Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/465

Այս էջը սրբագրված չէ

Լ, հայերեն այբուբենի տասներկուերորդ տառը: Անունն է լյան (ւիւն): Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ աառակերտման սե– փական սկզբունքով: Ուղղահայաց երկա– րի ձախ կողմի վերևից և աջ կողմի ներքե– վից համապատասխանաբար միանում են կարճ և լայն տարրերը՝ Լ, որտեղ նուրբե– րը անցնում են տողագծի վրայով, իսկ կարճ և լայն տարրերը ընկած են տողա– գծից դուրս: Դյուրագծության և գեղագրու– թյան ներդաշնակության պահանջով շու– տով ընկել է կարճը իր նուրբով, և տառը ստացել է դյուրագիծ ու պարզ ձև՝ Լ, բո– լոր գրատեսակներում, ենթարկվելով յու– րաքանչյուր գրատեսակի գծագրական առանձնահատկություններին, ընդ որում բոլորգրում, շղագրում և նոտրգրում կորց– րել է նաև լայնը, մնացել են երկարն ու ստորին նուրբը: Գրչագիր Լ, երկաթագիր L, բոչորգիր Լ, շտսգիր L, նոարգիր Լ: ժամանակակից շղագրում մեծատառը վե– րևից ընդունում է մազագծիկ, ներքևից՝ օղակ և դեպի աջ ձգվող ալիքավոր նուրբ: Լ նշանագրում է հայերենի Լ առաջնա– լեզվային, լեզվատամնային, պարզ շփա– կան ձայնորդ բաղաձայն հնչյունը (հնչույ– թը): Նախագրաբարյան շրջանում երբեմն հանդես է եկել որպես վանկարար հընչ– յուն: Չնայած դասական հայերենում Լ արդեն տարբերակված հնչույթ էր և ուներ գործածության որոշակի դիրքեր (բառա– սկիգբ, ձայնավորների միջև, ձայնավորից հետո), այնուամենայնիվ հաճախակի են այն դեպքերը, երբ միևնույն արմատի մեջ հանդես են գալիս և* որպես լ, և/ որպես ղ (այլայլել և աղավաղել, ջիլ և ջիղ): Նման քարացած վիճակով ձևերը խորթ չեն նաև հայերենի բարբառներին և ժամանակա– կից հայոց գրական լեզվին (աղի–անալի): Լ որպես հայոց այբուբենի տասներկու– երորդ տառ նշանակել է երեսուն և երե– սուներորդ, բյուրի նշանով (17)՝ երեսուն բյուր (300000): Լ նշանակել է տասներկու, երբ թվարկելիս գործածվել է այբբենական հասարակ հերթականությամբ, այսինքն, երբ այբուբենը դիտվել է ա–ք՝ 1–36 թվա– շարք: Արաբական թվանշանների ընդու– նումից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական: U, ՄաթնոտւսԱ

ԼԱԲԻԼՈՒԹՅՈՒՆ (< լատ. labilis – ան– հաստատ, անկայուն), ֆունկցիոնալ շ ա ր ժ ու ն ու թ յ ու ն, նյարդային և մկանային հյուսվածքների ֆունկցիոնալ ակտիվությանն ուղեկցող տարրական ռեակցիաների արագությունը: «Լ.» հաս– կացությունը սահմանել է ռուս ֆիզիոլոգ Ն. Ե. Վվեդենսկին (1886), ըստ որի որ– պես Լ–յան չափ ընդունվում է գործողու– թյան պոտենցիալների այն առավելա– գույն քանակը, որ կարող է տվյալ հյուս– վածքում առաջանալ մեկ վայրկյանի ըն– թացքում՝ գրգռման ռիթմին խիստ համա– պատասխան: Լ–յան չափը հակադարձ հա– մեմատական է բացարձակ անդրդելիու– թյան (ռեֆրակտերության) փուլին: Ռիթ– միկ շարքում որպեսզի բոլոր գրգիռներն առաջացնեն դրդում, անհրաժեշտ է, որ գրգիռների միջև ընկած ժամանակահատ– վածը մի փոքր երկար լինի բացարձակ անդրդելիության տևողությունից, որպեսզի հյուսվածքը կարողանա ձեռք բերել նորից դրդվելու ունակություն: Օրինակ, տաքար– յուն կենդանիների շարժիչ նյարդաթելերի բացարձակ ռեֆրակտեր փուլը տևում է մոտ 0,45 վրկ, բայց նրանք կարող են 1 վրկ–ոււէ դրդվել ընդամենը 1000 անգամ: Լ–յան*չափը ավելի փոքր է մկանում, ապա սինապսում: Ա. Ա. Ուխտոմսկին ցույց է տվել, որ Լ. կարող է մեծանալ ռիթմիկ գրգռման ընթացքում, այսինքն՝ հյուս– վածքը կարող է ձեռք բերել ավելի մեծ դրդման ռիթմ վերարտադրելու հատկու– թյուն: Այս երևույթը կոչվում է ռիթմի յ ու ր ա ց ու մ: Լ–յան տեսությունը Ն. Վվե– դենսկուն հնարավորություն տվեց հետա– գայում մշակելու ւցարաբիոզի ուսմունքը: Լ–յան տեսությունը կարևոր է նյարդային գործունեության մեխանիզմները, նյար– դային կենտրոնների և անալիզատորների աշխատանքը նորմայում և հիվանդու– թյունների շրջանում բացատրելու համար: Վ. Գբխգորյան

ԼԱԲԻՐԻՆԹԱՐՈՐԲ, ներքին ականջի հի– վանդություն: Պատճառները միջին ական– ջի, ուղեղապատյանների բորբոքային պրոցեսներն են: Վարակը ներքին ականջ կարող է թափանցել նաև արյան միջոցով: Լ. ըստ բորբոքման բնույթի լինում է շճային կամ թարախային, ըստ տեղակայ– ման՝ սահմանափակ կամ տարածուն: Հիմ– նական ախտանշանները՝ գլխապտույտ, սրտխառնոց, փսխում (գլխի դիրքը փոխե–