Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/498

Այս էջը սրբագրված չէ

ազգը: 1940-ից Լ. ՍՍՀՄ ժողովուրդների կազմում են: Լ. ստեղծել են հարուստ նյու– թական և հոգեոր մշակույթ: Տես նաև Լւսա– վիւսկան Սովետական Սոցիափաոական Հանրապետություն հոդվածը:

ԼԱՏԻՔ, Ի յ ի լ ա տ ի կ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Աեբաստիայի վիլայեթում, Մարզվան քաղաքից հարավ–արևելք: XX դ. սկզբին ուներ 30 տուն բնակիչ: Լ–ից 4 կմ հեռավորության վրա գտնվում էր փոքրիկ լիճ, որը հարուստ էր ձկներով: Գյուղում կար փայտաշեն եկեղեցի (Ա. Լուսավո– րիչ): Եկեղեցու սենյակներից մեկը ծառա– յել է որպես նախակրթարան: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին:

ԼԱՏԻՖՈՒՆԴԻԱ (լատ. latifundium<latus fundus – ընդարձակ կալված), մասնա– վոր սեփականատիրական ընդարձակ հո– ղային տիրույթ: Առաջացել է հին Հռոմում, մ. թ. ա. II դ., երբ տիրող դասակարգը զավթել է հանրային և մանր գյուղացիա– կան հողերը: Հռոմ. Լ–ում աշխատել են գլխավորապես ստրուկները: Ստրկատի– րական կարգի քայքայման ժամանակա– շրջանում մանր մասերի բաժանված Լ–ի հողերը վարձակալության են տրվել կո– լոններին (տես Կոչոնաա): Ֆեոդալիզմի ժամանակաշրջանում Լ. եղել է տնտեսա– վարման գլխավոր ձևը, որտեղ կիրառվել է ճորտ գյուղացու աշխատանքը: Նոր և նորագույն ժամանակներում Լ–ներում կի– րառվել են աշխատանքի կիսաֆեոդալա– կան ձևերը: Գրկ. Լենին Վ. Ի., Ագրարային հարցը Ռուսաստանում XIX դարի վերշին, Երկ., հ. 15: IIlTaepMaH E.M., PacijBeT pa6oBjia,n;ejib-

  • iecKHX OTHomeHHH b Phmckoh pecnydjraice, M.#

1964.

ԼԱՏՎԵՐԵՆ, լատիշերեն, լեթթե– ր և ն, լատվիացիների (լատիշների) լե– զուն: Պատկանում է հնդեվրոպական լեզ– վաընտանիքի բալթյան խմբին: Խոսվում է Լատվիական ՍՍՀ–ում. մասամբ՝ հարա– կից վայրերում և արտասահմանում: Խոձ սողների թիվը՝ 1,4 մլն (1970): Ունի 3 բարբառ, որոնցից միջին լատվիականը (Կենտրոնական Լատվիա) ընկած է գրա– կան Լ–ի հիմքում: Շեշտը սկզբնավանկում է և կապված: Հաստատվում է հնչերանգի երկու կաղապար՝ տևական և ոչ տևական: Առկա է հոլովման (7 հոլով, 6 հոլովում), խոնարհման ձևերի բազմազանություն: Գոյականն ունի սեռի (արական, իգական), թվի (եզակի, երկակիի մնացորդներ, հոգ– նակի), հոլովի, դեմքի կարգեր: Գրավոր աղբյուրները՝ XVI դարից, այբուբենը՝ լատինագիր: Գրկ. Tpa6nc P., JlaTblEQCKHH £3bIK, B kh: ifebncH napoflOB CCCP, t. 1, M., 1966.

ԼԱՏՎԻԱԿԱՆ ԼԾԿԱՆ, լծկան ձիերի ցեղ: Ստացվել է Լատվիական ՍՍՀ–ում տեղա– կան ձիերի բարելավման, ապա դրանց ու օլդենբուրգյան ցեղի տրամախաչումից: Հաստատվել է 1952-ին: Հեծկան–լծկան– ների և ծանրաքարշ ձիերի անցողիկ տիպ է: Գույնը՝ աշխետ, սևաթույր, շիկավուն ևն: Հովատակների մնդավի բարձրությու– նը՝ 162, իրանի թեք երկարությունը՝ 168, կրծքի փաթը՝ 184, դաստակինը 23 սմ է: Քարշի առավելագույն ուժը՝ 927,5 կգ:

ԼԱՏՎԻԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍ–

ՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Latvigas Padomyu Socialistiska Republika), Լատ– վիա Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ . 498 II. Պետական կարգը 498 III. Բնությունը 498 IV. Բնակչությունը 498 V. Պատմական ակնարկ 498 VI. Լատվիայի կոմունիստական կուսակցությունը 500 VII. Լատվիայի լենինյան կոմու– նիստական երիտասարդա– կան միությունը 500 VIII. Արհմիությունները 500 IX. ժողովրդական տնտեսությունը 500 X. Առողջապահությունը 501 XI. ժողովրդական կրթությունը ե կուլտուր–լուսավորական հիմ« նարկները 501 XII. Գիտությունը և գիտական հիմ– նարկները 501 XIII. Մամուլը, ռադիոն և հեռուս– տատեսությունը 502 XIV. Գրականությունը 502 XV. ճարտարապետությունը և կեր– պարվեստը 503 XVI. Երաժշտությունը 504 XVII. Թատրոնը 504 XVIII. Կինոն 504 I. Ընդհանուր տեղեկություններ Կազմվել է 1940-ի հուլիսի 31-ին: 1940-ի օգոստ. 5-ից ՍՍՏՄ կազմում է: Գտնվում է ԱԱՏՄ եվրոպական մասի հս–արմ–ում: Աահմանակից է էստոնական ՍՄՀ–ին, Ո–ԱՖԱ^-ին, ԲՍՍ՞^-ին, Լիտվական ՍՄ^–ին: Արմ–ից ողողվում է Բալթիկ ծովով և Ռի– գայի ծոցով: Տարածությունը 63,7 հզ. կմ2 է, բն.՝ 2512 հզ. (1977): Մայրաքաղաքը՝ Ռիգա: Վարչականորեն բաժանվում է 26 շրջանի, ունի 56 քաղաք, 36 քտա: Քարտեզները տես 504-րդ էջից հետո՝ ներդիրում: II. Պետական կարգը ԼԱԱ^տ համաժողովրդական սոցիալիս– տական պետություն է, սովետական միու– թենական հանրապետություն: Պետ. իշ– խանության բարձրագույն մարմինը միա– պալատ Գերագույն սովետն է, նստաշըր– ջանների միջև ընկած ժամանակամիջո– ցում՝ Նախագահությունը: Լատվիական ՍԱ^տ Գերագույն սովետը կազմում է կա– ռավարություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում է հանրապետության գերագույն դատարան, ընդունում օրենքներ: Իշխա– նության տեղական մարմինները ժող. դեպուտատների շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական սովետներն են: ԼԱՄՏ դատախազին նշանակում է ԱՄՏՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով: III. Բնությունը Լ. գտնվում է Արեելա–Եվրոպական հար– թավայրում: Ծովավւերը (մոտ 500 կմ) հիմնականում ցածրադիր են՝ ավազային դյուներով և լողափերով: Ռելիեֆը կազ– մավորվել է հիմնականում սառցադաշտե– րի ներգործման շնորհիվ: Հարթ և ալի– քավոր դաշտավայրերը (Մերձծովյան, Միջին–Լատվիական, Հյուսիս–Լատվիա– կան, Արևելա–Լատվիական) հերթագայ– վում են բլրավոր բարձրություններով (Կուրզեմի, Վիձեմի, Լատգալի): Լ–ի տա– րածքը ընկած է Արևելա–Եվրոպական պլատֆորմի հս–արմ. մասում: Օգտակար հանածոներից կան շինանյութեր (կավ, դոլոմիտ, կրաքար, գիպս, ավազ, խիճ), տորֆ, սաթ, ինչպես նաև հանքային աղ– բյուրներ (Կեմերի, Բալդոնե, Վալմիերա): Կլիման բարեխառն է, անցումային՝ ծովայինից ցամաքայինի, ձևավորվում է ատլանտյան ծովային հոսանքների ազ– դեցությամբ: Տիրապետող են արմ. քամիները: Ձմեռը մեղմ է, հաճախակի ձնհալքով: Հուլիսի միջին ջերմաստիճանը 16– 18°C է, հունվարինը՝ արմ–ում՝ –2°Շ–ից –3°C, արլ–ում՝ –7°C, տարե– կան տեղումները՝ 550–800 մմ: Վեգե– տացիոն շրջանը 175–195 օր է: Գետային ցանցը խիտ է: 777 գետ ունեն 10 կմ–ից ավելի երկարություն: Բոլոր գետերը պատ– կանում են Բալթիկ ծովի ավազանին: Խոշոր գետերն են Դաուգավան, Լիելու– պեն, Վենտան, Գաույան: Դաուգավայի վրա կառուցված է ջրամբար: Հիդրոէներ– գապաշարները 3,9 մլրդ կվա՝ժ են (90% –ը տալիս է Դաուգավան): Մեծ լճերից են Լուբանասը, Ռեզնասը, Բուրտնիեկուն, Ուսմասը, Լիեպայասը: Տարածված են պոդզոլային հողերը (հողահանդակ– ների 52%–ը): Լ. գտնվում է խառն անտառ– ների ենթազոնայում: Տարածքի 38% –ը ան– տառներ են, 7,5%-ը՝ մարգագետիններ, 4,8%-ը՝ ճահիճներ: Կենդանական աշխարհին բնորոշ են իշայծյամը, եղջերուն, նապաստակը, վարազը, սկյու– ռը, գայլը, աղվեսը, թռչուններ, ձկներ ևն: Արգելավայրերից են «Գաույա» ազգային պարկը, Սլիաերեն, Մորից–սալան, Գրի– նին: IV. Բնակչությունը Հիմնականում չատիշներ են (56,8%): Բնակվում են նաև ռուսներ (29,8%), բելոռուսներ (4%), լեհեր (2,7%), ուկրաի– նացիներ (2,3%) (1970) և այլք: Խտությու– նը 1 կմ2 վրա 39,4 մարդ է (1977), քաղա– քային բնակչությունը՝ 65%: Խոշոր քա– ղաքներն են Ռիգան, Դաուգավպիլսը, Լիե– պայան, Ելգավան, Յուրմալան, Վենտս– պիլսը, Ռեզեկնեն: Նոր քաղաքներից են Օլայնեն, Ստուչկան: V. Պատմական ակնարկ Լ–ի տերիտորիայում մարդիկ բնակու– թյուն են հաստատել մեզուիթի դարաշըր– ջանում: Բալթյան ծովափնյա շրջանում գտնվել են նեոփթի դարաշրջանի բնակա– տեղիներ: Մ. թ. ա. II հազարամյակում առաջ եկան հողագործությունը և անաս– նապահությունը, I հազարամյակի կեսե– րին՝ երկաթե առաջին գործիքները: Մ. թ. ա. II դարից հողագործությունը դարձավ հիմնական զբաղմունք: Արտադրողական ուժերի զարգացման համեմատ մ. թ. V ղ. սկսեց կազմավորվել դասակարգային հա– սարակարգ: Մ. թ. սկզբներին Լ–ի տարած– քում ձևավորվեցին էթնիկական միավո–