ու Խազարաց աշխարհներում, հաջող բա– նակցություններից հեաո զբաղվել քա– րոզչությամբ և քրիստոնյա դարձրել հո– ների ու խազարների զգալի մասին: Նը– րանց մեծ իշխանները Հայոց ու Աղվանից կաթողիկոսներին խնդրել են իրենց հոգևոր առաջնորդ նշանակել Ի–ին: Գբկ. Մովսես Կաղանկատվտցի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969: P. ՈէւոնբաբյաԱ
ԻՍՐԱՅԵԼ, Իսրայելի պ և տ ու– թ յ ու ն Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ . . 414 II. Պետական կարգը 414 III. Բնությունը 414 IV. Բնակչությունը 414 V. Պատմական ակնարկ 414 VI. Քաղաքական կուսակցություններ րը և արհմիությունները 415 VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ 415 VIII. Լուսավորությունը 416 IX. Գիտական հիմնարկները 416 X. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 416 XI. Գրականությունը և արվեստը . , 416 I. Ընդհանուր տեղեկություններ Պետություն Մերձավոր Արևելքում, Մի– ջերկրական ծովի հվ–արլ. ափին: Տարա– ծությունը (ՄԱԿ–ի 1947-ի նոյեմբերի 29-ի սահմանմամբ 14,1 հզ. կմ2 է) 1948–49-ին աննրի IltiUl 20,7 հզ. կմ2, բնակչությունը՝ ifnrn 3,5 մլն (1975): Տնտ. և մշակութային գլխավոր կենտրոնը Թել–Ավիվն է, կառավարական ու պաշտոնական հիմնարկները գտնվում են Երուսաղեմի արմ. մասում, որը 1950-ին (հակառակ ՄԱԿ–ի 1947-ի բանաձևի) կա– ռավարության կողմից հայտարարվել է երկրի մայրաքաղաք: Վարչականորեն բա– ժանվում է 6 օկրուգի: II. Պետական կարգը Ի. հանրապետություն է: Սահմանադրու– թյուն չունի, այն փոխարինվում է մի շարք օրենսդրական ակտերով: Պետության ղե– կավարը պրեզիդենտն է, որի լիազորու– թյունները սահմանափակված են: Ողջ իշխանությունն իրականացնում է կառա– վարությունը՝ պրեմիեր մինիստրի գլխա– վորությամբ: Բարձրագույն օրենսդրական մարմինը միապալատ պառլամենտն է (կնեսետ): Ընտրական իրավունքից օգտը– վում են 18 տարեկան դարձած քաղաքա– ցիները: Դատական համակարգը կազմում են աշխարհիկ և հոգևոր դատարաններն ու Գերագույն դատարանը: III. Բնությունը Ծովափնյա նեղ հարթավայրին արլ–ում փոխարինում է 500–1000 մ բարձրության սարավանդը, որը շեշտակի իջնում է դեպի Գհորի (Էլ–Գոր) և Վադի–էլ–Արաբա տեկ– տոնական իջվածքները: Սարավանդը կազմված է կրաքարերից (զարգացած է կարստը), ավազաքարերից, բազալտնե– րից: Կան ֆոսֆորիտների, քվարցային ավազի, կավերի, մարմարի, պղնձի, եր– կաթի հանքավայրեր, տորֆ, նավթի և գազի ոչ մեծ հանքաշերտեր (Նեգև անա– պատում): Սեռյալ ծովի ջրերը հարուստ են կալիումի, նատրիումի աղերով ու բրոմով: Կլիման մերձարևադարձային է: Միջին ջերմաստիճանը հուլիսին և օգոս– տոսին 24°–28°C է, Գհորում՝ մինչև 36°C, հունվարին՝ 6°–14°C, Մեռյալ ծովի հվ– արմ–ում՝ մինչև 18°C: Տարեկան տեղում– ները հս–ում և Միջերկրական ծովի մերձ– ափնյա հարթավայրում 400–800 մմ են, Մեռյալ ծովի ափին, Գհոր իջվածքում և Նեգև անապատում՝ 100–200 մմ, տեղ– տեղ՝ ավելի պակաս: Մակերեսային ջրերը սակաւ| են: Մշտական հոսք ունեցող միակ գետը Ի–ի տարածքով հոսող Հորդանանի վերին հոսանքն է: Հվ–ում տարածված են վադիներ: Օգտագործվում են աղբյուր– ների, ջրհորների և ծովի աղազերծված ջրերը (80% –ը ծախսվում է ոռոգման հա– մար): Հողերը շագանակագույն են, լեռ– նային գորշ–շագանակագույն և գորշ, հվ–ում՝ անապատային: Գերակշռում է թփուտային և թփուտածառային բուսա– ծածկույթը (մակվիս, գարիգա), հվ–ում տարածված են անապատային, աղուտա– յին բույսեր և տափաստաններ: Բնորոշ կենդանիներն են շերտավոր բորենին, շնագայլը, կրծողներ, թռչուններ, սողուն– ներ: Բնական շրջաններն են. 1. մերձափ– նյա հարթավայրը, 2. սարավանդը (ծալ– քաբեկորային խիստ պենեպլենացած լեռ– ներ), 3. Գհոր և Վադի–էլ–Արաբա տեկտո– նական իջվածքները: IV. Բնակչությունը Ավելի քան 65%-ը հրեաներ են, 14,6%-ը՝ արաբներ, կան նաև հայեր (1970): Հրեա– կան բնակչության կեսից ավելին ներգաղ– թածներ են: Պետական լեզուն bpրւսյերենն է, կրոնը՝ հուդայականությունը: Պաշտո– նական օրացույցը հին եբրայական լուս– նաարևայինն է, կիրառվում է նաև Գրի– գորյանը: 1948–70-ին Ի–ի բնակչությունը ներգաղթածների հաշվին աճել է ավելի քան 1,3 մլն–ով: Քաղաքային բնակչու– թյունը 82% է: Խոշոր քաղաքներն են Թել– Ավիվ–Ցաֆան, Հայֆան, Երուսաղեմը, Ո–ամատ Գանը: V. Պատմական ակնարկ Ի–ի պետությունը ստեղծվել է 1948-ի մայիսի 14-ին՝ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբ– լեայի 1947-ի նոյեմբ. 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ և նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնու– րույն՝ արաբ, և հրեական պետություն– ներ: Հրեական պետությանը՝ Ի–ին, հատ– կացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տա– րածքի 56%) տարածություն՝ խառը բնակ– չությամբ: Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ–ի կառավարմանը: 1948-ի մայիսին Ի–ում ստեղծվեց ժամանակավոր կառավա– րություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներ– կայացուցիչներից: Կառավարության առա– ջին իսկ՝ «Անկախության դեկլարացիա– յով» սիոնիզմը հռչակվեց Ի–ի պաշտոնա– կան գաղափարախոսություն և քաղաքա– կանություն: Իմպերիալիստական տերու– թյունների (ԱՄՆ և Մեծ Բրիտանիա) և միջազգային սիոնիզմի աջակցությամբ Ի. 1948–49-ի արաբա–իսրայելական պա– տերազմի հետևանքով Պաղեստինի արաբ, պետությունից նվաճեց 6,7 հզ. կմ2 տա– րածք, ինչպես նաև Երուսաղեմի արմ. մասը: Ինչպես իրեն հատկացված, այնպես էլ զավթած տերիտորիայից Ի–ի կառավա– րությունը արտաքսեց մոտ 1 մլն արաբնե– րի: 1949-ին Ի. Եգիպտոսի, Լիբանանի, Հորդանանի և Սիրիայի հետ ստորագրեց զինադադարի ժամանակավոր համաձայ– նա գրեր, որոնք սակայն չփոխարինվեցին հաշտության պայմանագրերով: 1949-ին կայացան պառլամենտական ընտրություններ, գլխավոր կառավարող կուսակցությունը դարձավ ՄԱՊԱԻ–ն: 1952-ին ԱՄՆ–ի հետ համաձայնագրով Ի.