մանակակից էկվադոր) տերիտորիանե– րում: 1816-ի հուլիսի 9-ին Լա–Պլատայի Միացյալ Նահանգների կոնգրեսը երկիրը անկախ հայտարարեց: 1817-ին Խ. Սան– Մարտինի գլխավորած բանակը ազատա– գրեց Չիլին, իսկ 1821-ին՝ Պերուն: Մեք– սիկայում ազատագրական շարժման նոր խթան եղավ 1820-ի իսպանական հեղա– փոխությունը: 1821-ին Մեքսիկան անջատ– վեց հեղափոխական Իսպանիայից և դար– ձավ անկախ պետություն: 1821-ին անկախ հռչակվեցին Կենտրոնական Ամերիկայի պետությունները, որոնք 1823-ին ստեղծե– ցին Կենտրոնական Ալքերիկայի Միացյալ նահանգների ֆեդերացիա: 1824-ի դեկտ. 9-ի Այակուչոյի ճակատամարտում Ս. Բո– լիվարի զորքերը ջախջախեցին Պերուում գտնվող իսպանական զորքերի վերջին խոշոր խմբավորումը: 1825-ի սկզբին Վե– րին Պերուում ստեղծվեց հանրապետու– թյուն, որն ի պատիվ Ս. Բոլիվարի, կոչվեց Բոլիվիա: 1826-ի հունվարին Պերուում հանձնվեց իսպանական վերջին կայա– գորը: Անկախության պատերազմի շնորհիվ Ամերիկայի իսպանական գաղութները, բացի Կուբայից և Պուերտո–Ռիկոյից, ձեռք բերեցին քադ. անկախություն և հաստատե– ցին հանրապետական կարգեր: Իր խնդիր– ներով լինելով հակաֆեոդալական և օբ– յեկտիվորեն արտահայտելով կապիտա– լիզմի զարգացման պահանջները՝ 1810– 1826-ի անկախության պատերազմը իրա– կանում հակագաղութային բուրժ. հեղա– փոխության բնույթ էր կրում: Գրկ. BoHHa 3a He3aBHCHMOCTb b JIaTHHCKOH AMepHKe (1810–1826), M., 1964; A ji b n e- p O B H Դ M . C ., 0cB060flHTejIbH0e 7JBH3K6HH6 KOHija XVIII–Ha^ajia XIX bb. b JIaTHHCKOH AMepHKe, M., 1966; A ji ն n e p o b h դ M. C., C ji e յ k hh JI. K)., O6pa30BaHHe He3aBiicn- mwx rocyaapCTB b JIaTHHCKOH AMepHKe (1804– 1903), M., 1966. է. Կարա՜պետյան.
ԻՍՊԱՆԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ, պ tu– rn և ր ա զ մ Իսպանական ժա– ռանգության համար (1701 – 171Հ): Իսպանական անժառանգ թագավոր Կարլոս II Հաբսբուրգի մահից (1700) հետո իսպանական գահի (ինչպես նաև Եվրոպա– յում և Ամերիկայում իսպանական տիրույթ– ների) հավակնորդներ հանդես եկան իս– պանական արքպյադուստրերից ժառանգ ունեցող միապետները. Ֆրանսիայի թա– գավոր Լյուդովիկոս XIV Բուրբոնը ձգտում էր գահը ձեռք բերել իր թոռ Ֆիլիպի հա– մար, իսկ Հռոմեական սրբազան կայսրու– թյան կայսր Լեոպոլդ I Հաբսբուրգը՝ իր որդու՝ էրցհերցոգ Կարլոսի համար: Ծովա– յին հզոր տերություններ Անգլիան և Հո– լանդիան ձգտում էին իսպանական տի– րույթների բաժանման: Գահի համար համաեվրոպական պատերազմում Անգ– լիան, Հոլանդիան, Հռոմեական սրբազան կայսրությունը, Պրուսիան, Աավոյան, Պորտուգալիան դաշինք («Մեծ միություն») կնքեցին Լյուդովիկոս XIV-ի դեմ: Մարտե– րը տեղի ունեցան Իսպանիայում, Իտալիա– յում, Հոլանդիայում, Դերմանիայում, ծո– վի վրա ու գաղութներում: Ֆրանսիան պարտվեց: Պատերազմն ավարտվեց Ուտ– րեխտի (1713) և Ռաշտատի (1714) հաշ– տությամբ: Ֆիլիպը (Ֆիլիպ V) ճանաչվեց իսպանական թագավոր, բայց առանց իս– պանական գահը ֆրանսիականի հետ միացնելու իրավունքի: Անգլիան ստացավ Ջիբրալթարը, Մենորկա կղզին և տերի– տորիաներ Հյուսիսային Ամերիկայում, Ավստ. Հաբսբուրգները՝ իսպանական տի– րույթներ Նիդերլանդներում (Բելգիան) և Իտալիայում (Միլանի դքսությունը, Նեա– պոլիտանական թագավորությունը են):
ԻՍՊԱՆԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1931 – 1939, հեղափոխություն, որի ընթացքում Իսպանիայում ստեղծվեց նոր տիպի դե– մոկրատական հանրապետություն՝ ժողո– վըրդական դեմոկրատիայի որոշ հիմնա– կան գծերով: Հեղափոխությամբ տապալ– վեց միապետությունը: 1931-ի սահմանա– դրությունը երկիրը հռչակեց հանրապե– տություն: Իրագործվեց մասնակի ագրա– րային ռեֆորմ, սակայն ռեակցիոն ուժերը պահպանեցին իրենց քաղ. և սոցիալական հզորությունը: ժող. մասսաները պահան– ջեցին հեղափոխության հետագա զարգա– ցում: Կոմունիստների բազմակի առաջար– կություններից հետո սոցիալիստական կու– սակցության ղեկավարները և բուրժ. հան– րապետականները 1936-ի հունվ. 15-ին կոմունիստական կուսակցության հետ ժող. ճակատի դաշինք կնքեցին: Փետր. 16-ին տեղի ունեցած ընտրություններում դեմո– կրատական ուժերը համոզիչ հաղթանակ տարան: Զգալիորեն աճեց ԻԿԿ–ի հեղի– նակությունը, որն իր շարքերում 1936-ին միավորում էր 100 հզ. անդամ: Սակայն բանակի պատասխանատու պաշտոննե– րում դեռես մնում էին ռեակցիոն գենե– րալներ, որոնք, հենվելով Հիտլերի և Մուսոլինիի աջակցության վրա, հանրա– պետության դեմ դավադրություն էին նա– խապատրաստում: Ռազմաֆաշիստական խռովությունն սկսվեց 1936-ի հուլիսի 17-ին, իսպանական Մարոկկոյում: Բա– նակի մեծ մասը խռովարարների կողմն էր, որի գլուխ էր կանգնած գեն. Ֆրանկոն: Հանրապետությունը պաշտպանելու հա– մար ժողովուրդը ոտքի ելավ: Խռովությու– նը հիմնականում ճնշվեց: Բայց ֆրւսնկո– յականներին օգնության եկան գերմ. և իտալ. ֆաշիստները, որոնք Իսպանիա ուղարկեցին լավ զինված զորքեր ու ռազմ, տեխնիկա, իսկ Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի կառավարությունները «չմիջամտե– լու» իրենց հանցավոր քաղաքականու– թյամբ փաստորեն օգնեցին ագրեսորին: Իսպանիան զրկվեց արտասահմանից ռազ– մամթերք– ստանալու հնարավորությունից: Քաղաքացիական պատերազմը վերածվեց ազգային–հեղափոխական պատերազմի: Ինտերնացիոնալ բրիգադի մարտիկները Բար– սելոնի Փողոցներում (1936) Առաջին փուլում, մինչև 1937-ի գարունը, հանրապետականների ջանքերն ուղղված էին ժող. բանակ ստեղծելու և մայրաքա– ղաքի պաշտպանությունը կազմակերպելու նպատակին: 1936-ի սեպտ. 4-ին կազմա– վորվեց հանրապետական նոր կառավա– րություն՝ սոցիալիստների ղեկավար Ֆ. Լարգո Կարաւիերոյի գլխավորու– թյամբ, որի մեջ մտան ժող. ճակատի բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ կոմու– նիստները: Հանրապետական Իսպանիան պաշտպանելու ելավ ողջ առաջադեմ մարդ– կությունը: Նյութական, ռազմ, և քաղ. մեծ օգնություն ցույց տվեց ՍՍՀՄ–ը: Սովետա– կան կամավորները, գլխավորապես օդա– չուներ, տանկիստներ, մասնակցեցին հան– րապետության պաշտպանությանը: Պրո– տելարական համերաշխության վառ օրի– նակ էր ինաերնացիոնաչ բրիգադների կազմակերպումը: 1937-ի մայիսի 17-ին սոցիալիստ lv. Նեգրինը կազմեց ժող. ճակատի նոր կառավարություն: Պատե– րազմի երկրորդ փուլում (1937-ի գարնանից մինչև 1938-ի գարունը) բարդացավ դրու– թյունը երկրի հս–ում, որտեղ ֆաշիստներին հաջողվեց տիրել Բասկերի երկրին: 1938-ի հուլիսի 25-ին (պատերազմի եզրափակիչ փուլը) հանրապետական բանակը էբրո գետի մոտ հանկարծակի անցավ հարձակ– ման և ճեղքեց թշնամու ամրությունները: Սակայն հանրապետական Իսպանիան անհավասար պայքար էր մղում: 1938-ի դեկտեմբերին ֆրւսնկոյականները և ին– տերվենտները խոշոր հարձակում ձեռ– նարկեցին Կատալոնիայում և 1939-ի փե– տըրվարին գրավեցին այն: Իսկ կապիտու– լյանտները 1939-ի մարտի 5-ին դավադրու– թյուն կազմակերպեցին օրինական կառա– վարության դեմ, Մադրիդում ստեղծեցին խունտա և մարտի 28-ին ֆաշիստական հորդաների համար ճանապարհ բացեցին դեպի մայրաքաղաք: Հանրապետության գոյության տարինե– րին ԻԿԿ–ի հսկայական ջանքերի շնորհիվ Իսպանիայում իրագործվեցին հեղավւո– խական վերափոխումներ, որոնք դուրս եկան բուրժուա–դեմոկրատական հեղա– փոխության շրջանակներից: Իրագործվեց ագրարային ռեֆորմ, խոշոր բանկերն ու ձեռնարկություններն անցան պետու– թյան հսկողության տակ, հրապարակվե– ցին աշխատանքի պաշտպանության, աշ– խատավարձի բարձրացման, 8-ժամյա բանվորական օրվա մասին օրենքներ: Կա– նայք տղամարդկանց հավասար իրավունք– ներ ստացան: Ազգային–ազատագրական պատերազմն Իսպանիայում խաղաղու– թյան և դեմոկրատիայի ուժերի խոշոր ճա– կատամարտն էր ֆաշիզմի դեմ: Գրկ. Hdappypn JI., B 6opb6e„ H36p. CTaTbH h BHCTynjieHHH 1936–39, M., 1968; T a p c h a X., McnaHHH HapoflHoro 4>pOHTa, M., 1957.
ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐ, ազգ, Իսպանիայի և նը– րան պատկանող Բալեարյան, Պիտիուս– յան ու Կանարյան կղզիների հիմնական բնակչությունը (մոտ 25 մլն, 1970): Ապ– րում են նաև Աֆրիկայում (Իսպանիայի գաղութներում, Մարոկկոյում, Ալժիրում և այլուր՝ մոտ 350 հզ.), Լատինական Ամե– րիկայում (մոտ 500 հզ.), Ֆրանսիայում (մոտ 700 հզ.) և ԳՖՀ–ում (մոտ 150 հզ.):