Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/467

Այս էջը սրբագրված չէ

նայի, Գուդեայի արձանագրությունները, արխիվը, որոնք կարեոր տեղեկություն– ներ են տալիս հասարակական–տնտեսա– կան հարւս բեր ությ ունների, առևտրի, շի– նարարության մասին: Գրկ. .ZIbSKOHOB H. M., 06mecTBeHHi>i& h rocyaapcTBeHHbiH cTpoft flpeBHero #Bype*u>a. ffiyMep, M., 1959; CTpyBe B. B., Iocyflap- ctbo Jlaram, M., 1961; Parrot A., Tello, vingt campagnes de fouilles (1877–1933), P., 1948.

ԼԱԳԷՐԼՏՈՖ (Lagerlof) Սելմա (1858– 1940), շվեդացի կին գրող: Շվեդական ակադեմիայի անդամ (1914): Լ–ի շատ ստեղծագործություններում կապիտալիս– տական քաղաքակրթությանը եակադըր– վում է բանաստեղծականացված նահապե– տական կենցաղը և հեքիաթային ռոման– տիկայի աշխարհը («Անտեսանելի շղթա– ներ», 1894, «Կունգահելայի թագուհինե– րը», 1899, «Լեգենդներ» 1904, նովելների ու լեգենդների ժողովածուներ): Բուրժուա– կան աշխարհի հակասություններից ազատ– վելու ելքը Լ. փնտրում է բարոյա–կրոնա– կան բարեփոխման մեջ («Նեռի հրաշք– ները», 1897, «Երուսաղեմ», 1901–02, «Պոր– տուգալիայի կայսրը», 1914): Նոբելյան մրցանակի դափնեկիր (1909): Երկ. Նիլսի զարմանահրաշ ճանապարհոր– դությունը վայրի սագերի հետ, Ե., 1970: ԼԱԳՈ ՄԱ&ՈՐԵ (իտալ. Lago Maggiore, բառացի՝ մեծ լիճ), Վե ր բ ան n (Ver- bano), լիճ Իտալիայում և Շվեյցարիայում: Գտնվում է տեկտոնական իջվածքում, 194 մ բարձրության վրա: Երկարությունը 62,5 կմ է, լայնությունը՝ մինչե 4,5 կմ, մակերեսը՝ 212 կմ2, խորությունը՝ մինչե 372 մ:

ԼԱԳՈԴԵԻ, քաղաք, Վրացական ՍՍՀ Լա– գոդեխի շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Ալազանի Լագոդեխ վտակի ափին: Կան ծխախոտի ֆերմենտացիոն, մրգահատապտղի գինիների, եթերայուղի, մրգահյութերի, պահածոների գործարան– ներ, ՀԷԿ, գյուղատնտ. տեխնիկում, ման– կավարժական ուսումնարան, երկու գրա– դարան, կուլտուրայի տուն: Քաղաք է 1962-ից: Լ–ի մոտ է Լագոդեխի արգելա– նոցը:

ԼԱԳՈՍ (Lagos), Նիգերիայի մայրաքաղա– քը, Լագոս նահանգի վարչական կենտրո– նը: Գտնվում է Բենին ծոցի (Գվինեական ծոցի մասը) ափին և կղզիների վրա: 1,4 մլն բն. (1973): Նավահանգիստ է, Լագոս–Կանո երկաթուղու սկզբնակետը, երկրի քաղ., տնտ., մշակութային և առև– տրական կենտրոնը: Ունի համալսարան, ազգագրական և հնագիտական թանգա– րաններ, միշազգային օդանավակայան:

ԼԱԳՐԱՆԺ (Lagrange) ժոզեֆ Լուի (25.1. 1736, Թուրին –10.4.1813, Փարիզ), ֆրան– սիացի մաթեմատիկոս և մեխանիկ: Մա– թեմատիկա ուսումնասիրել է ինքնուրույն: 19 տարեկանում արդեն Թուրինի հրետա– նային դպրոցի պրոֆեսոր էր: 1759-ին ընտրվել է Բեռլինի ԳԱ անդամ (1766– 1787-ին՝ պրեզիդենտ), 1772-ին՝ Փարիզի ԳԱ անդամ: 1795-ից՝ Փարիզի Նորմալ դպրոցի, իսկ 1797-ից՝ Պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր: Առավել կարեոր աշ– խատանքները վերաբերում են վարիացիոն հաշվին, անալիտիկ և տեսական մեխանի– կային: Հիմնվելով Լ. Էոերի ստացած ար– ժ. Լ. Լագրանժ դյունքների վրա մշակել է վարիացիոն հաշվի հիմնական հասկացությունները, առաջարկ ել վարիացիոն խնդիրների լուծ– ման ընղհանուր անալիտիկ մեթոդ (վա– րիացիոն մեթոդ): «Անալիտիկ մեխանի– կա» դասական աշխատությունում հնարա– վոր տեղափոխությունների սկզբունքի հի– ման վրա կառուցել է ստատիկան, այնու– հետև զուգորդելով նշված և դ’Ալամբերի սկզբունքները, կառուցել նաև դինամիկան (տես դ^Աչամբեր–Լագրանժի սկզբունք): Մուծել է ընդհանրացված կոորդինատներ և շարժման հավասարումներին տվել նոր ձև (տես Լագրանժի հավասարումներ): Լ. մեծարժեք հետազոտություններ ունի մաթ. անալիզի, թվերի տեսության, հանրահաշ– վի» դիֆերենցիալ հավասարումների, մաթ. քարտեզագրության, աստղագիտության ևնի վերաբերյալ: Գրկ. 2Ko3e Jlyn JlarpaHK. 1736–1936. C6. CTaTeH K 200-JieTHK> CO flHfl pOMCfleHHH, M.–JI., 1937.

ԼԱԳՐԱՆԺ (Lagrange) Շարլ (1804–1857), ֆրանսիական քաղաքական գործիչ, մանր– բուրժուական դեմոկրատ: Մասնակցել է 1830-ի Հուլիսյան հեղափոխությանը, եղել է 1834-ի Լիոնի ապստամբության գլխավոր ղեկավարներից: 1848-ի Փետրվարյան հե– ղափոխության օրերին ղեկավարել է զին– ված պայքարը: Հունիսին ընտրվել է Սահ– մանադիր, 1849-ի մայիսին՝ Օրենսդիր ժողովի դեպուտատ: 1851-ի Լուի Բոնա– պարտի պետ. հեղաշրջումից հետո վտար– վել է Ֆրանսիայից:

ԼԱԳՐԱՆԺԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ, 1. հիդ– րոմեխանիկայում, հեղուկ մի– ջավայրի շարժման հավասարումները գըր– ված միջավայրի կետերի կոորդինատնե– րով (Լագրանժի Փոփոխականներով): Լ. հ. մասնակի ածանցյալներով դիֆերեն– ցիալ հավասարումներ են և ունեն dt2/ծտււ dt2 /dai d2z dz 1 dP ––) – = –. (i= 1, 2, 3) dt2 / dai p dat տեսքը, որտեղ t-ն ժամանակն է, x, y, z-ը՝ մասնիկի կոորդինատները, aj, a2, aa-ը՝ պարամետրեր, որոնցով որոշվում են մասնիկների սկզբնական կոորդի– նատները, X, Y, Z-ը՝ ծավալային ուժերի պրոյեկցիաները, P-ն՝ ճնշումը, p-ն խտու– թյունը: Լ. հ–ից որոշվում են միջավայրի մասնիկների շարժման հավասարումները: Եթե հայտնի են X, Y, Z-ը, ինչպես նաև սկզբնական և եզրային պայմանները, ապա կոնկրետ խնդիրների լուծումը բեր– վում է x, y, z, P, p-ն որոշելուն, որպես t, ai, a2, as-ի ֆունկցիաներ: Ընդ որում, օգտագործվում են նաև անխզելիության հավասարումը և միջավայրի վիճակի հա– վասարումը p=f(P) տեսքով (անսեղմելի հեղուկների համար p= const): 2. Ընդհանուր մեխանիկ ա– յ ու մ, մեխանիկական համակարգի շարժ– ման հավասարումներն ընդհանրացված կոորդինատներով՝. Հոլոնոմ (տես Հոչո– նոԱ և ոչ հոչոնոմ համակարգեր) համա– կարգի համար Լ. հ. ընդհանուր դեպքում ունեն d / dT dT տեսքը, որտեղ զւ–երը ընդհանրացված կոորդինատներն են, որոնց թիվը հավա– սար է մեխանիկական համակարգի ազա– տության աստիճանների թվին, զւ–երը՝ ընդհանրացված արագությունները, Qr երը՝ ընդհանրացված ուժերը, T-ն՝ հա– մակարգի կինետիկ էներգիան, արտա– հայտված qi ն: qi-երով, ո–ը՝ համակարգի ազատության աստիճանների թիվը: Մեխանիկական համակարգերի լայն դասի համար Լ. հ. տալիս են շարժման դիֆերենցիալ հավասարումները կազմե– լու ընդհանուր և պարզ մեթոդ: Երբ համակարգի վրա կիրառված են միայն պոտենցիալ ուժեր, Լ. հ. ստա– նում են d /ծԼ ծԼ dt(*ii)~dq,՜0, (1_1, 2’՚՜՝’Ո) 0 տեսքը, որտեղ L= T–Ո կոչվում է Լ ա գ– րանժի ֆունկցիա (Ո–ն համա– կարգի պոտենցիալ էներգիան է): (1) և (2) հավասարումները կոչվում են նաև Լագրանժի երկրորդ սեռի հավասարում– ներ: Գոյություն ունեն նան. Լագրանժի առաջին սեռի հավասարումներ, որոնք դեկարտյան կոորդինատներով գրված շարժման սովորական դիֆերենցիալ հա– վասարումներ են, միայն կապերի հակազ– դումների Փոխարեն պարունակում են հակազդումներին համեմատական անո– րոշ բազմապատկիչներ: Առանձին առա– վելություններ այդ հավասարումները չու– նեն U օգտագործվում նն հազվադեպ, հիմ– նականում կապերի հակազդումները որո– շելու համար, երբ համակարգի շարժման օրենքը որոշված է ուրիշ եղանակով (օրի– նակ, (1) կամ (2) հավասարումներից): ԼԱԴ (< սլավ. Jiaa, համաձայնեցվածու– թյուն, կարգավորվածություն) ձ ա յ ն ա– կար գ, հնչյունների բարձրությունների և նրանց որակապես դիֆերենցված հա– րաբերությունների աբստրահված համա–