Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/468

Այս էջը սրբագրված չէ

կարգը: Գործնականորեն արտահայտվում է նրանց շարքի միջոցով (տես Գամմա), որի աստիճաններից մեկը հանդես է գա– լիս որպես կայուն հենակետ (աոնիկա) և դեպի իրեն ձգում մնացած՝ անկայուն և համեմատական կայուն աստիճանները (երևույթը կոչվում է լադային ձգտողակա– նություն): Բոլոր աստիճանների փոխներ– գործությամբ որոշակի է դառնում նրանցից յուրաքանչյուրի լադային անկրկնելի ֆունկցիան: Հարմոնիայի վրա հիմնված երաժշտության մեջ՝ որպես լադային ֆունկցիաների կրողներ՝ հանդես են գա– լիս լադի համահնչյունները (ըստ այնմ առաջանում է լադա–հարմոնիկ ձգտողակա– նություն, տես Ներդաշնակություն): Երա– ժըշտական երկի ընդհանուր բնույթը շատ բանով կախված է նրա հիմքում ընկած լադի արտահայտչական բնույթից, որը, իր հերթին, դրսևորվում է այդ լադի դինա– միկական (լարվածության ալիքներ գո– յացնելու) և գունային (երաժշտությունն այս կամ այն կերպ «երանգավորելու») պոտենցիալ կարողություններով: Լադը ձևավորվել է հնչող երաժշտության մեջ հանրային երաժշտական գիտակցության ներգործությամբ և այդ երաժշտության զարգացման հետ կատարելագործվել է: Լադերի զարգացումը հնչյունների նորա– նոր հարաբերություններ հայտնաբերե– լու պրոցես է, որ տեղի է ունենում հա– մակարգում ընդգրկվող միավորների քա– նակի ավելացման և դրանց համաձայնեց– վածության ձևերի բարդացման միջոցով: Լադի էվոլյուցիայի շարժիչ ուժը երաժշտու– թյան ինտոնացիոն կարգի՝ ժամանակի ընթացքում անխուսափելի նորացումն է: Աշխարհի ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության մեջ լադերի տեսակները խիստ բազմազան են, բայց դրանք հիմնը– ված են հնչյունային նյութի (դիատոնիկ շարքի) օգտագործման մի քանի գլխավոր սկզբունքների վրա՝ անհեմիտոն (անկի– սատոն) և հեմիտոն, օկտավային և ոչ օկո»վա;յիՆ, թրոլքաաիկ Ա միկրււքրուքա– աիկ (կիսատոնից փոքր տարածություն– ներով): Սահմանափակ են օկտավային շարքի ոչ դիատոնիկ (5 կամ 7 համեմա– տաբար հավասար մասերի) բաժանման դեպքերը (Արևելյան Ասիայի ժողովուրդ– ների մոտ): ժողովրդական երաժշտության լադերի տեղային («ազգային») ինքնատի– պության համար էական է նաև հնչյունա– շարերի տեմպերացիայի յուրահատկու– թյունը: Արևմտաեվրոպական երաժշտու– թյան լադային էվոլյուցիայի գլխավոր փուլերը (հին–հունական լադերի կատա– րելագործումից հետո) ներկայացնում են՝ միջնադարյան լադերը և մաժորն ու մի– նորը իրենց առանձին և միավորված հա– մակարգերով: Դրանք զարգացման բարձր աստիճանի են հասել համապատասխա– նաբար, Վերածնության դարաշրջանի սյո– լիֆոնիկ արվեստում և XVII–XIX դդ. դա– սական երաժշտության մեջ: XIX դ. վեր– ջից օգտագործվում են քրոմատիկ շարքի բոլոր հնչյունների ինքնուրույնացման աո– նայնական և ատոնալ սկզբունքները: Լադերի կոնստրուկտիվ և արտահայտչա– կան հատկանիշների տեսությունը սկիզբ է առել դեռևս Հին Աշխարհի երկրներում և միշտ գտնվել է երաժշտատեսական մտքի կենտրոնում: Այդ առումով նշանակալից նվաճումներ ունի սովետական երաժշտա– գիտությունը: Հայ մոնոդիկ երաժշտու– թյան մեջ գործում է բազմադարյա ավան– դույթ ունեցող և մանրամասնորեն մշակ– ված ոչ–օկտավային լադերի բազմաճյուղ համակարգ, որը մեկնաբանված է Հ. Լի– մոնճյանի, Ն. Թաշճյանի, Կոմիտասի, Ք. Քուշնարյանի և այլոց աշխատություն– ներում: (Տես նաև Մաժոր, Մինոր, Տոնայ– նություն, Աւաերացիա): Գրկ, M a յ e ji b JI. A,, Ph»khh H. H., OqepKH no hctophh TeopeTH^ecKoro My3BiK03HaHHH, b. 1–2, 1934–39; T p y 6 e p P.H., McTOpHH My3MKaJIbHOM KyJIbTYpM, T. 1, դ. 1, M., 1941; KymsaapeB X.C.,Bom pOCM HCTOpHH H TeopHH apMHHCKO$fc MOHO/JHHe - CKoii MY3MKH, JI., 1958; IIpodjieMM Jiafla (Cdopranc cTaTen), M., 1972. Ռ. Աթայան

ԼԱԴԱ (Lada) Ցոսեֆ (1887–1957), չեխ նկարիչ: ժող. նկարիչ (1947): Նկարազար– դումների, ծաղրանկարների, ինչպես և բնանկարների («Չեխական բնանկարով եռապատկեր», 1935, Ազգային պատկերա– սրահ, Պրագա) հեղինակ է: Հանրաճա– նաչ են 6ա. Հաշեկի «Քաջ զինվոր Շվեյկի արկածները» վեպի (1924, տուշ), իր իսկ «Մանկության հիշողություններ» գրքի (1953, ջրաներկ) նկարազարդումները:

ԼԱԴՈԳԱ (մինչև XIII դարը՝ Նևո), լիճ ՍՍՀՄ եվրոպական մասի հյուսիս–արև– մուտքում: Եվրոպայի ամենամեծ լիճն է: Տարածությունը 18135 կմ2 է (կղզիների հետ միասին), միջին խորությունը՝ 51 */, առավելագույնը՝ 230 մ: Հս. ափերը բար– ձըր են, ժայռոտ, հարավայինը՝ ցածրա– դիր, տափարակ: Լճում կա մոտ 660 կղզի: խոշորներն են՝ Մանտսինսարին, Ռիսկալանսարին, Վալամը: Լ. սառցա– կալում է դեկտեմբերից փետրվար, սառ– ցազերծվում՝ մարտ–ապրիլին: Ընդունում է Վոլխով, Մվիր, Վոլոկսա և այլ գետեր, արտահոսում է Նևան: Գլխավոր նավա– հանգիստներն են Պետրոկրեպոստը, Պրիօզյորսկը, Սորտավալան, Սվիրիցան: 1941–-45-ի Հայրենական մեծ պատերազ– մի ժամանակ լճի սառույցների վրայով անցկացված ավտոմոբիլային ճանապար– հը մեծ դեր խաղաց Լենինգրադի պաշտ– պանության ու մատակարարման գործում:

ԼԱԵՆՆԵԿ (Laennec) Ռենե Թեոֆիլ Հիա– ցինտ (1781 – 1826), ֆրանսիացի բժիշկ, անատոմ, Ֆրանսիայի բժշկական ակա– դեմիայի անդամ (1823): Կլինիկա–անա– տոմիական մեթոդի հիմնադիրներից է: 1816-ին իր հայտնագործած ստեթոսկո– պի շնորհիվ մշակել է (1819) և բժշկա– կան պրակտիկայում կիրառել աուսկուլ– տացիայի մեթոդը: Առաջինն է նկարագրել տուբերկուլոզի ախտաբանա–անատոմիան և զարգացումը կապել տա բերկուլո զային թմբիկների առաջացման հետ, առաջար– կել «տուբերկուլոզ» տերմինը: Նկարագրեէ է սարդի ցիրոզների մի տեսակը, որը հետագայում անվանվեց «Լաեննեկի ցի– րոզ»:

ա&ԱՆԱ, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, Տրապիզոնի վիլայեթում: XX դ. սկզբին ուներ 50 տուն բնակիչ: Գյուղղւմ կար եկեղեցի և Մ. Լուսավոր– ման անունով վարժարան: Բնակիչները տեղահանւլել են 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել Անդրկովկասում:

Ա1&11Ր (Լազարյան, Ղազար յան) Վիլմոշ Հովհաննեսի [6.10.1815, Նադպեչկերեկ (այժմ՝ Վելիկի Պեչկերեկ. հարավսլավա– կան Բանատում)– 6.10.1849, Արադ (Ռու– մինիայում)], 1848–49-ի հունգարական հեղափոխության հերոս, հայազգի զո– րապետ: Լ–ի նախնիները Բանատ են տե– ղափոխվել Եղիսաբեթուպոլսից և ստացել ազնվականության տիտղոս: Մինչև 1844-ը Լ. զինծառայության մեջ է եղել ավստրո– հունգարական կայսերական բանակում: Հեղափոխության հենց սկզբից անցել Է հեղափոխական բանակի կողմը՝ հրա– ժարվելով զինվորական նախկին աստի– ճանից: Գլխավորել է IX հեծելազորային գումարտակը* մասնակցել Աենյի, Տիմիշ– վարի, Կարանսեբեշի, Օրշովայի մար– տերին, ղեկավարել Լուգոժի պաշտպա– նությունը: Ստացել է (12.8.1849) հեդա– Փոխական բանակի գնդապետի աստիճան: Հունգարական հեղափոխական բանակի անձնատուր լինելուց (13.8.1849) հետո Լ. ևս իր գումարտակով ստիպված հանձնը– վել է (օգոստ. 19-ին) կայսերական զոր– քերին: Հակառակ խոստացված ներման՝ Վ. Լազար գնդակահարվել է հեղափոխական այլ զորապետների (հայազգի գեն. Էրնե Կիշ և ուրիշներ) հետ: Հետագայում Լ–ի դիակը տեղաՓոխվել և թաղվել է Մաչայում: Շիր– մին կանգնեցված Հ դամբարան: Արաղում կառուցվել է հուշարձան՝ ի պատիվ այն– տեղ գնդակահարված Լ–ի և մյուս 12 զո– րապետների: Բոլորի լուսանկարներն Էլ զետեղված են Բուդապեշտի պատմության թանգարանում: Բուդապեշտի և այլ քա– ղաքների չորս Փողոցներ կոչվում են Լ–ի անունով: Ս. ԲուանջյաԱ

ԼԱ&ԱՐ էսՐԻՍՏԱՖՈՐՈՎ, տես Ախիշանենց Աղազար Դի խաչիկ:

ԼԱԶԱՐԵՎ Իվան Դավթի (1820, Շուշի– 14.8.1879, Չաթ, թաղված է Թիֆլիսում), ռուսական բանակի հայազգի զինվորա– կան գործիչ, գեներալ–լեյտենանտ: Սովո– րել է Շուշու գավառական ուսումնարա– նում, որպես շարքային ծառայել Շիրվան– յան հետևակային գնդում և կռվել Շամիլի լեռնականների դեմ: Շամիլը Դունիդում հանձնվեց Լ–ին: 1868–77-ին եղել է պա– հեստային: 1877–*78-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ Լ. նշանակվել Է Բայրաքդարյան զորաջոկատի պետ: Գոր– ծուն մասնակցություն է ունեցել Ավլիարի ճակատամարտին, որից հետո նշանակ– վել Կարսը պաշարած կորպուսի հրամա– նատար: Գլխավորել է Կարսի գրոհը և գրավումը: Մ. Տ. Լոռիս–Մելիքովի՝ Ռու–