Վարչական բաժան ու մը Մարզեր Մարզերի կազմի մեջ մտնող գավաոները Տարածքը հզ. կմ2 Բնակչությունը հզ. մարդ (1970) Վարչական կենտրոնը Աբրուցի Լ՚Աքուիլա, Կիետի, Պեսկա– րա, Տերամո 10,8 1201,5 Պեսկարա Ապուլիա Բարի, Բրինդիզի, Լեչե, Տա– րանաո, Ֆոջա 19,3 3642,5 Բարի Բազիլիկաւոա Մատերա, Պոտենցա 10,0 620,9 Պոտենցա Լացիո Վիտերբո, Լատինա, Ռիետի,* ՝՝Հռոմ, Ֆրոզինոնե 17,2 4705,1 Հռոմ Լիգուրիա Ջենովա, Իմպերիա, Մավոնա, Սպեցիա 5,4 1882,0 Ջենովա էմիլիա Ռոմանիա Բոլոնիա, Մոդենա, Պարմա, Պիաչենցա, Ռավեննա, Ռե– շո Նել էմիլիա, Ֆեռարա, Ֆոռլի 22,1 3858,8 Բոլոնիա Լոմբարդիա Բերգամո, Բրեշա, Վարեսե, Կոմո, Կրեմոնա, Մանտուա, Միլան, Պավիա, Մոնդրիո 23,8 8442,7 Միլան Կալաբրիա Կատանձարո, Կոզենցա, Ռե– շո դի Կալաբրիա 15,1 2048,6 Կատանձարո Կամպանիա Ավելինո, Բենեվենտո, Կա– զերտա, Նեապոլ, Սալեռնո 13,6 5191,4 Նեապոլ Մարկե Անկոնա, Ասկոլի–Պիչենո, Մւս– չերատա, Պեզարո Է–Ուր– բինո 9.7 1368,8 Անկոնա Մոլիզե Կամպոբասո, Իզեռնիա 4,4 331,2 Կամպոբասո Պիեմոնա Ալեսսանդրիա, Աստի, Վերչե– լի, Կունեո, Նովարա, Թու– րին 25,4 4433,6 Թուրին Սարդինիս! կղզի Կալյարի, Նուորո, Մասարի 24,1 1501,7 Կալյարի Սիցիլիա կղզի Ագրիշենտո, Կալտանիսե– տա, Կատանիա, Մեսինա, Պալերմո, Ռագուզա, Սի– րակուզա, Տրապանի, էնա 25,7 4882,7 Պալերմո Վալլե դ’Աոստա Աոստա 3,3 110,0 Աոստա Վենետիկ Բելունո, Վենետիկ, Վերոնա, Վիչենցա, Պադուա, Ռովի– գո, Տրեիզո 18,4 4122,2 Վենետիկ Տոսկանա Արեցցո, Դրոսեւոո, Լիվոռ– նո,Լուկա, Մասսա, Կարրա– րա, Պիզա, Պիստոա, Միե– նա, Ֆլորենցիա 23,0 3479,6 Ֆլորենցիա Տրենտինո Ալտո Բոլցանո, Տրենտո 13,6 844,9 Տրենտո Ադիջե Ումբրիա Պերուջա, Տեոնի 8,5 782,6 Պերուշա Ֆրիուլի– Վենե– աիկ – Ջուլի ա Գորիցիա, Պորդենոնե, 1 Տրիեստ, Ուդինե 7,8 1232,4 Տրիեստ են (առավելագույն բարձրությունը՝ 4807 մ, Մոնբլան), որից հվ. տարածվում է Պա– դանի հարթավայրը: Ալպերի և Ապենին– ների ստորոտներին գտնվում են 200– 500 մ բարձրության հարթավայրեր, Պո գետի երկայնքով՝ կավաճահճային ցած– րադիր (50–100 մ) հարթավայրեր, Պա– ղանի հարթավայրից հվ., Ապենինյան թերակղզու երկայնքով, մոտ 1200 կմ եր– կարությամբ, ձգվում են միշին բարձրու– թյան Ապենինները (առավելագույն բարձ– րությունը՝ 2914 մ, Կոռնո): Կան գործող և հանգած հրաբուխներ (Ամիատա՝ 1734 մ, Վեզուվ՝ 1277 մ), լավային դաշտեր: Հվ– արլ–ում, Ադրիատիկ ծովի ափերի երկա– րությամբ, ձգվում են Դորգանո և Լե Մուր– շե կարստային սարավանդները, Ապենի– նյան թերակղզու հվ–ում՝ Կալաբրյան Ապե– նինները (բարձրությունը՝ մինչև 1956 մ): Կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ և մի շարք հրաբուխներ՝ էտնա (3340 մ), Ստրոմ– բոլի, Վուլկանո: Ի–ին բնորոշ են հաճա– խակի և ուժեղ երկրաշարժերը: Երկրա– բանական կառուցվածքով Ի. պատկանում է Ալպյան գեոսինկլինալային (ծալքավո– րության) մարզին: Օգտակար հանածոնե– րից կան քարածուխ, գորշածուխ, լիգնիտ, թերթաքարեր, նավթ, գազ, կապար, ցինկ, երկաթ, բոքսիտներ, սնդիկ, ծծումբ, մար– մար, կերակրի աղ, հանքային և տաք շրեր (100–120°C): Կլիման տերիտորիայի մեծ մասում մերձարևադարձային է, միջերկրածովյան, Պադանի հարթավայրում՝ անցողիկ՝ մերձ– արևադարձայինից բարեխառնի: Սանե– րում առկա է ուղղաձիգ կլիմայական գո– տի ակ անությ ունը: Ամառը շոգ է, չոր: Հուլիսի միշին ջերմաստիճանը Ալպերի ստորոտում 20–22°C է, Պադանի հարթա– վայրում՝ 22–24°C, Ապենինյան թերա– կղզում և կղզիներում՝ 23–28°C: Սիրոկո քամիների հետևանքով ջերմաստիճանը բարձրանում է 40°Շ–ից 45°C: Ալպերում, 3500 մ բարձրությունից վեր, հուլիսին ջերմաստիճանը իջնում է 0°C-ji: Հունվարի միջին ջերմաստիճանը Ալպերի ստորո– տին և Պադանի հարթավայրում մոտ 0°C է, Ապենինյան թերակղզում և կղզինե– րում՝ 1 –12°C: Ալպերում հաճախ են լի– նում – 15°Շ–ից –20°C սառնամանիքներ: Տեղումների տարեկան քանակը Արևելյան Ալպերում և Ապենինների հս–ում, ինչպես նաև լեռների արմ. լանջերին ավելի քան 3000 մմ է, արլ. լանջերին և ներքին շրջան– ներում՝ 600–800 մմ, կղզիներում՝ 500 մմ: Ներքին ջրերը: Գետային ցանցը խիտ է: Հս–ում հոսում է Պոն (652 կմ), Պադանի հարթավայրի արլ–ում՝ Ադիշե, Բրենտա, Պիյավե, Տալյամենտո, Ռենո գետերը: Ունեն ձնաանձրևային և սառցա– դաշտային սնում, օգտագործվում են որ– պես ոռոգման և հիդրոէներգիայի աղ– բյուր: Ապենինյան թերակղզու և կղզինե– րի գետերը համեմատաբար սակավաջուր են, սնվում են անձրևներով և ամռանը հաճախ ցամաքում են: Առավել խոշոր գե– տերից են Առնոն և Տիբրը: Լճերի մեծ մասը գտնվում է Լոմբարդական Ալպե– րում (Դարդա, Կոմո, Լագո–Մաջորե ևն): Հողերը և բուսականությու– ն ը: Ալպերում, մինչև 800 մ բարձրությու– նը, աճում են լեռնային լայնատերև ան– տառները (կաղնի, շագանակենի, հացենի, թխկի), 800–1800 մ բարձրություններում (գորշ անտառահողերում, լեռնային հումու– սային հողերում և ռենձիններում)՝ հա– ճարենին և փշատերև անտառները, ավելի բարձր՝ լեռնամարգագետնային հողերում, թփուտները և ենթալպյան ու ալպյան մարգագետինները: Պադանի հարթավայ– րում տարածված է կուլտուրացված բու– սականությունը, Ապենիններում և Սիցի– լիա ու Սարդինիա կղզիներում (մինչև 500–600 մ բարձրությունները), շագանա– կագույն և հրաբխային հողերում՝ մշտա– դալար խցանակաղնին, սոճին, թփուտնե– րը, 1000–1500 մ բարձր՝ լեռնային լայ– նատերև անտառները: Կենդանիներից հանդիպում են քարայծ, վայրի կատու, կզաքիս, գորշ արջ, նա– պաստակ, սկյուռ, մոտ 400 տեսակի թըռ– չուններ, ջրերում՝ ձկներ: Ստեղծված են Դրան–Պարադիզո, Ստելվիո, Աբրուցո, Չիրչեո ազգային պարկերը: IV. Բնակչությունը Բնակչության 98%-ը իւռաւացիներ են, ապրում են նաև ռետորոմաններ, տի– րոլցիներ, ֆրանսիացիներ, սլովեններ, հորվաթներ, ալբանացիներ, հույներ, հրեաներ, կատալոնացիներ: Պաշտոնա– կան լեզուն իաաւերենն է, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը, տոմարը՝ Գրի– գորյանը: Բնակչության թվով Ի. գրավում է 3-րդ տեղը Արևմտյան Եվրոպայում (ԳՖՀփց և Մեծ Բրիտանիայից հետո) Խտությունը 1 կմ2 վրա 180,3 մարդ է, առա վել խիտ են բնակեցված հս. շրջանները Տնտեսապես ակտիվ բնակչության 42%–լ զբաղված է արդյունաբերության, 19%–ը գյուղատնտեսության, ձկնորսության և ան տառատնտեսության, 30% –ը սպասարկ ման ոլորտում, 9%–ը՝ կապի, տրանս պորտի և այլ բնագավառներում: V. Պատմական ակնարկ Հնում, մինչև V դ. կեսը, Ի–ի տերիտո– րիան զբաղեցնում էր հռոմեական ստրկա– տիրական պետությունը (տես Հռոմ հին): Բարբարոսական ցեղերի կողմից Հռոմեա– կան կայսրության անկումից հետո Ի–ում ստեղծվեց Օդոակրի բարբարոսական թա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/427
Այս էջը սրբագրված չէ