հնարավոր է հեռու, ապա, վազելով դեպի հրապարակի հակառակ կողմը ու եա, թույլ չտալ հակառակորդին բռնել և հարվածել գնդակով: Հաղթանակը արվում է այն խմբին, որը սահմանված ժամանակամի– ջոցում ավելի շատ միավորներ է վաստա– կում: Լ. հիշեցնող խաղեր տարբեր ան– վանումներով՝ բեյսբոչ, կրիքեա, օյնա, պիսո–պոլո, տարածված են մի շարք եր– կըրներում:
ԼԱՊՏԵՎՆԵՐԻ ԾՈՎ, Սիբիրական, Նորդենշելդի, Հյուսիսային սա– ռուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով: Տարածությունը՝ մոտ 700 հզ. կմ2, ծավա– լը՝ 403 հզ. կմ3, միջին խորությունը՝ 578 մ, առավելագույնը՝ 3385 մ: Խոշոր ծոցերն են՝ խատանգան, Օլենյոկը, Բուոր– խայան, նրա մեջ թափվող գետերը՝ Լենան, Խատան գան, Ցանան, Օլենյոկը, Անա– բարը: Կղզիներն առավելապես արմ. մա– սում են: Լ. ծ. գտնվելով մայրցամաքային ծանծաղուտի սահմաններում՝ 53%–ն ունի մինչե 50 մ խորություն, մոտ 22%–ը՝ 1000 մ ավելի խորություն: Կլիման արկտիկական է: Հունվարի միջին ջերմաստիճանը –31°C, –34°C է, հուլիսինը՝ 0°Շ–ից 7°C: Զմռանը հաճախակի են փոթորիկներն ու ձյունամրրիկները, ամռանը՝ մառախուղ– ները: Տարվա մեծ մասը ծածկված է սա– ռույցով: Սառցագոյացումն սկսվում է սեպտեմբեր–հոկտեմբերին: Ամռանը ափա– մերձ սառցաշերտերը քայքայվում են, իսկ հս–արմ–ում և հվ–արլ–ում սառույցները գո– յացնում են կայուն զանգվածներ: Ջրի ջերմաստիճանը ցածր է, աղիությունը՝ մինչե 34°/օօ• Բուսականությունը ներկա– յացված է դիատոմային ջրիմուռներով: Կաթնասուններից կան ծովային նապաս– տակ, փոկ, սպիտակ արջ, ձկներից՝ թա– ռափ, օմուլ, նելմա են, ափերին՝ թռչնա– շուկաներ: Լ. ծ. Հյուսիսային ծովային ուղու մի մասն է: Անվանված է ի պատիվ Դ. 0ա. և խ. Պ. Լապտեների:
ԼԱՊՏԵՐ ԴԻ ՈԳԻՆ ՅԱՆ», երգիծական Kx&sSiVytw.*. V, ոեւել 88-ին, Կ. Պոչսում, ընդհատումներով և անկանոն պարբերականությամբ: խմբագիր՝ Ի. Տե– րենց: Լուսաբանել է հայկ. վարժարան– ների ուսուցիչների վիճակը, ծաղրել քա– հանայական դասի արարքները և «բա– րեպաշտություն» ցուցադրող հավատաց– յալների պահվածքը: Տպագրել է նաե զվարճալի մանրապատումներ, ասուլիս– ներ, հանելուկներ, երկխոսություններ, խրատական ասացվածքներ: Ուներ հայա– տառ թուրքերենով բաժին:
ԼԱՌՆԱՔԱ, Լ ա ռ ն ա ք ս (Larnax), քա– ղաք Կիպրոս կղզու հարավ–արևելյան ափին: Կիպրոսի Հանրապետության Լառ– նաքա օկրուգի վարչական կենտրոնը, նավահանգիստ Միջերկրական ծովում: 21,6 հզ. բն. (1971): Կան նավթավերա– մշակման և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: ԼԱՌՆ Ի (Larni) Մարտի Յոհաննես (ծն. 22.9.1909, Պակիլա, Հելսինկի), ֆինն գրող և լրագրող: Եղել է Ֆինլանդիայի գրողների միության նախագահ: 1948–49-ին և 1951 – 1954-ին ապրել է ԱՄՆ–ում: Գրական աս– պարեզ է մտել որպես բանաստեղծ: Վաղ շրջանում գրված «Հարգելի չքավորները և նրանց խայտաբղետ ընկերախումբը» (1944) վեպում ծաղրել է 30-ական թթ. տնտ. ճգնաժամի շրջանում սնանկացած գործարարներին: 1948-ին հրատարակել է «Երկինքը իջել է երկրի վրա» պատմա– վեպը: «Չորրորդ ողը կամ Ակամա խաբե– բան» (1957) վեպ–պարսավագրում ծաղրել է ամերիկյան ապրելակերպը: Երգիծական են նաև «Գեղեցկուհի խոզարածը…» (1959) և «Այդ մասին բարձրաձայն չեն խոսում» (1964) վեպերը: Լ. բազմիցս եղել է ՍՍՀՄ–ում: Երկ. Գնղեցկուհի խոզարածը կամ տնտե– սական խորհրդական Միննա Կառլսոն–Կա– նանենի անկեղծ U անկողմնակալ հիշողու– թյունները, իր իսկ կողմից գրված, Ե., 1964: ԼԱՍ (Ասլանյան Լուի զա, 1906, Թավրիզ – 1945), հայ գրող, քաղաքական գործիչ: Ֆրանս, կոմկուսի անդամ 1936-ից: Ավար– տել է Թավրիզի կենտրոնական թեմական վարժարանը և Թիֆլիսի ռուս, գիմնա– զիան: 1923-ին մեկնել է Փարիզ, հետևել Լաս (Լ. Ասլանյան) Սորբոնի համալսարանի գրականության դասընթացներին, մասնակցել ֆրանսահայ գրողների ընկերության աշխատանքներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից եղել է Դիմադրության շարժման շարքերում, դարձել ֆաշիզմի զոհ: Փա– րիզի և սփյուռքի պարբերականներում տպագրել է պատմվածքներ («խանը», 1928, «Երկաթաթև գինեվաճառը», 1928, «Գծից դուրս», 1929), հեքիաթներ; բա– էւաւառեդծություէւներ : 1 936-իՆ Փարիզում լույս է տեսել «Հարցականի ուղիներով» վեպը, որտեղ պատկերել է ֆրանսահայու– թյան կյանքը, նրա փրկությունը տեսել հայրենադարձության մեջ: Լ–ի լավագույն գործերն արժանացել են գրական մրցա– նակների, թարգմանվել ֆրանս. և անգլ.: Երկ. Գծից դուրս, պատմվածքների ժող., Բեյրութ, 1956: Հարցականի ուղիներով, Ե., 1959: Ս. Կուրաիկյան
ԼԱՍԻՑԿԻ Ցան [1534– 1599-ից հետո, Զասլավլ (այժմ՝ ԲՍՍՀ Մինսկի մարզում)], լեհ պատմաբան, կրոնական գործիչ: Ըզ– բաղվել է Լեհաստանի, Լիտվայի, Ուկրաի– նայի, Ռուսաստանի ու Մոլդովայի պատ– մության և ազգագրության հարցերով: Գրել է նաև «Հայերի կրոնի մասին» (տպագրվել է 1615-ին, Բազելում) ակնար– կը, որում ճշմարտացիորեն բնութագրել է Լվովի հայերին ու տեղեկություններ հա– ղորդել Կ. Պոլսի հայերի մասին և, ի հա– կադրություն որոշ լեհ հեղինակների մի– տումնավոր գրվածքների, նպաստել լեհ– ուկրաինական գաղութների հայերի կեն– ցաղի ու բարքերի մասին Արևմուտքում ճիշտ պատկերացում կազմելուն: Գրկ. JX amiceBHH H.P., Hh JlacnijKHHi h ero o^epic 06 apMjmax na YKpaHHe b 70-x it. XVI CTOJieTHH, <ԲՄ», 1962, JM° 6. 6iu. Դաշկեիչ «ԼԱ ՍԿԱԼԱ» (La Scala, լրիվ անունը՝ Teatro alia Scala), օպերային թատրոն Միլանում, համաշխարհային օպերային մշակույթի խոշորագույն կենտրոններից: Շենքը կառուցվել է 1776–78-ին (ճարտ. Զ. Պիեռմարինի), «Սանտա Մարիա դել– լա Սկալա» եկեղեցու տեղում (այստեղից էլ՝ անունը): Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերվել է (1943-ի օգոստ. 16-ին): Վերականգնել է ինժեներ Լ. Սեկկին (վերստացումը՝ 1946-ին): «Լա Ս.»-ում են առաջին անգամ բեմադըր– վել Ռոսինիի «Փորձաքար» (1812), «Գող կաչաղակ» (1817), Բելլինիի «Նորմա» (1831), Դոնիցեւուռիի «Լուկրեցիա Բորջա» (1833), Վերդիի «Նաբուգոդոնոսոր» (1842), «Օթելլո» (1887), «Ֆալսաաֆ» (1893), Պուչչինիի «Մադամ Բատերֆլայ» (1904), «Տուրանդոտ» (1926) և շատ այլ օպերաներ: Բեմադրվել են նաև արտա– սահմանյան կոմպոզիտորների՝ Շ. Գու– նոյի, Ռ. Վագների, Ռ. Շտրաուսի, Կ. Դեբ– յուսիի, ռուս և սովետական կոմպոզիտոր– ներից՝ Պ. Չայկովսկու, Մ. Մուսորգսկու, Դ. Շոստակովիչի օպերաները: «Լա Ս.»-ում հանդես են եկել իտալացի և արտասահ– մանյան նշանավոր օպերային արտիստ– ներ (Ջ. Բ. Ռուբինի, Զ. Պաստա, Ա. Պատ– տի, Մ. Բատիստինի, Հ. Դարկլե, է. Կա– ռուզո, Ֆ. Շալյապին, Լ. Սոբինով, Բ. Զիլի, Մ. դելՄոնակո, Բ. խրիստով, Մ. Կալլաս, Զ. Սատերլենդ և ուրիշներ) ու դիրիժոր– ներ: 1898– 1903-ին և 1921 –29-ին գլխա– վոր դիրիժորն էր Ա. Տոսկանինին: 1960– 1970-ական թթ. նշանավոր բեմադրություն– ներից են՝ Պուչչինիի «Բոհեմա» (1963), Վագների «Նիբ ելուն գի մատանին» (1963), Վերդիի «Մակբեթ» (1964), Մուսորգսկու «խովանշչինա» (1967, 1971) և «Բորիս Դողունով» (1967), Ռոսինիի «Կորնթոսի պաշարումը» (1969, XX դ. բեմադրվել է առաջին անգամ): Սկսած 1960-ական թթ. «Լա Ս.»-ում վերապատրաստվում են սո– վետական, այդ թվում և հայ երիտասարդ նր4իձն1ւ1ւ; «Հա Մ.»-(ւ օպնրայքւն; խումբը հանդես է եկել ՍՍՀՄ–ում: «Լա Սկալա» օպերային թատրոնի շենքը
ԼԱՍԿԵՐ (Las Ker) էմանուել [24.12.1868, Բերլինխեն (այժմ՝ £արլինեկ), Լեհաս– տան –13.1.1941, Նյու 8որք], գերմանա– ցի շախմատիստ, աշխարհի չեմպիոն (1894–1921), փիլիսոփայական և մաթե– մատիկական գիտությունների դոկտոր: Հաղթել է շախմատի աշխարհի առաջնու– թյուններում. Վ. Ստեյնիցին (1894, 1896- 1897), Ֆ. Մարշալլին (1907), Զ. Տառա– շին (1908), Դ. Մ. Ցանովսկուն (1909 ն