ների լեզուներով, ինչպես նաև անգլ., լեհերեն, կորեերեն են: Երկ. Երկ. Ժող., 2 հ., հ. 1, Ե., 1975… Գրկ. Դեմիրճյւսն Դ., Երկ. ժող., հ. 8, Ե., 1963: Զ ո ր յ ա ն Ս., Երկ. ժող., հ. 6, Ե., 1962: Սողոմոնյան Ս., ժամա– նակակից հայ բանաստեղծներ, գիրք 2, Ե., 1967: Ս և ա կ Պ., Երկ. ժող., հ. 5, Ե., 19741 C b e t JI Օ b M., Co6p. coh ., T. 3, M., 1975, c. 132–36; Aragon Լ., Litteratures Տօ– vietiques, P., 1955. Ղ. Հայրաւցեայան ԷՄԻՆ Հովսեփ (1726, Համադան – 2.8. 1809, Կալկաթա), հայ ազատագրական շարժման գործիչ, բուրժուա–լուսավորա– կան գաղափարախոս: 1744-ին ընտանիքով տեղափոխվել է Կալկաթա և 1745–50-ին սովորել անգլ. դպրոցում: 1751-ին մեկ– նել է Անգլիա և մի շարք ազդեցիկ մարդ– կանց միջնորդությամբ 1755-ին ընդուն– վել Վուլվիչի ռազմ, ակադեմիան: 1757– 1758-ին մասնակցել է Ցոթնամյա պատե– րազմին: Երագելով վերականգնել անկախ հայկ. պետությունը՝ այդ նպատակով 1758-ի վերջին տեսակցել է անգլ. վարչա– պետ Ու. Պիտտի հետ, սակայն համոզ– վել, որ Անգլիան շահագրգռված չէ իրա– կանացնելու իր քաղ. ծրագիրը: 1759– 1760-ին Ալեքսանդրետի և Հալեպի վրայով է. մեկնել է Հայաստան՝ ճանապարհին հայկ. գյուղերում ու քաղաքներում քարո– զելով ազատագրական գաղափարներ: 1760-ի գարնան սկզբին հասնելով էջմիա– ծին՝ տեղում համոզվել է, որ հայ ժողո– վըրդի ազատագրումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի օգնության: Ուստի, վերա– դարձել է Անգլիա և 1761-ի աշնանը մեկնել Ռուսաստան: Պետերբուրգում կանցլեր Մ. Ի. Վորոնցովին և վիցե–կանցլեր Ա. Մ. Գոլիցինին շարադրել է իր քաղ. ծրագիրը՝ ազատագրել Հայաստանը և Ռուսաստանի հովանավորությամբ ստեղծել ֆեդերա– տիվ հայ–վրացական պետություն: Դառ– նալով ռուս, կողմնորոշման վճռական կողմնակից՝ է. Ռուսաստանի հետ է կա– պել հայերի և Անդրկովկասի մյուս ժողո– վուրդների պատմական բախտը: էմին Հովսեփ 1763-ի գարնանն իր ազգական Մովսես ^աղրամյանի և Աստրախանում նրանց միացած 30 հայ կամավորների հետ է. մեկ– նել է Վրաստան և լավ ընդունելություն գտել Հերակլ II թագավորից: Նրա համա– ձայնությամբ է. սկսել է եվրոպական մար– տականոններով վարժեցնել վրաց. զորքե– րը: Կապեր է հաստատել տեղի հայերի, Ղարաբաղի մելիքների եՄշո Ս.Կարապետ վանքի առաջնորդ Հովնանի հետ: Վեր– ջինս ապստամբություն նախապատրաս– տելով Արեմտյան Հայաստանում՝ խնդրել է Հերակլին վրաց ջոկատով է–ին ուղարկել իրեն օգնության: Վախենալով Թուրքիայի հետ բախումից՝ Հերակլը տատանվել է և չի համարձակվել օգնել: է–ի այս ծրագիրը շուտով հայտնի է դարձել Երեանի պարս– կական խանին: Վախենալով հետևանք– ներից՝ Սիմեոն Երեանցի կաթողիկոսը դատապարտել է այն: Հայ հոգևորակա– նությունից զատ է–ի դեմ էր տրամա– դրված նաև վրաց էսզնվականության մեծ մասը, որին նույնպես խորթ էին նրա քա– րոզած հակաֆեոդալական գաղափարնե– րը: Ազնվականության ճնշմամբ Հերակ– լը 1764-ի հուլիսին է–ին արտաքսել է Վրաստանից: Երկու տարի ապրելով Հյու– սիսային Կովկասի լեռնականների մոտ՝ է. իր հորդորներով զերծ է պահել Վրաս– տանն ու Ղարաբաղը նրանց ասպատա– կություններից: 1766-ին Գյուլիստանի մե– լիք Հովսեփի հետ մեկնել է Ղարաբաղ, տեսակցել Գանձասարի կաթողիկոս Հով– հաննես Հասան–Զալալյանի և մելիք– ների հետ, բայց չի կարողացել ապըս– տամբություն կազմակերպել: 1767-ին նո– րից վերադարձել է Վրաստան: Մցխեթում է–ից բաժանվել է Մովսես Բաղրամյանը և մեկնել Հնդկաստան: Քիչ անց ինքն էլ արտաքսվել է Հերակլի հրամանով: Մատ– նըվելով անհաջողության՝ մեկնել է Հընդ– կաստան, որտեղ 1773-ին ծանոթացել ու սերտ հարաբերություններ է հաստատել Շահամիր Շահամիրյանի հետ և մասնակ– ցել Մաղրասի խմբակի գործունեությանը: Խմբակի անդամների և հնդկահայ մեծա– հարուստների նյութական օժանդակու– թյամբ է. փորձել է վերադառնալ Հայաս– տան, զորախմբեր ստեղծել ու շարունա– կել պայքարը: Սակայն Երուսաղեմի հա– յոց պատրիարքի նվիրակ Հովհաննես եպիսկոպոսը խափանել է այդ ծրագիրը: 1777–83-ին բնակվելով Նոր Ջուղայում՝ է. ապարդյուն փորձեր է կատարել Հա– յաստան մեկնելու և շարունակելու իր գործունեությունը: 1783-ից ընդմիշտ հաս– տատվել է Հնդկաստանում: 1788-ին անգլ. լեզվով գրել է իր կյան– քի ու գործունեության պատմությունը, որն առաջին անգամ հրատարակվել է 1792-ին, Լոնդոնում՝ «Հովսեփ էմին հայի կյանքն ու արկածները» վերնագրով: Այս երկը հրատարակելիս է. հետապնդել է որոշակի նպատակներ, ա. եվրոպական հասարակությանը ծանոթացնել հայ ժո– ղովրդի ազատաբաղձ ձգտումներին, ազա– տագրական շարժումներին և Եվրոպայում բարձրացնել Հայաստանի ազատագրու– թյան հարցը, բ. հայ ընթերցողի մեջ սեր արթնացնել ազատության՝ «մարդկության բարիքների միակ աղբյուրի» նկատմամբ: Այս հիմնական գաղափարների շուրջն էլ հյուսել է ասելիքը՝ գեղարվեստական պատկերներով, կենցաղային վառ նկա– րագրություններով, գործող անձերի կեր– պարային բնութագրումներով՝ ի հայտ բերելով գեղարվեստական տաղանդ ու հմտություն: է–ի ինքնակենսագրությունը պատմական արժեքավոր աղբյուր է XVII^. արլ. ու եվրոպական մի շարք երկրների, հատկապես Հայաստանի, Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի, Իրանի, Թուր– քիայի հասարակական–քաղաքական ու տնտ. կյանքի, այդ երկրների ժողո– վուրդների նիստ ու կացի, բարքերի ու սովորույթների վերաբերյալ: Այն առաջ– նակարգ աղբյուր է հայ ազատագրա– կան շարժումների ու պայքարի պատմու– թյան: Այս երկում և բազմաթիվ նա– մակներում է. շարադրել է իր առաջավոր գաղափարները, որոնք ձևավորվել են XVIII ղ. եվրոպական բուրժուա–լուսավո– րական գաղափարախոսության ազդե– ցությամբ: Մարդիկ ծնվում են ազատ և չեն կարող ստրուկներ լինել: Նրանք պետք է հնազանդվեն միայն լավ օրենքներին՝ հավասարապես արդար ե՝ հարուստների, և՝ աղքատների համար: ճնշման և բռնու– թյան վրա հիմնված հասարակարգը հա– կաբնական է: Սակայն հենց այդ վիճակն է տրրում արլ. բռնապետություններում: Այդ պատճառով հայերի բնական և օրի– նական իրավունքն է ապստամբել և զեն– քի ուժով ազատություն ձեռք բերել: Հա– յերն այդ չեն անում միայն տգիտության պատճառով: Հայ ժողովրդի տգիտության ու նախապաշարումների համար պատաս– խանատու են եկեղեցին ու հոգևորակա– նությունը՝ իրենց հնազանդության քարո– զով: Հայերը պետք է լուսավորվեն և պայքարի միջոցով դառնան ազատ ու բարգավաճող ազգ: Այս հայացքներով է. դարձել է բուրժուա–դեմոկրատական լու– սավորական գաղափարախոսության առա– ջին ներկայացուցիչը հայ իրականության մեջ և մեծ հետք թողել հայ ազատագրա– կան շարժումների գաղափարախոսության վրա: Երկ. Life and Adventures of Emin Josep Emin 1726–1809, written by himself (second edition), Calcutta, 1918 լհայ. թրգմ. «Հովսեփ էմինի կյանքն ու արկածները», Բեյրութ, 1958]: Գրկ. Լ և ո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973: HoaHHHCHH A. P., Hoch4> 9mhh, E., 1945. Ա. Հովհաննիսյան ԷՄԻՆ (Կարապետյան) Մկրտիչ Հովսեփի [25.11.1815, Նոր Ջուղա –13(25).12.1890, Մոսկվա], հայ բանասեր, պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ: Նախնական կրթությունն ստացել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում: 1834-ին ավարտել է Լազարյան ճեմարանը, 1838-ին* Մոսկվայի համալսարանի փիլ. ֆակուլտետի բանասիրական բաժինը: 1838-ից Լազարյան ճեմարանում եղել է հայոց լեզվի ուսուցիչ, 1840-ից՝ նաև տե– սուչ, 1848–55-ին՝ ճեմարանի լիցեյական բաժանմունքի հախց լեզվի և գրականու– թյան պրոֆեսոր, 1866–69-ին՝ Վլադիմիր– յան նահանգի դպրոցների վերատեսուչ, 1870-ին՝ Մոսկվայի 5-րդ գիմնազիայի դիրեկտոր, 1871–82-ին՝ Լազարյան ճե– մարանի պրոֆեսոր, 1883–90-ին՝ նաև հայագիտության ամբիոնի վարիչը: Լույս է ընծայել «Քերականութիւն հայկական լեգուի» (1846), «Ընտիր հատուածք քաղե– ալք ի գրոց նախնի և արդի մատենագրու– թեան հայոց…» (1&49) դասագրքերը: է–ի գիտական գործունեությունն սկսվում է «Վեպք հնոյն Հայաստանի» (1850) ուսում– նասիրությամբ, որը պատմաքննական գրականության առաջին փորձերից է՝ նվիրված ազգային վիպասանությանն ու վիպական երկերին: Այդ հարցը խորաց– ված է 1881-ին ռուս, հրատարակված «Մովսես Խորենացին և հայոց հին վեպե– րը» (հայերեն հրտ. 1886, 1887) աշխատու– թյան մեջ: Հայ դիցաբանության հարցերն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/45
Այս էջը սրբագրված չէ