Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/397

Այս էջը սրբագրված չէ

Կրոնական երկերի հետ հիմնական գրա– կան ժանրն են դարձել (ընդհուպ մինչև. XIX դ.), այսպես կոչված, ռիմերը՝ բազմա– տեսակ սյուժեների չափածո վերապատում– ները: Ի–ի գրականությունը վերածնունդ է ապրել XIX դ. ռոմանտիզմի շրջանում՝ սերտորեն կապված ինքնուրույնության համար մղվող քաղ. պայքարի հետ (8ո. Հալլգրիմսոն, 1807–45, Բ. Տորարենսեն, 1786–1841): Իսլանդական առաշին վեպը 6ո. Թորոդսենի (1818–68) «Պատանին ու աղշիկը» (1850) է: Ի–ի անկախության ձեռքբերումը (1918) խթանեց գրականու– թյան զարգացումը: Հասարակական գի– տակցության ձևավորման գործում զգալի դեր խաղացին Թ. Թոուրդարսոնի (ծն. 1889) քաղաքականապես կրքոտ «Նամակ– ներ Լաուրային» (1924) երկը և վեպերը («Իսլանդական ավագանի», 1938, «Քա– րերն են խոսում», 1956): Հ. Կ. Լաքսնեսը (ծն. 1902) «Սալկա Վալկա» (հ. 1–2, 1931 – 1932) վեպում նկարագրել է բանվորական շարժման առաշին քայլերը Ի–ում: 40-ական թթ. գրականության մեջ արտացոլվել է Ի. անկախ հանրապետություն հռչակելու (1944) համար պայքարի հետ կապված հասարակական վերելքը: Ռեալիզմի ուղիով է զարգանում Ի*. Ստեֆաունսոնի (ծն. 1892), Օ. Սիգուրդսոնի (ծն. 1918), Ցոունասոն ուր Կյոտլումի (ծն. 1899), Գ. Բյոդվարսոնի (ծն. 1904) և Ս. Հյար– տարսոնի (ծն. 1906) ստեղծագործությու– նը: Իսլանդական արդի պոեզիայում ակ– նառու դեր է խաղացել Ս. Ստեյնարը (1908–58): ճանաչված են արձակագիր Թ. Վիլհյաումսոնը (ծն. 1925), դրամա– տուրգ Ա. Բոգասոնը (ծն. 1917), հրապա– րակախոս Աուրնասոնը (ծն. 1922): XIII. ճարտարապետությունը և կերպ– արվեստը Ի–ում կառուցվում էին կիզահողե, ճի– մածածկ «երկարավուն տներ», հաճախ մասամբ թաղված գետնի մեշ, XVIII դա– րից՝ քաղաքներ քարե կառույցներով, դանիացի ճարտարապետների նախագծե– րով (Հոուլարի և Ռեյկյավիկի տաճարնե– րը): XIX դ. ստեղծվեց ներբերված՝ փայ– տից, տուֆից, բազալտից, ծալքավոր եր– կաթով շուրշկարված 2–3-հարկանի բնա– կելի տան տիպը: 1920-ական թվականնե– րից արմատավորվել են ժամանակակից կառուցվածքային և կոմպոզիցիոն ձևերը (Ռեյկյավիկի նոր կառուցապատումը, Ակուրեյրին): Կառուցվում են 4–5-հար– կանի սեկցիոն բնակելի տներ, հասարա– կական, վարչական, արդ. շենքեր (ճար– տարապետներ՝ Սիգուրդուր Հուդմունդ– սոն, Հուդյոուն Մամուելսոն, Սիգվալդի Տորդարսոն): XI–XII դդ. Ի–ի վարպետ– ներն զբաղվել են փայտի քանդակազարդ– մամբ: Ավանդական հյուսկեն նախշերով են զարդարվել XII–XIII դդ. արծաթյա թասերը, XIV–XV դդ. գոթական մանրա– նկարները, զարդակարված ծածկոցները: XIX դ. սկզբնավորվել է իսլանդական գեղանկարչությունը (դիմանկար և բնա– նկար): XX դ. ռեալիստ գեղանկարիչնե– րից են Կյարվալը, Ցոուն Ստեֆաունսոնը, Քրիստին Յոունսդոուտիրը, քանդակա– գործներից՝ էյնար Ցոունսոնը, Աուսմուն– դուր Ավեյնսոնը, Սիգուրյոուն Օուլաֆ– սոնը: XIV. Երաժշտությունը Քրիստոնեություն ընդունելուց հետո տարածվել է գրիգորյան, ապա՝ բողոքա– կան խորալը: Եկեղեցական երաժշտու– թյանը զուգընթաց զարգացել է ժող. երա– ժըշտությունը (հիմնականում առանց նվա– գակցության երգը): Երաժշտական գոր– ծիքներից են լանգշպիլը (աղեղնավոր) և շութակը: XIX դ. վերշին զարգացել է պրոֆեսիոնալ երաժշտությունը, հիմնա– դիրն է ազգային հիմնի հեղինակ Ս. Սվեյն– բյոռնսոնը: XX դ. կոմպոզիտորներից են Պ. Իսոուլֆսոնը, է. Տորոդսենը, Ա. Սնո– րասենը, երգչուհիներից՝ Ֆ. Պալդոաը, Գ. Սիմոնարը, երգիչներից՝ Ս. Իսլանդին, Ֆ. Վեյս^ապելը» դաշնակահարներից՝ Ա. Բեյնտենենսոնը: Ռեյկյավիկում գործում են Իսլանդա– կան պետ. սիմֆոնիկ նվագախումբը (հիմն. 1950), երգչախմբեր, կամերային անսամբլներ, երաժշտական ընկերություն– ներ: XV. Թատրոնը XIX դ. 2-րդ կեսից գործել են սիրողա– կան թատերախմբեր: 1897-ին ստեղծվել է Ռեյկյավիկի թատերական ընկերությունը, որ բեմադրել է իսլանդական խոշոր դրա– մատուրգներ Գ. Կամբանի, է. Կվարանի և ուրիշների պիեսները: 1950-ին ընկերու– թյան բազայի վրա ստեղծվել է Ազգային թատրոնը, որտեղ տրվում են դրամատի– կական և երաժշտական ներկայացումներ: Նշանակալի երևույթ են Հ. Կ. Լաքսնեսի պիեսների բեմադրությունները: Խաղա– ցանկում են նաև Հ. Իբսենի, Բ. Շոուի, Ա, Ստրինդբերգի, Ա. Չեխովի, Ա. Արբու– զովի և ուրիշների երկերը: Թատերարվես– տի գործիչներից են՝ Ի. Վոգեն, Լ. Պաուլ– սոնը, Խ. Բյոռնսոնը: Գրկ. CepedpflHHHii JI. P., HcjiaH- flHH, M., 1969; EeHeflHKTccoH I, Hc- jiaHflHa b 6opb6e 3a HesaBHCHMOCTb (1940– 1955), nep. c hcji, , M., 1958; KpHCTbaHC- c o h C., BeJimcaa OKTn6pbCKaa ccmnajmcTH- necKaa peBOjnoijHfl h HcjiaHflHH, [nqp. c flaT. ], M., 1957; AHflepccoH K.E., CoBpeMeH- Haa HCJiaHflCKaa jiHTepaTypa. 1918–1948, nep. c hcji.> M.f 1957; C t e 6 ji h n-K a m e h-* c k h h M. H., Mnp earn, JI., 1971; K o ji- ji H H., ApxHTeKTypa HcjiaHflira, b c6., Co- BeTCKan apXHTeKTypa, Jsfe 12, M., 1960; Grif– fiths I.G., Modern Island, L., [1969],

ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՍՈՑԻԱԼԻՍՏԱ– ԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԻՄԱԿ), Իսլան– դիայի աշխատավորության մարքսիստա– կան կուսակցությունը: Ստեղծվել է 1938-ին, Իսլանդիայի կոմունիստական (հիմնվել է 1930-ին) և ս–դ. կուսակցու– թյան ձախ թևի միավորումով: 1944–47-ին և 1956–58-ին ԻՄԱԿ ներկայացուցիչները մտել են կառավարության կազմի մեշ, պայքարել աշխատավորների կենսամա– կարդակի բարձրացման, նրանց քաղ. և սոցիալական իրավունքների ընդլայնման համար: 1956-ին ԻՄԱԿ և ձախ սոցիալ– դեմոկրատները ստեղծել են «ժողովրդա– կան միություն» ընտրական բլոկը, որը 1963-ի և 1967-ի պառլամենտական ընտրու– թյունների ժամանակ ստացել է համա– պատասխանաբար 9 և 10 մանդատ (60-ից): «ժողովրդական միության» Ազգային կոն– ֆերանսի (1968-ի նոյեմբեր) որոշմամբ «Ժողովրդական միությունը» վերածվեց քաղաքական կուսակցության, և ԻՄԱԿ դադարեց գործելուց:

ԻՍԼԻՄԵԱ, հայաբնակ գյուղ Թուրքիա– յում, Ադրիանուպոլսի վիլայեթում: XX դ. սկգբին ուներ 50 տուն բնակիչ: Զբաղվում էին արհեստներով և առևտրով: Գյուղում կար եկեղեցի (Ս. Ստեփանոս) և վարժա– րան: Բնակիչները բռնությամբ տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ Եղիա Հովսեփի [17.5. 1890, գ. Բռնակոթ (այժմ՝ ՀՍՍՀ Սիսիանի շրշանում)–1920], հեղափոխական գոր– ծիչ: ՍՄԿԿ անդամ 1917-ից: Սովորել է Բաքվի Միքայելյան դպրոցում: 1916-ին ընտրվել է Կովկասի ռազմաճակատներից մեկում ստեղծված զինվորական կոմիտեի նախագահ: Եղբոր՝ Եգոր Իսկանդարյանի հետ Սիսիանում ստեղծել է ապստամբ գյուղացիների «ինքնապաշտպանության բյուրո»: Մասնակցել է 1920-ի մայիսի 24-ին Բռնակոթում կայացած ապստամբ գյու– ղացիների ներկայացուցիչների համագու– մարին: Հուլիսին դաշնակցականները Ի–ին բանտարկել են և Երևան փոխադրելու ճանապարհին, Նորքի ձորում գնդակա– հարել:

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ Խաչատուր Մարտիրոսի (ծն. 13.1.1923, Երևան), հայ սովետական քանդակագործ: ՀՍՍՀ վաստ. նկարիչ Im. Ի ս կ ա ն– դ ա ր յ ա ն. էզ– րաս Հասրաթյանի դիմաքանդակը, բրոնզ (1976) (1967): Ավարտել է Երևանի գեղարվեստա– թատերական ինստ–ը (1951): Երիտասար– դության համաշխարհային VII փառատոնի ցուցահանդեսում (1959, Վիեննա) արժա– նացել է դափնեկրի կոչման: Գործերից են՝ «Բանվորը» (I960, երանգավորված գիպս), կոմպոզիտոր Արմեն Տիգրան– յանի հուշարձանը էենինականում (1961, բրոնզ), «11-րդ Կարմիր բանակի մուտքը Ստեփանակերտ» (1971, կոփածո պղինձ), էզրաս Հասրաթյանի դիմաքանդակը (1976, բրոնզ), «Լատվիա» գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների շարքը:

ԻՍԿՐԱ» («HcKpa», «Կայծ»), Վ. Ի. Լենինի ստեղծած համառուսական քաղաքական, մարքսիստական առաշին անլեգալ պար– բերաթերթը: Լույս է տեսել 1900–05–ին: խմբագրավայրը՝ Մյունխեն (1900–02), Լոնդոն (1902), ժնև (1903–05): Տպագրվել է Լայպցիգում: Ակգբում ամսաթերթ էր, 1902-ից՝ երկշաբաթաթերթ: Թերթի նպա– տակն էր հաղթահարել ռուս, սոցիալ–դեմո– կրատիայի գաղափարական մասնատվա– ծությունը, համախմբել տեղական կազ–