«Իսկրա» թերթի գլխագիրը մակերպություններն ու խմբակները, ձեր– բազատել դրանք օպորտունիստական տարրերից: խմբագրության կազմում էին Վ. Ի. Լենինը, Գ. Պլեխանովը, Լ. Մար– տովը, Պ. Աքսելրոդը, Վ. Զասուլիչը և Ա. Պռտրեսովը: Լենինն էր մշակում թերթի յուրաքանչյուր համարի պլանը, գրում շատ հոդվածներ, հեղինակներ գտնում և հոգում թերթը Ռուսաստան առաքելու գործը: «Ի.»-ի հրատարակմանն աջակցել են Կ. Ցետկինը, Ա. Բրաունը, Ցու. Մարխ– լեսկին, Կ. Կվելչը: խմբագրությունը հրա– տարակել է նաև «Զարյա» ամսագիրը, գրքեր, բրոշյուրներ, թռուցիկներ: Թերթի մշտական բաժիններն էին «Կուսակցու– թյունից», «Մեր հասարակական կյանքից», «Բանվորական շարժման խրոնիկա և նա– մակներ գործարաններից ու ֆաբրիկա– ներից», «Գյուղից», «Արտասահմանյան տեսություն», «Փոստարկղ»: Բնաբան էր վերցված դեկաբրիստների «Կայծից բոց կբռնկվի» ասույթը: «Ի.» լուսաբանել է Ռուսաստանի ներքին կյանքը, օգնել բան– վորներին, գյուղացիներին և առաջավոր մտավորականությանը ճիշտ կողմնորոշ– վելու երկրում տեղի ունեցող իրադարձու– թյուններում, մերկացրել ցարիզմը: Հե– ղափոխական մարքսիստական տեսու– թյունը պաշտպանել է օպորտունիզմից, պայքարել բուրժ. լիբերալիզմի և էսեռ– ների, մանրբուրժուական գաղափարների, նացիոնալիզմի, ազգային երկպառակու– թյան, գաղութակալության դեմ: Ջատա– գովել է պրոլետարական ինտերնացիոնա– լիզմը, լուսաբանել միջազգային բանվո– րական և ազգային–ագատագրական շար– ժումները, պրոպագանդել դեմոկրատա– կան մշակույթն ու առաջադիմական, հե– ղափոխական գրականությունը: «Ի.»-ի գործունեությունն ուղղված էր հեղափո– խական կուսակցություն ստեղծելու նպա– տակին: 1902-ին Սամարայում հիմնադըր– վում է «Ի.»-ի ռուս, կազմակերպության բյուրոն՝ ռուս, մարքսիստների գաղափա– րական և կազմակերպչական կենտրոնը, ստեղծվում են թերթի գործակալական ցանց և իսկրայական խմբեր, որոնք հե– տագայում դարձան բոլշևիկյան կուսակ– ցության միջուկը: ՌՍԴԲԿ–ի II համագու– մարը նշել է «Ի.»-ի բացառիկ դերը կուսակ– ցության ստեղծման գործում, այն հայտա– րարել ՌՍԴԲԿ–ի կենտրոնական օրգանը, ընտրել խմբագրություն, որի կազմում էին Լենինը, Պլեխանովը U Մարտովը: Սակայն Լենինի ե, մյուս կողմից՝ Պլեխա– նովի ու Մարտովի միջև ծագած սկզբուն– քային հակադրության պատճառով Լենինը դուրս եկավ «Ի.»-ի խմբագրության կազ– մից: 53-րդ համարից «Ի.» դադարեց հե– ղափոխական մարքսիզմի մարտական օր– գանը լինելուց և դարձավ օպորտունիստ– մենշևիկյան: Թերթի հրատարակումը դա– դարեց 1905-ին, 112-րդ համարից: Լենին– յան «Ի.»-ի գործունեությամբ է պայմանա– վորված բոլշևիկյան հայ պարբերական մամուլի ստեղծումը: «Ի.» և նրա հրատա– րակությունները տարածվել են Երևանում, Ալեքսանդրապոլում (Լենինական), Զա– լալօղլիում (Ստեփանավան), Կարսում և այլուր: Լենինյան «Ի.» լայնորեն լուսա– բանել է Անդրկովկասի (մասնավորապես Հաղպատի) հեղափոխական իրադարձու– թյունները, մեծ տեղ հատկացրել բանվո– րական շարժումներին: Լենինը «Ի.»-ի 33-րդ համարում անդրադարձել է «Պրո– լետար» թերթում տպագրված «Հայ սո– ցիալ–դեմոկրատների միության» մանի– ֆեստին, ընդգծել նրանում ազգային հար– ցի ճիշտ դրվածքը: Լենինյան «Ի.»-ի գոր– ծունեությանը ակտիվ մասնակցել են Բ. Կնունյանցը և Ս. Շահումյանը: Գրկ. Bojihh M., JleHHHCKaa «Hcicpa» (1900–1903), M., 1964;JIeHHHCKaa «Hcicpa», M., 1970 (ունի մատենագիտություն): ԻՍՀԱկ Ադիբ (21.1.1856, Դամասկոս – 1885, ալ–Հադաս, Լիբանան), արաբական գրող, հասարակական–քաղաքական գոր– ծիչ: Ծագումով՝ հայ, Կաբինից գաղթած Զուլմաթյանների ընտանիքից: Արաբ, նոր գրականության ռահվիրաներից: «Զահ– րատ ալ–ադաբ» («Գրականության ծա– ղիկ») գրական–հասարակական առաջավոր ընկերության հիմնադիրը (1873): Լիբա– նանի «Թակադդում» («Առաջ», 1874) և այլ թերթերի հիմնադիր խմբագիրներից: Գրել է բանաստեղծություն, վեպ, թատերգու– թյուն, գրական–քննադատական, հրապա– րակախոսական հոդվածներ, որոնց մի մասը լույս է տեսել «Մարգարիտներ» (1909) խորագրով: Աելիմ Նակկաշի հետ ստեղծել է արաբ, պրոֆեսիոնալ թատրոնը, թարգմանել ֆրանս. թատերգության դա– սականներին: Աջակցել է Զամալադդին ալ Աֆղանիի, Աբու Նադդարայի և Մոհամ– Մեդ Աբդոյի հակաբոնատիրական շարժում– ներին, մասնակցել Արաբի (Օրաբի) Փա– շայի ազատագրական զինված պայքարին (1882): Գրկա Վարժապետյան Ս., Հայերը Լիբանանի մեջ, Բեյրութ, 1951:KpbiMCKHH A. E., HcTopHfl hoboh apadcKOH JiHTepaTyphi (XIX–Hanajio XX Beica), M., 1971. Ե. Նաջարյան
ԻՍՄԱԻԼՍԱՄԱՆԻԻ ԴԱՄԲԱՐԱՆ, Սաման– յանների դինաստիայի դամբարանը Բու– Ւսմաիլ Սամանիի դամբարանը (IX– X դդ.) Բուխարայում խարայում (Ուզբեկական ՍՍՀ), Միջին Ասիայի ճարտարապետական լավագույն հուշարձաններից (IX–X դդ.): Ուշագրավ է ճարտ. ձևերի և աղյուսի հյուսազարդ շարվածքի համադրությամբ: Շենքի բաց դեղնավուն, թրծած աղյուսից շարված խո– րանարդաձև ծավալն ավարտվում է ան– կյուններում փոքր գմբեթներով կամարա– յին սրահով՝ պսակված մեծ գմբեթով, որը ներսից հենվում է ութնիստ թմբու– կի վրա: ճակատներից յուրաքանչյուրն ունի սլաքաձև որմնախորշ՝ մուտքի բաց– վածքով: Ի. Ս. դ–ի հորինվածքի տիպը հետագա դարերում բազմիցս ընդօրինակ– վել է Միջին Ասիայի ճարտ. մեջ: hUlTUSbL, ըստ Աստվածաշնչի առասպե– լի, Աբրահամ նահապետի և նրա եգիպ– տացի հարճ Հագարի որդին: Թեպետ Ի. համարվել է «խոստման որդի», բայց Աբրահամի և Սառայի որդի Իսահակի ծըն– վելուց հետո, Սառայի պահանջով, 17-ամյա Ի. մոր հետ արտաքսվել է Եգիպտոսի Փարանու անապատը: Այնտեղ ամուսնա– նալով և ապրելով 137 տարի՝ Ի. դարձել է արաբ, ցեղերի նախահայրը: Հայ միջնադարյան հեղինակները Ի–ի անունով արաբներին հաճախ անվանել են «իսմայելացիներ» կամ «աղախնածին հա– գարացիներ»: Արաբ, ավանդազրույցնե– րում և Ղուրանում Ի. համարվում է Մու– համմեդին նախորդած մարգարեներից: Ի–ի և Հագարի գեղարվեստական կեր– պարը իրենց կտավներում պատկերել են Վան Դեյկը, Ռեմբրանդը և ուրիշներ:
ԻԱՄԱՅԻԼ I (1487–1524), Իրանի շահ 1502-ից: Սեֆյանների դինաստիայի հիմ– նադիրը: Արդաբիլի շեյխ Աեֆի–էդ–Գինի սերունդներից: Կըզլբաշ ցեղերի օժանդա– կությամբ գրավել է Ադրբեջանը և 1502-ին Թավրիզում հռչակել կըզլբաշների պե– տության հիմնադրումը: 1503–10-ին իրեն է ենթարկել Հայաստանը, ամբողջ Իրանը, արաբ. Իրաքը, Միջին Ասիայի մի մասը: Շիիզմը հայւռարարեշ է պետ. կրոն ե թշնամական դիրք գրավել Թուրքիայի նկատմամբ: 1514-ին Չալդրանի ճակատա– մարտում Ի–ի պարտությունից հետո Հա– յաստանի արմ. մասը, Քրդստանը և Իրա– քը անցել են Թուրքիային: Հալածելով սուննի մահմեդականներին՝ համեմատա– բար մեղմ է եղել քրիստոնյա հպատակնե– րի նկատմամբ, հաստատել է հայոց եկե– ղեցու հողատիրական իրավունքներն ու հարկային արտոնություններ շնորհել հայ հոգևորականությանը: Ի. հովանավորել է ներքին և արտաքին առևտրի, արհեստ– ների զարգացումը, գիտության և արվեստի գործիչներին: Մեզ հասել է Ի–ի պարսկ. և ադրբ. բանաստեղծությունների դի– վանը՝ «Խաթայի» ստորագրությամբ: Գրկ. Հակոբյան Հ., Ուղեգրություն– ներ, հ. 1, Ե., 1932: Մատենադարանի պարսկե– րեն վավերագրերը, 1. Հրովարտակներ, սյր. 1, Ե., 1956: Հ. Փափաղյան
ԻՍՄԱՏԻԼԻԱ, քաղաք Եգիպտոսում, Իս– մայիլիա ջրանցքը Տիմսախ լճին (որով անցնում է Սուեզի ջրանցքը) միանալու տեղում: Երկաթուղային և խճուղային ճա– նապարհների հանգույց է: 167,5 հզ. բն. (1970): Կա հեռուստացույցների և ռադիո– ապարատուրայի հավաքման գործարան, շրջակայքում՝ շինարարական քարհանք: