Գյուղատնտեսության մեջ տիրապետում է խոշոր հողատիրությունը: Հիմնական կուլտուրան բանանն է, որի արտահանումով է. առաջինն է աշխար– հում: Մշակում են նաև ցորեն, գարի, եգիպտացորեն, կարտոֆիլ, կակաո, սուրճ, բրինձ, նարինջ, անանաս, շաքարեղեգ, բամբակենի: Զբաղվում են նաև անասնա– բուծությամբ, թյուննոսի, ծովախեցգետ– նի որսով, հեվեյայի հյութի հավաքով: Արդյունաբ և ր ու թյան առա– ջատար ճյուղը նավթի արդյունահանումն է (Սանտա էլենա թերակղզի): 1975-ին արդյունահանվել է 8,1 մլն ա նավթ: Ար– դյունահանվում է նաև պղինձ, կապար, ոսկի, արծաթ, ցինկ, զարգացած է ցե– մենտի արտադրությունը: Կարեոր ճյու– ղերից է նաև սննդի (տալիս է արդյունա– բերության համախառն արտադրանքի ար– ժեքի կեսը), տեքստիլ արդյունաբերու– թյունը: Արդ. խոշոր կենտրոնը Գուա– յաքիլն է, երկրորդը՝ Կիտոն: Երկաթու– ղիների երկարությունը 1151 կմ է, ավտո– ճանապարհներինը՝ 22,3 հզ. կմ (1974): Օդանավակայան կա Գուայաքիլում և Կիտոյում: Առետրական հիմնական գործ– ընկերներն են ԱՄՆ–ը, ԳՖՀ–ն, ճապո– նիան: Դրամական միավորը սուկրեն է (1976): 25 սուկրեն= ամերիկյան 1 դոլ– լարի: Լուսավորությունը: է–ում պարտադիր տարրական կրթություն է սահմանված 6–14 տարեկանների համար: Կրթական համակարգի մեջ են մտնում մանկապար– տեզները (պետ. և մասնավոր, 3–6 տա– րեկանների համար), քաղաքներում՝ 6-ամ– յա տարրական, գյուղական վայրերում՝ 4-ամյա դպրոցները: Ուսման տհալությու– նը միջնակարգում 6 տարի է: Մասնագի– տական կրթություն են ստանում միջնա– կարգ տեխ. կոլեջներում (ուսման տհալու– թյունը՝ 3–5 տարի): Մանկավարժներ են պատրաստվում միջնակարգ դպրոցի և բուհերի հիմքի վրա: Խոշոր հ հին են էկ– վադորի հ Կիտոյի կենտրոնական համալ– սարանները: Կիտոյում են գտնվում Ազ– գային (50 հզ. կտոր գիրք), Կենտրոնա– կան համալսարանի (45 հզ. կտոր գիրք) գրադարանները, Կենտրոնական համալ– սարանին կից պատմության, արվեստի թանգարանները: Մամուլը, ռադիոն, հեռուստատեսու– 1. Կիտոյի ընդհանուր տեսքը, 2. Բոլիվար նահանգ, շուկա Գուարանդա քաղաքում, 3. Հոկտեմբերի 9-ի բուլվարը Գուայաքիլ քաղաքում, 4. Ագրարային ռեֆորմի համար շարժման մասնակից հնդկացի գյուղացիները Կայամբե բնակավայրում, 5. Լոս–Ռիոս նա– հանգ. շաքարեղեգնի ցողուններից և ծղոտից պատրաստված տներ Բաբահոյոյի բանվորա– կան թաղամասում թյունը: 1973-ին է–ում հրատարակվել է 25 օրաթերթ: «Տեմպո» («El Tiempo», «ժա– մանակ», հիմնադրվել է 1965-ին), «Ուլ– տիմաս Նոտիսիաս» («Ultimas Noticias», «Վերջին լուրեր», հիմնադրվել է 1937-ին, Գուայաքիլում), «Տելեգրաֆո» («El Tele- grafo», «Հեռագիր», հիմնադրվել է 1884-ին), «Ունիվերսո» («El Universo», «Աշխարհ», հիմնադրվել է 1921-ին) և է–ի կոմպարտիայի շաբաթաթերթ՝ «Պուէբ– լո» («El Pueblo», «ժողովուրդ», հիմնա– դրվել է 1946-ին): 1973-ին գործել է 250 ռադիոհանգույց (հաղորդումները տարվել են 17 լեզվով), իսկ հեռուստատեսությու– նը՝ 1960-ից (ունի 13 հեռուստատեսային կայան): Գրականությունը: Հիմնականում զար– գանում է իսպաներեն: էկվադորական պոեզիայի նախահայր Խ. Խ. դե Օլմեդոն երգել է իսպ. Ամերիկայի ժողովուրդնե– րի անկախության պայքարը: է–ի ինքնու– րույնության սկզբից (1830) մինչե XIX դ. վերջը իշխել է ռոմանտիզմը: XX դ. գրա– կանություն է թափանցում մոդեռնիզմը, որի դեմ է դուրս գալիս ռեալիստական ուղղությունը (հիմնադիրն է Լ. Ա. Մար– տինեսը): Հեղափոխական շարժման ազ– դեցությամբ XX դ. 20-ական թթ. ռեալիս– տական գրականությունը մտավ զարգաց– ման նոր շրջան: է–ի ժամանակակից պոե– զիան ներկայացնում են Խ. Կաբրերա Անդրադեն, Ա. Օրտիսնը, Խ. Ադոումը: Գրական կյանքում մեծ դեր է խաղում գրող, քննադատ և հասարակական գործիչ Բ. Կարիոնը (ծն. 1898), հիմնադիրը «էկ– վադորյան մշակույթի տան», որն իր շուր– ջըն է համախմբել երկրի առաջադիմական ուժերին: ճարտարապետությունը և կերպարվես– տը: է–ի հնդկացիների հին արվեստը սերտորեն առնչվում է Պերուի մշակույթին (տարբեր բնույթի խեցեղեն, այդ թվում՝ գրոտեսկային քանդակներ, ծովափնյա շրջաններում՝ թանկարժեք մետաղներից ձուլածո ու դրվագված զարդեր, ւնոնափն մարզերում՝ գեղազարդ անոթներ, արլ. շրջաններում՝ քարե զարդարանքներ): XVI դարից աճել են փողոցների ուղղանկ– յուն ցանցով քաղաքները (Կիտո, Գուա– յաքիլ, Կուենկա): Բարոկկոյի ճարտ–ը է–ում աչքի է ընկնում հարդարանքի ճո– խությամբ (Խ. Ռիկկե, Ա. Ռոդրիգես, Խ. Խ. Օրտիս): Բարձր զարգացման է հասել կրոնական թեմաներով դեկորա– տիվ գեղանկարչությունը (Ն. Խ. դե Գո– րիվար, Մ. Մեմանյեգո) և քանդակագոր– ծությունը (Մ. Չիլի, մականունը՝ Կաս– պիկարա, Գ. Մանգուրինա): XX դ. կա– ռուցվել են ժամանակակից ոճի շենքեր: Թատրոնը: XVIII դ. ստեղծվել են թա– տերախմբեր, կառուցվել շինություններ: Հանրածանոթ էին Ա. Մորետոյի կատակ– երգությունները: XIX դ. է–ում հանդես են եկել իսպ., ֆրանս., իտալ. խմբերը: Գրա– կան «1925 թ. շարժում»-ի ականավոր ներկայացուցիչներ Խ. Իկասիի և Ա. Մալ– թիի թատերկերը արտացոլել են է–ի կյան– քի հուզող խնդիրները, քննադատ ել բուրժ. հասարակության արատները և դարձել ազգային խաղացանկի հիմքը: Կիտոյի համալսարանի «Տեատրո ինտիմո» անկախ թատրոնը, ավելի ուշ՝ էկվադորյան մշա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/42
Այս էջը սրբագրված չէ