Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/441

Այս էջը սրբագրված է

Գործում են Միլանի «Իտալիայի հայոց միությունը» և «Իտալիայի հայ մշակութային միությունը», որոնց նպատակն է հայապահպանությունն ու հայ մշակույթի տարածումը: 1968-ին Միլանի պոլիտեխնիկական ինստ–ում (Ա.Ալպագո Նովելլոյի նախաձեռնությամբ) հիմնվեց Հայկ. միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության կենտրոն: Նույն թվականին Արմեն և Հակոբիկ Մանուկյան եղբայրները հիմնեցին «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարը: Հայկ. ճարտ. են ուսումնասիրում Հռոմի համալսարանի գրականության ֆակուլտետի միջնադարյան և ժամանակակից արվեստի ինստ–ում: 1975-ին Ի–ի Բերգամո քաղաքում իտալացի ճարտարապետների և հայ համայնքի համագործակցությամբ կազմակերպվեց հայ մշակույթի սիմպոզիում, որին մասնակցեցին նաև հայ խորհրդային գիտնականներ: Պատկերազարդումը տես 416–417-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XVIII, XIX, XX:

Գբկ. MapKC K., 9Hre jibe Փ., Pe- BOjnomioHHoe flBHJKeime b HTajiHH, Coh ., 2 H3fl, t. 6; Լենին Վ.Ի., Իմպերիալիզմն ու սո ցիալիզմն Իտալիայում, Երկ., հ. 21: Զ ա ր– յ ա ն Ա., Իտալական արդի ճարտարապե տությունը. 1927–1960, Ե., 1975: Bupo II., JX p e ա 2K., CpeflH3eMH0M0pbe, nep. c cfcpaHu;., t. 1, M., 1960; T p a u; h a h c k h h A.H., IIpHpofla CpeflH3eMH0M0pbH, M., 1971; T o ji– k h h a T., C bi c o e b a H., HTajiHH, M., 1972; Hctophh HTajiHH, t. 1–3, M., 1970–71; Ty KOBCKHH M.A., HTaJIbHHCKOe B03- poHCfleHHe, t. 1–2, JI., 1947–61; K a h a e- JI.O p OtHCTOpHH COBpeMeHHOH HraJIHH, nep. c HTaji., t. 1–5, M., 1958–71; K o m o- ji o b a H. II., .HBHJKeHHe ConporaBJieHHH H no^HTHqecKaa 6opt6a b HTajnra. 1943–1947, M., 1972; K y ji a r h h r. JX., ^eo^paՓHH npoMbnnjieHHocTH HTajiHH, M., 1954; Ո y դ h k E. Ո., HTaJIHH. 3KOrfOMHKa H BHeniHHH TOp- roBJia, M., 1957; BacHJibKOB H. Ո., 3K0H0MHKa COBpeMeHHOH HTajiHH, M., 1969; Hctophh ՓաւօշօՓաւ, t. 1, 3, 5, M., 1957–61; 3 Փ k p o b C.A., HTajibflHCKaH 6ypjKya3Han Փ^օշօՓ»» 20 b., M., 1968; JX e CaHK- thc Փ., Hctophh HTajibHHCKOH jraTepaTypbi, t. 1–2, nep. c HTaji., M., 1963–64; M o- KyjibCKHH C.C., HTajibHHCKan jiHTepa- Typa. Bo3po»cfleHHe h ripocBemeHHe, M., 1966; IIojiyHXTOBa H.K., Hctophh HTajibHH- ckoh jiHTepaTypbi XIX BeKa, M., 1970; Bceo6- maH HCTOpHH HCKyCCTB, t. 2, kh. 1, t. 3 – 6, M., 1960–1965; Bceodman hctophh apXHTeKTypbi, t. 4-5, M., 1966-67, t. 7, M., 1969; A ji n a- T O B M . B., HTaHbHHCKOe HCKyCCTBO anOXH ^aHTe h JXtkoto, M.–JI., 1939; JI a յ a p e b B . H ., IIpOHCXOHCfleHHe HTaJIbHHCKOIX) B03P0HC- fleHHH, t. 1–2, M., 1956–59; K a n; h e ji b- c o h P. A., HoBeiuiiaH apxHTemypa HTajiHH, M., 1963; BepeHCOH B., ^CHBonnciibi HTajibHHCKoro Bo3po^cfleHHH, M., 1965; P o ji- ji a h P., Onepa b XVII BeKe b HrajiHH, Tep- MaHHH, Ahtjihh, nep. c Փբ&այ., M., 1931; JI e B H K B ., HcTOpHH 3apy6e3KHOH My3bIKH, b . 2, M., 1961; # p y c k h h M.C., Hctophh 3apy6eHCHoil My3bncn, b. 4, 3 H3fl., M., 1967; Hctophh 3anaflHoeBponeScKoro TeaTpa, t. 1–3, M., 1956–63; fl»CHBejieroB A.K., HTajibHHCKan HapoAHaa komcahh, M., 1962; JI h յ a h h K., HTajibHHCKoe khho, nep. c HTaji., M., 1956; MypaioB JI. I, HTajibHH- ckhh 3KpaH, JI., 1971; Venturi A., Storia edll’arte italiana, v« 1–11, Milano, 1901 – 1940. Zekiyan L. B., Le colonie ar- mene del Medio Evo in Italia e la relazioni culturali Italo-armene, in «Atti del Simpo- sion Intern. Arte Armendia Bergamo 1975», Vene ia, 1978.


ԻՏԱԼԻԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ (ԻԱԿՀ, Confederazione Generale Italiana del Lavoro), Իտալիայի ազգային արհմիութենական կենտրոն: Ստեղծվել է 1944-ին: 1948– 1949-ին պառակտման հետեանքով ԻԱՀԿ–ից դուրս եկան քրիստոնեա–դեմոկրատական, ս–դ. և հանրապետական կուսակցությունների կողմնակիցները, որոնք 1950-ին ստեղծեցին իրենց առանձին արհմիութենական կենտրոնները՝ Աշխատավորների արհմիությունների իտալական կոնֆեդերացիան և Աշխատանքի իտալական միությունը: ԻԱՏԿ Իտալիայի ամենաազդեցիկ և բազմանդամ արհմիութենական կազմակերպությունն է, կանգնած է դասակարգային պայքարի դիրքերում: Ունի ավելի քան 4 մլն անդամ (1976): Ղեկավար մարմիններն են. ազգային համագումարը, գլխավոր խորհուրդը, գործկոմը և քարտուղարությունը: Մտնում է Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիայի մեջ: Տպագիր օրգանն է «Ռասսենյա սինդակալե»-ն («Rossegna Sindacale»):

ԻՏԱԼԻԿՆԵՐ (լատ. Italici), հնդեվրոպական ցեղերի խումբ Հին Իտալիայում: Խոսել են իտալական լեզուներով: Բաժանվել են երկու ճյուղի. ֆալիսկա–լատինական (ֆալիսկներ, լատիններ, ավզոններ են) և ումբրա–օսկա–սաբելլական (սամնիտներ, սաբիններ են): Գտնվել են հասարակական–տնտեսական և մշակութային զարգացման տարբեր աստիճանների վրա: Զարգացման առավել բարձր մակարդակի վրա են եղել լատինները: Ուսումնասիրողների մի մասը Ի–ին համարում է եկվոր, սակայն նրանց ներթափանցման ուղիների և ժամանակի վերաբերյալ միասնական կարծիք չկա: Իտալ. պատմագիտության մեջ տիրապետում է Ի–ի բնիկ լինելու տեսակետը, նաև այն կարծիքը, որ Ի. Իտալիայում հաստատվել են հնդեվրոպական ցեղերի պատահական տեղափոխությունների հետեանքով (մ. թ. ա. II հազարամյակի սկզբին): «Ի.» անվանել են նաև Ապենինյան թերակղզում բնակվող բոլոր ցեղերին, որոնց մ. թ. ա. V–III դդ. նվաճել է Հռոմը: Մ. թ. ա. 90–88-ի դաշնակցային պատերազմից հետո Ի. ստացել են հռոմ. քաղաքացիության իրավունք: Մ. թ. .ա I դ. նրանք ռոմանականացել են:

ԻՏԵՐԲԻՈՒՄ (Ytterbium), Yb, պարբերական համակարգի III խմբի քիմիական տարր: Լանթանիդ է, կարգահամարը՝ 70, ատոմական զանգվածը՝ 173,04, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 6s2: Ունի 7 իզոտոպ: Հայտնաբերել է շվեյցարացի գիտնական ժ. Մարինյակը, 1878-ին: Ցրված տարր է, երկրակեղևում նրա պարունակությունը 3,3• 10-5% է (ըստ զանգվածի): Ի. սպիտակ––արծաթավուն մետաղ է, α- Ի–ի՝ հալ. ջերմաստիճանը՝ 824°C, եռ.՝ 1430°C, խտությունը՝ 6980 կգ/մ3: Քիմիապես ակտիվ՝ վերականգնիչ հատկություններով: Ստացվում է օքսիդի (Yb2O3) և լանթանի խառնուրդը տաքացնելիս:

ԻՏԻԿԱՎԱ Սյոիոի (20.3.1892-15.3.1945), ճապոնական բանվորական շարժման գործիչ: ճապոնիայի կոմունիստական կուսակցության (ՃԿԿ) անդամ 1922-ից: 1916-ին ավարտել է Վասեդայի համալսարանի գրականության ֆակուլտետը: 1922-ին եղել է «Մուսան կայկյու» («Չունևորների դասակարգ») ամսագրի խմբագիրը: 1928-ին Կոմինտերնի VI կոնգրեսում (Մոսկվա) ընտրվել է Կոմինտերնի Գործկոմի անդամ: Վերադառնալուց հետո գլխավորել է ՃԿԿ: 1929-ին ձերբակալվել է և դատապարտվել ցմահ բանտարկության: Կոմինտերնի VII կոնգրեսում (1935) հեռակա կարգով ընտրվել է Գործկոմի անդամ: Տանջամահ է արվել Միյագի բանտում:

ԻՏԻԿԱՎԱ, ճապոնական կաբուկի թատրոնի հին դերասանական դինաստիա: Նշանավոր ճյուղերից են Ի. Դանձյուրո (11 սերունդ), Ի. Սադանձի (3 սերունդ), Ի. էննոսկե, որոնց ականավոր ներկայացուցիչներից են՝ Ի.Դանձյուրո I (1660–1704), 1673-ին ստեղծել է նոր գրիմ, որը արագոտոյի՝ զինվոր–հերոսների դերերի համար դարձել է ավանդական: Ի.Դանձյուրո IX (1838–1903), 1887-ին ղեկավարել է «Կաբուկիձա» թատրոնի խումբը: Կատարել է բազմաբնույթ դերեր (հերոսների, չարագործների, կանանց): Ի.Դանձյուրո XI (1909–65), կաբուկի թատրոնի հանրաճանաչ դերասան: Խաղացել է ռոմանտիկական և հերոսական դերեր (տատիյակու ամպլուա): Ի.Սադանձի II (1880–1940), նպաստել է ժամանակակից դրամայի՝ սինգեկիի հաստատմանը ճապոնական բեմում, ձգտել է բարեփոխել կաբուկի արվեստը: 1928-ին ղեկավարել է Մոսկվա հյուրախաղերի եկած թատերախումբը: Ի.էննոսկե II (1888–1963), 1919-ին մեկնել է արտասահման, ծանոթացել Եվրոպայի և Ամերիկայի թատերարվեստին: 1944-ից ղեկավարել է կաբուկի թատրոնի չորս խոշոր թատերախմբերից մեկը: 1955-ից Ճապոնիայի Արվեստի ակադեմիայի անդամ: 1961-ին հյուրախաղերով այցելել է ԽՍՀՄ:

ԻՏՈՆ (Eaton) Սայրուս (ծն. 1883), ամերիկյան հասարակական գործիչ, արդյունաբերող: Ծնունդով կանադացի: 1913-ին ընդունել է ԱՄՆ–ի քաղաքացիություն: 1950-ական թթ. սկզբներից մասնակցել է երկրի հասարակական կյանքին, հանդես եկել հօգուտ միջազգային լարվածության թուլացման և խաղաղ գոյակցության: Նախաձեռնել է աշխարհի ականավոր գիտնականների և հասարակական գործիչների, այսպես կոչված՝ Պագուոշյան կոնֆերանսները: 1960-ին արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» լենինյան միջազգային մրցանակի:

ԻՏՐԻՈՒՄ (լատ. Yttrium), Y, պարբերական համակարգի V պարբերության III խմբի քիմիական տարր: Կարգահամարը 39 է, ատոմական զանգվածը՝ 88,9059: Ունի մեկ կայուն իզոտոպ՝ 89Y: Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր են 91Y (T1/2=57,5 օր) և 90Y (T1/2= 64,24 ժ): Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 4d 5s2