ֆեոդալա–բացարձակապետական միապե– տությունները: Լոմբարդիան և Վենեաիկը նորից միացվեցին Ավստրիային: 1815– 1831-ին ավստր. հարստահարման, ֆեո– դալական հետադիմության և քաղ. մաս– նատվածության դեմ պայքարը ղեկավա– րում էր կարբոնարների գաղտնի կազմա– կերպությունը: Նրանց գլխավորությամբ բուրժ. հեղափոխություններ տեղի ունե– ցան Նեապոլում (1820–21), Պիեմոնտում (1821) և Կենտրոնական Ի–ում (1831): 1830–40-ական թթ. Ի–ում հեղափոխական գործունեություն ծավալեց <Երիտասարդ Իտաչիա» (հիմն. 1831-ին) կազմակերպու– թյունը Ջ. Մաձինիի գլխավորությամբ: XIX դ. 40-ական թթ. Հյուսիսային Ի–ում արդ. հեղաշրջում սկսվեց: 1848–49-ին Ի–ում տեղի ունեցավ բուրժ. հեղափոխու– թյուն, որի հիմնական բովանդակությունը երկիրը ավստր. լծից և բացարձակա– պետական վարչակարգից ազատագրելն էր: Սակայն հեղափոխությունը պարտու– թյուն կրեց: 1850-ական թթ. ազգային– ազատագրական շարժումն ուժեղացավ: Սարդինիայի թագավորության (Պիեմոն– տի) ղեկավար Կ. Կավուրը, փորձելով կանխել նոր հեղափոխությունը, ձգտում էր Ի. միավորել միապետական հիմունքնե– րով (Պիեմոնտում կառավարող Սավոյան դինաստիայի գլխավորությամբ), օտար– երկրյա պետությունների (մասնավորա– պես Ֆրանսիայի) օգնությամբ: 1859-ի ի– տալա–ֆրանս–ավսարիական պատերազմի հետեանքով Ի–ին վերադարձվեց Լոմբար– դի ան: 1859–60-ին Սարդինիայի թագավո– րությանը միացան Պարմը, Մոդենան, Տոսկանան և իտալ. մի շարք այլ հողեր: Ի–ի միավորման գործում մեծ դեր խաղաց իտալ. ազգային հերոս Ջ. Գարիբաչդին: 1860-ի հուլիսին ազատագրվեց Սիցիլիան, սեպտեմբերին Գարիբալդիի հեղափոխա– կան բանակը մտավ Նեապոլ: 1866-ին, ավստրո–պրուսական պատերազմի հետե– վանքով, որին Ի. մասնակցում էր Պրու– սիաւհ Աուլլքից, Ի–իէւ աէւցավ Վենետիկլւ: Ի–ի միավորումն ավարտվեց 1870-ին, Հռո– մը հռոմ. պապերի իշխանությունից ազա– տագրելուց հետո: Ի–ում հաստատվեց սահմանադրական միապետություն: Եր– կըրի միավորումից հետո Ի–ում կապիտա– լիզմի զարգացումն արագացավ: Պետու– թյունն ակտիվորեն միջամտում էր տնտ. կյանքին: 1880–90-ական թթ. ուժեղացավ մարքսիզմի գաղափարների ներթափան– ցումը Ի.: Մարքսիզմի ականավոր պրո– պագանդիստ էր Ա. Լաբրիոչան: 1892-ին Իտալիայի սոցիալիստական կուսակցու– թյան (ԻՍԿ) ստեղծումով բանվորական շարժումը կանգնեց ինքնուրույն քաղ. պայքարի ուղու վրա: Դեռ նոր ստեղծված իտալ. պետությունը գաղութային պատե– րազմներ սկսեց: 1880–90-ական թթ. իտալ. Էքսպանսիան ուղղված էր Հյուսիս– Արեելյան Աֆրիկայի դեմ: Ի. Գերմանիայի և Ավստրո–Հունգարիայի հետ կազմեց Եռյակ միությունը: 1889-ին գրավեց Սո– մալին և Էրիտրեան (1890): 1895-ին իտալ. զորքերը ներխուժեցին Եթովպիա, սա– կայն գլխովին ջախջախվեցին (տես Իաա– չա–եթովպական պատերազմներ): 1911 – 1912-ին Ի. գրավեց Լիբիան: 1915-ին Ի,, պատերազմող կողմերի հետ դիվանագի– տական առուծախից հետո, պատերազմի մեջ մտավ Անտանտի կողմում: 1919-ի Սեն–ժերմենի հաշտության պայմանագրով և 1920-ի Ռապալլոյի պայմանագրով Ի. ստացավ Տրենտինոն, գրեթե ողջ Իստրիան և մի շարք այլ հողեր: 1919–20-ին, Հոկ– տեմբերյան սոցիալիստական մեծ հեղա– փոխության ազդեցության տակ, տեղի ունեցավ հեղափոխական բուռն վերելք: Դեռես 1906-ին ստեղծված Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (ԱՀԿ) դարձավ մեծ ուժ: 1919-ին Ա. Գրամշիի գլխավորությամբ Թուրինի բանվորները ֆաբրիկաներում և գործարաններում ըս– տեղծեցին ֆաբրիկա–գործարանային սո– վետներ: Սակայն բանվորների հեղափո– խական ելույթները ձախողվեցին սոցիա– լիստական կուսակցության և արհմիու– թյունների ռեֆորմիստական ղեկավար– ների կողմից: Սոցիալիստական կուսակ– ցության ձախ թևը դուրս եկավ կուսակցու– թյունից, և 1921-ի հունվ. 21-ին կազմա– կերպվեց իտաչական կոմունիստական կու– սակցությունը (ԻԿԿ): Խոշոր բուրժուա– զիան անցավ հակահարձակման: Հեղա– փոխական շարժումները ճնշելու և աշ– խարհի վերաբաժանմանը մասնակցելու նպատակով 1922-ին երկրում հաստատվեց Մուսոչինիի ֆաշիստական դիկտատու– րան: 1922–24-ին Մուսոլինին խոշոր բուր– ժուազիայի շահերին համապատասխան մի շարք միջոցառումներ անցկացրեց: Ուժեղացավ ընդդիմադիր ուժերի դեմ տե– ռորը: 1926-ին բոլոր քաղ. կուսակցություն– ները և կազմակերպությունները (բացի ֆաշիստականից) արգելվեցին: Այդ շըր– ջանում ֆաշիզմի արտաքին քաղաքակա– նությունը չափավոր էր, որը թելադրված էր նրա ներքին դիրքերի անկայունու– թյամբ: 1924-ի փետր. 7-ին Ի. պաշտոնա– պես ճանաչեց ՍՍՀՄ, հաստատվեցին դի– վանագիտական հարաբերություններ: 1929-ին ֆաշիստական կառավարությու– նը Վատիկանի հետ կնքեց Լատերանի համաձայնագիրը, որը վևրշ ւովեց կաթո– լիկ եկեղեցու և իաալ. պետության միջե եղած վաղեմի վեճին և Մուսոլինիի հա– մար ապահովեց պապի աջակցությունը: Իրագործելով իր իմպերիալիստական նպատակները՝ Ի. 1935–36-ին գրավեց Եթովպիան: 1936-ի մայիսի 9-ին Մուսո– լինին Ի. հռչակեց կայսրություն: Իսպա– նիայում ֆաշիստական խռովություն ըս– կըսվելուց (1936-ի հուլիս) հետո հիտլեր– յան Գերմանիայի հետ Ի. ինտերվենցիա կազմակերպեց Իսպանիայի դեմ (1936– 1939), որն արագացրեց Ի–ի և Գերմանիա– յի մերձեցումը: 1936-ի հոկտեմբերին նը– րանք ստորագրեցին քմւղ. համագործակ– ցության համաձայնագիր («Րեռլին–Հռոմ առանցքը»): 1937-ին Ի. հարեց «Հակակո– մինտերնյան պակտին»: Մասնակցեց 1938-ի Մյունխենյան համաձայնագրին (տես Մյունխենի համաձայնագիր 1938), իսկ 1939-ի մայիսի 22-ին Գերմանիայի հետ ստորագրեց «պողպատե պակտը», որը ձևավորեց իտալա–գերմանական ռազմ, ագրեսիվ դաշինքը: 1939-ի ապրի– լին Ի. օկուպացրեց Ալբանիան: 1940-ի հունիսի 10-ին պատերազմ հայտարարեց Ֆրանսիային, և հունիսի 24-ին նրանց միջև զինադադար ստորագրվեց: 1940-ի հոկտ. 28-ին Ի. հարձակվեց Հունաստանի վրա, որն անձնատուր եղավ (1941-ի ապրիլ) գերմանա–ֆաշիստական զորքերի ներխուժումից հետո: Իտալ. բանակը մաս– նակցեց նաև Հարավսլավիայի օկուպաց– մանը (1941–44): 1941-ի հունիսին Ի. ֆաշիստական Գերմանիայի հետ պատե– րազմի մեջ մտավ Սովետական Միության դեմ: Ի. սովետական ռազմաճակատ ուղար– կեց զորքեր (8-րդ բանակ), որոնց 1942– 1943-ի ձմռանը սովետական բանակը ջախ– ջախեց: Իտալ. բանակը պարտություններ էր կրում նաև Աֆրիկայում: 1943-ի հուլի– սին անգլո–ամերիկյան զորքերը ափ իջան Սիցիլիա կղզում: 1943-ի հուլիսի 25-ին Մուսոլինին տապալվեց և ձերբակալվեց: 1943-ի սեպտ. 3-ին Րադոլիոյի կառավա– րությունը զինադադար կնքեց հակաֆա– շիստական կոալիցիայի երկրների հետ: Սեպտ. 8-ին հիտլերյան Գերմանիան սկը– սեց Ի–ի օկուպացումը: 1943-ի սեպտ. 3-ին և 9-ին Ի–ի հվ–ում ափ իջան անգլո– ամերիկյան զորքերը: Իտալ. ժողովուրդը Դիմադրության շարժում ծավալեց հիտ– լերյան զավթիչների դեմ: 1944-ին կազմա– կերպված պարտիզանական բանակի՝ Ազատության կամավորների կորպուսի, միջուկը կոմկուսի ստեղծած գարիբալ– դիական հարվածային բրիգադներն էին: 1944-ի ապրիլի 22-ին տարբեր հակաֆա– շիստական կուսակցությունների ներկա– յացուցիչներից, ներառյալ կոմունիստներն ու սոցիալիստները, կազմվեց կոալիցիոն կառավարություն: Համաժողովրդական ապստամբության հետևանքով 1945-ի ապ– րիլի 25-ին Հյուսիսային Ի. ազատագրվեց հիտլերյան զավթիչներից: Ի–ի ազատա– գրումից հետո դեմոկրատական ուժերին հաջողվեց անցկացնել մի շարք առաջա– դիմական միջոցառումներ: 1946-ի հունիսի 2-ի հանրաքվեով Ի. հռչակվեց հանրապե– տություն: Նոր սահմանադրության (1947) մեջ մտցվեցին մի շարք դեմոկրատական դրույթներ: 1947-ի փետր. 10-ին հակա– ֆաշիստական կոալիցիայի երկրների և Ի–ի միջև ստորագրվեց հաշտության պայ– մանագիր, որով Հարավսլավիային հանձ– նըվեցին Իստրիան և մի շարք այլ հողեր, Տրիեստը առանձնացվեց որպես «ազատ տերիտորիա»՝ միջազգային հատուկ ստա– տուսով (1954-ին Հարավսլավիայի հեա կնքած պայմանագրով Տրիեստն անցավ Ի–ին), Հունաստանին հանձնվեցին Դոդե– կանեսյան կղզիները. Ֆրանսիային ան– ցան ոչ մեծ շրջաններ հս–արմ–ում: Ի. հրաժարվեց իր գաղութներից: 1947-ին հետադիմական ուժերն անցան հարձակ– ման: 1947-ի մայիսին պրեմիեր մինիստր Դե Գասպերին (քրիստոնեա–դեմոկրատ, գլխավորել է կառավարությունը 1945-ի դեկտեմբերից մինչև 1953-ը) կառավարու– թյուն կազմեց առանց կոմունիստների և սոցիալիստների: Քրիստոնեա–դեմոկրա– տական կուսակցությունն (ՔԴԿ) ու աջ սոցիալիստները պառակտեցին բոլոր մասսայական կազմակերպությունները (արհմիութենական, երիտասարդական, կանանց ևն): 1948-ին Ի., այսպես կոչված, Մարշաչի պչանով ԱՄՆ–ից օգնություն ստացավ, 1949-ին մտավ ՆԱՏՕ–ի մեջ: 1951-ին ստորագրեց Ածխի և պողպատի եվրոպական միավորման պայմանագիրը,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/430
Այս էջը սրբագրված չէ