել Լենինի երկու շքանշանի, ընտրվել ՀՍՍՀ II–IV գումա– րումների Գերագույն սովետի դեպուտատ: 1897-ին լույս է տեսել Ի–ի առաշին գիրքը՝ «Երգեր ու վերքեր» խորագրով: Սիրո, կարոտի մոտիվները նրա քնարերգության մեշ հնչեցին նոր որակով: Սերն իր բազ– մազան արտահայտություններով Ի–ի ինչ– պես առաշին, այնպես էլ հետագա շրջա– նի բանաստեղծությունների հիմնական թեմաներից մեկն է: Վաղ շրշանում գրված «Դարդս լացեք, սարի սմբուլ», «Ամեն գիշեր իմ պարտեզում», «էս ճամփեն ոլոր– մոլոր» և Շուշան յարին նվիրված սիրեր– գերի շարքին հետագայում ավելացան «Զարոյի երգը», «Հոգի կուտամ, հոգի տուր ինձ» և այլ բանաստեղծություններ: Սիրերգերում Ի. հաճախ օգտագործում է մեր միշնադարյան տաղերգուների ար– տահայտչաձևերը: Ի–ի սիրային որոշ եր– գեր հնչում են սոցիալական երանգով: Գրանցում որոշակի է լսվում բանաստեղծի բողոքի ձայնը «զուլում աշխարհի» դեմ: Ի–ի սիրո թեմատիկան ամբողշացնում են մայրական սիրո բանաստեղծությունները («Մայրիկիս», «Դարդը սրտիս, աղքատ ու խեղճ», «Կտեսնեմ ահա լուռ երեկոյին» ևն): Հայրենիքն ու հայրենականը հեքիաթի, տեսիլի և ռեալականության խաչավորում– ներով են պատկերվում Ի–ի «Ալագյազի մանիներ»-ում (1895–1917): Այստեղ հոր– դում է ժողովրդի կյանքն ու ոգին, ծիսա– յին պատկերների, խնդության ու վշտի, անաղարտ սիրո և ձգտումների զգացո– ղությունը: Բանաստեղծը որոնում է սո– ցիալական ու քաղ. հենարաններ, հաս– տատում ժողովրդի լինելությունը: Ի–ի ստեղծագործություններում ժողո– վըրդի կենսական խնդիրները սերտորեն առնչվում են դարաշրշանի բարդ տեղա– շարժերին: Բանաստեղծը տևականորեն վերապրում է ժողովրդի պատմական ու սոցիալական ծանր վիճակը: Մի կողմից՝ ավերի ու կոտորածի հալածող հուշեր, սպառնալից կացություն, մյուս կողմից՝ հասարակական առաջընթացի բնական մղում, մի կողմից՝ օրվա գոյության սպառ– նալիք, մյուս կողմից՝ հարատևելու հա– վատ: Սակայն Ի–ի ապրումների հակասա– կանությունը, դառնությունների թանձրա– ցումները երբեք չեն հանգում անհույս փլուզումների, ընդհակառակը, հավասա– րակշռվում են առավել հզոր տրամադրու– թյամբ՝ աշիւտրհապաշտությամբ: Երկրային ցավերից ելք գտնելու համար Ի–ի որոնող ոգին մղվում է դեպի «կախարդող հեռու– ները»: Նրա հոգում կուտակվում են մեծ ծնունդով հղի դարաշրջանի ցավերը: Որ– քան էլ իրականության դժոխքը այրել է ու տանջել, նա երբեք չի նահանջել սեփական հավատամքից, չի հաշտվել տիրող իրա– վիճակի հետ («Իմ սիրտն այնտեղ է», 1906, «Անհաւն վրեժի և ատելության», 1908): Չարիքների արմատը նա տեսնում էր սոցիալական անարդար հարաբերու– թյուններում: Ռուսական հեղափոխության նախօրեին լույս է . տեսնում «Ազատու– թյան զանգ» (1904) բանաստեղծությունը: Այս շրջանում ուժգնանում է քաղաքացիա– կան ըմբոստ կրքով ու պաթոսով ներթա– փանցված մաքառման պոեզիան, որի խոր– քում տրոփու մ է ժողովրդի ազատասիրա– կան ոգին: Ս*ի անհայտ ուղի բանաստեղ– ծին մշտապես տանում է տիեզերական հեռուները, և նա թափառում է երկրե եր– կիր: Նրա դեգերումների ներքին իմաստը ամեն դեպքում պատմական կենսահաս– տատ երակներ գտնելու մղումն է: Դրա գեղարվեստական մեծարժեք վկայագիրն է «Աբու–Լալա Սահարի» պոեմը (1909– 1911): Պոեմում ընթացքի մեջ են դրվում և հարաբերվում ժամանակի սոցիալական կացությունը և մարդկային կյանքի բնա– կան օրենքները, «ջեհնեմի» վերածված կյանքը և խռովված հոգու մղումները: Չհանդարտող ռիթմով մեկը մյուսի ետևից անցնում են կյանքի պատկերները, անդ– րադառնում միմյանց մեջ, և որքան արա– գանում է քարավանի երթը, այնքան ավե– լի է ուժեղանում այդ ամենի փոխակերպ– ման ընթացքը Մահարու հայացքի առջև: Ի–ի հերոսը մտնում է իրականության հա– սարակական, սոցիալական, իրավա–քա– ղաքական, մարդկային–բարոյական լայն շերտերը: ճեղքելով ու անցնելով հին ու նոր չարիքների բոլոր հորիզոնները՝ Մա– հարին, ի վերջո, փառաբանում է աշխար– հի վերածնունդը: Նա անհնազանդ ոգով մերժում է գորշ իրականությունը՝ հանուն բարձր իդեալներով հիմնված նոր իրա– կանության: Նրա բացասման կիրքը լե– ցուն է հաստատման անսպառ կորովով: ժողովրդական իդեալների ու ձգտում– ների պոեզիա է Ի–ի ստեղծագործությունը: Դրա վկայություններից է պոետի մեծ հետաքրքրությունը լեգենդների, հեքիաթ– ների հանդեպ: Ի–ի լեգենդների սյուժենե– րից շատերն առնված են Արևելքի ու Արև– մուտքի ժող. ավանդություններից, որոնք, սակայն, իմաստավորված են սեփական ժողովրդի կենսազգացողությամբ («Շիդ– հարը», 1907, «Հավերժական սերը», 1919, «Մոր սիրտը», 1919, «Լիլիթ», 1921, «Սաադիի վերջին գարունը», 1923 ևն): Ի. գրել է նաև «Շաքրո Վալիշվիլի» (1906), «Գարիբալդիականը» (1907), «Հորս գութանը» (1912), «Համբերանքի չիբու– խը» (1928) և այլ արձակ երկեր: 1910-ին Ի. սկսել, 1912-ին ավարտել է «Ուստա Կարո» վեպի առաջին տարբերակը և այն մշակել գրեթե ողջ կյանքում: ժամանակա– գրական առումով երկն ընդգրկում է դարա– սկզբի Շիրակը: Վեպի էջերում ժողովըր– դական միջավայրից հորդող կենսասիրու– թյունը փոխանցվում է Ուստա Կարոյին և՝ հակառակը: «Ուստա Կարո» վեպի բո– վանդակությունը յուրատեսակ տարե– գրումն է Ի–ի տևական մտորումների՝ ժո– ղովրդի լինելության հարցերի շուրջը: Ի. խորն է ապրել հասարակական արմա– տական տեղաշարժերի անհրաժեշտու– թյունը՝ բնականորեն հանգելով այն հաս– տատուն համոզմանը, որ մղձավանջային Ա. Իսահակյանը Գևորգյան ճեմա րանի սան կացությունից ելքը կապվում է Հոկտեմ– բերյան հեղափոխության հետ: 1919-ին Ի. գրեց «Սասմա Մհեր» պոեմը, որտեղ մարմ– նավորում է ժողովրդի մաքառող ոգին և ազատասիրական տենչը: Պոեմը հյուսելիս բանաստեղծը խտացրել է ոչ միայն սե– փական ժողովրդի պատմական ուղու խոր– հուրդը, այլև ազատության և ինքնության