Ա. Ա. Իվանով. «Քրիստոսի հայտնությու– նը ժողովրդին» (1837–57, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) աագրման թեման, մարդկանց բարոյական վերածնունդը: Կոմպոզիցիայի բարդ հյուս– վածքում միավորել է իրադրությունը յու– րովի ըմբռնող տարբեր դասերի ներկայա– ցուցիչների, վերստեղծել ոգեշնչվածու– թյամբ և տիպականությամբ աչքի ընկնող մարդկային կերպարներ: Նկարի վրա աշ– խատելու ընթացքում կատարել է ինքնու– րույն արժեք ունեցող հարյուրավոր բարձ– րարվեստ էտյուդներ ու գծանկարներ: Նրա բնանկարները խտացնում են բնության ներդաշնակությունը, ձևերի պարզությունն ու արտահայտչականությունը («ճյուղը», 1840-ական թթ., Տրետյակովյան պպտկե– րասրահ, «Մերկ տղան», Ռուսական թան– գարան, Լենինգրադ): 1840-ական թթ. վեր– ջերից մինչև 1857-ը ստեղծված, հատուկ շինության համար նախատեսված որմնա– նկարների էսքիզներում Ի. նորովի է մեկ– նաբանել աստվածաշնչյան թեմաները: Ազատասիրության և ստեղծագործական երևակայության ուժի տեսակետից «Աստ– վածաշնչյան էսքիզներ» շարքը բացա– ռիկ տեղ է գրավում XIX դ. ռուս, արվես– տում: Ազատագրական գաղափարներով, ռեալիզմի և ժողովրդայնության համար– ձակ նվաճումներով հարուստ Ի–ի ստեղ– ծագործությունը հսկայական ազդեցու– թյուն է ունեցել XIX դ. ռուս, արվեստի վրա: Գրկ. PaKOBa M. M., A.HBaHOB (1806 – 1858), M., 1960.
ԻՎԱՆՈՎ Լև Իվանովիչ [18.2(2.3).1834, Մոսկվա - 11(24). 190ւ, Պետերբուրգ], բա– լետի ռուս արտիստ և բալետմայստեր: 1852-ին ընդունվել է Պետերբուրգի բալետի խումբը (1869-ից՝ առաջատար պարող): 1887-ին բեմադրել է Դրիգոյի «Կախարդ– ված անտառը» և Շելի «Հառլեմի կակաչը» բալետները: Ստեղծել է պարի սիմֆոնիկ մշակման լավագույն օրինակներ (պոլով– ցիների պարերը Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայում, 1890, ձյան փաթիլների պարը Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետում, 1892): Ի–ի գործունեությունը ռուս, բալետի ակադեմիական ոճի բարձունքն է: ԻՎԱՆ ՈՎ Միխայիլ Ֆեոդորովիչ [20.9(2.10). 1871, Ցալթա –29.10.1935, Մոսկվա], սո– վետական անասնաբույծ ՍՍՀՄ–ում տոհ– մային գործի հիմնադիրներից, Լենինի անվ. ՀամԴԴԱ ակադեմիկոս (1935): Ի–ի առաջարկությամբ 1925-ին Ասկանիա Նո– վայում (Խերսոնի մարզ) կազմակերպվեց տոհմաբուծական և անասնաբուծական փորձակայան, որտեղ նրա ղեկավարու– թյամբ ստեղծվեցին ասկանիական նրբա– գեղմ ոչխարի և ուկր. տափաստանային սպիտակ խոզերի ցեղեր: Ի. բուծման հա– մակարգում առանձնահատուկ տեղ էր տալիս կերակրման գործոնին: Դիտական ուսումնասիրությունները վերաբերում են կարակուլյան ցեղի ոչխարների, լեռնային մերինոսների և ընդհանրապես գյու– ղատնտ. կենդանիների բուծման գործ– նական հարցերին: 1968-ին սահմանվել է Մ. Ֆ. Իվանովի անվ. ոսկե մեդալը, որը շնորհում է Լենինի անվ, ՀամԴԴԱ:
ԻՎԱՆՈՎ Ցանիս Անդրեևիչ [ծն. 26.9(9.10). 1906, Պրեյլի], լատիշ սովետական կոմպո– զիտոր: ՍՍՀՄ ժող. արտիստ (1965): 1931-ին ավարտել է Լատվիայի կոնսեր– վատորիան (1944-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1955-ից): 1930-ական թթ. գրել է հայրենի– քին նվիրված ծրագրային ստեղծագործու– թյուններ՝ «Լատգալյան լճեր» սյուիտը (1935), «Ծիածան» սիմֆոնիկ պոեմը (1938) ևն: Լավագույն սիմֆոնիկ երկերից են՝ «Ատլանտիդա» (1941), «Լատգալյան սիմ– ֆոնիա» (1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1950): Նաև 14 սիմֆոնիայի (1933–71), կոնցերտների, կվարտետների, դաշնա– մուրային պիեսների հեղինակ է: Արժա– նացել է Լատվիական ՍՍՀ պետ. մրցա– նակի (1959, 1970):
ԻՎԱՆՈՎ Վյաչեսլավ Վսեվոլոդովիչ (ծն. 21.8.1929, Մոսկվա), ռուս սովետական լեզվաբան: ՄՍՀՄ սլավոնագիտության և բալկևւնտգիտության ինստ–ի կառուցված– քային տիպաբանության բաժնի վարիչ: Ամերիկյան լեզվաբանական ընկերու– թյան պատվավոր անդամ (1968-ից): Իր աշխատություններում Ի. անդրադարձել է հայագիտական մի շարք կարևոր խնդիր– ների, մասնավորապես՝ խեթա–հայկական բառային զուգահեռների, գրաբարի և բարբառների հնչյունական փոխհարաբե– րության, հայերենում հնդեվրոպական կո– կորդայինների արտացոլման, «Hay» ցեղ– աևվան, Հայասայի թագավորական տոհմի կառուցվածքի, հնագույն հայկ. բանաստեղծության կառուցվածքային բա– նաձևի հնդեվրոպական նախատիպի, հայկ. դիցաբանության հարցերին: Երկ. CaHCKpHT, M . , 1960; XeTTCKHfi 5I3MK, M,, 1963. 06m,eHHfloeBponeHCKaH, npacjiaBHH- cicafl h aHamnHHCKafl H3biKOBbie chctcmm, M.f 1965. Ն. Մեչիքյան, Ս. Պողոսովա
ԻՎԱՆՈՎ Վսեվոլոդ Վյաչեսլավովիչ (1895–1963), ռուս սովետական գրող: Ի–ի «Պարտիզաններ» (1921), «Զրահա– գնացք 14–69» (1922), «Դունավոր քա– միներ» (1922) վիպակների թեման քաղա– քացիական կռիվներն են: Հայտնի են նաև «Առեղծվածների առեղծվածը» (1927), «Առանձնատուն» (1928), «Խաբու» (1925), «ճանապարհորդություն այն երկիրը, որը դեռ չկա» (1930) վիպակները և «Զրահա– գնացք 14–69» (1927) պիեսը: Դրել է «Ֆաքիրի արկածները» (1934–35) ինք– նակենսագրական, և «Պարխոմենկո» (1939) վեպերը, «Լոմոնոսով» (1953) դրա– ման: Երկ. H36paHHbie npOH3BeaeHHfl, t. 1–2, M., 1968; Զրահագնացք 1469, Մ, 1925: Պար– տիզաններ, Ե., 1929: Իմ ժողովրդի արիությու– նը, Ե., 1941: Վիրավորների պատմածները, Ե., 1941:
ԻՎԱՆՈՎ–ԿՈձԵԼՍԿԻ (իսկական ազգա– նունը՝ Իվանով) Միտրոֆան Տրոֆի– մովիչ (1850–1898, Պետերբուրգ), ռուս դերասան: 1873–74-ին խաղացել է Կիևի և Ւաւրկովի թատրոններում: 1875-ից հյու– րախաղերով հանդես է եկել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Լավագույն դե– րերից են՝ ժադով (Ա. Օստրովսկու «Եկա– մըտաբեր պաշտոն»), Չացկի (Դրիբոյեդո– վի «Խելքից պատուհաս»), Շայլոկ, Համ– լետ (Շեքսպիրի «Վենետիկի վաճառա– կանը», «Համլետ»), Ուրիել Ակոսատ (Դուց– կովի «Ուրիել Ակոստա»), Քին (Դյումա–հոր «Քին»): Ի–Կ. խաղացել է նաև Թիֆլիսի և Բաքվի թատրոններում: 1880-ական թթ. Բաքվում հատուկ ուշադրություն է դարձրել պատանի Հ. Աբելյանին, որը ռեալիստա– կան արվեստի իր առաջին դասերն առել է Ի–Կ–ուց: Գրկ. Մելիքսեթյան Մ., Հովհաննես Աբելյան, Ե., 1954: M0p030B M.M., MnTpoaH Tpoc^HMOBHH JtfBaHOB-Ko3ejibCKHH, M.– JI., 1947. P. Հովակիմյան.
ԻՎԱՆՈՎՈ (մինչև 1932-ը՝ Իվանովո–վոգ– նեսենսկ), քաղաք, ՌԱՖԱՀ Իվանովոյի մարզի վարչական կենտրոնը: Դտնվում է Կլյազմայի Ուվոդ վտակի ափին: 461 հզ. բն. (1977): Ինդուստրիալ կենտրոն է (ՍՍՀՄ բամբակեղենի արդյունաբերու– թյան խոշորագույն կենտրոն), երկաթու– ղային հանգույց: Խոշոր ձեռնարկություն– ներից են տեքստիլ և տորֆամեքենաշի– նական, ավտոամբարձիչների, ներտաշ հաստոցների, ստուգիչ սարքերի գործա– րանները: Ունի էներգետիկ, քիմիկո–տեխ– նոլոգիական, տեքստիլ, բժշկ., գյու– ղատնտ., մանկավարժական ինստ–ներ, 13 միջնակարգ մասնագիտական ուս. հաս– տատություն, հայրենագիտական և գե– ղարվեստի թանգարաններ, 3 թատրոն, ֆիլհարմոնիա, 2 ՋԷԿ: Հիմնադրվել է 1871-ին:
ԻՎԱՆՈՎՈՅԻ ՄԱՐ*, ՌՍՖՍՀ կազմում: Ստեղծվել է 1929-ի հունվ. 14-ին: Տարա– ծությունը 23,9 հզ. կւէ2 է, բն. 1321 հզ. (1977): Բաժանվում է 19 վարչական շրջա– նի: Ունի 17 քաղաք, 29 քտա: Կենտրոնը՝ Իվանովո: 1967-ին պարգևատրվել է Լենի– նի շքանշանով: Քարտեզը տես 385-րդ էջից առաջ՝ ներ– դիրում: Բնությունը: Ի. մ. գտնվում է Արևելա– Եվրոպական հարթավայրի կենտրոնական մասում: Մակերևույթի մեծ մասը տափա– րակ, ալիքավոր հարթավայր է, կտրտված գետահովիտներով ու ձորակներով: Արմ–ում Ի. մ–ի մեջ է մտնում ձորակների խիտ ցանցով կտրտված բլրաշատ Ցուրևս– կի Օպոլիե երկրամասը, հս–ում՝ Ուն– ժենյան ցածրավայրը: Կլիման չափավոր ցամաքային է՝ տաք ամառով (հուլիսի միջին ջերմաստի– ճանը՝ 18°–19°C) և չափավոր ցուրտ ձմե– ռով (հունվարի միջին ջերմաստիճանը՝ – 12°C): Տարեկան տեղումները 550– 600 մմ են: Դետերը պատկանում են Վոլգայի ավազանին և գլխավորապես օգ– տագործվում են ջրամատակարարման հա– մար: Մարզի մեջ է մտնում Դորկու ջրամ– բարը: Վոլգա–ուվոդ ջրանցքը բարելա– վում է մարզի քաղաքների և արդ. կենտ– րոնների ջրամատակարարումը: Ի. մ–ում