ւիզմի ճգնաժամի պայմաններում է. Վիս– կոնտին, Վ. Դե Սիկան, Մ. Անտոնիոնին, Ֆ.Ֆելլինին շարունակել են ստեղծել բուրժ. հասարակության խոցերը բացահայտող ֆիլմեր: Միաժամանակ, Հոլիվուդն աստի– ճանաբար իրեն է ենթարկել իտալ. կինո– ֆիրմաները: 1970-ական թթ. սկզբին կազ– մավորվել է առաջադիմական «նոր» կամ «ձախ քաղաքական կինո» հակաֆաշիստա– կան, հակագաղութատիրական, դեմոկրա– տական ուղղությունը, որի ականավոր ներ– կայացուցիչներից են է. Պետրին («Բան– վոր դասակարգը գնում է դրախտ», 1971), Բ. Բերտոլուչչին («Կոնֆորմիստը», 1969), Ֆ. Ռոզին («Մատեիի գործը», 1972), Դ. Դա– միանին («Ոստիկանական կոմիսարի խոս– տովանությունը հանրապետության դատա– խազին», 1970, Մոսկվայի VII կինոփառա– տոնի գլխավոր մրցանակ): Ետպատերազմ– յան տարիներին զարգանում է առաջադի– մական փաստա–վավերագրական կինոն: Սովետական և իտալացի կինեմատոգրա– ֆիստների միջև ստեղծվել է սերտ համա– գործակցություն. նկարահանվել են «Նը– րանք գնում էին արևելք» (Ջ. Դե Սանտիս, 1964), «Կարմիր վրան» (1970, ռեժիսոր՝ Մ. Կալատոզով), «Արևածաղիկներ» (1971, ռեժիսոր՝ Վ. Դե Սիկա), «Վաթեռլոո» (1971, ռեժիսոր՝ Ս. Բոնդարչուկ) և համա– տեղ արտադրության այլ ֆիլմեր: Ետպա– տերազմյան տարիների իտալ. նշանավոր դերասաններից են՝ Ա. Մանյանին, Զ. Մա– զինան, Ս. Լորենը, Ջ. Լոլոբրիջիտան, Կ. Կարդինալեն, Ա. Սորդին, Տոտոն, Մ. Մաստրոյանին, Զ. Մ. Վոլոնտեն և ուրիշներ: Ի–ում գործում է շուրջ 40 կինո– ֆիրմա, թողարկվում 200-ից ավելի ֆիլմ, անց են կացվում Վենետիկի միշազգային և այլ կինոփառատոներ: XVII. Բալետը Եվրոպական բալետը ծնունդ է առել Ի–ում, որին նպաստել են անտիկ և միշ– նադարյան արվեստի ավանդույթները, ժող. պարային հարուստ մշակույթը: Պարը աեւլ է զւոհլ XIV դ. պալասակաՆ Ներկա– յացումներում, XV–XVI դդ. դիցաբանա– կան մնջախաղերում, կոմեդիա դեչ ար– աեոնմ: XVI դ. վերշին իտալ. վարպետ– ները (բալետմայստեր Բ. Բալտազարինի և ուրիշներ) նպաստել են որպես թատե– րական ժանր բալետի ձևավորմանը Ֆրան– սիայում: XVII դ. 2-րդ կեսին բալետը հաս– տատվել է նաև Ի–ում: XVIII դ. Ի–ի բոլոր երաժշտական թատրոնները բալետներ են բեմադրել: Բալետի զարգացման նոր փու– լը կապված է իտալ. ժողովրդի անկախու– թյան ու երկրի միասնության համար մըղ– վող պայքարին (XVIII դ. վերջին բալետ– մայստերներ Ս. Վիգանոն, Դ. Զոին և ուրիշներ բեմադրել են հերոս–խորեոդրա– մաներ): Բալետի իտալացի վարպետները մշակել են կատարման հատուկ վիրտուոզ ոճ, որը XIX դ. վերշին ընդունել են նաև այլ երկրների պարային դպրոցները: XX դ. սկզբին իտալական բալետն անկում է ապ– րել. միայն 1940-ական թթ. բավական ակ– տիվացել են բալետային խմբերի և «Լա Սկալա» թատրոնի դպրոցի (հիմն. 1813-ին) աշխատանքները: Ֆլորենցիայի, Նեապո– լի, Վենետիկի օպերային թատրոններին կից բալետային խմբերը պարբերաբար բեմադրում են բալետային ներկայացում– ներ, այդ թվում՝ Ջ. Բալանչինի, Լ. Ֆ. Մյասինի, Ա. Միլլոշի բեմադրություննե– րը: 1960-ական թթ. վերջերին Նեապոլի «Ման Կարլո» թատրոնում բեմադրվել է ֆաշիզմը մերկացնող «Մակբեթներ» բա– լետը (երաժշտ. Ռ–. Շտրաուսի): 1930– 70-ական թթ. Ի–ի առաջատար պարողնե– րից և բալետմայստերներից են՝ Ա. Ռա– դիչեն, Վ. Կոլոմբոն, Մ. Պիստոնին, Ու. Դել Արան, Ա. Արանյոն, Կ. Ֆրաչչին, է. Տե– րաբուստը, Լ. Կոգին և ուրիշներ: XVIII. կրկեսը , Ի–ում հնուց հայտնի էին կրկեսային ընտանիքներ, որոնք քաղաքային տոնա– վաճառներում ներկայացումներ էին տա– լիս: Հնագույնը՝ Կյարինի ընտանիքը, գործել է XVI դ. 80-ական թթ.: XVIII– XIX դդ. հայտնի էին Ֆրանկոնի, Տուռներ, Դուեռա, Կյեզի, Չինիզելի, Սիդոլի, Տրուցցի և ուրիշ կրկեսային դինաստիա– ներ. XX դ. նշանավոր են Դ. Տոնյիի և Օ. Օրֆեիի կրկեսները: XIX. Հայերը Իտալիայում Ի–ի տերիտորիայում հայերի ներկայու– թյան մասին հավաստի տեղեկություններ մեզ հասել են VI –VII դդ.: Դերմ. ցեղերի դեմ պատերազմող բյուգանդական զորա– բանակի կազմում եղել են հայեր, իսկ Ի–ի փոխարքայի պաշտոնը բազմիցս վստահ– վել է հայազգի զորահրամանատարնե– րի (Նարսես պատրիկ, 555–565), Իսա– հակ Հայկազն, 625–643 և ուրիշներ): Փոխարքաների նստավայր Ռավեննա քա– ղաքի կայազորի (որը նույնպես հայկա– կան էր) զբաղեցրած շրջանը կոչվել է «Արմենիա»: VI–VII դդ. հայկ. մի զորաբա– նակ տեղաբաշխված է եղել Սիցիլիայում, որի կառավարիչների թվում հիշատակ– վում են Հովհաննե՜ս Արշակունու որդի Ար– տաբանը (VI դ.), հակակայսր հռչակված Մժեժ իշխանը (660-ական թթ.) և «պատ– րիկ», «պրոկոնսուլ», «մագիստրոս» ու «կեսար» տիտղոսներին արժանացած Ալեքս–Մուշեղ Մամիկոնյանը: Ենթադըր– վոսմ է, որ այդ Ժամանակաշրջանում tiuij առևտրականներ և վանականներ հաս– տատված լինեն իտալ. տարբեր քաղաք– ներում (Ռավեննայում, Վենետիկում, Ֆլո– րենցիայում, Նեապոլում, Անկոնայում, Հռոմում և այլուր): 649-ի Լատերանի տիեզերաժողովի մասնակիցների թվում հիշատակվում են Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչ երկու հոգևորականներ: IX դ. վերջին և XI դ. կեսին Բալկանյան թերակղզուց հալածական բազմաթիվ հայ պավլիկյաններ տեղափոխվել են Ի. (հիմ– նականում՝ Կալաբրիայի շրջան): Ուշա– գրավ է նաև, որ X–XI դդ. իտալացիների կողմից «սուրբ» հռչակված հոգևորական– ների թվում նշվում են և հայեր (Դավինո Արմենո, Սիմեոն Հայ ևն): Ի–ում հայերի համեմատաբար կայուն համայնքներ կազմավորվել են XII դ. կե– սին, երբ 9 տարբեր քաղաքներում գործել են տասից ավելի հայկ. եկեղեցիներ: XIII դ. սկզբին Կիլիկիայի հայոց թագավոր Լևոնի և Ջենովայի, Վենետիկի, Պիզայի ու այլ քաղաքների միջև կնքված առևտրա– կան պայմանագրերով Կիլիկիայից, ինչ– պես և Ի–ի հետ սերտորեն առնչվող Ղրի– մից (XIV դ.) Ի. են տեղափոխվել հայ առևտրականներ ու նավաստիներ: XIII– XIV դդ. շուրջ 40 հայկ. եկեղեցի ու մենաս– տան են հիշատակվում Ի–ի քաղաքներում: Դրանք գործել են հայ առաքելական եկե– ղեցու, իսկ XIV դ. սկզբից՝ «Իտալիայի հայերի եպիսկոպոսի» ենթակայությամբ: Եկեղեցիներին կից գործել են հիվանդա– նոցներ և «Հայոց աներ» («Հայոց հան– գըստարաններ»), որտեղ բուժվել են հա– յեր և իջևանել հայ վաճառականներ: XIV դ. վերջից սկսած ինկվիզիցիայի հա– լածանքների ու բռնի կաթոլիկացման, ինչպես և հայրենի երկրի հետ կապերի թուլացման հետևանքով, իաալահայ հա– մայնքները քայքայվեցին, և հայերի մի զգալի մասը ձուլվեց: Ի–ի հայ համայնքները վերստին աշխու– ժացել են XVII դ.: Դա պայմանավորված էր մի կողմից Հայաստանի տարածքում մղվող թուրք–պարսկական պատերազմնե– րով և դրանց հետևած արտագաղթով, մյուս կողմից՝ Արևելքի՝ Եվրոպայի հետ առևտրի մեջ հայ վաճառականների դերի մեծացմամբ: 1582–1610-ին Պարսկաստա– նից Ի. ուղարկված վեց պատվիրակու– թյունների ղեկավարներն էլ եղել են հայ խոջաներ (Կիրակոս Մերման, Շիոշ, Աա– ֆար և ուրիշներ): Տոսկանայի մեծ դուքս Ֆերդինանդ I 1591-ին մի հրովարտակով հայերին հրավիրել է Լիվոռնո՝ առևտրա– կան գործերով: X*VII դ. սկզբին այնտեղ բնակվում էր շուրջ 1000 հայ, որոնք պա– հում էին 120 առևտրական տուն: Համա– ձայն վավերագրերի, XVI–XVIII դդ. Վե– նետիկում առևտրական պաշտոնական գործարքներին մասնակցել են ավելի քան 2 հզ. հայ առևտրականներ: Հայ վաճա– ռականներն Արևելքից Ի. էին բերում պարսկ. մետաքս (որի արտահանության մենաշնորհը պատկանում էր նրանց), դամասկյան դիպակներ, գոհարեղեն, հա– մեմունք, մոմ և այլ ապրանքներ: Ի–ում հայերը աչքի են ընկել նաև որպես նավազ– ներ, նավապետներ, նավաշինարարներ (Անտոն Սուրյանը պատրաստել է ծովի հատակից խորտակված նավեր բարձրաց– նող սարքավորում): Հայ մշակույթի նշա– նավոր երևույթներից մեկը տեղի է ունե– ցել Ի–ում. 1512-ին Վենետիկում Հակոբ Մեղապարտը տպագրեց հայերեն առաջին գիրքը: Ի–ում են գործել հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Հովհաննես Տերզ– նեցին, Հովհաննես Անկյուրացին: Բացի Վենետիկից հայերեն գրքեր են տպագըր– վել Ֆերրարայում, Հռոմում, Միլանում, Լիվոռնոյում, Պավիւսյում, Պադուայում: 1717-ից Վենետիկի Ս. Ղազար կղզում հաս– տատվել է Մխիթար յան միաբանությունը, որն առ այսօր ծավալում է գիտական, գրական ու կրթական լայն գործունեու– թյուն: 1836-ից Վենետիկում գործում է Մուրատ–Ռափայելյան վարժարանը, 1883-ից՝ Հռոմի Լևոնյան վարժարանը (կա– թոլիկական): Առաջին հայերեն պարբե– րականը Ի–ում լույս է տեսել 1799-ին. 1843-ից անընդմեջ հրատարակվում է «Բազմավեպ» ամսագիրը: 1978-ին Ի–ում բնակվում էր շուրջ 1800 հայ, հիմնականում՝ Միլանում, Հռոմում, Վենետիկում, Զենովայում, Բոլոնիայում, Թուրինում: Զբաղվում են ազատ արհեստ– ներով ու արվեստներով, կան առևտրա– կաններ, հոգևորականներ և ուսանողներ:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/440
Այս էջը սրբագրված չէ