Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/48

Այս էջը սրբագրված չէ

սուբյեկտիվ իդեալիզմին: Ռուսաստանում է–ի տարատեսակներն են եղել Ա. Ա. Րոգդանովի էմպիրիոմոնիզմը և Պ. Ս. Ցուշկևիչի էմպիրիոսիմ– վ ո լ ի զ մ ը: է–ի դիալեկտիկա–մատե– րիալիստական քննադատությունը տվել է Վ. Ի. Լենինը «Մաւոերիափզմ և էմպի– րիոկրիաիցիզմ» աշխատությունում: Համ. Գնորգյան

ԷՄՈՒԼԳԱՏՈՐՆԵՐ, էմոււսիաևերը կայու– նացնող նյութեր: է. մակերևութային ակ– տիվ նյութեր են, փոքրացնում են միշֆա– զային մակերևութային լարումը և էմուլ– սիայի կաթիլների մի£և ստեղծում պա՛տ– նեշ՝ կանխելով դրանց կոալեսցենցումը: Որպես է. օգտագործում են ճարպային և սինթետիկ օճառներ, միարժեք մետաղ– ների ալկիլ– ու արիլսուլֆոնատներ, սուլֆատներ, մակերևութային պակաս ակտիվ նյութեր (սպիտակուցներ, սապո– նին ևն), դոնդողանյութ, մեծ մանրացվա– ծությամբ պինդ նյոսթեր (կավ, մուր, ծանր մետաղների օքսիդներ), սուլֆիդներ ևն:

ԷՄՈՒԼԳԱՏՈՒՄ, իրար չխառնվող հեղուկ– ներից էմուչսիայի ստացումը: է. կատար– վում է երկու եղանակով, կոնդենսացման և դիսպերսման: Առաջին դեպքում մի հե– ղուկի (դիսպերս ֆազի) հագեցած գոլորշին ճնշման տակ մղվում է մյուսի (դիսպերս մի– ջավայրի) մեշ: Այդ պայմաններում գոլոր– շին դառնում է գերհագեցած և կաթիլնե– րի ձևով խտանում է: է–ման եղանակը պահանշում է արտաքին ուժի կիրառում՝ խառնում, հոմոգենացում, կոլոիդ աղաց– ների և ուլտրաձայնի օգտագործում: էներ– գիան ծախսվում է նոր մակերևույթներ ստեղծելու, հեղուկի ներքին շփումը հաղ– թահարելու և նրան շարժման մեջ դնելու համար: Ստացված էմուլսիայի կաթիլնե– րի չափերը կախված են ստացման պայ– մաններից և կիրառված էմուչգաաորնե– րից:

ԷՄՈՒԼՍԻԱ (ֆրանս. emulsion, լատ. emul- geo – կթել) (ուսումնասիրված առա– X. նդնլ Հ կաթը), դիսպԵրս համա– կարգ՝ կազմված իրար չխառնվող երկու հեղուկներից, որոնցից մեկը մանր կա– թիլներով բաշխված է (էմուչգացված) մյուսում: է–ները լայնորեն տարածված են բնության մեջ (կաթ, կաուչուկատու բույսերի կաթնահյութ, նավթ ևն) և օգ– տագործվում են բազմաթիվ նյութերի (մարգարին, ներկանյութեր, դեղանյու– թեր, սինթետիկ լատեքս ևն) արտադրու– թյան մեշ, ինչպես նաև հանքահարստաց– ման ժամանակ: է. կայունացնելու համար օգտագործում են էմուչգաաորներ: է. դեղագործ ությ ա ն մեշ, հեղուկ դեղաձև, պատրաստվում է ճարպայուղե– րից, խեժերից, Բալասաններից, կամֆո– րայից ևն: Առավելապես կիրառվում է ներքին ընդունման ձևով: է. գեղանկարչության մեշ, կիրառվում է որպես կապակցանյութ տեմ– պերայի և էմուլսային հիմնաներկերի հա– մար:

ԷՄՈՒՆԵՐ (Dromiceidae), կազուարների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է ժամանակակից մեկ տեսակ (Dromiceius novaehollandiae): Մոխրագույն են, քաշը՝ 45–55 կգ, բարձրությունը՝ մինչև 170 սմ: Ոտքերը երկար են, եռամատ: Թևերը վատ են զարգացած: Տարածված են Ավսա– րալիայի և Թասմանիայի ավազոտ անա– պատներում ու տափաստաններում: Դնում են 7–16 ձու, թխսում է մեծ մասամբ արուն (57–63 օր): Սեռահասուն են դառ– նում երկու տարեկանում: Սնվում են սեր– էմու մերով, պտուղներով, մանր կենդանինե– րով: Հեշտությամբ կլիմայավարժեցվում են: է–ի մյուս տեսակը՝ լեռնային էմուն (D. diemenianus), հանդիպել է Ավստրա– լիայի հվ–ում, սակայն XIX դ. ոչնչացվել է:

ԷՅԴԵՏԻԶՄ( <հուն. el8o£–պատկեր, ար– տաքին տեսք), պատկերավոր հիշողու– թյան տարատեսակ, որը բնորոշվում է զգայական օրգանների վրա առարկայի ներգործության ընդհատումից հետո՝ նրա պատկերի ակնառու, վառ վերարտա– դըրման հնարավորությամբ: է–ով օժտված անձն ընդունակ է գիտակցության մեշ առաջացած մտապատկերները ներհայե– ցողաբար ընկալել այնպիսի հստակու– թյամբ, պայծառությամբ և մանրամաս– ներով, ինչպես երազում: է. երեխաների մոտ տարածված երևույթ է: Հասուն մարդ– կանց մեծամասնության մոտ է. կամ լիո– վին բացակայում է, կամ շատ թույլ է ար– տահայտվում: Երազում բոլոր մարդիկ (բացառությամբ բնածին կույրերի) դառ– նում են էյդետիկներ: է. մարդու լատենտ (թաքուն, «արտամղված») հոգեբանական առանձնահատկություն է: է. իր կնիքն է դրել ոչ միայն իմացական հիմնական պրոցեսների (հիշողություն, մտածողու– թյուն, երևակայություն), այլև անձի հոգե– բանական կառուցվածքի վրա՝ առաջացնե– լով յուրատեսակ հակումներ, հետաքըր– քըրություններ: է. միշտ այս կամ այն չա– փով կապված է սինեսթեզիաների հետ. թեև էյդետիկական պատկերը մեծ մասամբ տեսողական է, գիտակցության ոլորտում կարող են հայտնվել նաև այլ մոդալու– թյան (լսողական, ճաշակելիքի ևն) մտա– պատկերներ: Բեթհովենը, Մոցարտը, Վագները և ուրիշներ կարողանում էին իրենց ցանկությամբ վերարտադրել և ներքին լսողությամբ ընկալել երաժշտա– կան ընդարձակ ստեղծագործություններ: Արտակարգ հիշողությունն ու հաշվողա– կան մեծ ընդունակությունները հիմնված են է–ի վրա: Գրկ. JI y p h h A. P., MaJieHbKan khhhc- Ka o 6oJibinoH naMHTH, M., 1968. Ա. Նաչչաշյան ԷՅ&ԵՆԱՒ*ԱԿԱՆՆԵՐ, էյզենախ քաղա– քում 1869-ին հիմնադրված Գերմանիայի ս–դ. բանվորական կուսակցության ան– դամները: էյզենախյան ծրագիրը հիմնա– կանում ելնում էր I Ինտերնացիոնալի սկզբունքներից: է. (ղեկավարներն էին Ա. Բեբելը, Վ. Լիբկնեխտը, Վ. Բրակկեն) կանգնած էին պրոլետարիատի դասակար– գային պայքարի դիրքերում: 1875-ին լասսալականների հետ միավորվեցին միասնական գերմ. ս–դ. կուսակցության մեշ, որը կարևոր նշանակություն ունեցավ Գերմանիայի բանվոր դասակարգի հա– մար: Սակայն հանուն միասնականության է. զիջումներ կատարեցին մի շարք սկըզ– բունքային հարցերում (տես Գոթայի ծրա– գիր), որի համար նրանց քննադատեցին Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը:

ԷՅԶԵՆՀԱՈՒԵՐ (Eisenhower) Դուայտ Դեյ– վիդ (1890–1969), ամերիկյան պետական և ռազմական գործիչ, գեներալ, ԱՄՆ–ի 34-րդ պրեզիդենտը: Երկրորդ համաշխար– հային պատերազմի տարիներին եղել է Հյուսիսային Աֆրիկայի դաշնակից զոր– քերի (1942–43), Արևմտյան Եվրոպայի դաշնակից էքսպեդիցիոն ուժերի (1944– 1945) գլխ. հրամանատար, ղեկավարել է անգլո–ամեր. զորքերի ափհանումը (1944-ի հունիս) Հյուսիսային Ֆրանսիայում: 1950–52-ին Հյուսիս–Ատլանտյան դաշին– քի զինված ուժերի գերագույն գլխ. հրա– մանատարն էր: Երկու անգամ՝ 1952-ին և 1956-ին ընտրվել է ԱՄՆ–ի պրեզիդենտ (հանրապետական կուսակցությունից), վարել է «ուժի դիրքի» և «սառը պատե– րազմի» քաղաքականություն: Նրա ան– վան հետ է կապված «Էյզենհաուերի դոկ– տրինան»:

ԷՅԶԵՆՀԱՈՒԵՐԻ ԴՈԿՏՐԻՆԱ» («է J- զ և ն հ ա ու և ր–Դ ալլեսի դ ո կ– տ ր ի ն ա»), ԱՄՆ–ի արտաքին–քաղա– քական ծրագիր (կոնգրեսի բանաձև), որը պրեզիդենտին իրավունք է վերապա– հում գինված ուժեր oqmuiqnpdbim Մեր– ճավոր և Միջին Արևելքի շրշանում՝ «մի– ջազգային կոմունիզմի վերահսկողության տակ գտնվող» որևէ երկրի «ագրեսիվ» ոտնձգությունների դեպքում: Ստորագրել է Դ. Էյզենհաուերը 1957-ի մարտի 9-ին: «է. դ.», որի մշակմանը մասնակցել է պետ. քարտուղար Զ. Ֆ. Դաչեսը, ըստ էության գաղութային էքսպանսիայի և, առաշին հերթին, արաբների ազգային– ազատագրական շարժումները ճնշելու գործիք է: «է. դ.» գործնականում դրսևոր– վեց Սիրիայում (1957) իմպերիալիստա– կան դավադրությունների, Լիբանանում (1958) ԱՄՆ–ի զինված միջամտության, Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի դեմ՝ 1967-ի իսրայելական ագրեսիայի բացա– հայտ պաշտպանության ժամանակ: ՍՍՀՄ բազմիցս նշել է «է. դ.»-ի վտանգը ընդհա– նուր խաղաղության համար:

ԷՅԶԵՆՇՏԵՅՆ Սերգեյ Միխայլովիչ [10(22).1.1898, Ռիգա - 11.2.1948], սո– վետական կինոռեժիսոր, արվեստաբան և մանկավարժ: ՌՍՖՍՀ արվեստի վսաա. գործիչ (1935), արվեստագիտության դոկտոր (1939), պրոֆեսոր: Ուսանել է Պետրոգրադի քաղաքացիական ինժեներ– ների ինստ–ում, 1918-ին եղել է կարմիր բանակում: 1921–22-ին սովորել է պետ.