Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/453

Այս էջը սրբագրված չէ

հունիս –1909-ի հուլիս), որը ղեկավա րում էին Քեռին և Մաթթար խանը: 1909-ի ապրիլին ցարական զորքերը գրավեցին Թավրիզը: 1909-ի հուլիսին Գիլանի ֆի դայիները, հայ կամավորները և սահմա նադրականները՝ Եփրեմ խանի և Ռեշտի նահանգապեա Սիփահդարի ղեկավարու թյամբ, բախտիարները՝ Սարդար Ասսադի գլխավորությամբ արշավեցին Թեհրան, գրավեցին այն և գահընկեց արեցին շահին: Ստեղծվեց ժամանակավոր կառավարու թյուն: Զինված ուժերի գլխավոր հրամա նատար նշանակվեց Եփրեմ խանը: վերա կանգնվեց սահմանադրությունը, բացվեց երկրորդ գումարման մեջլիսը: Ի. հ–յան երրորդ շրջանում (1909-ի հուլիս–1911-ի դեկտեմբեր) հեղափոխական ջոկատները, ֆիդայիներն ու հայ կամավորները Եփրեմ խանի հրամանատարությամբ հակահար ված տվեցին շահի ու նրա եղբայր Սալար Էդ–Դովլեի ուժերին և կանխեցին միապե տության վերականգնումը: Սակայն անգլո– ռուս., թուրք*- ինտերվենցիան և ներքին հետադիմական ուժերը ճնշեցին հեղա փոխությունը: Ի. հ. XX դ. սկզբին առաշին հեղափո խությունն էր Արևելքում և ամենախոշււր իրադարձությունը Իրանի պատմության մեշ: Ի. հ–յանը մասնակցում էին պարսիկներ, հայեր, ադրբեշանցիներ, վրացիներ, ռուս ներ, արաբներ, բուլղարներ ևն: Ի. հ. մեծ աջակցություն գտավ Ռուսաս տանի և Անդրկովկասի սոցիալ–դեմոկրատ– ների կողմից: 1912-ին, Պրագայի կոնֆե րանսում բոլշևիկները, Վ. Ի. Լենինի նա խաձեռնությամբ, բանաձև ընդունեցին և նշավակեցին ցարական Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի նվաճո ղական քաղաքականու թյունն Իրանում: Ի. հ–յան մեջ մեծ դեր կա տարեցին իրանահայերի և կովկասահայերի կամավո րական ջոկատները: Ըստ պարսիկ պատմաբան էբ– րահիմ Սաֆայիի, Ի. հ–յան 24 նշանավոր գործիչներից 16-ը հայեր էին: ի. հ–յան շնորհիվ հայերն ընտրվե ցին տեղական ինքնավա– րական մարմիններում՝ էն ջումեններում, ինչպես նաև իրավունք ստացան երկու պատգամավոր ունենալ Ի– րանի մեջլիսում: Գրկ. է լ մ ա ր Հ., ԵՓրեմ, Թեհրան, 1964: A p y t id h- si h r. C., HpaHcicaa peBo- աօւյւա 1905–11 it. h 6oJib- ineBHKH 3aKaBKa3bH, E., 1956; H b a h o b M* Cv, MpaHCKan peBOJiK>ijHH 1905–1911 it., M., 1957. Գ. Հարությունյան


ԻՐԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԻԺԿ), ստեղծվել է 1941-ի հոկ տեմբերին: Իրանական կո մունիստական կուսակցու թյան (ԻԿԿ) ժառանգորդն ու գործի շարունակողն է: ԻԺԿ առաջին համագումա րը (1944-ի օգոստոս) ընդու նել է ծրագիր և կանոնադրություն, ընտ րել ԿԿ և ԻԺԿ ԿԿ–ի վերստուգիչ հանձ նաժողով: ԻԺԿ պայքարում է երկրի ան կախության ամրապնդման, խաղաղության և դեմոկրատիայի, 8-ժամյա բանվորական օրվա, պետ. հողերը գյուղացիներին ան հատույց հանձնելու, ագրարային ռեֆորմ ների իրականացման համար: 1946-ին կառավարության կիրառած հալածանք ները թուլացրին ք*ԺԿ, շատ կազմակեր պություններ ջախջախվեցին, ղեկավար գործիչները բանտարկվեցին, տպագիր օր գանները փակվեցին: Կուսակցության երկ րորդ համագումարն (1948-ի ապրիլ) ըն դունեց նոր կանոնադրություն և մշակեց նոր պայմաններում աշխատելու տակտի կա: 1949-ին, օգտագործելով շահի վրա կատարած պրովոկացիոն մահափորձը, իշխանությունները ԻԺԿ հայտարարեցին օրենքից դուրս: Կուսակցությունն անցավ ընդհատակ: 1951–53-ին, ազգային–ազա– տագրական շարժումների վերելքի տա րիներին, ԻԺԿ լեգալացրեց իր գործունեու թյունը:՝ 1953-ի օգոստոսի պետ. հեղա շրջումից հետո ԻԺԿ նորից ենթարկվեց հալածանքների: ԻԺԿ ներկայացուցիչները մասնակցել են Կոմունիստական և բանվորական կուսակ ցությունների միջազգային խորհրդակցու թյունների (1957, 1960, 1969, Մոսկվա) աշխատանքներին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին: ԻԺԿ կա ռուցված է դեմոկրատական ցենտրալիգ– մի սկզբունքով: Կուսակցության բարձրա գույն օրգանը համագումարն է, համագու մարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցության գործունեությունը ղեկա վարում է ԿԿ, որն իր կազմից ընտրում է Գործադիր բյուրո: ԻԺԿ ԿԿ–ի առաջին քարտուղարն է Ի. Իսքենդերին (1971-ից): Կուսակցության կենտրոնական օրգանն է «Մարդոմ» («ժողովուրդ») թերթը, տեսա կանը՝ «Գոնյա» («Աշխարհ») ամսագիրը:


ԻՐԱՆՑԻՆԵՐ, Իրանի բնակչության պաշ տոնական անվանումը: Իրանի կառավա րող շրջանները բացի պարսիկներից, որ կազմում են երկրի բնակչության մոտ կեսը, Ի–ի թվին դասում են նաև մահմեդա կան մյուս ժողովուրդներին (ադրբեջան ցիներ, քրդեր, լուրեր, թուրքմեններ ևն): Ազգային փոքրամասնություններ են հա մարվում այլադավան ժողովուրդները (հա յեր, ասորիներ, հրեաներ ևն):


ԻՐԱՎԱՐԱՆ ԱԿԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱ, փաս– ւոաբանների կոչեգիայի ստորին օղակ, որի խնդիրը տվյալ շրջանի (քաղաքի) բնակչությանը իրավաբանական օգնու թյուն ցույց տալն է:


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՓԱՍՏ, հանգամանք, որի հետ իրավական նորմը կապակցում (պայմանավորում) է իրավահարաբերու թյունների ծագումը, փոփոխումն ու դա դարումը: Ի. փ–երը կոնկրետ կենսական հանգամանքներ են (գործողություններ, դեպքեր), որոնք առաջանում են սուբ յեկտների կյանքում (ծնունդ, դժբախտ պատահար, հանցագործություն ևն): Ի. փ–երը ծագում են մարդկանց կամքով (գործողություններ) կամ մարդկանց կամ քից անկախ (դեպքեր):


ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, հասարակա կան գիտակցության ձև, հայացքների, գաղափարների համակցություն, որն ար տահայտում է մարդկանց, դասակարգերի, սոցիալական խավերի վերաբերմունքը իրավունքի, օրինականության, արդարա դատության նկատմամբ: Ի–յան խտացված արտահայտությունը իրավական գաղա փարախոսությունն է՝ սոցիալական և գի տական տեսակետներով պայմանավոր ված իրավական հայացքների ամբողջու թյունը: Ի–յան հոգեբանական կողմը կազ մում են իրավական երևույթների նկատ մամբ մարդկանց սովորություններն ու զգացմունքները: Շահագործողական հա սարակարգերում հակամարտ դասակար գերն ունեն հակադիրի.: Աոցիալիստական Ի. հասարակության բոլոր անդամների ի– րավական հայացքների, պատկերացումնե րի ու զգացմունքների ամբողջությունն է, պայմանավորում է սոցիալիստական իրա վունքի նպատակներն ու խնդիրները՝ օրի նականություն և արդարացիություն, հար գանք հասարակական սեփականության և աշխատանքի նկատմամբ, հայրենասի րություն, հետևողական դեմոկրատիզմ, ինտերնացիոնալիզմ, իսկական իրավա հավասարություն: Հասարակության առջև պատասխանատու լինելուն զուգընթաց անհատի իրավունքների և ազատություն ների զարգացմամբ ՍՄԿԿ մշտապես ամ րապնդում է սոցիալիստական Ի. սովետա կան քաղաքացիների գիտակցության մեջ: Վ. Մոաախանյան


ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, հասարակական գի տություն, որն ուսումնասիրում է դասա կարգային հասարակության իրավական վերնաշենքը: Ի–յան առաջացումը պայմա նավորված է իրավունքի առաջացմամբ: Նրա ծագման և զարգացման պատճառնե