Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/461

Այս էջը սրբագրված չէ

1923-ին), Արաբական հնությունների (1937), Ազգագրական (1941), Բնապատ– մական (1946), Ժամանակակից արվեստի (1963), Աբբասյանների պալատի (1935) թանգարանները Բաղդադում: X. Գիտական հիմնարկները Գիտահետազոտական հիմնարկները ղեկավարում է բարձրագույն կրթության և գիտ. հետազոտությունների մինիստրու– թյունը: Գլխավոր գիտական հիմնարկներն են՝ Ատոմային էներգիայի հանձնաժողովը (որն ունի միջուկային հետազոտություն– ների կենտրոն և ատոմային ռեակտոր), Գիտական հետազոտությունների կազ– մակերպությունը (իր կազմում ունի 6 գիտական կենտրոն՝ Բնական պաշար– ների ինստ., նավթի ԳՀԻ, Շինարարու– թյան և շինանյութերի հետազոտություն– ների, Կենսաբանական հետազոտություն– ների, Փյունիկյան արմավենիների հետա– զոտության կենտրոններ, Գյուղատնտե– սական փորձակայան), Իրաքի ԳԱ (հիմն. 1947-ին), Քրդական ԳԱ (մշակում է քըր– դագիտական պրոբլեմներ) և համալսա– րանները: XI. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Ի–ում լույս են տեսնում (1972) «Ալ–Զում– հուրիա» (1963-ից), «Բաղդադ օբսերվեր» («Baghdad observer», 1967-ից), անգլ. կա– ռավարական, «Աս–Սաուրա» (1967-ից) օրաթերթերը, «Ալ–Իրաք» (1976-ից) թեր– թը, Քրդստանի դեմոկրատական կուսակ– ցության օրգան, «Ալիֆ–Բա» (1968-ից) շաբաթաթերթը, «Աս–Սակաֆա ալ–Զադի– դա» (1969-ից) արաբ, հասարակական–քա– ղաքական ամսագիրը, «Ալ–ֆիկր ալ–Ջա– դիդ» (1972-ից) շաբաթաթերթը և «Թարիկ աշ–Շաար» օրաթերթը (1974-ից). վերշին երեքը ԻԿԿ հրատարակություններ են: Իրաքի ինֆորմացիոն գործակալությունը հիմնվել է 1959-ին: Կա 10 ռադիոկայան: Հեռուստատեսությունը գործում է 1956-ից: XII. Գրականությունը Միշնադարյան արաբ, գրականությունը առավել մեծ զարգացում է ապրել Բաղդա– դում: XIX–XX դդ. բանաստեղծներ Աբդ ալ–Մուհսին ալ–Քագիմին (1865–1935), Ջե– մալ Աիդկի ազ–Զահավին (1863–1936) և Մաարուֆ առ–Ռուսաֆին (1875–1945) իրենց ստեղծագործություններում միա– հյուսել են լուսավորության և ազգային– ազատագրական պայքարի գաղափարնե– րը: XX դ. 20-ական թթ. ձևավորվեց նեո– դասական դպրոցը (Մուհամեդ Մահդի ալ– Ջավահիրի, ծն. 1905, Մուհամեդ Սալիհ Բահր ալ–Ուլումի, ծն. 1911): Ետպատե– րազմյան շրշանում հանդես եկան բանաս– տեղծներ Աբդալ–Վահաբ ալ–Բայաթին, Աբդ ալ–Մաշիդ առ–Ռադին, Ռաշիդ ալ– Յասին և ուրիշներ, որոնց մոտ առկա է նաև սոցիալական մոտիվը: Ի–ի գրակա– նության մեջ առաշին անգամ պատմված– քի և վիպակի ժանրերին է դիմել Մահմուդ Ահմեդ աս Աայիդին, որի վերշին ստեղծա– գործությունները համակված են սոցիա– լիստական գաղափարներով: 50-ական թթ. կեսերին ձևավորվել է վեպի ժանրը (Աբ– դել–Մալիք Նուրի, Ղաիբ Տուամ Ֆարման, Մահդի Իսա աս–Մակկար և ուրիշներ): Ի–ում կա նաև քրդերեն գրականություն: XIII. Արվեստը Ի. հարուստ է ճարտ. կոթողներով, որոնք պատկանում են նրա տարածքում գոյու– թյուն ունեցող տարբեր քաղաքակրթու– թյունների՝ Ուբայդի, Ուրուկի և Ջամդաթ– Նասրի (մ. թ. ա. IV հազարամյակ), բաբե– լա–ասուրական, պարթևական և սասան– յան մշակույթներին: Բաբելոնում, Ուրում, Նինվեում, Հատրայում, Տիզբոնում և այ– լուր պահպանվել են համաշխարհային նշանակություն ունեցող ճարտ. հուշար– ձաններ: VII դարից Ի. զգալի դեր է խաղա– ցել արաբ. ճարտ. զարգացման գործում: Որոշակի հատակագծով կառուցվել են Բասրա, Կուֆա (VII դ.), Վասիտ և Բաղ– դադ (VIII դ.) քաղաքները: Կաֆայում, Բաղդադում, Ուքայդիրում և Մամարայում կառուցվել են խալիֆաների պալատներ, այգիներով, բնակելի շենքերով ու պա– րիսպներով, տարբեր վայրերում՝ ամրոց– ներ, մեդրեսեներ, իսկ Բաղդադում, Բաս– րայում, Նաշաֆում, Քերբելայում, Կա– զիմայնում, Մամարայում, Մոսուլում ևն՝ մինարեթներով մզկիթներ, հատկապես նշանակալից է Մամարայի ալ–Մալվիտա պարուրաձև մինարեթը: XX դ. ազգային– ազատագրական շարժումը և 1958-ի հե– ղափոխությունը նպաստեցին նոր ճար– տարապետության զարգացմանը: Վերա– կառուցվում են Բաղդադը, Մոսուլը, Բաս– րան: ժամանակակից ճարտ–յանը բնորոշ է միշազգային ստանդարտի ներդաշնա– կումը տեղական բնակլիմայական պայ– մաններին, նաև հատակագծման ու դե– կորի ավանդական ձևերի կիրառումը (ներ– քին բակեր, զարդաճաղեր, տեղական տի– պի երկհարկ բնակելի շենքեր): Աբբասյանների շրջանից պահպանվել են որմնանկարների պատառիկներ, ար– հեստական մարմարի քանդակազարդում– ներ: XII–XIV դդ. ծաղկել է գրքի մանրա– նկարչությունը: Առանձնապես հռչակված էին մանրանկարիչներ Ցահյա իբն Մահ– մուդը և Ջունաիդ Մուլթանին: Ի–ի միջնա– դարյան դեկորատիվ–կիրառական արվես– տում կարևոր դեր են խաղացել ջնարակ– ված, բազմագույն խեցեղենը, մետաղյա և ապակյա գեղարվեստական իրերը, գործվածքները: Այդ ավանդույթները պահ– պանվել են մինչև XX դ.: Ցուղաներկով գեղանկարչությունը Ի–ում սկզբնավորվել է XX դ. սկզբին (Աբդ ալ–Կադր Ռասսամի, Մուհամեդ Սալեհ Զաքիի և ուրիշների դի– մանկարներն ու բնանկարները): 1939-ից Բաղդադում գործում է Գեղեցիկ արվեստ– ների ինստ–ը: 1956-ին կազմակերպվել է Մուստանսիրիա մեդրեսեն (1227–33, վերա կանգնվել է XX դ.) Բաղդադում Ի–ի Արվեստագետների ասոցիացիան: 1958-ի հեղափոխությունը առաջ է բերել կերպարվեստի վերելք: Գեղանկարիչ և քանդակագործ Զավադ Մալիմը Բաղդադի աթ–Թահրիր հրապարակում կանգնեցրել է «Հուլիսի 14-ի հեղափոխությունը» պան– նո–բարձրաքանդակը (քար, բրոնզ, 1959– 1960): Ի–ի արվեստագետների մի մասը կրում է աբստրակցիոնիզմի, էքսպրեսիո– նիզմի, կուբիզմի ազդեցությունը: Ռեա– լիստական ավանդույթներին են հետևում Աթա Մաբրին, խալեդ ալ–Ջադերը և ուրիշ– ներ: ժամանակակից թեմաներով գործեր են ստեղծում գեղանկարիչներ Մահուդ Ահմեդը և Մուհամեդ Արիֆը: Քանդակա– գործներ 1սալեդ ար–Ռահալը, Մուհամեդ Գանին և ուրիշներ, ինչպես և մայոլիկա– յով պանոնների հեղինակներ Շամս–ադ– դին Ֆարիսը, Նիեմատ Մահմուդը համա– դրում են ռեալիզմի սկզբունքները և հին արվեստի արտահայտչամիջոցները: Ֆաիկ Հասանը, Հաֆիզ ադ–Դուրուբին, Իսմաիլ աշ–Շայխլին, Գիյա ալ–Ազավին, Նուրի առ–Ռավին դիմում են թե՝ արդի եվրոպա– կան արվեստի, թե՝ ժող. պրիմիտիվիզմի արտահայտչամիջոցներին: Ի–ի տարած– քում հարյուրամյակներ շարունակ զար– գացել է Քրդերի գեղարվեստական մշա– կույթը: Տես նաև Արաբական մշակույթ: Ի–ի երաժշտությունը արաբ, երաժշտա– կան արվեստի ճյուղերից է: ժող. և ավան– դական պրոֆեսիոնալ երաժշտությանը բնորոշ է զարգացած լադային համակար– գը (տես Մակամ): Երաժշտական գործիք– ներից են՝ ուդ, ռաբաբ, գիջակ, կանուն, նայ, դուֆֆ են: ժող. երգերից տարած– ված է ատաբա ժանրը (բողոքի երգեր): Երաժշտական կադրերը կրթվում են Գե– ղեցիկ արվեստների ակադեմիայում (հիմն. 1940-ին): 1971-ին ստեղծվել է Ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Նշա– նավոր երաժիշտներից են՝ կոմպոզիտոր Ահմեդ ալ–Խալիլը, երգչուհի Լամիա Թաու– ֆիկը, երգիչ Ռիդա Ալին, նվագածու Հասան Ռաջաբը և ուրիշներ: Պրոֆեսիոնալ թատրոն ստեղծելու Փոր– ձեր են արվել XX դ. 20-ական թթ.: 1931-ին սիրող ռեժիսոր 1սակի աշ–Շիբլին կազմա– կերպել է առաջին պրոֆեսիոնալ անսամբ– լը և ժողգործիքների նվագախումբը: 1935-ին նման կոլեկտիվներ ստեղծվել են նաև Բասրայում և Մոսուլում: Ի–ում չկա մշտական պրոֆեսիոնալ թատրոն, և Բաղ– դադի Գեղեցիկ արվեստների ակադեմիան ավարտած դերասանները հանդես են գալիս ռադիոյով, հեռուստատեսությամբ, կաբարեներում: Ավելի մասսայական են մակամ–ասմունքողների ելույթները: Նշա– նավոր ասմունքողներից են՝ Մուհամեդ Կուբանչին, Մալիմա Մուրադը, Աֆիֆա Իսկանդերը: Կինեմատոգրաֆիայի զարգացումն ըս– կըսվել է 1940-ական թթ. կեսից: Թողարկ– վել են «Մաիդ էֆենդի» (1958, ռեժ.՝ Կ. Հուսնի), «ճակատագրի ձեռքը» (1964, ռեժ.՝ Կ. ալ–Վաբի), «Գիշերային պահակ» (1968, ռեժ.՝ ալ–Հարիս) և այլ ֆիլմեր: 1959-ին հիմնադրվել է կինոյի և թատրոնի համընդհանուր կազմակերպություն: Տա– րեկան թողարկվում են 1–2 լիամետրաժ և 8–10 կարճամետրաժ ֆիլմեր: Երկրում գործում է 117 կինոթատրոն (1971):