Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/482

Այս էջը սրբագրված չէ

երկրաբանություն: 1827-ից նվիրվել է երկրաբանությանը: Նրա գլխավոր աշ– խատությունը՝ «Երկրաբանության հի– մունքները» (հ. 1–3), լույս է տեսել 1830– 1833-ին, որաեղ Լ. մշակել է ակտուաչիզմի մեթոդը: Տվել է երրորդական ժամանակա– շրջանի շերտագրական ստորաբաժանու– մը (էոցեն, միոցեն և պլիոցեն), ապար– ների դասակարգման հիմունքները, առա– ջարկել մետամորֆիզմի յուրօրինակ տե– սություն:

ԼԱՅԿՄԱԱ (Լ ա յ պ մ ա ն) Անաս (1866– 1942), էստոնացի նկարիչ և հասարակա– կան գործիչ: Գեղարվեստի ազգային դըպ– րոցի հիմնադիրներից: Սովորել է Դյուսել– դորֆի գեղարվեստի ակադեմիայում (1891–97, ընդմիջումներով): 1905–07-ին Մերձբալթիկայում մասնակցել է հեղա– փոխական շարժումներին: Տալլինի գե– ղարվեստի դպրոց–ստուդիայի (1903–07 և 1913–32) կազմակերպիչն ու ղեկավարն էր: Ռեալիստական դիմանկարների (Ֆ. Ռ. Կրեյցվալդ, 1903, Լ. Ն. Տոլստոյ, 1904, «Ծեր Այտսամը», 1904, Տարտուի գեղար– վեստի թանգարան, Մ. Գորկի, 1905), ինչպես և բնանկարների («Ձմեռային բնա– նկար», 1938) հեղինակ է: Պատկերազարդումը տես էաոոևւսկւսև ՍՍՀ հոդվածում:

ԼԱՅՆԵՐ (անգլ. liner, < line – գիծ), հեռավոր նավարկությունների խոշոր, արագընթաց փոխադրանավ (սովորաբար մարդատար): Արագընթաց բազմատեղ ինքնաթիռը կոչվում է օդային Լ.:

ԼԱՅՆԷԿՐԱՆ ԿԻՆՈ, խոշորացված տեսա– դաշտով և ստերեոֆոնային ձայնահա– ղորդմամբ կինոֆիլմերի նկարահանման և ցուցադրման եղանակ: Սե–սպիտակ ժա– պավենի վրա նկարահանված առաջին լայնէկրան ֆիլմը ցուցադրվել է Փարի– զում, 1937-ին: Գունավոր պատկերով և ստերեոֆոնային ձայնահաղորդմամբ ժա– մանակակից Լ. կ. ստեղծվել է 1953-ին: Առավել տարածված է Լ. կ–ի անամորֆո– տային (<հուն. ava|iop(p6to–ձեափոխել, այստեղ՝ աղավաղել) համակարգը: Այս համակարգում ֆիլմի նկարահանումը կա– տարվում է անամորֆոտային հատուկ օբյեկտիվով, որը կինոկադրի պատկերը հորիզոնական ուղղությամբ «սեղմում» է: Սեղմման գործակիցը հավասար է 2-ի, որը թույլ է տալիս 35 մմ ստանդարտ կի– նոժապավենի վրա պատկերը ստանալ կողմերի 1:2,55 հարաբերությամբ: Լայն– էկրան ֆիլմը ցուցադրելիս պրոյեկցիոն օբյեկտիվի վրա դրվում է անամորֆոտա– յին գլխադիր, որը միևնույն գործակցով հորիզոնական ուղղությամբ պատկերը «ձգում» է: Կինոթատրոններում պատկերը պրոյեկտվում է մեծացված չափերով (լայ– նությունը՝ մինչև 15–22 մ) էկրանի վրա: Նկարահանելիս տեսադաշտի անկյան լայնացումը, կինոթատրոններում էկրան– ների չափերի մեծացումը, ստերեոֆոնա– յին ձայնահաղորդումը բարձրացնում են Լ. կ–ի ցուցադրման որակը և մեծացնում դրա ազդեցությունը հանդիսատեսի վրա: Լ. կ. զգալիորեն հարստացրել է կինոար– վեստի գեղարվեստական–ստեղծագոր– ծական հնարավորությունները: Լ. կ–ի զարգացման հաջորդ փուլը պանորամա– յին կինոն է:

ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ, եր– կըրի մակերևույթի որևէ կետի դիրքը որո– շող աշխարհագրական կոորդինատներից մեկը: Տես Կոորդինատներ աշխարհա– գրական:

ԼԱՅՊՑԻԳ (Leipzig), քաղաք ԳԳՀ–ի հա– րավում, Լայպցիգ օկրուգի վարչական կենտրոնը: 580,7 հզ. բն. (1971): Գտնվում է Վայսե–էլստեր գետի ափին, Պլասե գետի հետ միախառնման վայրում: Երկրի արդ., առևտրական և մշակութային խոշոր կենտ– րոններից է, տրանսպորտային հանգույց: Ամեն տարի Լ–ում անց են կացվում միջազ– գային տոնավաճառներ, Փաստագրական կարճամետրաժ կինոնկարների միջազգա– յին փառատոն: Գործում են գիտական ինստ–ներ, ուս. հաստատություններ, այդ թվում՝ Լայպցիգի համալսարանը, Սաք– սոնական ԳԱ, գրադարաններ, թանգա– րաններ, օպերային և դրամատիկական թատրոններ: Լ–ի փողոցների օղակը («Ռինգ») ընդգրկում է քաղաքի պատմա– կան միջուկը՝ նեղ փողոցների ցանցով, կենտրոնում՝ Մարկտ հրապարակով (Ալ– տեր Մարկտ): ճարտ. հուշարձաններից են՝ ռոմանո–գոթական Նիկոլայկիրխե (XIII – XVI դդ.), գոթական Թոմասկիրխե (XIII – XV դդ.) եկեղեցիները, Հին ռատու– շան, Հին բորսան: 1945-ից հետո քաղաքը վերականգնվել է: Նոր կառույցներից են՝ Կ. Մարքսի անվ. համալսարանի շենքը (1969–73), Օպերային թատրոնը (1956– 1960), Տոնավաճառների տունը (1961–63), «Շտադ Լայպցիգ» հյուրանոցը (1963–65), նոր ստադիոնը:

ԼԱՅՊՑԻԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Կարլ Մարքսի անվան, ԳԴՀ–ի հնագույն և խոշորագույն համալսարաններից: Հիմ– նադրվել է 1409-ին: Լ. հ–ում սովորել են Գ. Լայբնիցը (այնուհետև դասավանդել է), Գ. Լեսինգը, Ի. Գյոթեն, Ֆ. Շլեգելը, Ի. Ֆիխտեն, Ա. Ռադիշչևը, Ռ. Վագները, Ֆ. Նիցշեն, Ֆ. Մերինգը, Կ. Լիբկնեխտը: Մարքսի անունը համալսարանին շնորհ– վել է 1953-ին: Ունի (1973) հասարակական, բնական գիտությունների և բժշկական ֆակուլտետներ, 9 բաժանմունք և բաժին, ավելի քան 150 գիտահետազոտական հիմ– նարկ, գրադարան (ունի 3 մլն գիրք): Լ. հ. Ասիայի և Աֆրիկայի ուսումնասիրման խոշորագույն կենտրոններից է: 1972-ին ունեցել է ավելի քան 13 հզ. ուսանող, 2,2 հզ. դասախոս: Լ. հ–ում սովորել են Մ. Աբեղյանը, Կ. Աբովյանը, Ա. Աթանաս– յանը, Գ. էդիլյանը, Ա. Հովհաննիսյանը, Ս. Մանդինյանը, Հ. Գյուլիքևխյանը, Ս. Կասյանը և ուրիշներ:

ԼԱՅՊՑԻԳՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, գեր– մանական ֆաշիստների սարքած պրովո– կացիոն դատավարություն կոմունիստ– ների դեմ, որոնք մեղադրվում էինՌայխս– տագը հրկիզելու մեջ. տեղի է ունե– ցել 1933-ի սեպտ. 21-ից դեկտ. 23-ը, Լայպ– ցիգում: Նպատակն էր ջախջախել գերմ. կոմկուսն ու վարկաբեկել միջազգային կոմունիստական շարժումը: Գլխավոր մե– ղադրյալը Գ. Դիմիտրույն էր, որը դատա– րանի ամբիոնն օգտագործեց գերմ. ֆա– շիզմը մերկացնելու համար: Այդ դատա– խաղը բողոքի հուժկու ալիք բարձրացրեց ամբողջ աշխարհում: Նշանավոր իրավա– բաններից կազմվեց միջազգային հանձնա– ժողով, որը հետաքննեց հանցագործու– թյան հանգամանքները: «Հակադատավա– րությունը» (տեղի ունեցավ 1933-ի սեպտեմ– բերին, Լոնդոնում) ապացուցեց, որ Ռայխս– տագը հրկիզել են հիտլերականները Հ. Գյորինգի գլխավորությամբ: Լ. դ. ձախողվեց և հանրային կարծիքի ճնշման տակ ստիպված եղավ արդարացնել մե– ղադրյալ կոմունիստներին: Գրկ. ^HMHTpOB r.f JleHimHrCKHH IipO- ijecc. Pe^H, iractMa h floicyMeHTM, M., 1961.

ԼԱՅՊՑԻԳՅԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1813, նա– պոլեոնյան Ֆրանսիայի դեմ Ռուսաստա– նի, Ավստրիայի, Պրուսիայի և Շվեդիայի՝ 1813-ի պատերազմաշրջանի վճռական ճա– կատամարտը: Տեղի է ունեցել հոկտ. 4(16)–7(19)-ին Լայպցիգի շրջանում (Սաք– սոնիա): Դաշնակիցների բանակն ուներ ավելի քան 300 հզ. զինվոր, ֆրանս.՝ 200 հզ.: Բուրժ. պատմաբանները Լ. ճ. անվանել են «ժողովուրդների ճակատա– մարտ»: Կորցնելով մոտ 80 հզ. մարդ (այդ թվում՝ 20 հզ. գերի) և գրեթե ամբողջ հրե– տանին՝ Նապոլեոնը նահանջեց դեպի Հռենոս, ապա՝ Ֆրանսիա: Լ. ճ. արագաց– րեց Նապոլեոնի անկումը, Ֆրանսիային զրկեց եվրոպական բոլոր տերիտորիալ նվաճումներից, հանգեցրեց Գերմանիայի և Հոլանդիայի լրիվ ազատագրմանն ու Հռենոսյան միության քայքայմանը:

ԼԱՅՔԱ, ոչխարի և այծի մորթուց մշակված կաշի: Լ. օժտված է ձգելիությամ^ և պլաս– տիկությամբ, օգտագործվում է ձեռնոց– ների, կոշիկի երեսների, պրոթեզների պատրաստման համար: ԼԱՆԳ Գեորգի Ֆեոդորովիչ [16(28).7. 1875, Պետերբուրգ – 24.7.1948, Լենին– գրադ], սովետական թերապևտ, ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1945): 1899-ին ավար– տել է Պետերբուրգի Ռազմա–բժշկական ակադեմիան: Գիտական աշխատանքներն ընդգրկում են ներքին հիվանդությունների բոլոր բաժինները (հիմնականում՝ թո– քաբանություն, արյունաբանություն և սըր– տաբանություն): Լ. մշակել է սիրտ–անո– թային համակարգի հիվանդությունների դասակարգումը և անվանացանկը, ուսում– նասիրել սրտամկանում կենսաքիմիզմի վերադարձելի փոփոխությունները («սըր– տամկանի դիստրոֆիա»): Հիմնել է հի– պերտոնիկ հիվանդության մասին ուս– մունք, ըստ որի այն դիտվել է որպես անոթային տոնուսը կարգավորող բարձ– րագույն նյարդային կենտրոնների նևրոզ, առաջարկել կանխարգելիչ միջոցառում– ների համակարգ: ԼԱՆԳ Գեյվիդ Մարշալ (ծն. 1924), անգ– լիացի կովկասագետ, հայագետ: Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր (1968-ից): 1944–46-ին եղել է անգլ. փոխհյուպատոս Թավրիզում, որաեղ շփվել է հայերի հետ: 1966, 1968 և 1974-ին այցելել է Սովետա– կան Հայաստան: Գրել է «Հայաստան, քաղաքակրթության օրրան» (1970) և «Լեռների ժողովուրդները, հինավուրց UL- րարատն ու Կովկասը» (Չարլզ Բըրնիի հետ, 1971) աշխատությունները, որոնք նվիրված են հայ ժողովրդի պատմական անցյալին և ներկային: Երկ. Armenia, Cradle of Civilization, L., 1970; The Peoples of the Hills, Ancient