տորիաներ: 1640-ին ԿաաալոնիայուՄ ըս– կըսվեց ապստամբություն, որը տևեց մին– չե 1652-ը: 1646–48-ին իսպանական տի– րապետության դեմ ապստամբություններ տեղի ունեցան Իտալիայում: XVII դ. Ի. կորցրեց իր հեգեմոնիան Եվրոպայում: Անժառանգ Կարլոս II-ի մահից (1700) հետո համաեվրոպական պատերազմ ըս– կըսվեց Իականակւսն ժառանգության հա– մար (1701 –14), որն ավարտվեց Ի–ում Բուրբոնների դինաստիայի հաստատումով և Ի–ի եվրոպական տիրույթների բաժա– նումով: XVIII դ. կեսին նկատվում է իսպ. տնտեսության որոշ աշխուժացում: Աս– տիճանաբար ընդարձակվում է առևտուրը: XVIII դ. 60–80-ական թթ., Կարլոս 111-ի (.17 5Q–88^ ՕՀէՈՀճ լուսավորյալ աբսոլյու– տիզմի ոգով մի շարք ռեֆորմներ անց– կացվեցին (ճիզվիտների արտաքսում են): 1793-ին Ի. պատերազմի մեջ մտավ ֆրան– սիական հանրապետության դեմ: Պարտու– թյուն կրելուց հետո, կատարելով ֆրանս. Դիրեկտորիայի, իսկ հետո Նապոլեոնի կամքը, Ի–ի կառավարողները երկիրը ներքաշեցին Մեծ Բրիտանիայի (1796– 1802, 1804–08) և Պորտուգալիայի (1801) դեմ պատերազմների մեշ: 1808-ին սկսվեց ֆրանս. ագրեսիան Ի–ի դեմ: Ֆրանսիա– ցիների ներխուժումը Ի–ում առաշացրեց ազատագրական պատերազմ, որը խթա– նեց առաշին բուրժ. հեղափոխությունը (1808–14): Ազգային–ազատագրական պայքար սկսվեց Ամերիկայի իսպանական գաղութներում (1810–26), որի հետևան– քով բոլոր գաղութները (բացի Կուբայից և Պուերտո–Ռիկոյից) անջատվեցին Ի–ից: 1812-ին Կադիսում կորտեսներն ընդունե– ցին սահմանադրություն, սակայն 1814-ին Ֆրանսիայից վերադարձած Ֆերդինանդ թագավորը չեղյալ հայտարարեց այն: Իսպանական երկրորդ հեղափոխության ժամանակ (1820–23) սահմանադրությու– նը վերականգնվեց: հեղափոխությունը ճնշվեց Սրբազան դաշինքի որոշմամբ, ֆրանս. զինված ինտերվենցիայի օգնու– թյամբ: 1833-ին Ի–ում սկըս– վեց քաղաքացիական պա– տերազմ, որը կոչվեց 1-ին Կարլիստյան պատերազմ (տես Կարւիսայան պատե– րազմներ). այն իր էու– թյամբ պայքար էր բուրժ. և ֆեոդալական տարրերի միշև: Սկսվեց իսպանական 3-րդ հեղափոխությունը (1834–43), որի ժամանակ առաշին անգամ իրակա– նացվեցին կայուն վերափո– խումներ. վերջնականապես ոչնչացվեցին ինկվիզիցիան և մայորատները. հաս– տատվեց սահմանադրական միապետություն: XIX դ. 40-ական թթ. Ի–ում սկսվեց արդ. հեդաշրշում, առաշ եկան բանվորական կազ– մակերպություններ: 1854– 1856-ի իսպանական 4-րդ հեղափոխությանը ակտի– վորեն մասնակցում էր բան– վոր դասակարգը: Իսպա– նական 5-րդ հեղափոխու– թյան հետևանքով Ի–ում հաստատվեց հանրապետություն (1873–74): Իշխանու– թյունն անցավ բուրժ. հանրապետական– ներին: Սակայն նրանց միշև եղած անհա– մաձայնության հետևանքով 1874-ին վե– րականգնվեց Բուրբոնների միապետու– թյունը: Այդպիսով, հինգ իսպանական հե– ղափոխությունները մնացին անավարտ: 1870-ական թթ. բանվորական շարժման մեշ հստակորեն առանձնանում էր երկու հոսանք՝ սոցիալիստական (1-ին Ինտեր– նացիոնալի կողմնակիցները) և անարխիս– տական (Բակունինի «Բանվորական ալ– յանսի» կողմնակիցները): 1879-ին հիմնա– դրվեց իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցությունը (ԻՍԲԿ), 1888-իէւ Աշխատավորների համընդհանուր միությունը (ԱՀՄ): X՝X դ. սկզբին երևան եկան առաշին խոշոր արդ. մոնոպոլիաները: Իսպանա– կան իմպերիալիզմը կախված էր օտար– երկրյա կապիտալից: Ի. մնում էր հետա– մնաց, գերազանցապես ագրարային եր– կիր: Գյուղում պահպանվել էին ֆեոդա– լիզմի մնացուկներ: 1898-ին Ի–ի դեմ ԱՄՆ–ի սանձազերծած պատերազմում (տես Իացանա–ամերիկյան պատերազմ 1898) պարտություն կրելուց հետո Ի. կորցրեց Կուբան, Պուերտո–Ռիկոն, Գուա– մը և Ֆիլիպինները, խորացավ իսպ. միա– պետության ճգնաժամը: Ուժեղացավ հան– րապետական և բանվորական շարժումը: Առաշին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) Ի. չեզոք մնաց: 1916-ին ի–ում նկատվում է հեղափոխական նոր վերելք: 1918–20-ին ուժեղացան մաս– սայական ելույթները: 1920-ին հիմնադըր– վեց Իսպանիայի կոմունիստական կու– սակցությունը (ԻԿԿ): 1921-ին Մարոկ– կոյում իսպանական զորքերի ջախջախու– մը առաջ բերեց բողոքի շարժում: Ձգտե– լով կանխել մոտալուտ հեղաՓոխությունը գեն. Մ. Պրիմո դե Ռիվերան 1923-ին կատարեց պետ. հեղաշրջում: Երկրում հաստատվեց ֆաշիստական տիպի ռազ– մամիապետական դիկտատուրա: 1926-ին Ի. ավարտեց Մարոկկոյի իսպանական գոտու նվաճումը: 1931-ին սկսված բուր– ժուա–դեմոկրատական հեղավւոխությաև հետևանքով Ի–ում տապալվեց միապետու– թյունը և հռչակվեց հանրապետություն: 1931–33-ին կատարվեցին մի շարք առա– ջադիմական բարեփոխումներ: Սակայն դե– մոկրատական ուժերի անջատվածության պատճառով 1933-ին աջ կուսակցություն– ները Ա. Լերրուսի գլխավորությամբ իշ– խանությունը վերցրին իրենց ձեռքը: Հան– րապետությունը պաշտպանելու համար ոտքի ելավ աշխատավորությունը: 1936-ին հակաֆաշիստ, ուժերը, որոնց ավանգար– դում ընթանում էին կոմունիստները, միա– վորվեցին ժող. ճակատի մեջ: Կորտեսնե– րում ժող. ճակատի տարած հաղթանակից (1936-ի փետրվար) հետո կազմավորվեց ձախ հանրապետական կառավարություն, որը վերականգնեց 1931–33-ի դեմոկրա– տական օրենսդրության գործողությունը: 1936-ի հուլիսի 17–18-ին տեղի ունեցավ ռազմա–ֆաշիստական խռովություն: Ֆա– շիստական Գերմանիան և Իտալիան օգ– նություն էին ցույց տալիս իսպանական խռովարարներին և 1936-ի հոկտ. 1–ին խռովության ղեկավար գեն. Ֆ. Ֆրանկո– յին հռչակեցին Բուրգոսում ստեղծված պետության և կառավարության ղեկավար: Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի կառա– վարությունները վարում էին, այսպես կոչված, չմիջամտելու քաղաքականություն, որն ըստ էության աջակցություն էր ֆա– շիստներին: Իսպանական ժողովուրդը հե– րոսաբար պաշտպանում էր հանրապետու– թյունը: Համաժողովրդական պայքարի ոգեշնչողը և կազմակերպիչը կոմկուսակ– ցությունն էր: Բոլոր երկրների դեմոկրա– տական ուժերը աջակցություն էին ցույց տալիս մարտնչող իսպանական ժողովըր– դին (տես Ինտերնացիոնաւ բրիգադներ): Հանրապետության դիմադրությունը կո– աըրվեց 1939-ի մարտին, պետ. հեղաշրջու– մից հետո, երբ իշխանությունը հանձնվեց Պաշտպանության ազգ. խունտային: Վեր– ջինս ընդունեց անվերապահ կապիտուլ– յացիայի մասին Ֆրանկոյի պահանջը: Ի–ում հաստատվեց ֆաշիստական դիկտա– տուրա: Քաղ. կուսակցությունները, բացի «Իսպանական ֆ ալան գա» կառավարող կուսակցությունից, արգելվեցին, դեմոկրա– տական բարեփոխումները վերացվեցին (տես նաև Իսպանական հեղափոխություն 1931–39 հոդվածում): Երկրորդ համաշ– խարհային պատերազմի ժամանակ, չնա– յած Ի. պաշտոնապես իրեն հայտարարեց «չեզոք» (1939-ի սեպտ. 5-ին) և «չպատե– րազմող կողմ» (1940-ի հունիսի 13-ին), օգնում էր Գերմանիային և Իտալիային: Սովետա–գերմանական ռազմաճակատ ուղարկվեց իսպանական «կապույտ դի– վիզիան»: Պատերազմից հետո ԱՄՆ–ի հետ մերձեցումը ամրապնդեց ֆրանկոյական պետության դիրքերը, որը 1947-ին հռչակ– վեց թագավորություն: 1952-ին Ի. ընդուն– վեց 6ՈԻՆԵՍԿ0, 1955-ին՝ ՄԱԿ: 1953-ի սեպտ. 26-ին Ի–ի և ԱՍՂւ–ի միջև կնքվեց ռազմ. համաձայնագիր (երկարացվեց 1963-ին և 1970-ին), որի հիման վրա Ի–ում կառուցվեց ամերիկյան ռազմ, բազաների ցանց: 1960–70-ական թթ. Ի–ում տեղի էր
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/404
Այս էջը սրբագրված չէ