ջոցները, կատարում են դրամարկղային գործառնություններ և թողարկում պետ. փոխառություններ: Կապիտալիստական երկրների մեծ մասում է. բ. ըսա կազմա– կերպման խառը բնույթ ունեն, բաժնետոմ– սերին տիրում են թե՝ պետությունները, թե– մասնավոր ֆիրմաներն ու բանկերը: ՍՍՀՄ–ում էմիսիոն ֆունկցիաներն իրա– կանացնում է ՍՍՀՄ Պետբանկը: Տես նաև էմիսիա:
ԷՄԻՍԻՈՆ ՀԱՐԿ, տես Հարկեր: ԷՄԻՐ (արաբ, ամիր բառի թուրք, արտա– սանությունը), Արևելքի երկրներում մահ– մեդական կառավարողների տիտղոս: Տես նաև Ամիրա:
ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆ, ա մ ի ր ա յ ու թ յ ու ն, միջին դարերում և նոր ժամանակներում ֆեոդալական պետություն կամ ֆեոդալի տիրույթ մահմեդական Արևելքում: Առա– ջացել է VII դ.: է–ներ եղել են նաև Հայաս– տանում՝ արաբ, և սելջուկ. տիրապետու– թյան շրջանում:
ԷՄՄԱՆՈՒԵԼՅԱՆ Պողոս [1829–1904, Կե– սարիա], հայ կրոնա–իդեալիստական փի– լիսոփա: Սովորել է Զմմառի վանքում և Հռոմի հավատասփյուռ ժողովի վարժարա– նում: Ստացել է աստվածաբանության վար– դապետի վկայական: Եղել է Կեսարիայի եպիսկոպոս, 1899-ից՝ հայ կաթոլիկական համայնքի պատրիարք: է–ի աշխարհայաց– քը շարադրված է «Տարերք բանական փի– լիսոփայութեան» (հ. 1 – 2, 1872) աշխա– տության մեշ: Ձգտել է կաթոլիկական գա– ղափարախոսությունը հարմարեցնել հայ իրականության մեջ ձևավորվող բուրժ. հարաբերությունների առաշադրած պա– հանջներին: Հետագայում փորձել է հայ հասարակական միտքը կապել եվրոպա– կան լուսավորության նվաճումներին: է–ի փիլիսոփայությանը հատուկ է կրո– նի և գիտության հաշտեցման, կղերական մտածողության և բնագիտական հետա– զոտության արդյունքների միշև կապերի ստեղծման միտումը: Սուբստանց է հա– մարել աստծուն և նրա ատրիբուտները: Փիլիսոփայության իմաստը համարել է մարդուն ճշմարտության և բարոյական կատարելության հասցնելը, ուստի փիլի– սոփայությունը բաժանել է տեսական–իմա– ցականի (համաբնաբանություն), որը վե– րաբերում է աշխարհի էությանը, ճշգրիտ գիտելիքների ձեռքբերմանն ու սուբստան– ցին առհասարակ, և բարոյական փիլիսո– փայության, որը վերաբերում է մարդու և հասարակության բարոյական մեկնակե– տերի՛ն: Մշակել է ճանաչողության տրա– մաբանական միջոցներն ու ստեղծել ամ– բողջական ուսմունք, որը գնահատելի ներդրում է գիտական իմացության տրա– մաբանության զարգացման ասպարեզում: Որպես կրոնա–իդեալիստական մտածող, է. մարդու մտավոր ու բարոյական կա– տարելագործումը հիմնել է հավատի վրա, կրոնի և գիտության փոխհարաբերությու– նը լուծել հօգուտ առաջինի, գտնելով, որ գիտությունը չի հակասում հավատին, այլ նպատակ ունի բանականորեն հիմնավո– րել աստծո գոյությունը: Գրկ. Ռ շ ա ու ն ի է., Պողոս էմմանուել– յանի տրամաբանական հայացքները, տես՝ «XIX դարի հայ փիլիսոփայական մտքի պատ– մությունից», Ե., 1969: է. Ռշաոննի
ԷՄՈՆՍ Ուիլյամ Հարվի (1.2.1876-5.11. 1948), ամերիկացի երկրաբան: Ավարտել է Չիկագոյի համալսարանը (1904): Զբաղվել է հիդրոթերմալ հանքավայրերի զոնայնության և ինտրուզիվ ապարների հետ նրանց գենետիկական կապի հար– ցերով:
ԷՄՈՏԻՎԻ&Մ (<լատ. emover – հուզել), նեոպոզիտիվիստական բարոյագիտա– կան ըմբռնում, որը բարոյականությունը հակադրում է գիտական մտածողությանը, արժեքը՝ գիտելիքին: Ներկայացուցիչնե– րը (Ա. Ռիչարդս, Բ. Ռասել, Ռ. Կառնապ, Չ. Ստիվենսոն, Հ. Ռայխենբախ) քննա– դատելով ավանդական բարոյագիտու– թյան ոչ–գիտականությունը՝ գտնում են, որ բարոյագիտության առարկա կարող է լինել բարոյականության լեզվի տրամա– բանական վերլուծությունը: Սակայն, ըստ նրանց, բարոյագիտական դատողություն– ները (և տերմինները) ենթակա չեն տրա– մաբանական–փորձնական հիմնավոր– ման, չեն կարող լինել ճշմարիտ կամ կեղծ, կամայական են և միայն հուզականորեն արտահայտիչ՝ այսինքն է մ ո տ ի վ: է. նիհիլիստական, հետևողական ռել– յատիվիստական ըմբռնում է, որը, սա– կայն, պահպանում է սուբյեկտիվ համոզ– մունքների հուզական ազդեցության և նույնիսկ «ազատ» անհատի հաստատ– ման գաղափարը՝ մերժելով բարոյական արժեքների հասարակական–պատ մական բովանդակությունը: Մ. Դանիեչյան
ԷՄՈՑԻԱ (ֆրանս. emotion, լատ. emo- vere – գրգռել, հուզել), տես Հույզ:
ԷՄՊԵԴՈԿԼԵՍ, Եմպեդոկլես (*En- jteSoxXfjg) Ագրիգենտացի (մ. թ. ա. մոտ 490–430), հին հույն մատե– րիալիստ փիլիսոփա, բժիշկ: Տիեզերքի գոյության հիմքը, ըստ է–ի, անփոփոխ և հավերժական նյութն է: Աշխարհի ողջ բազմազանությունը պայմանավորված է չորս նախատարրերով՝ ջրով, հողով, օդով և կրակով: Տարրերը հավերժ են, ինչպես և հավերժ է շարժումը, որը տարրերի տե– ղափոխության և միմյանց փոխարինման արդյունք է: Շարժման պատճառը տարրե– րից դուրս է. դա սիրո (էրոսի) և թշնամու– թյան (պոլեմոսի) հակադրությունն է: է. կատարել է բնագիտական կռահումներ արևի խավարման պատճառների, լույսի արագության մասին, առաջադրել երկրա– կենտրոն համակարգի գաղափարը: Կռա– հել է, որ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, օրգ. աշխարհի էվոլյու– ցիայի արդյունք են, ուր որոշիչ է բնական ընտրության դերը: Հայ միջնադարյան փիլիսոփայության մեջ տարածված է եղել է–ի չորս տարրերի ուսմունքը: Այն որդեգրել ու քարոզել են Եզնիկ Կողբացուց մինչև Հովհան Որոտ– նեցին և Գրիգոր Տաթևացին, որոնց ուս– մունքներում է–ի տարրաբանությունը մա– տերիալիստական հայացքների հիմք է դարձել: Անանիա Շիրակացին չորս տար– րերի տեսությունից բացի պաշտպանել է նաև է–ի երկրակենտրոն համակարգը: Ս. Արևշատյան.
ԷՄՊԻՐԻԶՄ (<հուն. – փորձ), իմացաբանական ուղղություն, ըստ որի փորձն է գիտեյիքների (ճշմարտության) աղբյուրը և միայն փորձով են դրանք հիմնավորվում: XVI–XVII դդ. է. ձևա– վորվել է որպես մատերիալիստական դպրոց՝ կապված գիտության մեթոդի մշակման խնդիրներին: Ֆ. Բեկոնը, Զ. Լո– կը զգայական Փորձն ըմբռնում էին որպես իրականության արտապատկերում և ջա– նում էին այս կամ այն կերպ փորձից բխեցնել կամ փորձով գեթ հիմնավորել մտածողության տրամաբանական սկըզ– բունքներն ու ձևերը: Լոկի է–ից է սերում նաև սենսաաւիզմը: է–ի դժվարություննե– րը դարձան Դ. Հյումի ագնոստիկական ու Զ. Բերկլիի սուբյեկտիվ իդեալիստական ուսմունքների հիմքը, որոնք իրենց շարու– նակությունը գտան XIX–XX դդ. էմպի– րիստական ուղղություններում (պոզիտի– վիզմ, պրագմատիզմ, նեոպոզիտիվիզմ ևն): Դիալեկտիկական մատերիալիզմը հաղթահարում է է–ի և ռացիոնափզմի սահմանափակությունները. պատմակա– նության և պրակտիկայի սկզբունքները հնարավորություն են ընձեռում բացատրել անցումը փորձից տեսությանը և դրանից՝ իրականությանը: Համ. Գևորգյան
ԷՄՊԻՐԻԿ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հոգե բանություն, որը ի հակադրություն մտա– հայեցողական ռացիոնալ հոգեբանության, հիմնված է «փորձի» վրա: է. հ. նախապատ– րաստվել է XVII դ. փիլիսոփայության մեջ (Թ. Հոբս, Զ. Լոկ), ձևավորվել է XVIII դ. և զարգացում ապրել XIX դ. 1-ին կեսին: Դասական ձև է ստացել Անգլիայում (Թ. Հարտլի): է. հ–յան մեթոդաբանա– կան հիմնավորումը տվել է Ջ. Ս. Միլը: XIX դ. 2-րդ կեսին է. հ–յան առավել հայտ– նի ներկայացուցիչներն էին Անգլիայում՝ Ա. Բենը և Հ. Սպենսերը, Ֆրանսիայում՝ Ի. Տենը և Թ. Ռիբոն, Գերմանիայում՝ Ֆ. Բրենաանոն: է. հ. ժամանակին (XVIII^ և XIX դ. 1-ին կես) ունեցել է դրական նշա– նակություն: Սակայն այն փորձել է հոգե– կան երևույթներն ուսումնասիրել սոսկ փաստերի, բնական դիտումների և այլ միջոցներով հավաքված տվյալների վեր– լուծումով: է. հ–յան արմատական թերու– թյունը երևույթների սուբյեկտիվ–իդեա– լիստական, միևնույն ժամանակ մեխանիս– տական ըմբռնումն էր: Իրենց բնույթով էմպիրիկ են դասական դուալիզմը, Վունդ– տյան փորձարարական, ֆունկցիոնալ և կառուցվածքային հոգեբանությունը:
ԷՄՊԻՐԻՈԿՐԻՏԻՑԻԶՄ (<հուն. eiijte ւ– p Cot– փորձ և xpmxn – քննադատու– թյուն), «փորձի քննադատ ու թյան փ ի լ ի ս ո փ ա յ ու թ յ ու ն», Ռ. Ավե– նարիուսի հիմնադրած սուբյեկտիվ–իդեա– լիստական ուսմունքը: է. ծայրահեղ էմ– պիրիզմ է: Ըստ է–ի աշխարհի (գիտական) պատկերը կառուցելու («աշխարհի մասին բնական գաղափար տալու») համար ան– հրաժեշտ է միայն «մաքուր փորձը», իսկ փիլ. հասկացությունները (մատե– րիայի, պատճառականության ևն), իբրև արտափորձային, բացառվում են: «Մա– քուր փորձն» ըմբռնվում է որպես անհա– տի կենսաբանական՝ զգայական փոխ– գործողություն միջավայրի հետ, իսկ ճա– նաչողությունը՝ որպես կենսաբանական հարմարվողականություն: Լայն իմաստով է. պոզիտիվիզմի տարատեսակն է և նույ– նանում է մախիզմի հետ: է. հարում է Դ. Հյումի ագնոստիցիզմին և Ջ. Բերկլիի