Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/458

Այս էջը սրբագրված չէ

VI. Քաղաքական կուսակցություննե– րը, արհմիությունները և այւ հասարակական կազմակեր– պություններ 459 VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ 460 VIII. Բժշկա–աշխարհագրական բնու– թագիրը 460 IX. Լուսավորությունը 460 X. Գիտական հիմնարկները 461 XI. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 461 XII. Գրականությունը 461 XIII. Արվեստը 461 XIV. Հայերը Իրաքում 462 I. Ընդհանուր տեղեկություններ Ի. պետություն է Արևմտյան Ասիայում: Սահմանակից է Թուրքիային, Իրանին, Քուվեյթին, Մաուդյան Արաբիային, Հոր– դանանին և Միրիային: Ի–ի ափերը հվ– արլ–ում (50 կմ երկարությամբ) ողողում են Պարսից ծոցի շրերը: Տարածությունը 434,9 հզ. կմ2 է, բն.՝ 11,1 մլն (1975): Մայ– րաքաղաքը՝ Բաղդադ: Վարչականորեն բաժանված է 16 մուհաֆազի (նահանգա– պետությունների): Քարտեզները տես 456-րդ էշից հետո՝ ներդիրում: II. Պետական կարգը Ի. հանրապետություն է: ժամանակա– վոր սահմանադրությունն ուժի մեջ է 1970-ից: Մահմանադրությունը հիմնական ազգություններ է հռչակել արաբներին ու քրդերին, երաշխավորել քրդերի բոլոր իրավունքները: Պետ. իշխանության բարձ– րագույն մարմինը՝ Հեղափոխական Հրա– մանատարության խորհուրդը (ՀՀԻՎ ընտ– րում է պրեզիդենտին, որը միաժամա– նակ ՀՀքս–ի նախագահն է, պետության գլուխն ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: ՀՀ|ս–ի անդամ– ները միաժամանակ արաբական սոցիա– լիստական վերածննդի կուսակցության (Բաասի) ղեկավարության անդամներ են: Երկրի գործադիր և վարչական մարմինը կառավարությունն է (Մինիստրների խոր– հուրդ): Դատական համակարգը կազմում են սովորական, հոգևոր (շարիաթի) և հատուկ (հեղափոխական) դատարանները: III. Բնությունը Ի–ի տարածքի մեծ մասը գրավում են Վերին և Ստորին Միշագետքի հարթավայ– րերը: Հս–ում և հս–արլ–ում Հայկական և Իրանական բարձրավանդակների լեռնա– շղթաներն են (ավելի քան 3000 մ բարձրու– թյամբ), հվ. և հվ–արմ–ում՝ Սիրիա–Արա– բական սարահարթն է (մինչե 900 մ բարձ– րությամբ): Վերին Միշագետքը կամ Զե– զիրեն հարթ, քիչ բլրապատ, աննշան լեռ– նաշղթաներով (Սինջար են) սարավանդ է (300–450 մ բարձրությամբ): Ստորին Մի– շագետքը ծովի մակարդակից մինչե 100 t/ բարձրությամբ ալյուվիալ դաշտավայր է: Ի–ի տարածքը գտնվում է Միջերկրածով– յան գեոսինկլինալային գոտու և Աֆրի– կական պլատֆորմի արաբ, մասի միակըց– ման մարգում և ընդգրկում է երեք հիմնա– կան տարր՝ Աֆրիկական պլատֆորմի հս–արլ. մասը, Միջագետքյան եզրային ճկվածքը և Զագրոսի միոգեոսինկլինալի արտաքին գոտին: Հիմնական օգտակար հանածոներն են նավթը և գազը: Նավթի պաշարները հաշվվում են 4,3 մլրդ տ, գա– զինը՝ 500 մլրդ մ3 (1970): Նավթաբեր շըր– շաններն են Կիրկուկը, Այն Զալան, էզ Զուբայրը, էր Ռումայլան: Ի. հարուստ է նաե ֆոսֆորիտների և ծծմբի պաշարնե– րով: Կան երկաթի, գորշածխի, մարմարի, պղնձի և գիպսի հանքավայրեր: Կլիման հս–ում միշերկրածովային է, շոգ, չոր ամառով և տաք ձմեռով, հվ–ում՝ արեադարձային: Հուլիսի միշին ջերմաս– տիճանը Մոսուլում 34°C է, հունվարինը՝ 7°C: Զմռանը լեռները ծածկվում են ձյու– նով, նվազագույն ջերմաստիճանը հաս– նում է – 18°C, տարեկան տեղումները՝ 500 մմ: Բասրայում հունվարի միջին ջեր– մաստիճանը 11°C է, օգոստոսինը՝ 34°C (երբեմն՝ մինչե 50°C), տարեկան տեղում– ները՝ 60–100 մմ: Տնտ. մեծ նշանակություն ունեն Տիգրիս և Եփրատ գետերը, որոնց ջրերն օգտա– գործվում են ոռոգման նպատակով: Էլ–Քուռնա քաղաքի մոտ Տիգրիսը և Եփրա– տը միախառնվում են .ե առաջացնում Շաա Էլ–Արաբը: Գետերը վարարում են գարնանը (հաճախակի են հեղեղումները), սակավաջուր են ամռանը և աշնանը: Ստո– րին Միջագետքում բազմաթիվ են ողողա– տային լճերը: Անապատային շրջաններին Վարչական բաժան ու մը Մուհաֆազներ Տարածությունը հզ. կմ2 Բնակչությունը հզ. մարդ (1970) Վարչական կենտրոնը Անբար 138,0 345,2 Ռամադի Բաբիլ 6,9 516,9 ՀԻւլա Բաղդադ 19,9 2688,8 Բաղդադ Բասրա 18,0 797,4 Բասրա Դահուկ 9,8 . . .*) Դահուկ Դիքար 14,5 524,3 Նասիրիա Դիալա 15,7 444,8 Բաքուբա ԷրբԻլ 15,3 418,9 էրբԻւ Կիրկուկ 19,5 533,9 Կիրկուկ Մայիսան 17,9 354,4 Ամարա Մութհաննա 74,0 • • -3) Սամավա Նայինավա 411 980,Օ4) Մոսուլ Սոլլեյմանիա 12,0 471,9 Սուլեյմանիա Վասիտ 14,8 359,7 Կուտ էլ–Ամարա Քադիսիա 9,4 556,62) Դիվանիա Քերբելա 7,2 447,9 Քերբելա կ Բնակչությունը տրված է Նայինավայի հետ միասին: 2) Ընդգրկում է Մութհաննայի բնակչությունը: 3) Բնակչությունը տրված է Քադիսիայի բնակչության հետ միասին: 4) Ընդ– գրկում է Դահուկի բնակչությունը: բնորոշ են ժամանակավոր հոսող ջրերը (վադիները): Գետահովիտներում տարած– ված են ալյուվիալ, մնացած մասերում՝ շագանակագույն, տափաստանային մոխ– րագույն, կիսաանապատային հողերը: Հս. և հս–արլ. շրջաններին բնորոշ են լեռնա– մարգագետնային հողերը: Ի–ի տարածքի մեծ մասը գրավում են տափաստանները, որոնք, հվ–արմ–ում փոխվում են կիսաանա– պատների և անապատների: Լեռնալանջե– րին գլխավորապես աճում են փշոտ թփեր: Միջլեռնային հովիտներում զարգացած է հողագործությունը: Գետերի ափերին աճում են բարդի, կարմրան, ուռենի, հվ–ում՝ փյունիկյան արմավենի: Կենդա– նական աշխարհը բազմատեսակ է, բայց ոչ հարուստ: Բնորոշ կենդանիներն են վիթը, վայրի էշը, շերտավոր բորենին, շնագայլը, ընձառյուծը: Կան սողունների շատ տեսակներ, կրծողներ, վնասատու միջատներ (մորեխ, կարիճ, մորմ): IV. Բնակչությունը Հիմնական բնակիչներն են արաբները (75%), քրդերը (18%): Բնակվում են նաե թուրքմեններ, ասորիներ, հայեր, պարսիկ– ներ, հրեաներ և այլք: Պաշտոնական լե– զուներն արաբերենն ու քրդերենն են, կրոնը՝ մահմեդականությունը (Ի–ում են գտնվում շիաների հոգեոր կենտրոննե– րը՝ էն Նաջաֆը, Քերբելան, Կազիմայնըե Սամառան): Օրացույցը Լուսնային հիջրան է, կիրառվում է նաև Գրիգորյանը: Միջին խտությունը 1 կմ2 վրա 23,9 մարդ է, քա– ղաքային բնակչությունը՝ 57,8% (1974): Բնակչության մոտ 10% –ը քոչվորներ և կիսաքոչվորներ են: Կարեոր քաղաքներն են Բաղդադը, Բասրան, Մոսուլը, Կիրկու– կը, էն Նաջաֆը: V. Պատմական ակնարկ Ի–ի տարածքը (մինչե 1920-ը՝ Միջագետք) համաշխարհային քաղաքակրթության բըն– օրրաններից է: Մ. թ. ա. VII հազարամյա– կում զարգացած էր անասնապահությունը և հողագործությունը: Մ. թ. ա. III հազար– ամյակում հիմնվեց Շումերա–Աքքադական պետությունը: Մ. թ. ա. II հազարամյակի սկզբին առաջ եկավ Բարեչոնի թագավո– րությունը, որն ընդմիջումներով գոյա– տևեց մինչե մ. թ. ա. 538-ը: Մ. թ. ա. II հա– զարամյակում Ի–ի տարածքի հս–ում կազ– մավորվեց Ասորեստանը, որը կործանվեց մ. թ. ա. 612-ին: Մ. թ. ա. VI–մ. թ. YII դդ. Ի–ի տարածքը գտնվել է Աքեմենյանների, Ալեքսանդր Մակեդոնացու, Սելեկյանների, Պարթևական, Սասանյանների պետու– թյան կազմի մեջ: 637-ին արաբները գրա– վեցին ամբողջ Միջագետքը, և այդ ժա– մանակից սկսվեց նրա արաբացումն ու իսլամացումը: Միջագետքը դարձավ Օմա– կանների խաւիֆայոէթյան տնտ. ու քաղ. կարևոր շրջաններից մեկը: 762-ին Աբ– բասյանները Ի–ի տարածքում հիմնեցին Բաղդադը և այն դարձրին խալիֆայության մայրաքաղաքը: Աբբասյանների ժամա– նակ Ի–ում զարգացան ֆեոդալական հա– րաբերությունները: Գյուղացիները կախ– ման մեջ ընկան հողատեր–ֆեոդալներից, սահմանափակվեց նրանց ազատությու– նը: Տնտեսության առանձին ճյուղերում, մանավանդ սկզբնական շրջանում, կիրառ– վում էր նաև ստրկական աշխատանքը: Գյուղացիների, արհեստավորների և