կան–տեխնիկական կրթություն են ստա– նում մասնագիտական ինստ–ներում (ուս– ման տևողությունը 3–5 տարի) և երկա– մյա ւոեխ. դպրոցներում: Հատուկ միջնա– կարգ կրթություն են տալիս տեխ. ինստ– ներր (ուսման տևողությունը 5 տա– րի): Միջնակարգ մանկավարժական ուս. հաստատություններն են. ուսուցչական ինստ–ները (ուսման տևողությունը 4 տա– րի), որոնք պատրաստում են տարրական դպրոցի ուսուցիչներ, 3-ամյա մանկավար– ժական դպրոցները, որոնք պատրաստում են նախադպրոցական հիմնարկների դաս– տիարակներ, միջնակարգ դպրոցի ուսու– ցիչներ են պատրաստում համալսարան– ները և բարձրագույն նորմալ դպրոցները: Բուհերն են. պետ. և մասնավոր համալ– սարանները (ուսման տևողությունը 4–6 տարի), ինչպես նաև բարձրագույն գե– ղարվեստի դպրոցները, ակադեմիաները և կոնսերվատորիաները: Խոշորագույն– ներն են. Բոսնիայի համաւսարանը, Պար– մի (հիմնադրվել է XI դ.), Հռոմի, Նեապո– լի, Բարիի, Ֆլորենցիայի, Զենովայի, Մի– լանի, Պադուայի, Պալերմոյի և այլ հա– մալսարանները, Թուրինի և Միլանի պո– լիտեխնիկական, Նեապոլի արևելագի– տության, Պիզայի մանկավարժական ինստ–ները ևն: Ւաշորագույն գրադարաններն են. Հռո– մում՝ Ազգային կենտրոնական (հիմնա– դրվել է 1876-ին, 2,2 մլն կտոր գիրք, 1893 սկզբնատիպ), համալսարանի (հիմ– նադրվել է 1661-ին, 866 հզ. կտոր գիրք, 659 սկզբնատիպ), Դեի Լինչեի ազգային ակադեմիայի (հիմնադրվել է 1730-ին, 412 հզ. կտոր գիրք, 2293 սկզբնատիպ) ևն, Նեապոլում՝ Ազգային (հիմնադրվել է 1804-ին, ավելի քան 1,5 մլն կտոր գիրք, 4546 սկզբնատիպ), համալսարանի (հիմ– նադրվել է 1615-ին, 750 հզ. կտոր գիրք) ևն, Միլանում՝ Ազգային (հիմնադրվել է 1763-ին, ավելի քան 807 հզ. կտոր գիրք, 2349 սկզբնատիպ) ևն, ազգային և համալ– սարանական գրադարանները Բոլոնիա– յում, Բարիում, Պալերմոյում, Պիզայում և այլ քաղաքներում: Ի–ում կա ավելի քան 150 թանգարան: իյոշորագույններն են. Հռոմի Ազգային (հիմնադրվել է 1889-ին), Վիլլի Զուլիայի (հիմնադրվել է 1889-ին) թանգարանները, Բորգեզի (հիմնադրվել է 1616-ին), Անտիկ արվեստի ազգային (հիմնադրվել է 1895-ին), ժամանակակից արվեստի ազգային (հիմնադրվել է 1883-ին) պատկերասրահները, ազգային թանգարաններ, գեղ. պատկերասրահներ Ֆլորենցիայում, Պերուջայում, Տարանտո– յում, Դոժերի պալատը Վենետիկում, Ուֆ– ֆիցիայի պատկերասրահը Ֆլորենցիա– յում ևն: X. Գիտությունը U գիտական հիմ– նարկները V–VI դդ. Ի–ում անտիկ գիտության (տես Հոուէ հին) վերջին ներկայացու– ցիչներն էին Ա. Բոեցիուսը, որի մաթեմա– տիկական և երաժշտության տեսության երկերը դրված էին միջնադարյան վանա– կան կրթության հիմքում, և Կասիոդորը՝ իր ժամանակի բնագիտական գիտելիք– ների հանրագիտական ամփոփագրի հե– ղինակը: Միջնադարում գիտության կենտ– րոնները ւ|անՉերն էին: IX դ. Մալեռնո– յում ստեղծվել է աշխարհիկ բժշկական դպրոց, որտեղ այլ աշխատանքների հետ կատարվել է նաև արաբ, բժշկական աշ– խատությունների թարգմանություն: XII– XIII դդ. թարգմանական աշխատանք կա– տարվել է նաև Հարավային Ի–ում և Սի– ցիլիայում (թարգմանվել են Էվկլիդեսի, Պտղոմեոսի, Արիստոտելի աշխատանք– ները): XI–XIII դդ. ստեղծվել են առաշին համալսարանները. XI դ.՝ Պարամայում և Բոլոնիայում, 1222-ին՝ Պադուայում, 1224-ին՝ Նեապոլում ևն: Արտադրության տարբեր ճյուղերի, առևտրի և ծովագնա– ցության զարգացումը նպաստել է հայտնա– գործություններ կատարելուն: XIII դ. Ի–ում է հայտնագործվել ակնոցը, ծովագնաց– ներն սկսել են օգտվել կողմնացույցից և ավելի կատարյալ քարտեզներից: XIV դ. 1-ին քառորդին հիմնվել են Աալեռնոյի և Վենետիկի բուսաբանական այգիները: Սկսած XV դարից մեծացավ պրակտիկների դերը փորձարարական գիտության ստեղծ– ման գործում: Այդ ժամանակաշրջանի հա– մար բնորոշ էր գիտության և արվեստի սերտ կապը: Գիտության և արվեստի միասնությունը վառ կերպով արտահայտ– ված է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագոր– ծության մեջ: XIV դ. վերջից Ի–ի գիտու– թյունը Եվրոպայում առաջատար դիրք էր գրավում: Սխոլաստիկայի դեմ պայ– քարի մարտիկ էր մտածող և գիտնական Ջ. Բրունոն, որը զարգացրել է Ն. Կոպեռ– նիկոսի արևակենտրոն ուսմունքը: Գ. Գա– էիէեյի աշխատանքները մեծապես նպաս– տել են ողջ բնագիտության զարգացմա– նը և, հատկապես, աշխարհի արևակենտ– րոն համակարգի հաստատմանը: XVII –XVIII դդ. իտալական պետության քաղ. մասնատվածության, տնտ. անկման և ապա ավստրիական տիրապետության պայմաններում Ի–ի գիտությունը սկսում է կորցնել իր առաջատար դիրքը Եվրո– պայում: 1839-ին Պիզայում հրավիրվել է Ի–ի բնախույզների առաջին համագու– մարը: Նույն տարում Հռոմում հիմնվել է գիտության առաջընթացին աջակցող Իտա– լական ընկերությունը: XIX դ. 1-ին կեսին աչքի են ընկել քիչ թվով գիտնականների աշխատանքներ; Խոշոր նշանակություն են ունեցել Ա. Ավոգադրոյի աշխատանքները (1811-ին սահմանել է իր անունը կրող օրենքը, տես Ավոգադրոյի օրենք): Իմպերիալիզմի ժամանակաշրջանում, հատկապես ֆաշիզմի տիրապետության շրջանում Ի–ի գիտությունը կրել է երկրի ռազմականացման ազդեցությունը: Ֆա– շիզմը արգելակել է ոչ միայն հիմնական, այլև մի շարք կիրառական գիտություն– ների զարգացումը: Բնագիտական և տեխ. հետազոտությունների վերելքն սկսվել է XX դ. 50-ական թթ.՝ կապված գիտա–տեխ– նիկական հեղափոխության հետ: Կատար– վել են մաթեմատիկայի համարյա բոլոր բնագավառներն ընդգրկող ինտենսիվ հե– տազոտություններ: Նշանակալի են տիե– զերական ճառագայթմանը, քվանտային և միջուկային ֆիզիկային վերաբերող հե– տազոտությունները: Քվանտային տե– սությունում խոշոր ավանդ է ներդրել է. Ֆերմին: 1934–38-ին իր աշակերտների– հետ նա կատարել է նեյտրոնային ֆիզի– կայի փորձարարական և տեսական խո– շոր հայտնագործություններ (նոբելյան մրցանակ, 1938): 1938-ին Ֆերմին տա– րագրվել է ԱՄՆ, որտեղ 1942-ին իրակա– նացրել է միջուկային շղթայական ռեակ– ցիան: Փիլիսոփայությունը: Մինչև ուշ միջ– նադար Ի–ի փիլիսոփայությունն ունեցել է եվրոպական միջնադարյան փիլիսոփա– յության ընդհանուր գծերը: Նշանավոր մտածողներ են այլ երկրներում ստեղծա– գործող իտալացիներ Պետրոս Դամիանին, Լանֆրանկը, Անսելմ Քենտերբերացին, Պետրոս Լոմբարդացին, Թովմա Աքվի– նացին: Ըստ էության իտալ. փիլիսոփա– յության ձևավորումը սկսվել է XIII– XIV դդ.: Այդ պրոցեսում կարևոր դեր են կատարել Բոլոնիայի և Պադուայի հա– մալսարանները: Վերածննդի շրջանում զարգանում է հումանիզմը, աստվածաբա– նական, իդեալիստական որոշ ուսմունք– ներում ուժեղացել են մատերիալիստա– կան, աթեիստական ըմբռնումները: Բա– րոյական, քաղ. նոր ըմբռնումների ձևա– վորման գործում մեծ է Ն. Մաքիավելլու դերը: Վերածննդի շրջանի իտալ. բնա– փիլիսոփայության նշանավոր ներկայա– ցուցիչն է Ջ. Բրունոն: XVII դ. 2-րդ կե– սին և XVIII դ. իտալ. փիլ. միտքը անկում է ապրել: Այդ շրջանի միակ նշանավոր մտածողը Ջ. Վիկոն է՝ պատմականու– թյան սկզբունքի հիմնադիրներից մեկը: XIX դ. սկզբներին փիլիսոփայության մեջ տիրապետող է դարձել կաթոլիկական մտածելակերպը: XIX կ. վերջին Ի–ում տարածվել է մարք– սիզմը. սկսվել է պատմական մատերիա–^ լիզմի, գիտական սոցիալիզմի և ընդ– հանրապես մարքսիստական տեսության պրոբլեմների ուսումնասիրությունը (Ա. Լաբրիոլա, Ա. Գրամշի, Պ. Տոչյւսաի և այլ մարքսիստներ): Վերլուծվում են դիալեկտիկական մատերիալիզմի, իմա– ցաբանության, տրամաբանության, բնա– գիտության փիլ. հարցերը (Ա. Բանֆի, Գ. Դելլա Վոլպե, Լ. Լոմբարդո–Ռադիչե): Մարքսիստական մտքի կենտրոնը Գրամ– շիի ինսա–ն է (հիմնադրված 1949-ին), մարքսիստական փիլիսոփայության հար– ցերի պարզաբանմանն է նվիրված «Cri- tica Marxista» (1963-ից) ամսագիրը: Փիլիսոփայական ուսումնասիրություն– ների գլխավոր կենտրոններն են Հռոմի համալսարանին կից փիլիսոփայության ինստ–ը (1939), փիլ. և կրոնական ուսում– նասիրությունների իտալական ընկերու– թյունը, սոցիոլոգիայի իտալական միու– թյունը (հիմնադրված 1937-ին): Հրատարակվում են փիլ. բազմաթիվ ամսագրեր: Պատմական գիտությունը: Պատմա– գիտությունը Ի–ում սկզբնավորվել է վաղ միջնադարում, սակայն ծաղկում է ապրել միջին դարերում՝ քաղաքների զարգաց– մանը զուգընթաց: XI–XIII դդ. գրվել են բազմաթիվ քաղաքային (ինչպես նաև վա– նական) ժամանակագրություններ (Մի– լանի, Զենովայի, Մոդենայի, Պարմի ևն): XIV դ. արդեն գրվել են համաիտալական նշանակություն ունեցող ժամանակագրու– թյուններ: Վերածնության շրջանի Ի–ի պատմագիտությանը բնորոշ են հրաժա– րումը աստվածաբանական պատմ. ըմ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/433
Այս էջը սրբագրված չէ