յերի առաջին մեծ բռնագաղթը Ի. գործադրել է Սասանյան Արտաշիր թագավորը մ. թ. III դ., այնուհետև Շապուհ II IV դ., որը գերեվարած հազարավոր հայերի բնակեցրել է Խուզիստանում և Ի–ի հվ–արմ. շրջաններում։ Իրանահայ համայնքները ստվարացել են սելջուկ–թուրքերի և մոնղոլ. տիրապետության շրջանում, երբ հայերը Ի. են տեղափոխվել ոչ միայն բռնագաղթի ճանապարհով, այլև կամովին։ 1604–05-ին շահ Աբբաս I կազմակերպեց պատմության մեջ աննախադեպ բռնագաղթը («մեծ սուրգուն»), երբ շուրջ 300 հզ. (որոշ տվյալներով 500 հզ.) հայ Արևելյան և Արևմտյան Հայաստանից գաղթեցրեց Ի.։ Այդ տեղահանությամբ շահ Աբբաս I հետապնդում էր իր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ռազմ., տնտ. և քաղ. նպատակներ, հայերի օգնությամբ զարկ տալ արհեստների, ներքին և արտաքին առևտրի զարգացմանը, թուրքերի դեմ պատերազմի ժամանակ նրանց իր կողմը գրավել ևն։ Գաղթականները բնակեցվեցին երկրի կենտրոնական շրջանում, գլխավորապես մայրաքաղաք Սպահանում և շրջակայքում, որտեղ հիմնեցին Նոր Ջուղան։ Հայ առևտրականներին շնորհվեցին արտոնություններ, նրանք իրենց ձեռքում կենտրոնացրին Ի–ի արտաքին առևտուրը, գործարքներ էին կատարում Ֆրանսիայի, Անգլիայի, Հոլանդիայի, Զենովայի ու Վենետիկի, Ռուսաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի ևնի հետ։ Հայ արհեստավորները (հայերին ոչ բոլոր արհեստներն էին թույլատրվում) զբաղվել են ոսկերչությամբ, ակնագործությամբ, գինեգործությամբ, մուշտակագործությամբ, հյուսնությամբ։ Շատ հայերի շահ Աբբասը վերցրել է պետ. ծառայության՝ իբրև խորհրդականներ, թարգմանիչներ, դեսպաններ, զինվորականներ ևն։ Եթե Աբբաս I-ին հաջորդած շահ Սեֆին (1629–42) և շահ Աբբաս II (1642–66) իրանահայերի նկատմամբ վարում էին համեմատաբար բարյացակամ քաղաքականություն, ապա շահ Սուլեյմանի (1666–1694) և նրա հետնորդ շահ Սուլթան Հուսեյնի (1694–1722) տիրապետության շրջանում Սեֆյան կառավարության քաղաքականությունը հայերի հանդեպ կտրուկ փոխվեց, նրանց նկատմամբ սկսեցին կիրառել սոցիալական, ազգային ու կրո նական ճնշում։ XVII դ. 70–80-ական թթ. սկսվեց իրանահայերի զանգվածային արտագաղթը ասիական (հատկապես Հնդկաստան) և եվրոպական երկրներ, որը շարունակվեց նաև XVIII դ.։ Իրանահայերի մեծ արտագաղթ եղավ Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին։ 1828–30-ին շուրջ 45 հզ. հայ Ի–ի հս. նահանգներից տեղափոխվեց Երևանի և Նախիջևանի նահանգները։ Իրանահայ գաղթավայրի դրությունը մասամբ բարելավվեց XIX դ., երբ շահական կառավարությունը երկիրը տնտ. լճացման վիճակից դուրս բերելու, արհեստներն ու առևտուրը խթանելու նպատակով հրապարակեց մի շարք հրամանագրեր, որոնցով վերջ տրվեց հայերի նկատմամբ եղած սահմանափակումներին. արգելվեց հայերի բռնի հավատափոխությունը, կանոնավորվեց հայ քաղաքային և գյուղական բնակչությունից գանձվող հարկերի գործը, օրինականացվեցին հայ եկեղեցիների կալվածքները ևն։ Հայերին նորից վստահվեցին արքունի և պետ. բարձր պաշտոններ։ Արտաքին գործերի նախարարության կարևոր պաշտոնյաներից էին Միրզա–Մելքում խանը, Հովհաննես խան Մասեհյանը, Սեթ խան Աստվածատուր կամ Ծատուրը, Հովհ. խան Ագչալյանը, Ենիկոլոփյանները (Էնիկոլոփյանցներ), Դավիթ խան Դավթյանը, զորապետ Ջոհրաբ խան Ամիր–Թոփխանեն ևն։ Արքունի ոսկերիչներ էին Թուրապ խան կամ Թադևոս Առաքելյանը և նրա զավակները՝ Ստեփան ու Տիգրան Իսմայիլ խաները, մուշտակագործ Հովհ. Ղազարյանը։ Հայտնի բժիշկներ էին Դավիթ խան Մկրտչյանն ու նրա որդիները՝ Սողոմոնն ու Հովնանը, վիրաբույժ Կարապետ Աբրահամյանը և ուրիշներ։ Ըստ վիճակագրական տվյալների, 1851-ին Ի–ում կար շուրջ 20 հզ. հայ բնակիչ, իսկ 1890-ին՝ արդեն 80 հզ.։
Այժմ (1978) Ի–ում բնակվում է շուրջ 200 հզ. հայ։ Համայնքը խիստ շերտավորված է. կան խոշոր ձեռնարկատերեր ու վաճառականներ, մեծ թվով արհեստավորներ, նավթային արդյունաբերության և արդյունաբերության այլ ճյուղերում աշխատող բանվորներ, զգալի թվով գյուղացիներ (հայերի մոտ 75%–ը բնակվում է քաղաքներում՝ Թեհրանում, Թավրիզում, Ռեշտում, Ռեզայեում, իսկ 25 % –ը՝ գյուղում)։ Մտավորականները հիմնականում բժիշկներ են, ճարտարապետներ, ուսուցիչներ, պետ. հիմնարկների ծառայողներ։ Համայնքը ղեկավարում է թեմական խորհուրդը, որը ճանաչված է կառավարությունից և արտոնված է տնօրինելու հայերի ընտանեկան և ժառանգական խնդիրները (1935-ին կառավարությունը հաստատեց «Իրանահայության ընտանեկան և ժառանգական օրենքների ժողովածուն»)։ Մինչև 1956-ը (երբ դաշնակցականների ազգավնաս գործունեության հետևանքով այն բաժանվեց և միացավ Անթիլիասին) իրանահայ թեմը ենթարկվում էր Էջմիածնի Մայր աթոռին։ Ի–ում կա 3 թեմ՝ Ատրպատականի (կենտրոնը՝ Թավրիզ, ունի 57 եկեղեցի), Թեհրանի, Իրանա–Հնդկաստանի (կենտրոնը՝ Սպահան, ունի 21 եկեղեցի), գործում է նաև հայ կաթոլիկ եկեղեցին։ 1931-ից գործում է ՀԲԸՄԻ-ի մասնաճյուղը, 1941-ից՝ Հայ մշակութային Արարատ կազմակերպությունը (ՀՄԱԿ)։ Ի–ում գործող 40 հայկ. դպրոցներից 8-ը միջնակարգ են։ 1936-ին Ռեզա–շահ Փահլավիի կառավարությունը, որը վարում էր «իրանացման» քաղաքականություն, փակեց բոլոր հայկ. դպրոցները, որոնց վերաբացումից (1942–43) հետո պարտադրվեց պարսկերենով դասավանդում։ Հայերեն դասավանդվում են միայն հայոց լեզուն, հայ ժողովրդի պատմությունը, հայ կրոնն ու երաժշտությունը։ Ի–ի բուհերին կից գործում են հայագիտական ամբիոններ՝ Թեհրանի համալսարանում (վարիչ՝ Հովհաննես Հախնազարյան), Սպահանի համալսարանի գրականության ֆակուլտետին կից (վարիչ՝ Զավեն Դավթյան)։
Ի–ում առաջին հայերեն պարբերականը՝ «Շարժում» շաբաթաթերթը, լույս է տեսել 1894-ին՝ Թեհրանում։ Ցայսօր լույս է տեսել 85 անուն պարբերական։
Ի–ի մեջլիսում հայ բնակչությունը ներկայացուցչության իրավունք է ստացել 1905–11-ի հեղափոխության տարիներին (հայտնի է Իրանական հեղափոխության գործիչ Եփրեմ խան Դավթյանը)։ Ըստ այդ իրավունքի հայերը ընտրում են երկու պատգամավոր՝ մեկը երկրի հս., մյուսը՝ հվ. և կենտրոնական նահանգներից։
Իրանահայ գաղթավայրի քաղ. և մշակութային կյանքի նշանավոր դեմքերից են՝ մեջլիսի անդամներ Սևակ Սագինյանը, էմմա Աղայանը, Ֆելիքս Աղայանը, Թեհրանի համալսարանի աստղադիտարանի տնօրեն աստղաֆիզիկոս Ալենուշ Տերյանը, հասարակական գործիչներ գրողներ Մարգար Ղարաբեգյանը (Դև), Արմանտը, գրականագետներ Գալուստ Խանենցը, Արա Հովհաննիսյանը, դերասան Մանվել Մարությանը, ճարտարապետներ Պապիկ Թովմասյանը, Հարփիկ Թամրազյանը, կինոռեժիսորներ Սամվել Խաչիկյանը, Արամայիս Աղամալյանը, Արբի Հովհաննիսյանը և ուրիշներ։
1946-ից սկսած շարունակվում է հայերի ներգաղթը Ի–ից Սովետական Հայաստան։
Պատկերազարդումը տես 480–481-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXI։
Գրկ. Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Վաղ–պատ, 1896։ Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Ե., 1977։ Մատենադարանի պարսկերեն հրովարտակները (կազմ. Հ. Փափազյան), պր. 1–2, 1956–59։ Եգանյան Հ. Մ., Հասարակական–քաղաքական հոսանքները Իրանում XIX դարի վերջին և XX դարի սկզբին, Ե., 1966։ Շերմազանյան Գ., Նյութեր ազգային պատմության համար, Ռոստով, 1890։ Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ գաղթականության, հ. 3, Կահիրե, 1961։ Գասպարյան Ս. Տ., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր, Ե., 1962։ Աբրահամյան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1–2, Ե., 1964–1967։ Բուդաղյան Ա., Մովսիսյան Հ., Շեխոյան Լ., Սոցիալական մոտիվները ժամանակակից պարսկական արձակում, Ե., 1970։ Գորոյան Ն., Պարսկաստանի հայերը, Թեհրան, 1968։ «Րաֆֆի Տարեգիրք», 1969–70։ Петров М. П., Иран (физико-географический очерк), М., 1955; Полюкайтис И.И., Экономическое развитие Ирана, M., 1965; Победина М.П., Смирнова В.П., Цыбульский В.В., Экономическая география стран Ближнего и Среднего Востока, M., 1969; История Иранского гоцударства и культуры, М., 1971; Дъяконов М.М., Очерк истории Древнего Ирана, М., 1961; История Ирана с древнейших времен до конца XYIII в., Л., 1958; Иванов М.С., Очерк истории Ирана, М., 1952; Նույնի, Новейшая история Ирана, M., 1965; Агахи А.М. Из истории общественной и философской мысли в Иране, Баку 1971; Бертельс Е.Э., Избр. труды, М., 1965; Брагинский И., Комиссаров Д., Персидская литература, М., 1963; Комиссаров Д., Очерки современной персидской прозы, М., 1960; Всеобщая история искусств, т. 1, М., 1956, с. 381-98, т. 2, кн. 2, М., 1961, с. 75-104; Всеобщая история архитектуры, т. 1, М., 1970, c. 291-347, т. 8, М., 1969, с. 144-82;