գավււյւոՆյժյ ուՆը (476–493): 488-ի և ԹեՈ– դորիքի առաջնորդությամբ Ի. ներխու– ժեցին օտռգոթերը և հիմնադրեցին իրենց թագավորությունը (493–554); Օստգոթե– րի ժամանակ Ի–ում սոցիալ–տնաեսական կարգերի արմատական փոփոխություններ տեղի չունեցան: 535-ին Ի–ի տերիտորիա ներխուժեցին Բյուզանդիայի զորքերը, որոնք 554-ին գրավեցին Ի–ի տերիտորիա– յի մեծ մասը: Բյուզանդիայի կայսր Հուս– տինիանոս I փորձեց վերականգնել Հռո– մեական կայսրության սոցիալ–տնտ եսա– կան հարաբերությունները: 568-ին ի. եկան լանգոբարդները, որոնք վերջնական հարված հասցրին ստրկատիրական կար– գերին: 756-ին, երբ ֆրանկների թագավոր Պիպին Կարճահասակը պապին նվիրեց լանգոբարդներից նվաճած Պենտապոլիսը, կազմավորվեց պապերի աստվածապետա– կան պետությունը {Պապական մարզը)՝. 774-ին լանզոբարդների պետությունը գրա– վեց Կարլոս Մեծը: Ֆրանկներին ենթարկ– վելուց հետո Ի–ում արագացավ ֆեոդալա– կան հարաբերությունների զարգացումը: Գերմ. Օտտոն I թագավորի նվաճողական արշավանքների (951 և 961–962) հետևան– քով Ի. միացվեց 962-ին ստեղծված Հռո– մեական սրբազան կայսրությանը: Ֆեո– դալական երկպառակությունների, IX դ. կեսից արաբների (գլխավորապես Հա– րավային և Միջին Ի.) ն IX դ. վերջից հուն– գարների (Հյուսիսային Ի.) ասպատակու– թյունների հետևանքով ազատ հողատե– րերը քայքայվեցին և վերածվեցին կախ– յալ գյուղացիների: Ի–ում ֆեոդալիզմի առանձնահատկու– թյունը ապրանքադրամական հարաբե– րությունների պահպանումն էր: XI դ. Հյուսիսային և Միշին Ի–ի քաղաքներն ազատագրվեցին սենիորների իշխանու– թյունից և դարձան ինքնուրույն քաղաք– պետություններ (Միլան, Ֆլորենցիա, Վե– նետիկ, Ջենովա, Պիզա ևն): Իտալ. նա– վահանգստային քաղաքների ծաղկմանը նպաստեցին նաև խաչակրաց արշավանք– ները, որոնք քաղաքները վերածեցին Եվրոպայի և Արևելքի միշև առևտրական գլխավոր միջնորդի: Իտալ. քաղաքները ստիպված էին հերոսական պայքար մղել Ի. ներխուժած գերմ. ֆեոդալների դեմ: Հռոմեական սրբազան կայսրության կայսրերին հակահարված տալու համար 1167-ին Հյուսիսային Ի–ի քաղաքները միավորվեցին և ստեղծեցին Լոմբարդյան լիգան: Քաղաքների վաղ զարգացման շնորհիվ Հյուսիսային և Միշին Ի–ի առա– ջավոր քաղաք–պետություններում XIII դ. ստեղծվեցին վաղ կապիտալիստական հա– րաբերությունների նախադրյալներ: Ապ– րանքադրամական հարաբերությունների զարգացման պայմաններում գյուղացինե– րը քաղաքների աջակցությամբ ստացան անձնական ազատություն: Բայց նրանք դարձան վարձակալներ կամ գյուղական և քաղաքային վարձու բանվորներ: Քաղ. կյանքում ավելի մեծ ազդեցություն էին ձեռք բերում արհեստավորները: XIV դ. հանդես եկան կապիտալիստական մանու– ֆակտուրաները: վաղ կապիտալիստա– կան հարաբերությունները նոր, իր հիմ– քում հակաֆեոդալական, Վերածննդի, մշակույթի աղբյուր հանդիսացան, որն Ի–ում առավել ավարտուն պատկեր ստա– ցավ (իտալ. Վերածնունդը թվագրվում է XIV–XVI դդ.): XIV–XV դդ. իտալ. քա– ղաքների տնտ. զարգացումը չհանգեցրեց երկրի միավորմանը, միասնական ազգա– յին շուկայի ստեղծմանը: Ի–ի քաղ. ան– ջատվածությունը, կապիտալիզմի զար– գացման համեմատաբար նեղ բազան, որը գրեթե չէր շոշափել գյուղատնտեսու– թյունը, արտադրության գերազանցապես արտահանման բնույթը, առևտրական ճա– նապարհները Միջերկրական ծովից Ատ– լանտյան օվկիանոս տեղափոխվելը ևն XVI դ. արդյունագործության, առևտրի և բանկային գործի անկման պատճառ դար– ձան: Ի–ի թուլացումից օգտվեցին Ֆրան– սիան և Իսպանիան, որոնք 1494–1559-ին պատերազմներ մղեցին Ի–ի տերիտորիա– յում: Իտալ. քաղաք–պետությունները (բա– ցի Վենետիկից, Պապական մարզից և Մավոյան դքսությունից) ընկան Իսպանիա– յի տիրապետության տակ: XVI – XVII դդ. տեղի ունեցան հակաիսպանական ժող. ապստամբություններ: Սկսվեց կաթոլի– կական հետադիմության հարձակումը, հիմնադրվեց ճիզվիտների օրդենը (1534), վերակազմվեց ինկվիզիցիան (1542) ևն: Պապական կուրիան և ինկվիզիցիան հե– տապնդում և մահվան էին դատապարտում ժող. առաջնորդներին և առաջադեմ մտա– ծողներին (Ջ. Բրունո, Զ. Չ. Վանինի և ուրիշներ): Տնտ. անկումը խորացավ Ի–ի տերիտորիայում տեղի ունեցած 1701 – 1714-ի Իսպանական ժառանգության, 1733–35-ի Լեհական ժառանգության, 1740–48-ի Ավսարիական ժառանգության համար պատերազմների հետևանքով: XVIII դ. վերջից սկսվեց երկիրը օտարեր– կըրյա լծից ազատագրելու և միասնական պետության մեջ միավորելու շարժումը, որն ստացավ Ռիսորջիմենտո (իտալ. վե– րածնունդ) անունը: Մեծ տարածում գտան լուսավորական գաղափարները: Նապո– լեոնի 1796–97-ի իտալ. արշավանքից հետո Ի–ում կազմավորվեցին հանրապե– տություններ, որոնք կախման մեջ ընկան Ֆրանսիայից: Աուվորովի 1799-ի իտաւ. արշավանքի հետևանքով ֆրանս. զորքե– րը դուրս մղվեցին Ի–ից, սակայն շուտով նրանց փոխարինեցին ավստրիացիները: 1800-ին ֆրանս. տիրապետությունը վե– րականգնվեց: Ֆրանս, տիրապետության շրջանում Ի–ում անցկացվեցին բուրժ. բա– րեփոխություններ : Վիեննայի կոնգրեսը (տես Վիեննայի կոնգրես 1814–1815) Ի–ում վերականգնեց
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/428
Այս էջը սրբագրված չէ