Անչիետան, Ֆ. Պենյալոսան և 1ս. դել էնսինան (դրամատուրգ, իււ պանական երաժշտ. թատրոնի նախահայրը), Լ. Ֆեռ– նանդեսը (իր «ֆարսեր U էկլոգներ»-ով, 1514, նախապատրաստել է քնարական դրամայի ստեղծումը) և ուրիշներ: XVI դ. զարգացել է (գլխ. վիուելայի համար գըր– ված) գործիքային երաժշտությունը՝ պրել– յուդներ, տիենտոս (ռիչերկարի տիպի, պոլիֆոնիկ զարգացումով պիեսներ), դի– ֆերենսիաս (վարիացիաներ), ֆանտա– զիաներ, պարային բնույթի պիեսներ: Հնագույն կրոնական երաժշտական դրա– ման «Մոգերի երկրպագությունն» է (XII^): XIV դ. սկզբնավորվել են երաժշտական թատրոնի աշխարհիկ ձևերը, որի ինքնա– տիպությունը Վերածննդի շրջանում արտա– հայտվել է էկլոգներում՝ կրոնական և առա– վելաբար հովվերգական բնույթի աշխար– հիկ սյուժեներով երաժշտությամբ դրա– մատիկ տեսարաններ (խոշոր ներկայացու– ցիչներն են՝ Խ. դել էնսինան, Լ. Ֆեռնան– դեսը և Վիսենտեն): XVII դ. կազմավոր– վել է իսպանական օպերային ինքնատիպ ժանրը՝ սարսուելան (դիալոգի, երգերի և պարերի հերթագայումով քնարական պիես), XVIII դ.՝ տոնադիլիան (երաժշտ. կատակերգություն), որի ստեղծողներից են Լ. Միսոնը, Մ. Գարսիան: XVIII դ. խոշոր կոմպոզիտորներից են Ա. Սոլերը, Ռ. Կառ– նիսերը, Ֆ. Սորսը: Մադրիդի (1830) և Բարսելոնի (1847) կոնսերվատորիաների, Բարսելոնի (1847) և Մադրիդի (1850) մշտական օպերային թատրոնների բացու– մից հետո երաժշտական կյանքն աշխու– ժացել է: XIX դ. 60-ական թթ. Մադրիդի «Սարսուելա» թատրոնի հետ է կապված նշանավոր կոմպոզիտորներ Մ. էսլավա– յի, Ֆ. Բարբիերիի, Մ. Ֆեռնանդես Կա– բալյերոյի, ավելի ուշ՝ Թ. Բրետոնի, Ռ. Չապի–ի–Լորենտեի, Ա. Վիվեսի գոր– ծունեությունը: XIX դ. վերջին սկսված ազգային երա– ժըշտական ինքնատիպ մշակույթի վերա– ծննւլէւ շար.ժո.ւ.ւքԱ («Ռ–եՆասիգքիեՆաո»-) գըլ– խավորեԼ է կոմպոզիտոր Ֆ. Պեդրելը, որի երկերը, տեսական աշխատությունները, մանկավարժական գործունեությունը վըճ– ռական դեր են խաղացել ժամանակակից իսպանական կոմպոզիտորական դպրոցի ձևավորման գործում: Նոր երաժշտության հիմնադիրներն են Պեդրելի աշակերտնե– րը՝ Ի. Ալբենիսը, է. Դրանադոս–ի–Կամ– պանիան և Մ. դե Ֆալյա–ի–Մատեուն, որի ստեղծագործությունը իսպանական արդի երաժշտության գագաթն է, XX դ. արևմտաեվրոպական դասական երաժըշ– տության նվաճումներից: XX դ. բարձր մակարդակի է հասել կատարողական ար– վեստը (դաշնակահարներ՝ Խ. Տուրինա, Ռ. Վինես, ջութակահարներ՝ Պ. Սարասա– տե–ի–Նավասկուես, Խ. Մանեն, թավջու– թակահարներ Պ. Կազալս, Դ. Կասադո, կիթառահարներ՝ Ֆ. Տարրեգա, Մ. Լյո– բետ, Ա. Սեգովիա, դիրիժորներ՝ է. Ֆ. Արբոս, Խ. Իտուրբի, երգչուհիներ՝ Մ. Գայ, է. Հիդալգո, Կ. Սուպերվիա): 1936–39-ի Ազգային հեղափոխական պատերազմի տարիներին մասսայական երգեր են գրել Ս. Բակարիսեն, է. Կ. Չապին, Կ. Պալա– սիոն: Ֆրանկոյական ռեժիմի հաստատու– մից հետո շատ երաժիշտներ (Մ. դե Ֆալ– յա, Պ. Կազալս, Խ. Բաուտիսսաւ, է. Կ. Չապի, Կ. Պալասիո) արտագաղթել են: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հանդես են եկել կոմպոզիտորներ Օ. էսպլա Թրիայը, է. Ալֆտերը, Գ. Պի– տալուգպն, Պ. Սորոսաբալը: XV. Պարը Իսպանական պարը հայտնի է հնագույն ժամանակներից: Պահպանվել են հելլե– նիզմի շրջանի պարաձևեր: Միջնադարում է առաջացել «մորեսկա»-ն (երաժշտա– պարային փոքրիկ տեսարան): Պարը կի– րառվել է Լոպե դե Վեգայի, Պ. Կալդերոնի պիեսների բեմադրություններում: XVII– XVIII դդ. պարերով ներկայացումներ էին սարսուելաները, տոնադիլիաները: Առա– ջացել են իսպանական պարի նոր ձևեր՝ XIX դ. տանգոն, սևիլնան, Կուբայից տե– ղափոխված հաբաներան ևն: Իսպանա– կան պարերը ընդունված է բաժանել չորս խմբի (ոճի)՝ ժող., ֆլամենկո, դասական և ժամանակակից (XX դ.): Ամենամեծը տարբեր գավառների ժող. պարերի խում– բըն է՝ հարյուրավոր մենապարեր, զու– գապարեր, խմբապարեր, շուրջպարեր: Պարերով չափազանց հարուստ է Անդա– լուգիան (մալագուենյա, ռոնդենյա, գրա– նադինա, որոնք ծագումով կապված են առավել տարածված ֆանդանգո պարին, սեգիդիլյա՝ զուգապար կաստանիետների կամ կիթառի նվագակցությամբ, կաչուչա՝ կանացի մենապար ևն): Գալիսիայում հանրահայտ է ալբորադան: Հայտնի են արագոնյան և վալենսյան խոտաները (զուգապար՝ երգի, կիթառի կամ մանդո– լինի և կաստանիետների նվագակցու– թյամբ): Կատալոնիայի սարդանան շուրջ– պար է փողային և հարվածային գործիք– ների անսամբլի նվագակցությամբ: Բաս– կերի ավանդական պարերը (դաշույննե– րով) գյուղական տոների անբաժան մաս են: Ֆլամենկո պարերը (ալլեգիաս, սո– լեարես, ֆարուկկա ևն) կենցաղավարում են Ի–ի հարավի գնչուների մոտ, կատար– վում կիթառի նվագակցությաՄբ, գոչյուն– ներով, ծափերով: Իսպանական պարին բնորոշ բացառիկ ռիթմային հարստու– թյունը, հուզականությունը, ձևերի բազ– մազանությունը ապահովել են նրա տա– րածումը բոլոր երկրներում (օրինակ, սա– րաբանդան և չակոնան XVII–XVIII դդ. Ֆրանսիայում վերածվեցին պալատական պարերի և տեղ գտան ժ. Բ. Լյուլիի բա– լետներում): XIX դ. սկզբից իսպանական պարերը ավելի շատ օգտագործվեցին Եվրոպայի բալետային ներկայացումնե– րում: Բեմադրվում են բացառապես իս– պանական պարերից կազմված բալետներ (Մ. Ի. Դլինկայի երաժշտ.՝ «Արագոնյան խոտա», Մ. Ռավելի երաժշտ.՝ «Բոլերո» ևն): Իսպանական պարեր մշակել են Կ. Վ. Գլյուկը, Վ. Ա. Մոցարտը, է. Դրանադոսը և ուրիշներ: XVI. Թատրոնը և կինոն Ի–ում կանոնավոր թատերական ներկա– յացումներ են կազմակերպվել դեռևս հռո– մեացիների տիրապետության ժամանակ: Միջին դարերում զարգացել են կրոնական (ւիթուրգիական դրամա, միսաերիա ևն) ու ժողովրդա–կատակերգական թատրոն– ները: XX դ. թատրոնում գերիշխել են «Փոքր ժանրերը», զվարճալի պիեսները և մելոդրամները, իսկ այնուհետև՝ մո– դեռնիստական դրամատուրգիան: Սակայն ականավոր դերասաններ Մ. Գեռերոն և Ֆ. Դիաս դե Մենդոսան պրոպագանդել են XVI–XVII դդ. դրամատուրգների և ժա– մանակակից առաջադեմ հեղինակների պիեսները: Հանրապետության տարինե– րին (1931-ից հետո) թատրոնը դեմոկրա– տացնելու փորձեր են արվել: Այդ գործում մեծ դեր են խաղացել դրամատուրգներ Ֆ. Գարսիա Լորկայի և Ա. Կասոնայի ղե– կավարած շրջիկ թատերախմբերը: Ֆրւսն– կոյականների տիրապետության օրոք թատրոնի բնագավառում արված բոլոր առաջադիմական ռեֆորմները չեղյալ են հայտարարվել: Միայն 1950-ական թվա– կաններից, չնայած գրաքննության հետա– պնդումներին, Մադրիդի, Բարսելոնի թատրոններում բեմադրվում են նաև իս– պանացի դասական ու ժամանակակից դրամատուրգների, ինչպես և Ա. Չեխովի, Բ. Բրեխտի Ա. Միլլերի, Ջ. Պրիստլիի և ուրիշների պիեսները: Ի–ի թատերական կենտրոնը Մադրիդն է, որտեղ գործում են 20-ից ավելի թատրոններ: Դերասանական կադրեր պատրաստում են Մադրիդի, Բար– սելոնի կոնսերվատորիաների մասնա– գիտական բաժանմունքները, ինչպես և Մադրիդի դրամատիկական արվեստի դըպ– րոցը: Թատերական գործիչներից են՝ ռեժ. Խ. Լ. Ալոնսո Միլյանեսը, Խ. Օսունան, Խ. Տամայոն, Լ. էսկոբարը, դերասաններ Ռ. Լուսիան, Ի. Դարսեսը, Ա.Մարսիլյակը, Մ. Լեալը, է. Նորիեգան և ուրիշներ: 1908-ից կինոարտադրության կենտրո– նը դարձել է Բարսելոնան: Առաջին խոշոր ֆիրման աշխատել է Մադրիդում, 1915– 1919-ին: 1920-ական թթ. ամեն տարի թո– ղարկվել է 30–40 ֆիլմ: Այդ ժամանակի առաջատար ռեժիսորներից են՝ Բ. Պերո– խոն, Ֆ. Ռեյը: 1934-ին նկարահանվել է առաջին հնչուն ֆիլմը՝ «Ջուրը հողում» (ռեժ. է. Ֆ. Արդավին): Բուրժ. հանրապե– տության տարիներին մեծացել է ֆիլմերի թողարկման ծավալը: Այդ տարիների լա– վագույն ֆիլմերից է «Հող առանց հացի» (1932, ռեժ. Լ. Բյունյուել): 1936–39-ի Ազգային–հեղափոխական պատերազմը արտացոլվել է «Հույսի արշալույս», «Ռում– բեր Մադրիդի վրա» և այլ կինոնկարնե– րում: Ֆրանկոյական դիկտատուրայի հաս– տատումից հետո, շահութաբեր կինոար– տադրանքից բացի, չնայած դաժան գրա– քննությանը, էկրաններում ցուցադրվել են նաև սոցիալ–դեմոկրատական միտումնե– րով տոգորված ֆիլմեր՝ «Բարի գալուստ, միստր Մարշալ» (1953, ռեժ. Լ. Գ. Բեռ– լանգա, Խ. Ա. Բարդեմ), «Հեծանվորդի մահը» (1954), «Գլխավոր փողոցը» (1956, երկուսն էլ՝ ռեժ. Խ. Ա. Բարդեմ), «Դա– հիճը» (1960, ռեժ. Լ. Դ. Բեռլանգա) ևն: Կյանքի ճշմարիտ նկարագիրն ու իսպանա– կան իրականության կարևոր պրոբլեմնե– րըն են ներկայացնում «Թափառաշրջիկ– ներ» (1961), «Որս» (1965, երկուսն էլ՝ ռեժ. Կ. Մաուրա), «Կամավորը» (1963, ռեժ. Խ. Դրաու), «Որոնում» (1966, ռեժ. Ա. Ֆոնս) և այլ ֆիլմեր: Պատկերազարդումը տես 416–417-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XVI– XVII: Գրկ. MapKC K., 3 h r e ji b c Փ., Pe-
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/412
Այս էջը սրբագրված չէ