Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/406

Այս էջը սրբագրված չէ

Սովետական Ռուսաստանի հետ համերաշխու– թյան ցույց Մադրիդում (1919) միջոցով, որը վերահսկում է (1975) ար– դյունաբերության տարբեր ճյուղերի պատ– կանող 73 ձեռնարկությունների գործու– նեությունը: Բնակչության կենսամակար– դակը ցածր է: 1975-ի հոկտեմբերին երկ– րում կար 600 հզ. գործազուրկ: Արդյունաբերությունը: Ի. կապիտա– լիստական աշխարհում երկրորդ տեղն է գրավում (ճապոնիայից հետո) պիրիտ– ների, առաջին տեղը՝ սնդիկի արդյունա– հանությամբ (տարեկան մինչե 2,4 հզ. տ, կապիտալիստական աշխարհի ամբողջ ար– տադրանքի 1/3-ը): Արդյունահանվում է նաև երկաթի, կապար–ցինկի Ա ուրանի հանքանյութ: էներգետիկայում գնալով մեծանում է ներմուծվող նավթի տեսակա– րար կշիռը: Առավել հզոր ԶԷԿ–երն են էսկոմբրերասը, Սոտո դե–Ռիբերան, Կոմ– պոստիլյա I-ը, Կոմպոստիլյա II-ը, Հուել– վան, ՀԵԿ–երից՝ Սաուսելիեն, Մեկինեն– սան, Սան էստեբան, Վալդեկանյասը, Բելեսարը են, ԱԷԿ–ներից՝ Գարոնյան: Վերամշակող արդյունաբերության մեջ առաջին տեղը գրավում են մետաղամշակ– ման խմբին պատկանող ճյուղերը և մեքե– նաշինությունը, երկրորդ տեղը՝ սննդհա– մի, երրորդ տեղը՝ քիմ. արդյունաբերու– թյունը: Աե մետալուրգիայի հիմնական գործա– րանները գտնվում են հս–ում (Բիսկայա, Սանտանդեր, Աստուրիա, վալենսիա): Գունավոր մետաղներից ձուլում են կա– պար (Պենյառոյա, Լինարես, Լա Կարոլի– նա), ցինկ (Ավիլես, Առնաո, Ինոխեդո), պղինձ (Կորդովա, Պալենսիա, Օվիեդո), ալյումին (Վալյադոլիդ, Ավիլես, Աան Խուան դե Նիեվա): Նավաշինությամբ կա– պիտալիստական երկրների մեջ գրավում է 4-րդ տեղը (ճապոնիայից, Շվեդիայից, ԳՖՀ–ից հետո), կենտրոններն են՝ Բիլբաո, Սանտանդեր, էլ Ֆեռոլ, Կադիս, Կարտա– խենա, Բարսելոն: Զարգացած է հաստո– ցաշինությունը, ավտոշինությունը (Սադ– րիդ, Բարսելոն, Վալյադոլիդ, Վիգո), նավթաքիմիան (Լա Կորունյա, Սանտա Կրուս դե–Տեներիֆե, Ուելվա, Ալխեսի– րաս, էսկոմբրերաս, Կաստեսոն): Կա շինանյութերի նշանակալի արտադրու– թյուն: Ավանդական ճյուղ է տեքստիլ ար– դյունաբերությունը՝ հիմնականում կենտ– րոնացած է Կատալոնիայում: Սննդի ար– դյունաբերության ճյուղերից մեծ է գինե– գործության, ձիթագործության, պտղի, բանջարեղենի և ձկան պահածոների ար– տադրության դերը: Գյուղատնտեսության մեջ պահ– պանվել են խոշոր լատիֆունդիաները: Հողատարածության 50%-ից ավելին պատ– կանում է խոշոր սեփականատերերին, որոնք կազմում են բոլոր հողատերերի 1%-ից էլ պակաս մասը, մինչդեռ մոտ 2,5 մլն գյուղացիներ ունեն (1971) մինչե 5 հա հողակտորներ: Լայնորեն տարած– ված է հողի վարձակալումը: Ի–ի ամբողջ տարածքի 40,4% –ը մշակվում է (ներառ– յալ բազմամյա տնկարկները), իսկ 30,9%-ն էլ կազմում են բնական մարգագետիններն ու արոտավայրերը: Հողագործությանը բաժին է ընկնում գյուղատնտեսության հա– մախառն արդյունքի 58,1%-ը (1975): Մշա– կում են ցորեն, գարի, վարսակ, եգիպտա– ցորեն, տարեկան, բրինձ, ընդեղեններ, Գյուղատնտեսական հիմնական կուլտուրաների համախառն բեր ք ը (հց. ա) | 1960 1970 | 1975 Ցորեն 3520,2 3985 4200 Գարի 1562,2 3129 6700 Տարեկան 385,3 250 248 Եգիպտացորեն 1011,6 1859 1850 Բրինձ 401,0 400 378 Շաքարի ճակնդեղ 3571,6 5759 6100 Ցիտրուսներ 1651,6 2255 2600 Ձիթապտուղ 2366,7 2042 21001 շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, բամբակ, ծխախոտ և բանջարաբոստանային կուլ– տուրաներ: Խաղողի այգիների տարածու– թյամբ Եվրոպայում գրավում է 2-րդ տեղը (Ֆրանսիայից հետո), խաղողագործությու– նը տարածված է ամբողջ երկրում: Ար– տադրում են բազմազան տեսակավոր գինիներ («Մալագա», «Խերես» են): Գի– նիների արտադրությամբ (3,3 մլն m, 1975) Ի. աշխարհում գրավում է երրորդ տեղը (Իտալիայի՛ց և Ֆրանսիայից հետո): Ձի– թապտղի հավաքով աշխարհում գրավում է առաջին տեղը, ձիթայուղի արտադրու– թյամբ (423 հզ. ա, 1975)՝ երկրորդ տեղը (Իտալիայից հետո): Ձիթենու տնկարկ– ները տարածված են ամենուրեք: Ցիտրուս– ների հավաքով աշխարհում գրավում է երկրորդ (ԱՄՆ–ից հետո), արտահանու– թյամբ (բերքի մոտ 2/3-ը)՝ առաջին տեղը: Բերքի մոտ 2/3-ը տալիս են Վալենսիայի նահանգները: Զբաղվում են պտղաբուծու– թյամբ (նուշ, ծիրան, դեղձ, նուռ, թուզ, բանան): Փյունիկյան արմավենին Եվրո– պայում պտղակալում է միայն իսպանա– կան էլչե քաղաքի շրջանում: Անտառա– մթերումներ են կատարվում մոտ 15 մլն հա տարածության վրա: Ի–ին յուրահատուկ է խցանակեղևի արդյունագործությունը, գըլ– իւավոոասյես հվ. և հվ–այւմ. նահանգնե– րում*. Խցանի արտադրությամբ աշխար– հում գրավում է երկրորդ տեղը (Պորտու– գալի այից հետո): Տրանսպորտը: Երկաթուղիների երկա– րությունը մոտ 17,2 հզ. կմ է (1975), ավ– տոճանապարհներինը՝ մոտ 140 հզ. կմ (1974), առևտրական նավատորմի տոննա– ժը՝ 5024,4 հզ. բրոաւոո ռեգիստրային ա(1975): Առավել խոշոր նավահանգիստ– ներն են Սանտա Կրուս դե Տեներիֆեն, Կարտախենան, Բարսելոնը: Ի. գտնվում է միջազգային օդային հաղորդակցություն– ների խաչմերուկում: Գլխավոր օդանավա– կայաններ են Պալմա դե Մալյորկան, Մադրիդը, Բարսելոնը: Արտաքին առևտուրը: 1975-ին արտահանությունը կազմել է 441,0 մլրդ պեսետա, ներմուծումը՝ 931,9 մլրդ: Ար– տահանում է սննդամթերք, լայն սպառման ապրանքներ, հանքային հումք, կաշի ևն: Ներմուծում է մեքենաներ (հաստոցներ, էլեկտրասարքեր ևն), արդ. և տրանսպոր– տային սարքավորում, նավթ ևն: Իսպա– նական արտադրանքի խոշոր գնորդներ են Ֆրանսիան (1975-ին արտահանության 12,8%-ը), ԳՖՀ–ն (10,7), ԱՄՆ–ը (10,5): Իսպանական շուկային խոշոր մատակա– րարողներից են՝ ԱՄՆ–ը (ներմուծման Օգտակար հանածոների արդյունահանումը և տրդյունաբերա– կան հիմնական ապրանքների արտադրությունը Արտադրանքը Չափի միա– վորը 1960 1970 1976 էլեկտրաէներգիա մլրդ կվա՛ծ 18,6 56,5 90,8 Ածուխ՝ բոլոր տեսակները միասին մլն ա 15,6 13,5 14,6 Երկաթի հանքանյութ մլն ա 5,6 7,1 8,1 Պիրիտներ հզ. in 2,3 2,8 3,11 Չուգուն մլն ա 1,9 4,2 6,6 Պողպատ մլն ա 1,9 7,4 10,9 Ալյումին (ռաֆինացված) հզ. ւռ 29 119 134,02 Ցինկ հզ. ա 45 90 82,3 Պղինձ (ռաֆինացված և էլեկտրոլիզային) հզ. ա 38 82,8 133,73 Կապար հզ. ա 72,9 60 80,4 Նավթ հզ. ա • . • … 1962 Նավեր (ջրարկված) հզ. բրոէաւոո ռեգիստրային ա 161 907 1304 Մարդատար ավտոմոբիլներ հզ. հատ 42,5 161 753,1 Բեռնատար ավտոմոբիլներ հզ. հատ 7,2 79,4 80,3 Տրակտորներ հզ. հատ 8,6 20,9 40,0 Սուպերֆոսֆատներ (ըստ Րշ05-ի պարու– նակության) հզ. հո 324 375 416,54 Ցեմենտ մլն ա 5,1 16,5 29,0 1. 1972, 2. 1974, 3. 1975, 4. Ընդամենը ֆոսֆատային պարարտանյութեր: