Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/396

Այս էջը սրբագրված չէ

արտահայտում է խոշոր ֆերմերների ն քաղաքային բուրժուազիայի մի մասի շահերը: ժողովրդական միու– թ յ ու ն: Հիմնվել է 1956-ի վերջին, որ– պես ընտրական բլոկ, 1968-ից դարձել է կուսակցություն: Իսլանդիայի ս ո– ցիալ –դեմոկրատական կու– ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է 1916-ին: Ազատախոհների և ձախերի կ ա զ մ ա կ և ր պ ու թ յ ու ն: Հիմնվել է 1969-ին, միավորում է ժող. միության և ս–դ. կուսակցության որոշ նախկին ան– դամների: Իսլանդական արհմիու– թյունների ֆեդերացիա, հիմնը– վել է 1916-ին, ունի 47 հզ. անդամ (1977): Կուլաուրայիևխաղաղության համար պայքարի կանանց լիգա:Երիտասարդականկազ– մակերպությունների ֆեդե– րացիա: Հյուսիսային ընկե– ր ու թյուն: Ս Ս ՀՄ–Ի ս լ ա ն դ ի ա ընկերություն (հիմնվել է 1950-ին): VII. Տնւոեսա–աշխարհագրական ակ– նարկ Ի. զարգացման միջին մակարդակ ունե– ցող կապիտալիստական երկիր է: Մինչև XIX դ. կեսը տնտեսության հիմնական ճյուղը մսաբրդատու անասնապահու– թյունն էր և թույլ զարգացած ձկնորսու– թյունը: XX դ. սկզբից ձկնորսությունը և ձկնամշակությունը դառնում է երկրի մի– ջազգային մասնագիտացումը: Ձկնամթեր– քի արտահանությամբ միջազգային շու– կայի առաջատարներից է: Երկրորդ հա– մաշխարհային պատերազմից հետո ձկնար– դյունաբերության հետ մեկտեղ զարգացել է էներգետիկ, ցեմենտի, քիմ., շինանյու– թերի արդյունաբերությունը: Աճում է պե– տական–մոնոպոլիստական սեկտորի դերը: Արդյունաբերությունը մեծ մասամբ կապ– ված է ձկնորսության և ձկնամշակման հետ: Զկան որսով (մոտ 983 հզ. տ, 1975) Ի. գրավում է 7-րդ տեղը Արևմտյան Եվրոպա– yc*LC, V-՚^Կ |1*սյ*սող ճկlull որսով՝ առաջին տեղը աշխարհում: Ձկնամշակ– ման կենտրոններն են Ռեյկյավիկը, Սի– գեուֆիորդուրը, Ակուրեյրին, Վեստման– նաէյարը: Մտորգետնյա տաք ջրերն օգ– տագործվում են Ռեյկյավիկի ջեռուցման և ջերմային տնտեսություններում: Գյու– ղատնտեսության մեջ օգտագործվում է տերիտորիայի 23%–ը: Մշակում են կե– րային կուլտուրաներ, կարտոֆիլ, ջեր– մոցներում՝ լոլիկ, վարունգ: Զարգացած է մսաբրդատու ոչխարաբուծությունը և կաթ– նաանասնապահությունը: Տրանսպորտը: Ծովային նավատորմի ընդհանուր տոննաժը 105 հզ. բրուտտո ռեգիստրային in. է (1971): Զարգացած է օդային տրանսպորտը («Լոֆտլեյդիր» և «Ֆլյուգֆելլագ» ավիաընկերություններ): Ավտոճանապարհների երկարությունը ավելի քան 10 հզ. կմ է: Երկաթուղի չունի: Արտաքին առևտուրը: Արտա– հանության 84 % –ը ձկնեղենն է, 13 % –ը՝ արդ. ապրանքներ, 3%-ը՝ անասնապահա– կան մթերքներ (1971): Ներմուծում է հե– ղուկ վառելանյութ, մեքենաշինական, թե– թև և սննդի արդյունաբերության արտա– դրանքներ: Առևտրական հիմնական գործ– ընկերներն են՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ռեյկյավիկ Գեյզերներ Միվաան լճի շրջանում 6 ո ու ն աոեֆաունսոն. «Ամառային գիշեր» (1929, Պետական գեղարվեստական պատկերասրահ, Ռեյկյավիկ) ԳՖՀ–ն, Սկանդինավյան երկրներ ը: Առև– տըրական համագործակցության մեջ է ՍՍՀՄ–ի հետ: Դրամական միավորը կրոնն է: ՍՍՀՄ Պետբանկի 1977-ի կուրսով 100 կրոնը= 0,41 ռ.: VIII. Բժշկա–սանիւոարական վիճակը Ա առողջապահությունը 1969-ին Ի–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 20,7, ընդհանուր մահացությու– նը՝ 7,1, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 11,7: Մահացության հիմնա– կան պատճառները սիրտ–անոթային հա– մակարգի հիվանդությունները, չարորակ ուռուցքները և թոքաբորբերն են: Մանկա– կան հիվանդությունների բուժումը հի– վանդանոցներում ձրի է: IX. Լուսավորությունը Կրթության համակարգի հիմքը կազ– մում է 1946-ի օրենքը, որի համաձայն ձրի պարտադիր կրթություն են ստանում 7– 15 տարեկան երեխաները: Տարրական դպրոցը 6-աւքյա է: Միջին աստիճանի դպրոցներ են. երկամյա պատանեկան (փոքր գյուղերում), 3-ամյա միջնակարգ (ավաններում և փոքր քաղաքներում), 4-ամյա ռեալական ուսումնարան (քաղաք– ներում): Միջնակարգ դպրոցը կամ ռեա– լական ուսումնարանն ավարտողները իրավունք ունեն ընդունվելու 4-ամյա գիմ– նազիա (լեզվի կամ մաթեմատիկայի գծով) կամ որևէ միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն (ծովագնացության, ռադիոտեխնիկայի, առևտրական, գյու– ղատնտ., մանկավարժական ևն): Բարձրա– գույն կրթություն է տալիս Իսլանդական համալսարանը Ռեյկյավիկում (հիմնա– դրվել է 1911-ին): X. Գիտական հիմնարկները Կոորդինացնող օրգանը Հետազոտու– թյունների ազգային խորհուրդն է: Խոշոր գիտահետազոտական հիմնարկ է Ռեյկյա– վիկի համալսարանին կից գործող (1937-ից) Հետազոտական ինստ–ը: Բնա– գիտական հետազոտություններ են կատա– րում Ի–ի Ազգային թանգարանը, տարբեր ընկերություններ, հատուկ վարչություն– ներ: Ձկնատնտեսության գիտահետազո– տական կենտրոնն ուսումնասիրում է ջրա– կենսաբանության, ձկնաբանության, օվ– կիանոսագիտության պրոբլեմներ: էներ– գետիկ վարչությունն ուսումնասիրում է ջրային ռեսուրսները: Համալսարանին կից կան մանրէաբանության և ախտաբանու– թյան ինստ–ներ: Առանձին հրատարակու– թյամբ լույս են տեսնում «Vinsindaflags Is- lendinga Rit> (1923-ից) և «Greinar» (1935-ից) գիտական աշխատությունների մատենաշարերը: Ազգային թանգարանը (1946-ից) հրատարակում է բնական գի– տությունների վերաբերյալ «Acta Natu- ralia Islandica» մատենաշարը: XI. Մամուլը, ռադիոն, հեռուստատե– սությունը 1773-ին լույս է տեսել առաջին ամսա– գիրը, XIX դ. կեսին՝ առաջին թերթը: Հնագույն օրաթերթն է «Վիսիր»-ը («Visir»), 1910-ից: Մայոաքադսահ հիմնանան թեր– թերն են՝ «Մորգյունբլադիդ» («Morgunbla- did»), 1913-ից, «Տիմինն» («Timinn»), 1917-ից, «Թյոուդվիլյին» («Thjodhvil- jinn»), 1936-ից, «Ալաիդյուբլադիդ» («AI- thydubladid»), 1916-ից, «Նիտ լանդ–ֆրյա– ուլս թյոուդ» («Nytt Land-Frjals Thjod»), 1952-ից: Սեփական ինֆորմացիոն գոր– ծակալություն չունի: Ինֆորմացիա է ստա– նում Նորվեգական հեռագրական բյուրո– յից, Ռեյտեր և Ասոշիեյտեդ պրես (ԱՄՆ) գործակալություններից: 1930-ից գործում է պետ. ռադիոկայանը (իսլանդերեն): 1966-ից հաղորդումներ է տալիս իսլան– դական հեռուստատեսությունը: XII. Գրականությունը Գրականությունը սերում է հին սկան– դինավյան բանահյուսությունից, որը մեզ է հասել ոչ վաղ, քան XIII դ. գրառում– ներով (էդդւս): Համաշխարհային գրա– կանության մեջ Ի–ի ամենակարևոր ա– վանդը սագաներն, են, որոնցից առավել հետաքրքրականը, այսպես կոչված, տոհ– մական սագաներն են կամ «իսլանդա– ցիների մասին սագաները» («Մագա Նյալի մասին», «Սագա էգի լի մասին»): Զարգա– ցել է նաև քրիստոնեական պոեզիան, որն իր բարձրակետին է հասել XIV դ. կեսե– րին՝ է. Աուսգրիմսոնի «Շուշան» պոեմում: