XIV. Տայերը Իրաքում Հայ–իրաքյան առնչությունները գալիս են հնագույն ժամանակներից, երբ ներ– կայիս Ի–ի տերիտորիայում (Միջագետք) կային հայկ. գաղթավայրեր, որոնք մար– դաշատ չլինելով, երբեժն–երբեմն աշխու– ժացել են պատմական նպաստավոր պայ– մաններում: Աբբասյան խալիֆայության շրջանում (VIII–XIII դդ.) բարգավաճել է հատկապես Բաղդադի հայ համայնքը (տես Բաղդադ, Հայերը Բ ա ղ դ ա– դ ու մ մասը): Հաշվի առնելով Բասրա– յում (տես Բասրա, Հայերը Բասրա– յ ու մ մասը) և նրա շրջակայքում բնակ– վող հայերի թիվը, 1222-ին հիմնվել է հոգեոր թեմ: Սակայն հայ գաղութը սկսել է ստվարանալ XVII դ. սկզբին, երբ Ի. են եկել շահ Աբբասի բռնագաղթով տեղա– հանված և Թուրքիայից՝ ջալալիներից հա– լածված բազմաթիվ հայեր: Հետագայում իրաքահայ համայնքը համալրվել է ի հա– շիվ առաջին համաշխարհային պատերազ– մի արհավիրքներից փրկված հայ տարա– գիրների: 1920-ական թթ. սկզբին Ի–ում ապաստան էր գտել շուրջ 90 հզ. հայ գաղ– թական: Ավելի ուշ նրանց մի մասը հեռա– ցավ Ի–ից, մի մասն էլ հայրենադարձվեց (1947–48) Սովետական Հայաստան: Այժմ (1978) իրաքահայ երի թիվը մոտ Բաղդադի հայկական եկեղեցին (XX դ.) 22 հզ. է. շուրջ 18 հզ. բնակվում է Բաղ– դադում, 2,5 հզ.՝ Բասրայում, մնացածը՝ Մոսուլում, Կիրկուկում, Խանաքինում, Հաբբանիայում: Նրանք հիմնականում ըզ– բաղվում են սանտրով և արհեստներով (փականագործներ, դարբիններ, մեխա– նիկներ, դերձակներ են), կան նաև բժիշկ– ներ, ինժեներներ, ճարտարապետներ, պետ. ծառայողներ: Իրաքահայ համայնքը ղեկավարում են Առաջնորդարանը և Ազ– գային կենտրոնական վարչությունը, որին կից գործում են կրթական, ազգային կալ– վածքները վերահսկող, եկեղեցական հանձ– նաժողովները: Ի–ում հայ ազգային կու– սակցություններ չկան, հայերեն պարբե– րականներ չեն հրատարակվում (լույս է տեսնում միայն «Մաշտոց» տարեգիրքը): Առաջին հայերեն հանդեսը՝ «Փունջ»-ը, Ի–ում լույս է տեսել 1890–92-ին՝ Բաղդա– դում հիմնված (1874) հայկ. տպարանում, այնուհետև՝ «Տիգրիս», «Գոյամարտ» (1948–59) հանդեսները: Ի–ում գործում է 2 հայկ. եկեղեցի (Բաղդադում և Բասրա– յում), իրաքահայ թեմը էջմիածնական է: Գործող 5 հայկ. դպրոցներում (Բաղդա– դում, Բասրայում, Մոսուլում, Կիրկու– կում), պետ. հրահանգի համաձայն, միայն հայոց լեզուն և կրոնն են դասավանդվում հայերեն: Իրաքահայ հասարակական և մշակութային կյանքը կազմակերպում են ՀԲԸՄ իրաքյան մասնաճյուղը (1911-ից), Հայ երկսեռ երիտասարդաց միությունը (ՀԵԵՄ, 1926-ից), Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) են: Գոր– ծում են «Կոմիտաս» երգչախումբը և ինք– նագործ այլ խմբեր: Իրաքահայ համայն– քի և Մովետական Հայաստանի կապերը սերտ են: Պատկերազարդումը տես 480–481-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXII: Գրկ. Հովհաննիսյան Ն., Ազգային– ազատագրական պայքարը Իրաքում, 1945– 1963, Ե., 1964: JI y H K H Ց B.B., HoBatf hctophh apadcKnx CTpan, M., 1966,. ra. 1, 4, 10, 24, 25, 27; HoBeiunaa hctophh apa6cKiix CTpaH, M., 1968; JX a h u; h r B.M., HpaK b nponmoM h HacToameM> M1960; Փ e fl դ e h- k o A. Փ., HpaK b 6opb6e 3a He3aBHCHM0CTb, M., 1970; MeHTemaniBHJiH A.M., HpaK b roflti aOTjraficicoro MaHflaTa, M,, 1969; CoBpeMeHHbin HpaK, M., 1966; M h p- ckhh T., HpaK b CMyraoe BpeMH. 1930– 1941, M., 1961;OraHec-HH H.,Han;HOHajii>-* HO-ocBo6oflHTejibHoe ABHxeeHHe B HpaKe (1917 – 1958 it.), E., 1976; fleMeHTBeB H.A., HpaKCKaa pecny6jnnca, M., 1961; B o p o h h- h a B. JI.9 ApxHTeKTypa apadcKHX CTpaH, b kh.i Bceo6n;aa hctophh apxHTeKTypM, t. 8, M., 1969; XaxaMHHCKafl M., Hckycctbo coBpeMeHHoro HpaKa, «TBOpqecBTO*, 1971, No 2; Longrigg S.H., Stoake F., Irag, L., 1958. ԻՐԱ*Ի ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒ–
ԹՅՈՒՆ (ԻԿԿ), հիմնադրվել է 1934-ի մարտի 31-ին, անլեգալ: Երկրորդ համաշ– խարհային պատերազմից հետո ընդհա– տակում գործող ԻԿԿ լայն գործունեու– թյուն ծավալեց բրիտ. իմպերիալիզմի և Նուրի Մաիդի հակաժողովրդական ռեժի– մի դեմ պայքարում աշխատավորներին սոբիլյւզացեևլու համար: 1947-ին ձերբա– կալվեցին և 1949-ին մահապատժի են– թարկվեցին կուսակցության ղեկավար գործիչներ Ֆահեդը (Ցուսուֆ Մալման Յուսուֆը՝ ԻԿԿ ԿԿ–ի առաջին քարտու– ղար) և ուրիշներ: ԻԿԿ II կոնֆերանսը (1956) ընդունեց «Կուսակցության քաղա– քական գիծը ազգային–ազատագրական պայքարում» փաստաթուղթը և ընտրեց ԿԿ–ի նոր կազմ՝ Սալյամ Ադիլի գլխավո– րությամբ: 1957-ին ԻԿԿ հանդես եկավ ազ– գային միասնական ճակատ ստեղծելու նախաձեռնությամբ, որի կազմում էլ մաս– նակցեց 1958-ի հակաֆեոդալական, հա– կաիմպերիալիստական հեղափոխությա– նը: Հեղափոխությունից հետո կուսակցու– թյունը դուրս եկավ ընդհատակից և դար– ձավ քաղ. մեծ ուժ: Վախենալով ԻԿԿ հե– ղինակության աճից՝ Կասեմի կառավա– րությունը 1960-ի փետրվարին արգելեց նրա գործունեությունը: 1963-ի հետադի– մական պետ. հեղաշրջումից հետո ԻԿԿ ղեկավարների մեծ մասը Սալյամ Ադիլի գլխավորությամբ ոչնչացվեց, հազարավոր կոմունիստներ բանտարկվեցին: 1968-ին ԲԱԱՍ (արաբական սոցիալիստական վե– րածննդի) կուսակցության իշխանության գլուխ անցնելուց հետո կոմունիստները ազատվեցին բանտերից, 1972-ին ԻԿԿ 2 ներկայացուցիչներ պաշտոնապես մտան կառավարության կազմի մեջ, սակայն ԻԿԿ դեռևս գտնվում է ոչ պաշտոնական վիճակում: 1970-ի սեպտեմբերին տեղի ունեցավ ԻԿԿ II համագումարը, որն ըն– դունեց նոր ծրագիր և փոփոխություն մտցրեց կանոնադրության մեջ: ԻԿԿ պատ– գամավորները մասնակցել են Կոմունիս– տական և բանվորական կուսակցություն– ների միջազգային խորհրդակցություննե– րին (Մոսկվա, 1957, 1960 և 1969 թթ.) և հավանություն են տվել ընդունված փաս– տաթղթերին: ԻԿԿ ԿԿ առաջին քարտու– ղարն է Մուհամեդ Ազիզը: ԻԿԿ լեգալ հրատարակում է հասարակական–քաղա– քական «Աս–Սակաֆա–ալ–Զադիդա» ամ– սագիրը և «Ալ–Ֆիկր ալ–Ջադիդ» թերթը: ԻՐԴ Կաարել Կիրիլովիչ [ծն. 14(27).8. 1909, Ռիգա], էստոնացի սովետական ռե– ժիսոր: ՍՍՀՄ ժող. արտիստ (1970): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1937–39-ին եղել է Տարտուի Բանվորական թատրոնի ռե– ժիսոր և դերասան, 1940-ից (ընդմիջում– ներով) գլխավորում է «Վանեմույնե» թատ– րոնը: Բեմադրություններից են՝ է. Կապ– պի «Վրեժխնդրության կրակներ» (1945), Շոստակովիչի «Կատերինա Իզմայլովա», Տորմիսի «Կարապի թռիչքը» (երկուսն էլ՝ 1966) օպերաները, Մ. Գորկու «Քաղ– քենիներ» (1946), Վ. Շեքսպիրի «Վենետի– կի վաճառականը» (1958), Բ. Բրեխտի «Շվեյկը երկրորդ համաշխարհային պա– տերազմում» (1967) պիեսները: Արժանա– ցել է ԷՍՍՀ (1947) և ՍՍՀՄ (1967) պետ. մրցանակների:
ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ, տես Ապացույց:
ԻՐԻԴԻՈՒՄ (լատ. Iridium), Ir, պարբերա– կան համակարգի VI պարբերության VIII խմբի քիմիական տարր: Կարգահամարը 77 է, ատոմական զանգվածը՝ 192,22, պատ– կանում է պւաաինային մեւոադներՒ շար– քին: Ունի երկու կայուն իզոտոպ՝ 191Ir (38,5%) և 193Ir (61,3%): Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր են 192Ir (TV2= 74,37 օր) և 194Ir (T*/a= = 19 <f): Ատոմի արտաքին էլեկտրոնա– յին թաղանթի կառուցվածքը 5d7 6s2 է: Հայտնաբերել է անգլիացի գիտնական Մ. Տենանտը, 1804-ին, և անվանել «Ի.» (հուն, ipis – ծիածան)՝ շնորհիվ նրա աղերի բազմերանգ գունավորման: Բնու– թյան մեջ հանդիպում է ագատ վիճակում պլատինի, ռութենիումի, օսմիումի և ռո– դիումի հետ: Ի. կազմում է երկրի կեղևի 1-10~7%-ը (ըստ զանգվածի): Սպիտակ– արծաթափայլ, շատ կարծր և դժվարահալ, քիմիապես կայուն մետաղ է: Այդ հատկու– թյունների շնորհիվ Ի. դասվում է ազնիվ մետծւղների շարքը: Հալ. ջերմաստիճանը՝ 2410°C է, եռմանը՝ 5300°C (հավանաբար), խտությունը՝ 22400 կգ/tl3 (10°Շ–ում): Կա– յուն է բոլոր թթուների, այդ թվում՝ ար– քայաջրի նկատմամբ: Միացություններում եռարժեք է և քառարժեք, հազվադեպ՝ միարժեք և վեցարժեք: 600°Շ–ից բարձր միանում է թթվածնին՝ առաջացնելով IrOa օքսիդը: Փոշի վիճակում և բարձր ջեր– մաստիճաններում միանում է հալոգեննե– րին ծծմբին, ֆոսֆորին և այլ տարրերին: Համաձուլվածքներ է առաջացնում մետաղ– ների (պլատինի օսմիումի, պղնձի, ցին–