մեծատառ Փոքրատառ Անվանումը Արտասա - նությունը A a ա [ա] B b բե [ Բ ] C c ցե [g] ևա D d դե [Դ] E e է [է] F f ԷՓ ա G 8՜ գե [գ] H h ^ա M I i Ի տ K k կա ա Լ 1 էլ [L] M m էմ ա N n էն M 0 0 0 m P P պե M Q q Qjni ա R r էո M Տ s էս M T t տե M V V վե [վ] X X իքս Y y իպսիլոն ա Z z զետա UU-A] Լատինական այբուբեն կըսած Լ. ա., առանց զգալի փոփոխու– թյունների, դրվել է Եվրոպայի, իսկ նոր ժամանակներում՝ Աֆրիկայի, Ամերիկայի U մասամբ Ասիայի ժողովուրդների այբու– բենների հիմքում: Սովետական Միությու– նում լատինական գրի վրա հիմնված այ– բուբեններից օգտվում են Լիտվական, Լատվիական, էստոնական ՄԱՀ ժողո– վուրդները: Գրկ. Լ ո m կ ո տ կ ա Չ., Գրի զարգա– ցումը, Ե., 1955: AnpHHrep R., Aji4>a- bht, nep. c amvi., M., 1963. <ւ. Ասմանգոււյան
ԼԱՏԻՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ («գիտական դըպ– րոց»), բարձր տիպի դպրոց: Առաշինն ստեղծվել է XVI դ., Գերմանիայում, Մե– լանխտոնի նախաձեռնությամբ: Ակզբում ունեցել է 3 դասարան: Դասավանդվել են լատ. ընթերցանություն, երգ, կրոն, լատ. քերականություն, սովորողները ծանոթա– ցել են հռոմեական դասականների ստեղ– ծագործություններին: Ավելի ուշ Լ. դ. ունեցել է 6 (երբեմն՝ *8–9) դասարան: Ուս. ծրագրում անտիկ լեզուներից բացի տեղ էին գրավում նաև աննշան ծավալով ռեալական առարկաներ: Ավարտողները դառնում էին քարոզիչներ կամ ընդուն– վում համալսարան: Հետագայում Լ. դ–ները կոչվել են գիմնազիաներ:
ԼԱՏԻՆԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ, 1204-ին Բյուզանդիայի եվրոպական տիրույթնե– րի վրա խաչակրած IV արշավանքի մաս– նակիցների ստեղծած պետություն: Ընդ– գրկել է Բալկանյան թերակղզու զգալի մասը, Փոքր Ասիայի հս–արմ. մասը, Եգե– յան և Հոնիական ծովերի կղզիները: 1261-ին, երբ Նիկիայի կայսր Միքայել VIII Պալեոլոգոսը վերագրավեց Կոստանդ– նուպոլիսը և վերականգնեց Բյուգանդա– կան կայսրությունը, Լ. կ. դադարեց գո– յություն ունենալուց: Կենտրոնական և միջին Հունաստանում խաչակիրների տի– րապետությունը պահպանվեց մինչև XV դ.: Խաչակիրների տիրապետության շրջա– նում լատ. թարգմանվեցին Հիպոկրատեսի, Գալենոսի, Արքիմեդեսի, Պտղոմեոսի, Պրոկղի գործերը:
ԼԱՏԻՆԵՐԵՆ (լատ. lingua latina), հին Հռոմի և նրա արվարձանների (Լացիումի) բնիկների՝ լատինների ցեղային լեզուն (այժմ՝ մեռած): Պատկանում է հնդեվրո– պական լեզվաընտանիքի իտալ. խմբին: Ունեցել է պատմական զարգացման մի քանի փուլ. 1) նախագրական (մինչև մ. թ. ա. 240), 2) հին գրական կամ «արխաիկ Լ> (240 – մ. թ. ա. մոտ 100), 3) դասական «ոսկյա Լ.» ( մ. թ. ա. մոտ 100–մ. թ. ա. 14), 4) «արծաթյա Լ.» (մ. թ. ա. 14–մ. թ. 200), 5) «ուշ Լ.» (200–600 թթ.), 6) միջ– նադարյան (VII–XIV դդ.) ևն: XVI դա– րից Լ. աստիճանաբար դուրս է մղվում ազ– գային լեզուների կողմից, պահպանվե– լով մինչև XVIII դ.՝ որպես դիվանագիտու– թյան, մինչև XX դ.՝ որպես համալսարա– նական դասավանդման և մասամբ որպես գիտության լեզու: XX դ. գործածվում է գիտական տերմինաբանության մեջ և կաթոլիկ եկեղեցում՝ որպես պաշտոնա– կան լեզու: Լ–ի բառային կազմը խիստ հնատիպ է: Ձայնավորական համակար– գին բնորոշ են երկար և կարճ հնչյունների հակադրությունը, բաղաձայնական համա– կարգում՝ ձայնեղ–խուլ զույգերի առկա– յությունը: Շեշտը, գիտնականների մեծ մասի կարծիքով, երաժշտական է՝ ուժա– յին շեշտի վերաճելու հակումով: Ձևա– բանությունը պահպանել է հին հնդեվրո– պական լեզուներին բնորոշ թեքական կա– ռուցատիպը: Քերականական կարգերից են՝ սեռը (արական, իգական, չեզոք), թիվը (եզակի, հոգնակի): Ունի 6 հոլով, 5 հոլովում, բայն ունի դեմքի, ժամանակի, եղանակի, սեռի կարգեր: ժողովրդա–խո– սակցական լեզվի մեջ հոլովներն աստի– ճանաբար ընկել են: Շարահյուսությանը բնորոշ է բառերի համեմատաբար ազատ դասավորությունը: Լ. ստեղծել է ճշգրիտ բառակազմական համակարգ: Բառակազ– մական ձևույթների բացառիկ միանշա– նակությունը Լ. դարձնում է (հունարենի հետ մեկտեղ) միշազգային գիտական տեր– մինաբանության հարստացման հիմնա– կան աղբյուրներից մեկը: Գրկ. Co6ojieBCKHiH C.H., TpaMMa- THKa jiaTHHCKoro Ji3biKa, հա 1, 3 M*, 1950, h. 2, M., 1947; TpohckhS H.M., O^epKH H3 hctophh JiaTHHCKoro £3BiKa, M.–JI., 1953; Devoto G., Storia della lingua di Roma, 2 rist., Bologna, 1944; Pisani V., Storia della lingua latina, pt. 1, Torino, 1962; Con- gres international pour le latin vivant, t. 1––3, Avignon, 1956–64. Հ. UutiuiU qntjjtui
ԼԱՏԻՇԱԿԱՆ ՀՐԱՁԻԳՆԵՐ, լատիշական հրաձգային զորամիավորումներ: Cu- տեղծվել են 1915-ին, առաշին համաշխար– հային պատերազմի ժամանակ, Մերձբալ– թիկան գերմ. հարձակումից պաշտպանե– լու նպատակով: 1917-ի մայիսից Լ. հ–ի հիմնական մասը մասնակցել է սոցիա– լիստական հեղափոխության նախապատ– րաստմանը: Հոկտեմբերյան հեղափոխու– թյան օրերին Լ, հ. կանխել են հակահեղա– փոխական զորքերի առաջխաղացումը Հյուսիսային ռազմաճակատից դեպի Պետ– րոգրադ: Լատիշական ջոկատներից էին կազմված սովետական կառավարության պահակախմբերը Պետրոգրադում (Մմոլ– նի), ապա Մոսկվայում (Կրեմլ): Լ. հ. մասնակցել են գերմ. զորքերի շախշախ– մանըՊսկովի մոտ (1918): 1918-ի փետրվա– րին Լ. հ–ի շոկատները վերածվել են կար– միր բանակի զորամասերի: 1918-ի ապրի– լի 13-ին կազմավորվել է լատիշական հրաձգային սովետական դիվիզիան Ի. Վա– ցեւռիսի գլխավորությամբ: Լ. հ–ի ստորա– բաժանումները մասնակցել են Մոսկվա– յում և Ցարոսլավլում էսեռական խռովու– թյան ջախջախմանը (1918-ի հունիս–հու– լիս), մարտեր են մղել գերմ. օկուպանտ– ների, սպիտակ–լատիշական, սպիտակ– էստոնական, սպիտակ–լեհական զորքերի դեմ Մերձբալթիկայում (1918–19): Լատի– շական հրաձգային դիվիզիան մասնակ– ցել է 1919-ին՝ Դենիկինի, 1920-ին՝ Վրան– գելի զորքերի ջախջախմանը: Կազմացըր– Լատիշական հրաձիգների խումբը Կրեմլում՝ ձախ էսեռական խռովությունը ճնշելուց հետո. 7 հուլիսի, 1918 վել է 1920-ին: Լ. հ–ից 140-ը արժանացել են Կարմիր դրոշի շքանշանի: Դիվիզիան պարգևատրվել է Կենտգործկոմի Պատվո հեղափոխական դրոշով: Նրա շարքերից են դուրս եկել սովետական զորահրամա– նատարներ Ի. Վացետիսը, Ռ. էյղեմւսնը և ուրիշներ: Գրկ. Hctophh JiaTbnncKHx cTpejiKOB (1915 – 1920), nep. c JiaTinn., Pnra, 1972.
ԼԱՏԻՇՆԵՐ (ինքնանվանումը՝ լ ա տ– վ ի և շ), ազգ, Լատվիական ՄԱՀ հիմնա– կան բնակչությունը: Լատվիական ՍՍՀ–ում՝ 1.342 հզ., մյուս հանրապետու– թյուններում (ՌԱՖԱՀ, էստոնական ՍՍՀ, Լիտվական ՍՍՀ, ԲՍՍՀ)՝ 88 հզ. (1970), Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիա– յում՝ մոտ 160 հզ.; Իասում են չաավերեն: Հավատացյալ Լ. հիմնականում տարբեր հոսանքների բողոքականներ են, Լատ գա– լում՝ կաթոլիկներ: Լ–ի էթնիկական հիմքը կազմել են լատգալները և նրանց ազգա– կից սյոլերը, զեմգմւլները կ կորսերը, որոնց նախնիները դեռևս նեոլիթում (մ. թ. ա. II հազարամյակի սկիզբ) հվ–ից թափանցել են այժմյան Լատվիայի տա– րածքը, աստիճանաբար անցել հս. և դուրս մղել կամ իրենց ձուլել մերձբալթյան– ֆիննական ցեղերին: Լատիշական ազ– գության առաջացումն սկսվել է I հազա– րամյակում և ավարտվել XVII դ.: XIX դ. սկսեց ձևավորվել լատիշական բուրժ.