Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/411

Այս էջը սրբագրված չէ

Գրեկոյի արվեսաում: Ռեալիստական մի– տումների հետևողականորեն են զարգաց– րել պալատից հեռու, Սևիլիայում, Վա– լենսիայում, Գրանադայումև այլուր ստեղ– ծագործող, XVI դ. վերջի, XVII ղ. սկզբի նկարիչները (Ֆ. Ռիբալւոա, Ֆ. էռերա) և քանդակագործները (Խ. Մարտինես Մոն– տանյես, Ա. Կանո, Գ. Ֆեռնանդես): Իս– պանական արվեստը իր բարձրակետին է հասել XVII դ. 1-ին կեսին K Ռիբերայի, Բ. է. Մ ու ր ի լ լ ո. «Մրգերով տղանե– րը» (1645–55, Հին պինակոտեկա, Մյունխեն) Ֆ. Սուրբարանի և հատկապես Դ. Վելաս– կեզի՝ ժող., ուժով և ճշմարտասիրությամբ առլեցուն ստեղծագործությամբ: XVII դ. 2-րդ կեսին Ի–ի արվեստն ընթացել է միստիցիզմի, ոճավորման և դեկորատիվու– թյան ուղիով: XVII դ. ծաղկել է բարոկկոն, որը Ի–ում, Չուռիգերա ճարտարապետ– ների ընտանիքի անվամբ, կոչվել է «չուռի– գերեսկո»: Իսպանական բարոկկոյի կա– ռույցները ծավալա՜տարածական կարգով քիչ էին տարբերվում իտալական համաոճ նաիւատիպերից: «էռերեսկոյի» չորությա– նը հակառակ «չուռիգերեսկոյին» հատուկ էր 2Քեղ դեկորատիվ հարդարանքը (Սան– Տոմասո կոլլեգիան Մադրիդում, XVII դ. 2-րդ կես, ճարտ. Խ. Իփմենես Դոնոսո, Լա Պասյոն տաճարը Վալյադոլիդում, 1666, ճարտ. Ֆ. Բեռոխո), որ հետագայում վերածվելով անզուսպ շքեղության, հան– գեցրել է ծավալների և ձևերի անսահման մասնատվածության, զրկվելով ճարտ. ամ– բողջական ընկալումից (Գրանադայի Լա Կարտուխա մենաստանի ավանդատունը, 1727–64, ճարտ. Լ. Արևալո): XVIII դ. իր դեկորատիվությամբ ժողովրդին սի– րելի ճարտ–յանը հակադրվել է իշխանու– թյան գլուխն անցած Բուրբոնների պալա– տական շինարարությունը, որն իրագործել են ֆրանսիական և իտալական ճարտ–ները (Ֆ. Ցուվարա և ուրիշներ)՝ հետևելով Վեր– սալի (Լա Գրանխա պալատը Սեգովիայի մոտակայքում, 1721–26) կամ հռոմեա– կան պալացցոների օրինակներին (Թա– գավորական պալատը Մադրիդում, 1738– 1764): 1744-ին Մադրիդում ստեղծված Գեղարվեստի ակադեմիան դարձել է ակա– դեմիական կւասիցիզմի տարածողը (ճարտ. Վ. Ռոդրիգես, Խ. դե Վիլիանուևա): 1767-ին, Ի–ից ճիզվիտների արտաքսումից հետո, կլասիցիզմը ներթափանցել է նաև պաշտամունքային ճարտ. ոլորտը: Իս– պան. ուշ կլասիցիզմի ցայտուն նմուշ– ներից ԷՄադրիդի Պրադո պալատը (1785– 1830, ճարտ. K դե Վիլիանուևա): XVII– XVIII դդ. ոճական ուղղությունները գրե– թե չեն փոխել բնակարանի տիպը, որը հիմնականում հարազատ է մնացել միջ– նադարում կազմավորված ավանդական ձևերին (գյուղական կավաշեն տուն և քաղաքի՝ երկհարկ, ներքին բակով, պատշգամբով քարաշեն տուն): Առանձին անսամբլները էական փոփոխության չեն ենթարկել միջնադարյան կերպարը պահ– պանած անբարեկարգ քաղաքները, որոնք գրեթե ողջ XIX դ. ընթացքում մնացել են նույնը: XVIII դ. պալատական–ակադեմիա– կան, օտար ավանդույթներով սնվող ար– վեստին հակադրվել է XVIII – XIX դդ. սահ– մանագծում կազմավորված, իսպանական ժողովրդի ազատագրական պայքարին միաձուլված՝ Ֆ. Գոյայի կրքոտ և դրամա– տիզմով լի ստեղծագործությունը: Գոյան համաշխարհային արվեստում առաջինն է կանգնել իրականության այլանդակ կող– մերի ան զիջում մերկացման, հանուն ապ– րելակերպի հումանիստական հիմունք– ների հաստատման դիրքերում: Իր ստեղ– ծագործությամբ կանխագուշակելով ռո– մանտիզմը, ընդհանրապես ազդելով եվրո– պական արվեստի զարգացման վրա՝* Գո– յան Ի–ում իր արվեստի անմիջական շա– րունակողներ չի ունեցել (մասամբ՝ Լ. Ալենսա, է. Լուկաս): Ռոմանտիզմը զարգանալով 1830-ական թթ–ից, բուր– ժուա–դեմոկրատական շարժման անհա– ջողությունների պատճառով, Ի–ում մեծ մասամբ ստացել է հետահայաց ուղղվա– ծություն, որ իր կնիքն է դրել XIX դ. 2-րդ կեսի ողջ արվեստի վրա: Ազատագրական պայքարի հերոսների կերաարներ ստեղ– ծել են հատ ու կենտ արվեստագետներ (քանդակագործ Ա. Մարինաս, գեղանկա– րիչ Ա. Իփսբերտ), այն դեպքում, երբ Ի–ում իշխող պատմական գեղանկարչության գըլ– խավոր թեման երկրի անցյալի հզորու– թյան փառաբանումն ու իդեալականա– ցումն էր: Իսպանական հանրապետու– թյան ստեղծման հետ (1931) լայնորեն ծավալվել է ճարտ–ների և տեխնիկների խմբավորման (ԳԱՏԵՊԱԿ, ստեղծվել է 1928-ին) քաղաքաշինական, ֆունկցիո– նաւիզմի սկզբունքներից ելնող գործու– նեությունը: Ֆաշիստական դիկտատու– րայի հաստատման հետ Ի–ի նորարար ճարտ–ները ստիպված արտագաղթել են (Խ. Լ. Սերտ, Լ. Լակասա, Ֆ. Կանդելա և ուրիշներ): Իշխել է «էսկորիալի ոճը» (օդագնացության մինիստրությունը Մադ– րիդում, 1943–51, ճարտ. Լ. Գ. Մոտո), կառուցվող եկեղեցիները, մենաստաննե– րը ևն միտումնավոր մոնումենտալացվել են: Գերմանիայում և Իտալիայում ֆա– շիզմի ջախջախումից հետո «նոր ճարտա– րապետությունը» կիրառվել է առանձին բանավանների (Վալենսիայում, 1952), քաղաքային նոր շրջանների, Մադրիդի վերակառուցման և այլ շինարարության մեջ: Ֆունկցիոնալիստական լուծումների հետ մեկտեղ կիրառվել են օրգանական ճարտարապետությունը (Միրաֆլորես դե լա Սյեռայի մանկական հանգստյան տու– նը Մադրիդի մոտակայքում, 1959, ճարտ. Խ. Ա. Կոռալես, Ա. դե լա Մոտա և ուրիշ– ներ) և բրուտալիզմի (բնակելի տուն Սիտ– խասում, 1969) սկզբունքները: XIX դ. վերջի, XX դ. սկզբի կերպարվեստը նշա– նավորվել է սալոնային ակադեմիզմի ավանդույթների դեմ պայքարով և իմպրե– սիոնիզմի զարգացմամբ (Խ. Սորոլիա, Դ. դե Ռեգոյոս, Խ. Միռ): Այս շրջանին բնորոշ է նաև ազգային կենցաղի և տիպե– րի դեկորատիվ–ոճավորված մեկնաբա– նումը (Ի. Մուլոագա, է. Անգլադա, խ. Գուտյերես Մոլանա, խ. էչևառիա): XX դ. առաջին տասնամյակներին մեծ էր ֆրանսիական արվեստի ազդեցությու– նը: Անմիջականորեն «փարիզյան դպրո– ցի» հունով է զարգացել սյուրռեալիստներ Ս. Դալիի և Խ. Միրոյի, կուբիստ Խ. Գրիսի և ուրիշների, ինչպես նաև Պ. Պիկասոյի արվեստը: Ռեալիստ ստեղծագործողները (քանդակագործներ՝ Ւ». Անտոնիո, Վ. Մա– չո, է. Բառալ, գեղանկարիչներ Խ. Լոպես Մեսկիտա, Մ. Բենեդիտո Վիվես, Ռ. Կա– սսա) շոշափելով ժամանակի հուզող հար– ցերը, արտացոլել են 1920–30-ական թթ. հասարակական պայքարի լարվածությու– նը: Ֆրւսնկոյականների դեմ պայքարի տարիներին կերպարվեստի առաջավոր բնագավառը եղել է գրաֆիկան (պլակատ, ծաղրանկար ևն): Երկրորդ համաշխար– հային պատերազմից հետո զարգացել է բնանկարչությունը (ռեալիզմի և էքսպրե– սիոնիզմի հունով), որով գովերգվում է հայ– րենի բնության վեհությունն ու հզորու– թյունը: XIV. Երաժշտությունը Ի–ի երաժշտությունը սկիզբ է առել երկրի հնագույն բնակիչների՝ իբերների երաժշտական արվեստի բարձր զարգա– ցած և կայուն ավանդույթներից: Հետա– գայում միախառնված ժողովուրդները ներ– դրել են իրենց մշակույթը: Ի–ի բազմազան երաժշտական մշակույթում առանձնանում են 5 հիմնականները՝ բասկերի (հին իբեր– ների ժառանգորդների), Գալիսիայի, Կա– տալոնիայի, Կաստիլիայի և Անդալուզիա– յի տեղային երաժշտական ոճերն իրենց լադային, ռիթմական առանձնահատկու– թյուններով, երաժշտական տարբեր ձևե– րով, նվագարաններով, պարերով: Ի–ի պրոֆեսիոնալ երաժշտության մեզ հասած առաջին գրավոր նմուշները (նևմերով ձայ– նագրված հիմներ) վերաբերում են V– VIII դդ.: Հիմների նշանավոր հեղինակ և գիտնական տեսաբան էր Իսիդոր Սևի լա– ցին (560–636): Ռեկոնքիստան նպաստել է իսպանական ազգային մշակույթի արագ ձևավորմանը: Ազգային երաժշտական մշա– կույթի առաջին դրսևորումներից էին հե– րոսական–վիպական երգերը, որոնք որոշ ժամանակ անց փոխակերպվեցին ռոմանս– ների (երաժշտա–բանաստեղծական ձև, ուր միահյուսվեցին տրուբադուրների պրոֆե– սիոնալ արվեստը և ժող. ստեղծագործու– թյունը): Ռոմանսները, որոնց թեմատիկան ընդգրկում էր իսպանական ժողովրդի կյանքի և կենցաղի տարբեր կողմերը, երգվում էին իոպանական ժող. (ռոմանա– կան) լեզվով, վիուելայի (կիթառի նախօրի– նակը) նվագակցությամբ: Տրուբադուրները, որոնց արվեստը ծաղկման է հասել XIV դ., մշակել են կանտիգաների, ալբադների, պաստորալների, ռետրոենսների ժանրե– րը: Հատկապես տարածված էին վիլյան– սիկո (գեղջկական ծագում ունեցող երգեր) և կանտարսիլյոս (ձևով առավել պարզ երգեր) ժանրերը, որոնք բարձր զարգաց– ման հասցրին XV դ. 2-րդ կեսի և XVI դ. սկզբի խոշոր կոմպոզիտորներ Խ. դե