Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/43

Այս էջը սրբագրված չէ

«Այն տեղը, ուր երկրագունդը կիսվում է» մոնումենտը, որ կանգնեցված է հասարակածի գծին կույթի աան ժող. թատրոնը նպաստել են ներկայացումների գեղարվեստական մա– կարդակի բարձրացմանը, արդիականաց– մանը: Երկրի խոշոր թատերական շինու– թյուններն են Դուայաքիլի «Օլմեդո»-ն, Կիտոյի«Սուկրե»-ն ե«Բոլիվար»-ը: 1949-ին Գուայաքիլում բացվել է Դրամատիկական արվեստի ինստ–ը: Նշանավոր գործիչնե– րից են՝ դրամատուրգներ Պ. Խորխե Վե– րան, Ռ. Անդրադեն, Ա. Սանֆելիսը, դե– րասանուհի Մ. Տ. Մոնտոյան, ռեժիսոր Ֆ. Տոբար Դարսիան: Գրկ. 3KBaflop. HcTopHKo-3THorpaci)HHecKHe oqepKH, M., 1963; VIII ci»e3fl Kommyhhcth- qecKOH napTHH 3KBaflopa, [nep. c Hen.], M., 1970.

ԷԿՎԱԴՈՐԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–

ՑՈՒԹՅՈՒՆ (ԷԿԿ), ստեղծվել է 1925-ին՝ Լենինի անվան պրոպագանդայի և գործու– նեության կոմունիստական սեկցիա ան– վանմամբ: 1926-ին մարքսիստական այլ խմբերի հետ մտել է սոցիալիստական կուսակցության մեջ, որն իր հիմնադիր համագումարում (1926) որոշեց միանալ Կոմինտերնին: 1931-ից անվանվում է է–ի կոմունիստական կուսակցություն: ԷԿԿ VI համագումարը (1957-ի մայիս) ընդու– նեց ծրագիր և կանոնադրություն: Ռազմ, դիկտատուրայի ժամանակաշրջանում (1963–66) ԷԿԿ անցել է ընդհատակ: 1968-ին, լեգալ պայմաններում, ԷԿԿ VIII համագումարն ընդունել է նոր ծրագիր և կանոնադրություն: ԷԿԿ մասնակցել է Կոմունիստական և բանվորական կուսակ– ցությունների (1957, 1960, 1969) Մոսկվա– յի միջազգային խորհրդակցություննե– րին, հավանություն տվել նրանց փաստա– թղթերին: Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, համագումար– ների միջև ընկած ժամանակաշրջանում՝ ԿԿ: ԷԿԿ ԿԿ–ի կենտրոնական օրգանն է «Պուեբլո» («Pueblo») թերթը:

ԷԿՎԻՎԱԼԵՆՏ ՔԻՄԻԱԿԱՆ, տես Համար– ժեք. քիմիական: ԷԿՏՈ… (<հուն. ext6g –դուրս, արտա– քին), բարդ բառերի սկզբնամաս, որը նշանակում է արտաքին, դուրս (օրինակ, էկաոդերմ, էկաոգենեզ):

ԷԿՏՈԴԵՆԵ& (<էկաո…ե հուն, yeve- aig – ծագում, առաջացում), էվոԱուցիոն ուսմունքի ուղղությունների ընդհանուր անվանում: Ըստ այդ ուղղությունների, կենդանի բնության պատմական զարգա– ցումը դիտվում է որպես արտաքին միջա– վայրին օրգանիզմների հարմարվելու ոսլ– ղակի, պասսիվ պրոցես: է–ի կողմնակից– ները ժխտում կամ թերագնահատում են կենդանի օրգանիզմների հատկություն– ները, նրանց զարգացման օրինաչափու– թյունները, ընդունում, որ միջավայրն է «որոշում ամեն ինչ», և փոփոխություննե– րի ուղղության գործում օրգանիզմը ոչ մի դեր չունի: Չնայած է. ձևականորեն հակադրվում է ավտոգեն եղին, սակայն նույնպես ունի իդեալիստական էություն, ժխտում է ընտրության ստեղծագործական դերը և տանում օրգանիզմի փոփոխության կանխորոշված նպատակահարմարության ընդունման: էվոլյուցիոն ուսմունքում էկտոգենետիկ ուղղությունը մեխանոլա– մարկիզմն է (տես Լամարկիզմ):

ԷԿՏՈԴԵՐՄ ( <էկաո… և հուն. Sep^a– մաշկ), 1. բազմաբջիջ օրգանիզմների սաղմի արտաքին շերտ (արտաքին սաղմ– նաթերթիկ): է–ից առաջանում են մաշկի էպիթելային ծածկույթը, էպիդերմիսը, նյարդային համակարգը, զգայարանները, աղիքային խողովակի առջևի և ետին բաժինները, ինչպես և ողնաշարավոր կենդանիների էկտոմեզենքիմը, որից հե– տագայում գոյանում են վիսցերալ կմախ– քը, պիգմենտային բջիջները և մաշկի շարակցահյուսվածքային շերտը: 2. Աղե– խորշավոր կենդանիների մարմնի արտա– քին պատ, որը կազմված է բջիջների մեկ շերտից:

ԷԿՐԱՆ», ռեկլամային, տեղեկատու ամենամսյա հանդես: Լույս է տեսնում Երևանում, 1968-ից: Հրատարակություն Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի Կինեմատոգրաֆիայի պետական կոմի– տեի և կինեմատոգրաֆիստների միու– թյան: Լուսաբանում է հայկ., ինչպես նաև միութենական և համաշխարհային կի– նոյի հարցեր:

ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ, 1. էլեկտրա– և ռադիո– տեխնիկական սարքերի, հաղորդման ու մշակման ապարատուրայի աշխատանքին խանգարող արտաքին պարազիտային էլեկտրամագնիսական դաշտերի ու խան– գարումների ազդեցությունը նվազեցնե– լու եղանակ: է. իրականացվում է էլեկ– տրական ու մագնիսական բարձր հաղոր– դականություն ունեցող մետաղե կամ մե– տաղապատ հողակցված էկրանի օգնու– թյամբ, որի մեջ ամփոփում են կամ պա– րազիտային դաշտերի (խանգարումների) աղբյուրը կամ հենց պաշտպանվող սար– քը, կամ էլ նրա առանձին տարրերը: 2. Հանքաբեր լուծույթների համար ան– թափանցելի մի շարք ապարների՝ այդ լուծույթների շարժումը կանգնեցնելու կամ կոնտակտի ուղղությամբ ուղղելու հատ– կությունը, որը արագացնում է հանքա– ռաջացումը: 3. Նավթի կամ գազի կուտակ– ների սահմանավւակումը անթափանց ապարներով, շերտի ուղղությամբ դեպի վերև, որն արգելում է նավթի կամ գազի հետագա տեղաշարժը:

ԷԿՈՒՄԵՆՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, է կ ու մ և նականություն (<էյկումեն), քրիս– տոնեական եկեղեցիները միավորել ցան– կացող կրոնական շարժում: IV դարից քրիստոնեական եկեղեցու բաժանման հետ մեկտեղ նկատվել են տարբեր եկեղեցի– ների միավորման միտումներ՝ համաշխար– հային («տիեզերական») եկեղեցի ստեղ– ծելու նպատակով: Այդ շարժմանը մաս– նակցել է նաև Հայ առաքելական եկեղե– ցին: Այսպես, 632-ին, Կարինի եկեղեցա– կան ժողովում, միակամության սկզբունք– ները իրականացնելու համար կնքվել է հայ և հույն եկեղեցիների միության թուղ– թը, որը, սակայն, չի իրագործվել: Ան– տիոքում (1141) և Երուսաղեմում (1143) կաթոլիկների հրավիրած ժողովներում, որոնց մասնակցել է նաև Գրիգոր Պահ– լավունի կաթողիկոսը, առաջին անգամ արծարծվել է հայ և կաթոլիկ եկեղեցիների միության հարցը: XIV դ. հայ իրականու– թյան մեջ սկսվել է ունիթորների շարժու– մը (տես Ունիթորություն), որը նույնպես եկեղեցիների միության հարցեր է առաջ քաշել՝ ձգտելով հայ եկեղեցին ձուլել կաթոլիկականին: XIX դ. կեսերից եկե– ղեցիների միության նախաձեռնությամբ հանդես են եկել բողոքականները: Նման փորձերը ձախողվել են, որովհետև դրանք հետապնդում էին առանձին պետություն– ների քաղ. շահերը: է. շ. արդի իմաստով սկզբնավորվել է 1910-ին, երբ ստեղծ– վել են «Համաշխարհային ուսանողական քրիստոնեական ֆեդերացիան» և «Հա– մաշխարհային միսիոներական կոմիտեն» (էդինբուրգ): 1948-ին ստեղծվել է Եկեղե– ցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀ1ս): Սակայն ԵՀԽ–ում եկեղեցիների միասնության հարցը ըմբռնվում է տարբեր կերպ: Կաթոլիկների կարծիքով քրիս– տոնեության միավորումը պետք է իրա– կանանա Հռոմի իշխանությամբ, ուղղա– փառները, ընդհակառակը, միավորումը ենթադրում են իրենց եկեղեցու առաջնոր– դությամբ: Ըստ բողոքականների, միա– վորումը պետք է կատարվի՝ պահպանե– լով եկեղեցիների առանձնահատկու - թյունները: Այս տեսակետին է նաև Հայ առաքելական եկեղեցին, որը դավանա– բանության հարցերում պահպանելով ավանդական սկզբունքները, միաժամա– նակ պաշտպանում է «Միութիւն ի կարևորս և ազատութիւն յերկբայականս» թեզը: ԵՀԽ–ի «Համաշխարհային առաքելություն և ավետարանչություն» հանձնաժողովի նախաձեռնությամբ և Վազգեն Ա–ի հրա– վերով 1975-ին էջմիածնում տեղի ունե– ցավ ուղղափառ եկեղեցիների ներկայա– ցուցիչների խորհրդակցություն: Հայ եկե– ղեցու է. շ–մանը յուրահատուկ է նաև մերձեցման հակվածությունը հակաքաղ– կեդոնական մյուս եկեղեցիներին: 1965-ին Ադիս Աբեբայում հրավիրվել է Հայ առա– քելական, Եթովպական, Ղպտի, Ասորի, Հնդիկ (մալաբար) եկեղեցիների առաջ– նորդների ժողով: Հասարակական կյանքում եկեղեցու ազդեցությունն ուժեղացնելու նպատակով է. շ–ման գաղափարախոսները ձգտում են մշակել նաև «համաքրիստոնեական սո– ցիալական ծրագրեր», քննարկել մարդ– կությանը հուզող հարցեր: Սակայն, արդի սոցիալ–քաղաքական պրոբլեմները կրո– նական նոր մեթոդներով լուծելու փորձը ապարդյուն է, քանի որ այն ի վիճակի չէ ցույց տալու հասարակության զարգաց– ման իրական ուղիները: Գրկ. TopflHeHKo H. C., CoBpeMeH- hmh 3KyMeHH3M, M., 1972. Ա. Սարգսյան