մեծ է, քան բազմանդամների դասում:
ԼԱՎԱԼ (Laval) Կարլ Գուստավ Պատրիկ դը (9.5.1845, Օրսա –2.2.1913. Ստուկհոլմ), շվեդացի ինժեներ և գյուտարար, ազգությամբ ֆրանսիացի: Ավարտել է Ուպսալի տեխնոլոգիական ինսիտուտը համալսարանը (1872): 1878-ին նախագծել է անընդհատ գործողության կենտրոնախույս սերզատ (կաթի համար), 1889-ին՝ կառուցել ակտիվ շոգետուրբին: Առաջինն է կիրառել ընդարձակվող ծայրափողակ, ճկուն լիսեռ, հավասար դիմադրության սկավառակ: Լ. իր կառուցած տուրբիններում կիրառել էր նոր տարրեր, որոնց մի մասն օգտագործվում է ժամանակակից տուրբաշինության մեջ: Մշակել է նաև ծայրափողակի տեսությունը:
ԼԱՎԱԼ (Laval) Պիեռ (1883–1945), ֆրանսիական պետական գործիչ: Մասնագիտությամբ փաստաբան: 1931–32-ին և 1935–36-ին՝ պրեմիեր մինիստր: 1935-ին ստորագրել է ֆրանս–սովետական փոխօգնության պայմանագիրը, սակայն ամեն կերպ խոչընդոտել կենսագործմանը: Լ. հակազգային պրոհիտլերյան քաղաքականության ոգեշնչողներից էր, որը 1940-ին հանգեցրեց Ֆրանսիայի կապիտուլյացիային: 1942–44-ին «Վիշի»-ի կոլաբորացիոնիստական կառավարության պրեմիեր մինիստրն էր: Ֆրանսիայի ազատագրումից հետո դատապարտվել է մահվան և գնդակահարվել:
ԼԱ ՎԱԼԵ ՊՈՒՍԵՆ (La Valle՛e Poussin) Շառլ ժան (14.8.1866, Լյովեն –2.3.1962, Բրյուսել), բելգիացի մաթեմատիկոս: Բելգիայի և Փարիզի ԳԱ անդամ (1945): 1897-ից Լյովենի համալսարանի պրոֆեսոր: Աշխատանքները վերաբերում են թվերի, եռանկյունաչափական շարքերի, ֆունկցիաների մոտարկման տեսություններին, մաթ. ֆիզիկային:
ԼԱ ՎԱԼԵՏՍ, տես Վալետա:
ԼԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ, հրաբխից սկիզբ առնող լավային հեղեղ: Շարժվում է ռելիեֆի ցածրադիր մասերով 1,5–2,5 կմ/ժ միջին արագությամբ: Հեղուկ (բազալտային) լավաները զառիթափ լանջերով կարող են հոսել 20–25 կմ/ժ արագությամբ: Լ. հ–երի երկարությունը տատանվում է մի քանի տասնյակ մ-ից մինչև 70-80 կմ, միջին հզորությունը՝ 10–13 մ: Լ. հ–ի լրիվ սառեցումը երբեմն տևում է երկար տարիներ: Լավան, սառչելով, շրջափակվում է կարծր կեղևով, որն աստիճանաբար հաստանում է: Հայկական լեռնաշխարհը հարուստ է սառած Լ. հ–երով: Նրանք սկիզբ են առել երկրաբանական ոչ հեռու անցյալում գործած հրաբուխներից և մինչև այժմ լավ պահպանվել են: Հայտնի են Դալիկ, Արտենի, Գութանասար և այլ հրաբուխների Լ. հ–երը:
ԼԱՎԱՆԵՐ (< իտալ. lava – հեղեղում եմ), հրաբխային մղանցքերից կամ խառնարաններից Երկրի մակերևույթ արտավիժած հրահեղուկ զանգված, որը մեծ կամ փոքր մածուցիկության բնական սիլիկատային հալոցք է: Լ–ի հիմնական բաղադըրիչներն են՝ Si, Al, Fe, Mg, Mn, Ca, Na, K-ի օքսիդները: Լ. հարուստ են նաև H, Տ, C, Cl, F, B, N-ով և այլ գազերով, որոնք Լ–ի սառեցման (կարծրացման) ընթացքում համարյա ամբողջովին ցնդում են: Սառած Լ. վեր են ածվում համապատասխան կազմի ապարի, որը նույնպես լավա է կոչվում: Ըստ քիմ. կազմի Լ. լի–նում են՝ հիմքային, միջին թթվության և թթու: Հիմքայխն Լ. աղքատ են սիլիկահողով և հարուստ՝ երկաթ–մազնեզիումային օքսիդներով: Հիմքային Լ–ի բնորոշ ներկայացուցիչը բազալտն է, որում սիլիկահողի պարունակությունը կազմում է 44–52%: Թթու Լ. են լիպարիտը, պեռլիտը, օբսիդիանը: Այդ ապարներում սիլիկահողի քանակությունը հասնում է մինչև 75%, այսինքն՝ թթու Լ. գերհագեցած են սիլիկահողով: Միջին թթվության լավաներում (անդեզիտ) սիլիկահողը և երկաթ–մագնեզիումային միացությունները գտնվում են քիմ. հավասարակշռության մեջ: Լավային հալոցքի ջերմաստիճանը և մածուցիկությունը կախված են նրա քիմ. կազմից և պարունակվող գազերի քանակից: Մեծ քանակությամբ սիլիկահող պարունակելու դեպքում Լ. ունենում են կարծրացման ցածր ջերմաստիճան և բարձր մածուցիկություն: Այդ պատճառով թթու Լ. 700–750°Շ–ի սահմաններում տակավին հեղուկ են, մինչդեռ բազալտային լավաները 1100°Շ–ից պակաս ջերմության դեպքում սկսում են կարծրանալ: Սառած Լ–ի մակերևույթը մեծ մասամբ ամենատարբեր չափերի և անկանոն ձևերի քարաբեկորների խառնաշփոթ կուտակումներ են: Այդպիսի Լ. կոչվում են զանգվածային կամ բեկորային: Հիմքային Լ–ի մակերևույթը երբեմն ալիքաձև է: Այդպիսի մակերևույթով սառչում են հալման բարձր ջերմաստիճան ունեցող, բայց արդեն ապագազացման ենթարկված պլաստիկ Լ.: Ալիքաձև Լ–ի տարբերակն են ճոպանաձև Լ.: Լ. կարող են սառչել սալաձև մակերևույթով, ինչպես նաև հատվածակողմ սյունաձև անջատումների ձևով: Հայտնի են գնդաձև և բարձաձև Լ., որոնք առաջանում են ջրային միջավայրում ստորջրյա հրաբուխների ժայթքումների ժամանակ: ՀԱԱՀ տարածքի զգալի մասը ծածկված է տարբեր կազմության և կառուցվածքի Լ–ով, որոնց հիման վրա մեր հանրապետությունում լայն զարգացում է ստացել շինանյութերի արդյունաբերությունը: Լ–ի շատ տեսակներ օգտագործվում են արդյունաբերության բազմազան ճյուղերում:
ԼԱՎԱՇ, հացատեսակ: Թխում են թոնրում: Խմորը հունցում են ցորենի ալյուրի, ջրի, աղի և թթխմորի խառնուրդով: Թխելուց հետո փռում են բակում, 1–2 ժամ չորացնում և հավաքում: Լ–ի երկարությունը մոտ 60–70, լայնությունը 30–40 սմ է, հաստությունը՝ 1,5–3 մմ: Դյուրամարս է, ունի բարձր կալորիականություն: Հայաստանի մի շարք շրջաններում (Արարատյան դաշտ) Լ. պշնանը թխում, չորացնում և պահում են ձմեռվա համար: Ուտելուց առաջ Լ–ի վրա ջուր են շաղ տալիս, փաթաթում կտորի մեջ, ուր մի քանի րոպեից փափկում է և թարմանում: Հայերից բացի Լ. թխում են նաև Կովկասի և արլ. այլ ժողովուրդներ: Լ. Պետրոսյան
ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅՈՒՆ, հասկացություններ, որոնք բնորոշում են մարդկանց աշխարհըմբռնումը, նրանց դրական կամ բացասական վերաբերմունքը ներկայի կամ ապագայի նկատմամբ: Լավատեսությունը արտահայտում է մարդկանց, հասարակական խմբերի և դասակարգերի լավագույն տրամադըրվածությունը, հասարակությունն ավելի արդար սկզբունքներով կառուցելու ձգտումը, հոռետեսությունը՝ հատկապես կործանվող դասակարգերի անկումային տրամադրությունները: Հետևաբար, դրանք կարող են բնորոշել նաև այս կամ այն աշխարհայացքի էությունը: Լ. և հ. աշխարհըմբռնման արժեքային կողմեր են, որոնք աշխարհն իմաստավորում են բարու և չարի, արդարի և անարդարի, երջանկության և թշվառության տեսանկյունով: Մարքսիստական աշխարհայացքը դեմ է Լ. և հ–յան իդեալիստական և մետաֆիզիկական ըմբռնումներին: Այն պատկերացումը, թե աշխարհը «ընթանում է դեպի լավագույնը», կամ բարին հաղթելու է չարին, բնորոշ է առօրեական գիտակցությանը: Իրականում բարու, չարի պայքարը իմաստ ունի կոնկրետ պատմական պայմաններում և բարու հաղթանակը կարող է նշանակել մարդկանց բարեկեցության կամ սոցիալ–տնտ. պայմանների բարելավում, կոնկրետ սոցիալական պրոբլեմների լուծում: Մարքսիզմը, որին ամբողջովին բնորոշ է լավատեսությունը, ցույց է տալիս այն գործնական միջոցները, որոնցով լուծվում են հասարակական առաջադիմության խնդիրները, և մարդկանց համար ստեղծվում են ապրելու լավագույն պայմաններ:
ԼԱՎԶԱՏ, Լաուզա, բերդ Կիլիկիայի հյուսիս–արևմուտքում, էրմենեկի մոտ (այժմ՝ Թուրքիայում): XII–XIII դդ. հայտնի էր որպես անառիկ և ամուր կառույց: Սմբատ Սպարապետի ցուցակում նշված է, որ Կիլիկիայի հայկ. պետության թագավոր Լևոն II-ի (1187–1219) թագադրության հանդեսին մասնակցել է Լավզատի իշխան խռսոֆորը: Լևոն II-ը, 1216-ի Կապանի ճակատամարտում գերի ընկած հայ իշխաններին փրկելու համար, Լ. և Լուլուա բերդերը զիջել է Իկոնիայի սուլթան Քեյքաուզին: Գրկ. Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956: Մ. ճնահիրճյան
ԼԱՎԻՍ (Lavisse) Էռնեստ (1842–1922), ֆրանսիական պատմաբան, ֆրանսիական ակադեմիայի անդամ (1892): 1888-ից Սորբոնի համալսարանի պրոֆեսոր: Ուսումնասիրել է Գերմանիայի, մասնավորապես Պրուսիայի պատմությունը, ձգտելով գտնել նրա ռազմ, և քաղ. հաջողությունների պատճառները: Որպես բուրժուա–լիբերալ պատմաբան, Լ. իր հետևությունները կառուցում էր ոչ թե սոցիալ–տնտ. գործոնների ուսումնասիրությամբ, այլ դրանցից ածանցված երևույթների, մասնավորապես Գերմանիայում բարձրագույն կրթության դրվածքի վրա: Ընդհանուր պատմության և Ֆրանսիայի պատմության բազմահատոր կոլեկտիվ աշխատությունների խմբագիր և համահեղինակ է: ճանաչում է գտել Լ–ի և Ա. Ռամբոյի համատեղ խմբագրած «Ընդհանուր պատմությունը IV հարյուրամյակից մինչև մեր օրերը» աշխատությունը (հ. 1 –12, 1893–1901):