է: Հայտնաբերել է ֆինն գիտնական Ցոլ. Գադոլինը 1794-ին: Պարունակու թյունը երկրակեղևում 2,8-10""3% է (ըստ կշռի): Ի. սպիտակ–արծաթափայլ, փափուկ մետաղ է, հալ. ջերմաստիճանը՝ 1525± ±25°C, եռմանը՝ 3025°C, խտությունը՝ 4472 կգ/մ3: Սովորական պայմաններում կայուն է: Քիմ. հատկություններով նման է չանթանիդներին: Ստացվում է օքսիդը (^շ03) մագնեզիումի ներկայությամբ կալ ցիումով վերականգնելիս: Կիրառվում է միջուկային տեխնիկայում: Ի–ի համա ձուլվածքները (ալյումինի հետ) օգտա գործվում են ինքնաթիռաշինության մեջ: Ա. Շահնազարյան
ԻՐ, փիլիսոփայական տերմին, որ նշա
նակում է օբյեկտիվ աշխարհի հարաբե
րականորեն առանձին գոյություն ունեցող
երևույթը՝ նույնն է ինչ «առարկա», «օբ
յեկտ»: Դիալեկտիկական մատերիալիզմը
Ի. համարում է՝ «իր–հատկություն–հա
րաբերություն» համակարգի տարր: Ի. կա
րելի է ճանաչել միայն հատկությունների
միջոցով, որոնք դրսևորվում են այլ իրերի
հետ հարաբերությունների շնորհիվ: Այս
իմաստով Ի. որոշակի հատկությունների
ու հարաբերությունների ամբողջությունն է
և դրանից դուրս վերածվում է անճանաչելի
«ինքնին իրի»:
Գբկ. Ye mob A.H., Benin, CBoficTBa h
OTHomeHHH, M., 1963.
ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ, սիտուացիա (լատ.
situs – տեղադրություն), գեղարվեստա
կան երկում կերպարների հարաբերու
թյունների զարգացման հետևանքով ըս–
տեղծված որոշակի դրություն, իրավիճակ:
Ի–յան համար հատկանշական է կոնֆչիկտի
առկայությունը: Որքան երկում շատ են
լարված Ի–ները, այնքան մեծ է դրամա–
տիզմը՝ հակադիր բնավորությունների,
շահերի, կրքերի բախումը:
Գրկ. IIocnejioB 1, Օ cio^ceTe h CHiya-
ijhh, M., 1958.
ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ռեալ աշ
խատավարձ, Նյութական բարիքնե
րով և ծառայություններով արտահայտ
ված աշխատավարձ: Ցույց է տալիս, թե
ինչ քանակությամբ սպառման առար
կաներ կարող է փաստացի գնել և ծա
ռայություններից օգտվել աշխատողն իր
աշխատավարձով: Ի. ա. կախված է
անվանական աշխատավարձից, սպառման
առարկաների և ծառայությունների գնե
րից, գանձվող հարկերի չափից: Ի. ա–ի
դինամիկան հաշվարկվում է որևէ ժամա
նակաշրջանի համար, որպես ինդեքս,
որը որոշվում է անվանական աշխատավար
ձի և ապրանքների ու ծառայությունների
գների ինդեքսների հարաբերությամբ:
ԻՐԱԿԱՆ ԳԱձ, գազ, որի հատկություն ներն էապես կախված են մոլեկուլների փոխազդեցությունից: Սովորական պայ մաններում, երբ մոլեկուլների փոխազդե ցության միջին պոտենցիալ էներգիան շատ ավելի փոքր է դրանց միջին կինետիկ էներգիայից, Ի. գ–ի և իդեաչական գազի հատկությունները շատ քիչ են տարբեր վում. այդ դեպքում իդեալական գազի համար սահմանված օրենքները կիրառե լի են նաև Ի. գ–ի համար: Ի. գ–ի և իդեա լական գազի հատկությունների տարբե րությունն առանձնապես զգալի է դառնում բարձր ճնշման և ցածր ջերմաստիճանի պայմաններում, երբ սկսում են դրսևորվել քվանտային երևույթները:
ԻՐԱԿԱՆ ԹՎԵՐ, բոլոր դրական, բացա
սական թվերը և զրոն: Ի. թ. լինում են ռա
ցիոնալ և իռացիոնալ: Ռացիոնալ թվերը
ներկայացվում են -- հարաբերության
տեսքով (p, q-ն ամբողջ թվեր են, զ=^=0) և
արտահայտվում են վերջավոր կամ պար
բերական տասնորդական կոտորակնե
րով: Իռացիոնալ թվերը ներկայացվում են
անվերջ, բայց ոչ պարբերական տասնոր
դական կոտորակներով: Ի. թ–ի բազմու
թյունը հիմնական թվաբանական գործո
ղությունների (գումարում, բազմապատ
կում) նկատմամբ կազմում է դաշտ, և եթե
նրա մեջ կարգը (մեծի կամ փոքրի գաղա
փարը) սահմանվի բնական ձևով,ապա
այն կլինի նաև գծորեն կարգավորված
բազմություն: Այդ բազմության (որը երկ
րաչափորեն մեկնաբանվում է որպես ան
վերջ թվային ուղիղ) ամենահիմնական
հատկություններից է անընդհատությունը
կամ լրիվությունը: Գոյություն ունեն Ի.
թ–ի բազմության անընդհատության սկըզ–
բ ունքի զանազան, միմյանց համարժեք
ձևակերպումներ: Վայերշտրասի
ս կ զ բ ու ն ք. յուրաքանչյուր ոչ դատարկ,
վերևից սահմանափակ թվային բազմու
թյուն ունի ճշգրիտ վերին եզր: Դ և դ fa-
կին դ ի սկզբունք. Ի. թ–ի բազմու
թյան յուրաքանչյուր հատույթ (տես Դե–
դեկինդյան հատույթ) տրվում է այդ բազ
մությանը պատկանող տարրով, այսինքն՝ իրական թվով: Կանտորի (ներդրված
միջակայքերի) ս Կ զ բ ու ն ք. թվային
ուղղի վրա միմյանց մեջ ներդրված, զրոյի
ձգտող երկարություններ ունեցող փակ
հատվածների կամայական համակարգի
համար գոյություն ունի միաժամանակ
բոլոր հատվածներին պատկանող միակ
կետ:
Ի. թ–ի տեսությունը մաթեմատիկայի
Ոանգուցային տեսություններից է, որի հի
ման վրա է կառուցվում ամբողջ մաթ.
անալիզը և, մասնավորապես, սահման
ների տեսությունը: Ա. Կիաբասան
ԻՐԱԿԱՆ ՀՈՐԻԶՈՆ, տես Երկնային կոոր
դինատների համակարգեր:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, փիլիսոփայական
տերմին, որ նշանակում է այն ամենը, ինչ
իրոք գոյություն ունի: Այս իմաստով իրա
կան է ոչ միայն բնությունը, այլև ողջ
մարդկայինը, այդ թվում նաև հոգևոր
մշակույթը: «Ի.» հասկացությունը նույնա
կան է «ռեալությանը»: «Ի.»-ից տարբեր
վում է «օբյեկտիվ Ի.» («օբյեկտիվ ռեալու
թյուն») հասկացությունը, որը վերաբե
րում է մարդկային գիտակցությունից դուրս
գոյություն ունեցողին և անկախ է իդեա–
լականի բոլոր ձևերից (տես Մատերիա):
Փոքր–ինչ այլ նշանակություն է ձեռք բե
րում «Ի.» հասկացությունը «հնարավորու
թյուն» հասկացության հետ համադրելիս
(տես Հնարավորություն և իրականու
թյուն): Բնագիտության փիլ. հարցերի
շրջանակներում գործածվում է նաև «ֆի
զիկական ռեալություն» հասկացությունը,
որ նշանակում է օբյեկտիվ իրականությու
նը, որքանով այն արտացոլվում է գիտա
կան տեսությունում: Լ. Աբրահամյան
ԻՐԱՆ (մինչև 1935-ը՝ Պարսկաստան)
Բովանդակ ու թյ ու ն
I. Ընդհանուր տեղեկություններ .. . 442
II. Պետական կարգըt 442
III. Բնությունը t 443
IV. Բնակչությունըt 443
V. Պատմական ակնարկ t 443
VI. Քաղաքական կուսակցություննե
րը և արհմիությունները t445
VII. Տնտեսա–աշխարհագրական ակ
նարկ t 445
VIII. Բժշկա՜սանիտարական վիճակը
և առողջապահությունը t446
IX. Լուսավորությունըt 446
X. Մամուլը, ռադիոհաղորդումները,
հեռուստատեսությունըt 447
XI. Փիլիսոփայությունըt 447
XII. Գրականությունըt 447
XIII. ճարտարապետությունը և կերպ
արվեստը t 448
XIV. Երաժշտությունը t 449
XV. Թատրոնըt 450
XVI. Կինոն t 450
XVII. Հայերն Իրանում . .t 450
I. Ընդհանուր տեղեկություններ
Ի. պետություն է Արևմտյան Ասիայում:
Սահմանակից է ՍՍՀՄ–ին, Աֆղանստանին,
Պակիստանին, Իրաքին և Թուրքիային:
Հս–ից ողողվում է Կասպից ծովով, հվ–ից՝ Պարսից և Օմանի ծոցերով: Ի–ին են պատ
կանում Քեշմ, Օրմուզ, Իարք և այլ կղզի
ներ: Տարածությունը 1648 հզ. կւ£2 է, բնակ
չությունը՝ 32,7 մլն (1975), մայրաքաղա
քը՝ Թեհրան: Բաժանվում է 20 օստանի
(գավառ) և 2 գլխավոր նահանգապետու
թյան (գեներալ–նահանգապետություն):
Քարտեզը տես 440-րդ էշից հետո՝ ներդիրում;
II. Պետական կարգը
Ի. սահմանադրական միապետություն
է: Գործող սահմանադրությունն ընդուն
վել է Իրանական հեղափոխության շրջա
նում՝ 1905–11-ին (հիմնական օրենքը՝ 1906-ին, նրան կից լրացումը՝ 1907-ին),
փոփոխություններ են կատարվել 1949-ին,
1967-ին: Պետության գլուխը՝ շահը, հաս
տատում է պառլամենտի ընդունած օրենք
ները, կառավարության կազմը, նշանա
կում պրեմիեր մինիստրին: Նա նաև զին
ված ուժերի գերագույն գլխավոր հրամա
նատարն է: Օրենսդրական իշխանության
բարձրագույն մարմինը երկպալատ պառ
լամենտն է: Ստորին պալատը (մեշլիս)
ընտրում է բնակչությունը: Վերին պա
լատի՝ սենատի դեպուտատների կեսն
ընտրովի է, մյուսներին նշանակում է
շահը: Պառլամենտի երկու պալատներն
էլ ունեն օրենսդրական նախաձեռնության
իրավունք: Ընտրական իրավունքից օգտը–
վում են 20 տարեկան դարձած քաղաքա
ցիները (կանայք՝ 1963-ից), բացառու
թյամբ՝ զինվորականների, հավատուրաց